Գլխավոր տեղեկություն
Համար
N 1366-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.09.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.01/25(265) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.09.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 սեպտեմբերի 2007 թվականի N 1366-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Կ. ԳԱՎԱԼՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,

Հրամայում եմ`

1. Ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի սեպտեմբերի 12-ին «Կ. Գավալյան և ընկերներ» ՍՊԸ-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000043 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

3) «Կ. Գավալյան և ընկերներ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան