Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.10.2008-25.09.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.383
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
24.08.2006
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.07.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11506341

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

24 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան
N 145-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ՄԱՐԶԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ, ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՎ ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի N 222 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 983-Ն որոշման 2-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը` համաձայն N 2 հավելվածի և N 3 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Վարդանյան

Հավելված N 1
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2006 թ. օգոստոսի 24-ի 
թիվ 145-Ն հրամանի

Ձև

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ե Ռ Ա Կ Ո Ղ Մ  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ՄԱՐԶԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ, ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ  ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ք.________________

___  __________ 200 թ.

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն)__________________________
________________________________________________________________

(տարածքային  կենտրոնի անվանումը)

ի դեմս տնօրեն______________________________________________________-ի,

(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________________________________կազմակերպության ղեկավար

(կազմակերպության անվանումը)

(այսուհետ` գործատու) ի դեմս_____________________________________________-ի

(ազգանունը, անունը, հայրանունը)

և որպես այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկ (այսուհետ` անձ)
ի դեմս ____________________________________________________________-ի

(ազգանունը, անունը, հայրանունը,  հաշվառման քարտի համարը)

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`

I. Պայմանագրի առարկան

 

1. Պայմանագրի առարկան տարածքային կենտրոնի առաջարկությամբ այլ վայր աշխատանքի գործուղվող անձի նյութական ծախսերի հատուցումն է:

 

II. Կողմերի իրավունքները

 

2. Անձը իրավունք ունի.

ա) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «ա) տարածքային կենտրոնից պահանջել` ապահովելու առևտրային բանկում իր անվամբ բացված բանկային հաշվի համարին այլ վայր աշխատանքի գործուղման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հունիսի 16-ի N 983-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված գումարի փոխանցումը.

(«ա» ենթակետը խմբ. 10.09.08 N 121-Ն)

բ) գործատուից պահանջել աշխատանքային պայմանագրով նախատեսված գործատուի պարտավորությունների կատարում, այդ թվում՝ գործատուի և անձի միջև կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետներում աշխատավարձի վճարում:

 

3. Գործատուն իրավունք ունի.

անձից պահանջել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարում:

4. Տարածքային կենտրոնի տնօրենն իրավունք ունի.

ա) անձի և գործատուի կողմից սույն պայմանագրում նշված պարտավորությունների չկատարման դեպքում լուծել սույն պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել վերադարձնել ստացված ֆինանսական միջոցները.  

բ) սույն պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում գործատուից պահանջել տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկանք՝ անձի աշխատանքային գործունեության մասին:

 

III. Կողմերի պարտականությունները

 

5. Անձը պարտավոր է.

ա) սույն պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում առևտրային բանկում իր անվամբ բացել բանկային հաշիվ և այդ մասին եռօրյա ժամկետում տեղյակ պահել տարածքային կենտրոնի տնօրենին` հայտնելով իր անվամբ բացված բանկային հաշվի համարը և բանկի ռեկվիզիտները.

բ) սույն պայմանագրի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամկետում անցնել աշխատանքի
________________________________________________________________ում
                                    (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)


_______________ մասնագիտությամբ, ___________ պաշտոնում աշխատանք կատարելու համար.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հունիսի 16-ի թիվ 983-Ն որոշման 24-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերադարձնել այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ ստացած ֆինանսական միջոցները` դրանք փոխանցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության  տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին:

(«գ» ենթակետը փոփ. 10.09.08 N 121-Ն)

 

6. Գործատուն պարտավոր է.

ա) ______ __________ _________   200 թ. 

_________ ___________ անձին

(ամսաթիվ, ամիս, տարեթիվ)

(տևողությունը)

ընդունել աշխատանքի՝ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հունիսի 16-ի թիվ 983-Ն որոշման 24-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերադարձնել այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկին հատուցված ֆինանսական միջոցները` դրանք փոխանցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության  տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին:

(«բ» ենթակետը փոփ. 10.09.08 N 121-Ն)

 

7. Տարածքային կենտրոնի տնօրենը պարտավոր է.

այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել անձի բանկային հաշվի համարին:

 

IV. Եզրափակիչ դրույթներ

 

8. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի փոխհամաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Սույն պայմանագիրը կազմված է երեք հավասարազոր օրինակից և պահվում է կնքող կողմերի մոտ:

10. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև «—»——20—թ.:

(10-րդ կետը լրաց. 10.09.08 N 121-Ն)

Տարածքային կենտրոն __________________________________________________

(անվանումը, գտնվելու վայրը)

Տնօրեն ______________________________

_________________________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

____ _________ 200 թ.    
   
  Կ. Տ.

Գործատու

__________________________

__________________________

(անվանումը)

(գտնվելու վայրը)

Տնօրեն

_____________________________

____________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

____ _________ 200 թ.     
     
    
  Կ. Տ.

Անձ

____________________________________________

________________

(անունը, ազգանունը, հայրանունը) (ստորագրությունը)
________________________________________________________________

(անձնագրի համարը, բնակության վայրը)

____ _________ 200 թ.    

Հավելված N 2
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2006 թ. օգոստոսի 24-ի 
թիվ 145-Ն հրամանի

Ձև

 

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ __________________ -ին

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

____________ 20 Թ. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ

(ամիս)

ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ  ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

Հ/հ

 

 

Գործուղվող գործազուրկի
անունը, ազգանունը, հայրանունը

 

 

 

Անձնագրի սերիան, համարը

 

 

Սոցիա-լական քարտի համարը

 

Նոր մշտական (ժամանա-կավոր) բնակու-
թյան վայրը

 

 

Բանկային ռեկվիզիտ-ները

Հատուցվող գումարը (հազ. դրամ)

Ընդամենը

որից

տեղա-փոխման տրանս-պորտա-յին ծախսերը

գույքի տեղա-փոխման տրանս-պորտային ծախսերը

օրապահիկը

միանվագ ֆինանսական
աջակցություն

մշտական բնակության
վայր այցելելու համար տրանս-պորտային
ծախս

բնակա-րանի վարձ և
կոմունալ ծախսեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության ______________________
(տարածքային (մարզային) կենտրոնի անվանումը)
Զբաղվածության մարզային (տարածքային) կենտրոնի տնօրեն

______________________

____________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

_________ ___ 20  թ.

(2-րդ հավելվածը խմբ. 10.09.08 N 121-Ն)

Հավելված N 3
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2006 թ. օգոստոսի 24-ի 
թիվ 145-Ն հրամանի

Ձև
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ____ ___________-ին

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

_________200  Թ. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ

(ամիս)

ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հ/Հ

Զբաղվածության տարածքային
(մարզային) կենտրոնի անվանումը

Ֆինանսավորվող
ծրագրերի թիվը

Պահանջվող գումարը
(հազ. դրամ)

       
       
       
       
       

«Զբաղվածության պետական ծառայություն»
գործակալության պետ

_______________

___________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

Կ. Տ.

Տնտեսագիտական բաժնի պետ

____________________

________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

______ _______________200 թ.

(3-րդ հավելվածը փոփ. 10.09.08 N 121-Ն)