Գլխավոր տեղեկություն
Համար
N 1290-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (14.08.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.01/25(265) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.08.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 օգոստոսի 2007 թվականի N 1290-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ`

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

Ա/Ձ Վրույր Ստեփանյան

դեղատնային գործունեություն

/դեղատնային կրպակ/ (դրական)

«Էլիզա Ֆարմ» ՍՊԸ

դեղատնային գործունեություն

/դեղատնային կրպակ/ (դրական վերապահում)

«Էլմիոն» ՍՊԸ

բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

Ա/Ձ Ժաննա Ալեքսանյան

բժշկական օգնություն և սպասարկում

(դրական վերապահում)

 

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիզենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացություններին համապատասխան.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

 

Նախարար`

Հ. Քուշկյան 

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 13.08.2007թ. N 1290-Ա հրաման)

 

Հ/հ

Ֆիզ. անձ (անուն, ազգանուն) իրավ. անձ –(անվանումը)

Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսա- թիվը

Գրանց- ման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողու- թյան ժամ- կետը

1

«Էլիզա Ֆարմ» ՍՊԸ

Լոռու մարզ, ք.Սպիտակ, Շահումյան փող., թիվ 3ա/1

Կ-XX-001072

13.08.07

324

Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)

Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան փող., շ. 3ա, թիվ 1 դեղ.

անժամկետ

2

Ա/Ձ Վրույր Ստեփանյան

Սյունիքի մարզ, գ.Շաքե

Ա-XX-000416

13.08.07

325

Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)

ք. Երևան, Շերամի 57շ., շ. 53

անժամկետ

3

«Էլմիոն» ՍՊԸ

ք. Երևան, Նորքի 1-ին զանգ., Գայի պող., թիվ 89

Կ-XX-001038

13.08.07

327

Բժշկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական)

ք. Երևան, Նոր Նորքի համայնք, Նորքի 1մ/շ, շ. 4

անժամկետ

4

Ա/Ձ Ժաննա Ալեքսանյան

ք. Երևան, Մազմանյան 22շ., բն. 48

Ա-XX-000267

13.08.07

329

Բժշկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական)

ք. Երևան, Շիրվանզադեի փող., շ. 7, բն. 1

անժամկետ