Գլխավոր տեղեկություն
Համար
N 316-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.11.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.367
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.10.2007
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 10507369

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 հոկտեմբերի 2007 թ

ք. Երևան

 N 316-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`

 

Հրամայում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 28-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

հրամանի «բ» կետով հաստատված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Հարությունյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ),
Ս. Մովսիսյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ղեկավար, ակադեմիկոս (հանձնաժողովի նախագահի տեղակալ),
Հ. Խաչատրյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի գիտքարտուղար, կենս. գիտ. թեկնածու (հանձնաժողովի քարտուղար),
Կ. Ճենտերեճյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական աշխարհի կառավարման բաժնի պետ, կենս. գիտ. թեկնածու,
Ա. Աղասյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, կենս. գիտ. թեկնածու,
Մ. Ադամյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կենդանաբանական թանգարանի վարիչ, կենս. գիտ. դոկտոր,
Բ. Գաբրիելյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենս. գիտ. դոկտոր,
Մ. Ղասաբյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ, կենս. գիտ. թեկնածու,
Մ. Մարջանյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենս. գիտ. թեկնածու,
Մ. Քալաշյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենս. գիտ. թեկնածու,
Ֆ. Դանիելյան Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
Է. Յավրույան Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի պրոֆեսոր, կենս. գիտ. դոկտոր,
Ն. Մարգարյան Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և բնապահպանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. թեկնածու»:

Նախարար`
Ա. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան