Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-9-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.01.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.01.29/3(277) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
14.01.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

14 հունվարի 2008 թ.
ք. Երևան

N 08-9-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 12.01.2008 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ՝ 

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Զարգացման ուղիներ» ՍՊ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0057 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Հանույթ» արտադրական կոոպերատիվի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0166 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (14.01.2008 թ. հր. N 08-9-L)

 

Հ/Հ

Ֆիզիկական անձ
(անուն, ազգանուն)
իրավաբանկան անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը,
Գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողության ժամկետը

Տեղեկությունների գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկություններ

1.

«Զարգացման ուղիներ» ՍՊԸ

Երևան, Նժդեհի 4, բն. 2

ԱԳ N 0057

07.03.02 թ.

02225753

057

Տեղագրական և կադաստրային քարտեզագրում

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

2.

«Հանույթ»
արտ. կոոպ.

ք. Հրազդան,
Ջրառատ թաղ.,
տ. 479,
հեռ. 023-34-539

ԱԳ N 0166

09.04.02 թ.

03001592

166

Տեղագրական և կադաստրային քարտեզագրում

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել է դիմումի համաձայն