Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (24.01.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.08.16/18(166) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.01.2004
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հունվարի 2004 թվականի N 68-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Սպիտակի մոր ԵՎ մանկան առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ի լիցենզիան «Սպիտակի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի վերաձԵՎակերպման մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին կետը և լիցենզավորված իրավաբանական անձի անվանման փոփոխումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Սպիտակի մոր և մանկան առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ին 2003 թվականի հուլիսի 30-ին տրված բժշկական գործունեության տեսակի թիվ Կ-XX-000155 լիցենզիան վերաձևակերպել «Սպիտակի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի անվամբ:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների գրանցումը և պահպանումը համապատասխան գրանցամատյաններում.

2.2. համապատասխան փոփոխություն կատարել «Սպիտակի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի լիցենզիայի մեջ.

2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան