«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607347
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
27 սեպտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 348-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
Գործողության մեջ դնել փոստային վճարման պետական նշանները`
1. Չորրորդ համահայկական խաղերին նվիրված «ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ. FOURTH PAN-ARMENIAN GAMES» գեղաթերթիկը` սահմանելով անվանագինը 360 դրամ, տպաքանակը` 20000 հատ:
2. Գառզուի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ժան Գառզու 1907-2000» և «Ժան Գառզու 1907-2000. Սեդայի դիմանկարը 1975» երկու նամականիշը` սահմանելով անվանագինը 180 և 220 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 30000 հատ:
3. Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նորայր Սիսակյան 1907-1966» նամականիշը` սահմանելով անվանագինը 120 դրամ, տպաքանակը` 30000 հատ:
4. Ժողովրդական նվագարաններին նվիրված «քամանչա» նամականիշը` սահմանելով անվանագինը 110 դրամ, տպաքանակը` 50000 հատ:
5. Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ. Թռչուններին նվիրված «Գանգրափետուր հավալուսն. Pelecanus crispus» և «Սև անգղ. Aegypius monachus» երկու նամականիշը` սահմանելով անվանագինը 120 և 200 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50000 հատ:
6. Մանկությանը նվիրված շարք` մանուկների կողմից կատարված նկար. «Ճնճղուկներ» նամականիշը` սահմանելով անվանագինը 35 դրամ, տպաքանակը` 100000 հատ:
7. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրված «Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան» նամականիշը` սահմանելով անվանագինը 200 դրամ, տպաքանակը` 30000 հատ:
8. Հայաստանի կապի զարգացմանը նվիրված «Բագրատ Նալբանդյան 1902-1990» նամականիշը` սահմանելով անվանագինը 230 դրամ, տպաքանակը` 30000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|