ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 օգոստոսի 2007 թ. |
N 200-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՐԴԳԵՍ-ՎԱՀԱԳՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 5 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Վարդգես-Վահագն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ անասնաբուժասանիտարական փորձաքննության գործունեություն իրականացնելու լիցենզիա:
2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝
ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերությանը լիցենզիայի տրամադրումը,
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:
4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար |
Դ. Լոքյան |
Ց Ա Ն Կ
Անասնաբուժասանիտարական փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձանց
Հ/հ | Ֆիզի- կական անձ (անուն, ազգա- նուն), իրավա- բանական անձ (անվա- նումը) |
Հարկ վճարողի հաշ- վառման համարը (ՀՎՀՀ) |
Գտնվելու վայրը | Լիցեն- զիայի համարը |
Լիցեն- զիա տալու ամսա- թիվը |
Գործողության տեսակը | Գոր- ծողու- թյան ժամ- կետը |
Գրանց- ման հա- մարը |
Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Բնա- կու- թյան վայ- րը |
Գոր- ծողու- թյան ժամ- կետ- ների երկա- րա- ձգում- ները |
Տեղեկու- թյուններ գրանցա- մատյանում լիցենզիայի վերաձևա- կերպման, նրա գործո- ղության կասեցման, լիցենզիայի գործո- ղության դադա- րեցման մասին |
Այլ տե- ղե- կու- թյուն- ներ |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
Նոր տրամադրվող լիցենզիաներ | |||||||||||||
1 | «Վարդգես-Վահագն» ՍՊԸ | 5525919 | ՀՀ Շիրակի մարզ, ք.Արթիկ, Տուֆա- գործների 1 |
N 000009 | 31.08.2007 թ. | Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների, կաթի, ձկան և ջրային կենդանիների և մեղրի անասնա- բուժասանի- տարական փորձաքննություն |
Ան- ժամ- կետ |
--- | ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաբա- ջանյան 1 |
--- | --- | --- | --- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|