ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հոկտեմբերի 2007 թվականի N 1513-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՏԱՇԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի, «ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈԻԼՈԶԱՑԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՓԲԸ-Ի, «ԱՐՏԱՇԱՏԻ ԾՆՆԴԱՏՈՒՆ» ՓԲԸ-Ի ԵՎ «ԱՐՏԱՇԱՏԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշումը,
Հրամայում եմ`
1. «Արտաշատի հիվանդանոց» ՓԲԸ-ին 2003 թվականի սեպտեմբերի 30-ին տրված թիվ Կ-XX-000285, 2004 թվականի փետրվարի 17-ին տրված թիվ Կ-XX-000463, «Արտաշատի հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ին 2003 թվականի հոկտեմբերի 23-ին տրված թիվ Կ-XX-000332, «Արտաշատի ծննդատուն» ՓԲԸ-ին 2003 թվականի հոկտեմբերի 23-ին տրված թիվ Կ-XX- 000328 և «Արտաշատի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 2003 թվականի նոյեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-000356, 2006 թվականի դեկտեմբերի 13-ին տրված թիվ Կ-XX-000866 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները վերաձևակերպել «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունով:
11 . Դադարեցնել «Արտաշատի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000285, N Կ-XX-000463, «Արտաշատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000356, N Կ-XX-000866, «Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000322 և «Արտաշատի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000328 լիցենզիաների գործողությունը։
(11 կետը լրաց. 31.10.07 N 1634-Ա)
12. «Արտաշատի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Արտաշատի հիվանդանոց», «Արտաշատի ծննդատուն», «Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000285, N Կ-XX-000463, N Կ-XX-000356, N Կ-XX-000866, N Կ-XX-000322, N Կ-XX-000328 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը։
(12 կետը լրաց. 31.10.07 N 1634-Ա)
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
21. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
(21 կետը խմբ. 31.10.07 N 1634-Ա)
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |