Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-48-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.03.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.03.17/9(283) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
29.02.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

29 փետրվարի 2008 թ.
ք. Երևան

N 08-48-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 29.02.2008 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ՝

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Ալտա Վիպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0484 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 13.02.08 թ. N 08-34-Լ հրամանով, համարել վերացված։

2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

ա) «Մարշալ Ռիելթի» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,

բ) «Պիկ Ռիելթի» ՓԲ ընկերությանը և «Ռաֆ-Արար» ՍՊ ընկերությանը տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(29.02.2008 թ. հր. N 08-48-Լ)

Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավա-
բանական անձ (անվանումը և գործու-
նեության իրակա-
նացման վայրը)
Բնակու-
թյան վայրը, Գտնվելու վայրը
Լիցեն-
զիայի համարը
Լիցեն-
զիան տալու ամսա-
թիվը
Հարկ վճարողի հաշվառ-
ման
համարը (ՀՎՀՀ)
Գրանց-
ման համարը
Գործու-
նեության տեսակը
Գործու-
նեության իրակա-
նացման վայրը
Գործո-
ղության ժամկետը
Տեղեկու-
թյուններ գրանցա-
մատյանում լիցենզիայի վերաձևա-
կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին
Այլ տեղե-
կություն-
ներ
1. «Ալտա Վիպ» ՍՊԸ Ք. Երևան, Բաղրամյան 2, բն. 18 ԱԳ 0484 26.03.04 00083602 484 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   Կոմիտեի 13.12.08 թ.
N 08-34-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված
3. «Մարշալ Ռիելթի» ՍՊԸ Ք. Երևան, Աբովյան 34ա, բն. 33 ԱԳ 0749 29.12.08 01561851 745 ԱԳ Գնահատում ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
4. «Պիկ Ռիելթի» ՓԲԸ Ք. Երևան, Խորենացու 11 ԱԳ 0750 29.12.08 02582249 746 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
5. «Ռաֆ-Արար» ՍՊԸ Ք. Սևան, Նալբանդյան 36/4 ԱԳ 0751 29.12.08 08616026 747 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում