Գլխավոր տեղեկություն
Համար
N 200-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.09.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.01/25(265) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.08.2007
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 օգոստոսի 2007 թ.
ք. Երևան

  N 200-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱՐԴԳԵՍ-ՎԱՀԱԳՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 5 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Վարդգես-Վահագն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ անասնաբուժասանիտարական փորձաքննության գործունեություն իրականացնելու լիցենզիա:

2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝

ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերությանը լիցենզիայի տրամադրումը,

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

 

Նախարար

Դ. Լոքյան

 

Ց Ա Ն Կ

 

Անասնաբուժասանիտարական փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձանց

 

Հ/հ Ֆիզի-
կական անձ (անուն, ազգա-
նուն), իրավա-
բանական անձ (անվա-
նումը)
Հարկ վճարողի հաշ-
վառման համարը (ՀՎՀՀ)
Գտնվելու վայրը Լիցեն-
զիայի համարը
Լիցեն-
զիա տալու ամսա-
թիվը
Գործողության տեսակը Գոր-
ծողու-
թյան ժամ-
կետը
Գրանց-
ման հա-
մարը
Գործու-
նեության իրակա-
նացման վայրը
Բնա-
կու-
թյան վայ-
րը
Գոր-
ծողու-
թյան ժամ-
կետ-
ների երկա-
րա-
ձգում-
ները
Տեղեկու-
թյուններ
գրանցա-
մատյանում
լիցենզիայի
վերաձևա-
կերպման,
նրա գործո-
ղության կասեցման,
լիցենզիայի գործո-
ղության դադա-
րեցման
մասին
Այլ տե-
ղե-
կու-
թյուն-
ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Նոր տրամադրվող լիցենզիաներ
1 «Վարդգես-Վահագն» ՍՊԸ 5525919 ՀՀ Շիրակի մարզ, ք.Արթիկ, Տուֆա-
գործների 1
N 000009 31.08.2007 թ. Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների, կաթի, ձկան և ջրային կենդանիների և մեղրի անասնա-
բուժասանի-
տարական
փորձաքննություն
Ան-
ժամ-
կետ
--- ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաբա-
ջանյան 1
--- --- --- ---