ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
8 օգոստոսի 2007 թ. |
N 213-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 3-ի N 2 եզրակացությունը.
1. Անհատ ձեռնարկատեր Արսեն Գրիգորյանին տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ` համաձայն սույն հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի:
2. Հաստատել անհատ ձեռնարկատեր Արսեն Գրիգորյանի ավտոմոբիլների ցանկը` համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |
Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի |
Ց Ա Ն Կ
ԱՁ Արսեն Գրիգորյանի ավտոմոբիլների
Հ/հ | Ավտոմոբիլի | ||
մակնիշ | հաշվառման համարանիշ | թողարկման տարեթիվ | |
1. | ԳԱԶ-3110 | 04ՏՕ605 | 1997 |
2. | ԳԱԶ-3110 | 06ՕՕ528 | 1998 |
3. | ԳԱԶ-3110 | 01ՏՍ537 | 1997 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |