Գլխավոր տեղեկություն
Համար
N 1490-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (03.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.15/31(271) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.10.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 հոկտեմբերի 2007 թվականի N 1490-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավոոման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հողվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված ՀՀ-ում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 7.3 կետը և 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի հուլիսի 31-ի N 1239-Ա հրամանը, լիցենզավորման հանձնաժողովի 07.09.07թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

1) օրթոպեդիկ ստոմատոլոգիական կաբինետում բացակայում էր զուզահեռաչափը (պարալելոմետր), մոմե շաբլոններին հարթություններ տալու սարքը, վիրահատական նյութերի հետ աշխատելու մկրատը, պսակային մկրատը՝ թեքված, ուղիղ մկրատը՝ մետաղի համար, ատամնատեխնիկական զնդանը, կառուցաձև աքցանը՝ պսակների համար, լեզվաբռնիչը՝ զսպանակաձև,

2) ատամնատեխնիկական լաբորատորիայում բացակայում էր մետաղաճենապակու սենյակը, վակուումային վառարանը՝ պլաստմասսային պոլիմերիզացիայի համար, վակուումային վառարանը՝ կերամիկայի թրծման համար, և գոլորշով ճարպահանող սարքը,

3) հիմնական սենյակում բացակայում էր օկլյուզիոն հարթություն ձևավորելու սարքը և մետաղյա տաշեղների փոշեկուլը,

4) գիպսային մոդելների ստացման, զոդման, պոլիմերիզացիոն փայլեցման սենյակում բացակայում էր օդածծիչը,

5) ձուլարանում բացակայում էին ատամնատեխնիկական բորմեքենան, մուլտիվակուումային խառնիչը,

6) բժիշկ-ստոմատոլոգ Ա. Աբրահամյանը հետդիպլոմային մասնագիտական կրթությունը ստացել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ» ՍՊԸ-ում.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին (ք. Եղեգնաձոր, Վայքի 1) 2004 թվականի նոյեմբերի 10-ին տրված «բժշկական օգնություն և սպասարկում» գործունեության իրականացման N Կ-XX-000624 լիցենզիայի գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ աշխատակագմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան