«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
9 հունվարի 2007 թ. |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`
Հրամայում եմ՝
1. Հաստատել.
1.1 Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները`
1) «Ոչ ֆինանսական ակտիվների դասակարգումը»` համաձայն հավելված N 1-ի,
2) «Ֆինանսական ակտիվների դասակարգումը»` համաձայն հավելված N 2-ի,
3) «Պարտավորությունների դասակարգումը»` համաձայն հավելված N 3-ի,
4) «Սեփական կապիտալի դասակարգումը»` համաձայն հավելված N 4-ի,
5) «Ընթացիկ ծախսերի դասակարգումը»` համաձայն հավելված N 5-ի,
6) «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի դասակարգումը»` համաձայն հավելված N 6-ի,
7) «Հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսերի դասակարգումը»` համաձայն հավելված N 7-ի,
8) «Ընթացիկ եկամուտների դասակարգումը»` համաձայն հավելված N 8-ի,
9) «Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգումը»` համաձայն հավելված N 9-ի,
10) «Փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգումը»` համաձայն հավելված N 10-ի,
11) «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը»` համաձայն հավելված N 11-ի:
1.2 Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումների կիրառման ցուցումները`
1) «Ոչ ֆինանսական ակտիվների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 12-ի,
2) «Ֆինանսական ակտիվների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 13-ի,
3) «Պարտավորությունների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 14-ի,
4) «Սեփական կապիտալի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 15-ի,
5) «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 16-ի,
6) «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 17-ի,
7) «Հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 18-ի,
8) «Ընթացիկ եկամուտների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 19-ի,
9) «Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 20-ի,
10) «Փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 21-ի,
11) «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 22-ի,
1.3 Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգումը` համաձայն հավելված N 23-ի,
1.4 Բյուջետային ծախսերի տարածքային դասակարգումը` համաձայն հավելված N 24-ի:
1.5 Տարեսկզբի ազատ մնացորդը` համաձայն հավելված N 25-ի:
(1.5 կետը լրաց. 23.07.07 N 596-Ն)
2. Սահմանել, որ`
սույն հրամանը ուժի մեջ է մտնում.
ա) Հայաստանի Հանրապետության պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների կազմման մասով` 2008 թվականի պետական բյուջեի կազմման գործընթացը սկսելու, իսկ համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացը սկսելու պահից,
բ) Հայաստանի Հանրապետության պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների կատարման մասով` 2008 թվականի հունվարի 1-ից, իսկ համայնքների բյուջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:
(2-րդ կետը փոփ., լրաց. 23.07.07 N 596-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները հաստատելու մասին» N 873-Ն հրամանը:
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումների կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 877-Ն հրամանը:
գ) Հայաստանի Հանրապետության պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների կազմման մասով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանը` 2008 թվականի պետական բյուջեի կազմման գործընթացը սկսելու, իսկ համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացը սկսելու պահից:
դ) Հայաստանի Հանրապետության պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների կատարման մասով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանը` 2008 թվականի հունվարի 1-ից, իսկ համայնքների բյուջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:
(3-րդ կետը փոփ., լրաց. 23.07.07 N 596-Ն)
Նախարար |
Վ. Խաչատրյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի հունվարի 9-ի
N 5-Ն հրամանի
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 4 |
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 5 |
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
(5-րդ հավելվածը փոփ., լրաց. 23.07.07 N 596-Ն, խմբ. 15.10.07 N 752-Ն, փոփ. 11.01.08 N 20-Ն, փոփ., լրաց. 21.03.08 N 203-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 6 |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
(6-րդ հավելվածը լրաց., փոփ. 15.10.07 N 752-Ն, 21.03.08 N 203-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 7 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 8 |
ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 9 |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 10 |
ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 11 |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
(11-րդ հավելվածը փոփ., լրաց. 23.07.07 N 596-Ն, լրաց., խմբ., փոփ. 15.10.07 N 752-Ն, խմբ. 11.01.08 N 20-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 12 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ (ԴԱՍ 000000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 13 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ (ԴԱՍ 100000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 14 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԴԱՍ 200000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 15 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ (ԴԱՍ 300000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 16 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (ԴԱՍ 400000)
(16-րդ հավելվածը լրաց., փոփ., խմբ. 23.07.07 N 596-Ն, խմբ., փոփ. 15.10.07 N 752-Ն, խմբ., փոփ. 11.01.08 N 20-Ն, փոփ., լրաց. 21.03.08 N 203-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 17 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (ԴԱՍ 500000)
(17-րդ հավելվածը լրաց., փոփ. 15.10.07 N 752-Ն, խմբ., փոփ. 21.03.08 N 203-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 18 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (ԴԱՍ 600000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 19 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ (ԴԱՍ 700000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 20 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՈՉ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ (ԴԱՍ 800000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 21 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ (ԴԱՍ 900000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 22 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
(22-րդ հավելվածը փոփ., լրաց. 23.07.07 N 596-Ն, լրաց., փոփ., խմբ. 15.10.07 N 752-Ն, խմբ. 11.01.08 N 20-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 23 |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(23-րդ հավելվածը խմբ., փոփ. 15.10.07 N 752-Ն, լրաց. 11.01.08 N 20-Ն, փոփ., լրաց. 11.04.08 N 279-Ն)
Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը (այսուհետև՝ գերատեսչական դասակարգում)` դա բյուջետային ծախսերի խմբավորումն է՝ ըստ բյուջետային միջոցների անմիջական ստացողների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գերատեսչական կառուցվածքի: Գերատեսչական դասակարգմամբ բյուջետային ծախսերը բաժանված են երեք հիմնական հատվածների.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման և դատական իշխանության մարմիններ.
2. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ.
3. Այլ մարմիններ:
Իր հերթին «Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, պետական կառավարման և տարածքային կառավարման և դատական իշխանության մարմիններ» հատվածը բաղկացած է հետևյալ ենթահատվածներից.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության և գործադիր իշխանության մարմիններ,
բ) Հայաստանի Հանրապետության դատական համակարգ,
գ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն,
դ) Հայաստանի Հանրապետության նախարարություններ,
ե) Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ,
զ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմիններ:
«Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ» հատվածը բաժանված է 11 ենթահատվածներից, որոնցում տեղական ինքնակառավարման մարմինները խմբավորված են ըստ նրանց պատկանելության համապատասխան մարզին (Երևան քաղաքին):
«Այլ մարմիններ» հատվածում արտահայտվում են այն մարմինները, որոնք տեղ չեն գտել վերը նշված երկու հատվածներում:
Գերատեսչական դասակարգման ենթահատվածները իրենց հերթին բաժանված են գլուխների, որոնցում խմբավորվում են համապատասխան ենթահատվածներին վերաբերող մարմինները:
(23-րդ հավելվածը փոփ. 23.07.07 N 596-Ն, 30.07.08 N 699-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 24 |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բյուջեների ծախսերի տարածքային դասակարգումը` դա բյուջետային ծախսերի խմբավորումն է՝ ըստ հանրապետության վարչատարածքային միավորների՝ մարզերի և համայնքների: Սույն դասակարգմամբ բյուջետային ծախսերը բաժանված են 11 հիմնական հատվածների՝ Հայաստանի Հանրապետության մարզային բաժանմանը համապատասխան:
Դասակարգման հատվածներն իրենց հերթին բաժանված են ենթահատվածների, ընդ որում յուրաքանչյուր ենթահատվածը իրենից ներկայացնում է առանձին մի համայնք:
Իր հերթին յուրաքանչյուր ենթահատվածը բաղկացած է գլուխներից, որոնցում համայնքները խմբավորվում են ըստ իրենց պատկանելությանը քաղաքային, թաղային կամ գյուղական համայնքների թվին:
(24-րդ հավելվածը փոփ., լրաց. 23.07.07 N 596-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 25 |
ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
930000 |
Տարեսկզբի ազատ մնացորդ |
931000 |
Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ |
932000 |
Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդ |
933000 |
Համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդ |
934000 |
Սոցիալական ապահովագրության բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ |
Տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է: Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը տվյալ տարվա համապատասխան բյուջեների մուտք է:
(25-րդ հավելվածը լրաց. 23.07.07 N 596-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|