«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10307130
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 փետրվարի 2007 թ. ք. Երևան |
N 36-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1914-Ն որոշմամբ հաստատված «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզավորվող գործունեության տեսակով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգով.
Հրամայում եմ`
1. Հաստատել «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզավորվող գործունեության տեսակով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
2. Ստեղծել «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզավորվող գործունեության տեսակով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողով` համաձայն N 2 հավելվածի:
3. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Պետրոսյանին` մեկամսյա ժամկետում մշակել և նախապատրաստել հրապարակման համար որակավորման ստուգման հարցաշարերը:
4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կազմակերպատնտեսական վարչության պետ Ա. Բաբայանին` ապահովել հարցաշարերի հրապարակումը:
5. Նախարարի տեղակալ Ա. Գևորգյանին` ապահովել սույն հրամանի` սահմանված կարգով ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
Կ. Ճշմարիտյան
Հավելված N 1 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007 թ. փետրվարի 12-ի N 36-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում պայթեցման աշխատանքների կատարում լիցենզավորվող գործունեության տեսակով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007 թ. 12.02.2007թ. N 36-Ն հրամանով` սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում պայթեցման աշխատանքներով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման իրականացումն է:
4. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնում է սույն կանոնադրության և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 7-ի «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզավորվող գործունեության տեսակով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 1914-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովը կազմված է 7 հոգուց` նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից:
6. Հանձնաժողովը՝
ա) կազմակերպում է դիմողների որակավորման ստուգման աշխատանքները,
բ) որոշում է հայտատուների որակավորման ստուգման անցկացման վայրը, օրը, ժամը և այդ մասին տալիս է հայտարարություն,
գ) ընդունում է որակավորման ստուգման դրական կամ բացասական որոշումներ,
դ) քննում է դիմողների բողոքները` կապված ստուգման կազմակերպման հետ:
7. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիuտերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
8. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, որտեղ նշվում է`
ա) Հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.
բ) նիստին մասնակցող Հանձնաժողովի անդամների կազմը.
գ) նիստի օրակարգը.
դ) որակավորման ստուգման ներկայացած հայտատուների փաստաթղթերի մասին տեղեկություններ.
ե) Հանձնաժողովի քվեարկության արդյունքները որակավորման ստուգման ներկայացած հայտատուների համար.
զ) Հանձնաժողովի որոշումները որակավորման ստուգման ներկայացած հայտատուների համար:
Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
9. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Հայտատուն համարվում է որակավորման ստուգումն անցած, եթե նրա օգտին քվեարկել են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների կեսից ավելին կամ կեսը: Պայթեցման աշխատանքների մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ:
10. Մասնագետների որակավորման ստուգման մասին եզրակացությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների կողմից: Եզրակացության մեկ օրինակը տրվում է հայտատուին, մյուս օրինակը, օրենսդրությամբ սահմանված կարգով, պահպանվում է որակավորման հանձնաժողովի արխիվում:
11. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը ներկայացվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
12. Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է: Ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:
13. Պայթեցման աշխատանքների մասնագետի որակավորման ստուգումն իրականացվում է` հայերեն լեզվով, դռնբաց կարգով: Որակավորման ստուգման ընթացակարգը կարող է տեսագրվել, ձայնագրվել կամ նկարահանվել: Հանձնաժողովի որոշումը կայացվում է քննության ավարտից հետո առանձին սենյակում դռնփակ:
14. Որակավորման ստուգումը կատարվում է գրավոր, քննական հարցաթերթիկներով` բաղկացած 7 հարցից` հաստատված որակավորման հանձնաժողովի նախագահի կողմից: Քննության ժամանակ չի թույլատրվում օգտվել իրավական կամ այլ փաստաթղթերից:
15. Մասնագետների որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով, դրանք ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում:
16. Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում պայթեցման աշխատանքների մասնագետին տրվում է որակավորման վկայական` անժամկետ: Որակավորման ստուգման դրական արդյունքների գործողության ժամկետը կարող է սահմանափակվել միայն օրենքով:
17. Որակավորման վկայականում նշվում են՝
ա) որակավորման վկայականի համարը.
բ) որակավորման ստուգում անցած հայտատուի անունը, ազգանունը, հայրանունը.
գ) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը.
դ) որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը:
18. Որակավորման վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի գունավոր լուսանկարը:
19. Որակավորման վկայականի ձևը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:
20. Որակավորման վկայականը վավերացվում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի ստորագրությամբ և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ զինանշանի պատկերով կնիքով:
21. Որակավորման ստուգմանը չներկայացած հայտատուներն իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:
22. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը և պատասխանատվություն է կրում նրա առջև դրված խնդիրների կատարման համար,
բ) հրավիրում է Հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք,
գ) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները,
դ) ստորագրում է պայթեցման աշխատանքների մասնագետների որակավորման ստուգման մասին եզրակացությունները, նիստերի արձանագրությունները և դրանց հետ առնչվող մյուս փաստաթղթերը և գրագրությունները,
ե) հաստատում է պայթեցման աշխատանքների մասնագետի որակավորման վկայականի ձևը,
զ) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
23. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
ա) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին, Հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին,
բ) ստորագրում է պայթեցման աշխատանքների մասնագետների որակավորման ստուգման մասին եզրակացությունները,
գ) Հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին,
դ) Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
24. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը,
բ) ստորագրում է պայթեցման աշխատանքների մասնագետների որակավորման ստուգման մասին եզրակացությունները և նիստերի արձանագրությունները,
գ) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագիծը և կազմակերպում հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը որակավորվող անձին:
25. Հանձնաժողովի անդամները`
ա) մասնակցում են Հանձնաժողովի նիստերին, Հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին,
բ) ստորագրում են պայթեցման աշխատանքների մասնագետների որակավորման ստուգման մասին եզրակացությունները,
գ) Հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են Հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
26. Հանձնաժողովը ստեղծվում և Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հրամանով:
27. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և մյուս անդամները նշանակվում են և նրանց լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հրամանով:
28. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված N 2 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007 թ. փետրվարի 12-ի N 36-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
«ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Աշոտ Պետրոսյան - |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն - հանձնաժողովի նախագահ |
2. Գևորգ Ալոյան - | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ կոնցեսիոն գործակալության նախագծերի փորձաքննության բաժնի պետ - հանձնաժողովի նախագահի տեղակալ |
3. Խաչատուր Բաբայան - | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լեռնամետալուրգիական և քիմիական ոլորտի արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար |
4. Սամվել Բեգրակյան - | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տնտեսությունում տեխնիկական անվտանգության բաժնի պետի տեղակալ |
5. Վլադիմիր Աբելյան - | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչության լեռնամետալուրգիայի բաժնի պետ |
6. Գագիկ Շարաֆյան - | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական անվտանգության, տեղեկատվության և վերլուծության վարչության պետ |
7. Ալյոշա Հակոբյան - |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական |