Գլխավոր տեղեկություն
Համար
N 07-247-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.01/30(270) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
11.10.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

11 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 07-247-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 11.10.2007թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ՝

 

1. «Զարգացման ուղիներ» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով:

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Զարգացման ուղիներ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0545 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Էդ-Նել» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0522 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:

3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

ա/ «Մ.Ա.Կ. Ֆիրմա» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,

բ/ «Էքսպրես Վելյու» ՓԲ ընկերությանը տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա:

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան 

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (11.10.2007թ. հր. N 07-247-Լ)

 

Հ/Հ ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանա-կան անձ (անվանունը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործու-նեության իրակա-նացման վայրը Գործողու-թյան ժամկետը

Տեղեկություններ

գրանցա-

մատյանում

լիցենզիայի

վերաձևակերպ-

ման, նրա

գործողության

կասեցման,

դադարեցման

մասին

Այլ

տեղե-կություն-ներ

1. «Զարգացման ուղիներ» ՍՊԸ Երևան, Գ. Նժդեհի 4, բն. 2 ԱԳN0545 23.03.05 թ. 02225753 545 ԱԳ Գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել է խախտումների պատճառով  
2. «Էդ-Նել» ՍՊԸ Երևան, Կոմիտասի 45, բն. 31 ԱԳN0522 02.11.04 թ. 00086832 522 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն   
3. «Մ.Ա.Կ. Ֆիրմա» ՍՊԸ Երևան, Սաֆարյան 5/8 ԱԳN0712 11.10.07 թ. 02525291 708 ԱԳ Գնահատում ՀՀ Անժամկ.   Լիցեն-զիայի տրամա-դրում
4. «Էքսպրես Վելյու» ՓԲԸ

Սյունիքի մարզ, գ. Խնձորեսկ

ԱԳN0713 11.10.07 թ. 09210854 709  Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցեն-զիայի տրամա-դրում