ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 նոյեմբերի 2007 թվականի N 152-Ա/1
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը՝ «Նորքի տուն-ինտերնատ», «Թիվ 1 տուն-ինտերնատ», «Գյումրու տուն-ինտերնատ» և «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ներին ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 18-ի N 143-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-12-րդ կետերի պահանջներին, և նշված ՊՈԱԿ-ներն իրականացնում են լիցենզավորման ենթակա գործունեություն՝ ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպում.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզիա տրամադրել «Նորքի տուն-ինտերնատ», «Թիվ 1 տուն-ինտերնատ», «Գյումրու տուն-ինտերնատ» և «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ներին։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունր դնել նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանի վրա։
Նախարար` |
Ա. Վարդանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|