Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.11.2007-26.05.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.371
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
13.09.2007
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.05.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11507342

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 սեպտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 121-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՐԵԽԱՅԻՆ ՄԱՆԿԱՏԱՆԸ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՐԵԽԱՅԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» N 1735-Ն որոշման 2-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել`

1. Երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացության ձևը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Երեխային մանկատնից դուրս գրելու մասին եզրակացության ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Երեխային երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու մասին եզրակացության ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:

4. Երեխային երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունից դուրս գրելու մասին եզրակացության ձևը` համաձայն թիվ 4 հավելվածի:

 

 

Ա. Վարդանյան 

 

 

Հավելված թիվ 1
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2007 թվականի սեպտեմբերի 13-ի
N 121-Ն հրամանի

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N

 

ԵՐԵԽԱՅԻՆ ՄԱՆԿԱՏԱՆԸ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» N 1735 որոշմամբ հաստատված հավելված N 1-ի՝ «Մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաների տեղավորման» կարգի 8-րդ կետը և նույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հիման վրա իրականացված երեխայի բժշկական և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրության արդյունքները ________________

____________________________________________________________

մարզի անվանումը

երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը տալիս է եզրակացություն ___________

___________________________________________________________ -ին

երեխայի անունը, հայրանունը, ազգանունը

մանկատուն տեղավորելու մասին:

 

Երեխայի իրավունքների

պաշտպանության բաժին

 

 

 

Հավելված թիվ 2
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2007 թվականի սեպտեմբերի 13-ի
N 121-Ն հրամանի

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N

 

ԵՐԵԽԱՅԻՆ ՄԱՆԿԱՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» N 1735 որոշմամբ հաստատված հավելված N 1-ի՝ «Մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաների տեղավորման» կարգի 26-րդ կետով նախատեսված հիմքերը` ________________________________________

______________________________________________________________

(վերադարձել է կենսաբանական ընտանիք, լրացել է 18 տարին, որդեգրվել է, հանձնվել է խնամատար ընտանիք)

և երեխայի բժշկական և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրության արդյունքները` __________

__________________________________ երեխաների իրավունքների պաշտպանության

մարզի անվանումը

բաժինը տալիս է եզրակացություն ______________________________________ -ին

երեխայի անունը, հայրանունը, ազգանունը

մանկատնից դուրս գրելու մասին:

 

Երեխայի իրավունքների

պաշտպանության բաժին

 

 

 

Հավելված թիվ 3
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2007 թվականի սեպտեմբերի 13-ի
N 121-Ն հրամանի

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N

 

ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» N 1735 որոշմամբ հաստատված հավելված N 2-ի՝ «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում երեխաների տեղավորման» կարգի 6-րդ կետը և երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրության արդյունքները` ____________

______________________________________________________________

մարզի անվանումը

երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը տալիս է եզրակացություն ___________

___________________________________________________________ -ին

երեխայի անունը, հայրանունը, ազգանունը

խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հասատություն տեղավորելու մասին:

 

Երեխայի իրավունքների

պաշտպանության բաժին

 

 

 

Հավելված թիվ 4
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2007 թվականի սեպտեմբերի 13-ի
N 121-Ն հրամանի

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N

 

ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» N 1735 որոշմամբ հաստատված հավելված N 2-ի՝ «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում երեխաների տեղավորման» կարգի 13-րդ կետը ________________________________________________________

գիշերօթիկ հաստատության անվանումը

սան ___________________________________________________________ -ի

երեխայի անուն, հայրանուն, ազգանունը

ծնողի(ներ) _______________________________________________________

անուն, ազգանուն

կողմից _______ __________________ 200—թ. դիմումը _____________________

  մարզի անվանումը

երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը տալիս է եզրակացություն ____________

___________________________________________________________ -ին

երեխայի անունը, հայրանունը, ազգանունը

երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունից դուրս գրելու մասին:

 

Երեխայի իրավունքների

պաշտպանության բաժին