«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305456
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 28 հոկտեմբերի 2005 թ. | N 16-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կապի առանձին ծառայություններից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Կապի առանձին ծառայություններից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշումը:
| Նախագահ՝ | Ս. Մնացականյան | 
| ՀԱՎԵԼՎԱԾ | |
| 
 | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման կապի ծառայությունների առանձին տեսակներից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի:
2.1. 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված եկամուտները` անկախ գործունեության տեսակից:
2.2. 120 տողում արտացոլվում է 110 տողից կապի ծառայություններից ստացված եկամուտները: «Կապի ծառայություններից ստացված եկամուտները, հազար դրամ» ցուցանիշը ներկայացնում է փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության (հեռագրային, հեռախոսային, շարժական, տվյալների փոխանցման, հեռուստառադիոծրագրերի հեռարձակման, կապի այլ ծառայություններից) ծառայություններից ստացված եկամուտների հանրագումարը:
2.3. 121-122.6 տողերում առանձնացվում են 120 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների տեսակների (փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության` հեռագրային, հեռախոսային, շարժական, տվյալների փոխանցման, հեռուստառադիոծրագրերի հեռարձակման, կապի այլ ծառայություններ):
2.4. 122.2.1 տողում առանձնացվում է 122.2 տողից բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից ստացված եկամուտները:
2.5. 122.3.1, 122.3.2 և 122.3.3 տողերում առանձնացվում են 122.3 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` բջջային, ռադիոորոնման (փեյջերային) և ռադիալ գործողության («Ալթայ» և այլն):
2.6. 122.6.1 և 122.6.2 տողերում առանձնացվում են 122.6 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` նշելով կապի ծառայության տվյալ տեսակների անվանումները:
2.7. 130 տողում արտացոլվում են 110 տողից այլ գործունեությունից ստացված եկամուտները:
2.8. 131 և 132 տողերում առանձնացվում են 130 տողից եկամուտներն ըստ գործունեության տեսակների` նշելով գործունեության տվյալ տեսակների անվանումները:
2.9. 140 տողում արտացոլվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:
Փոստային կապի ծառայությունները ներառում են ազգային փոստի կողմից տեղական և օտարերկրյա հասցեատերերի համար փոստային բաժանմունքներից և հասարակական փոստարկղերից փոստի և ծանրոցածրարների (բանդերոլների) հանում (ստացում), տեղափոխում, տեղ հասցնում, փոստի և ծանրոցածրարների տեսակավորում, բաշխում և հասցեատերերին տեղ հասցնում, փոստարկղների վարձակալում, «ցպահանջ» թղթակցության մշակում, փոստային նամականիշների, բացիկների, ծրարների և այլնի վաճառք, պայմանագրային հիմունքով պարբերական մամուլի տարածում, տանը թոշակների և նպաստների հանձնում, տանը դրամային փոխադրումների հանձնում, արագընթաց փոստային կապի ծառայություններ:
Սուրհանդակային կապի ծառայությունները ներառում են ազգային փոստից բացի այլ կազմակերպությունների կողմից տեղական և օտարերկրյա հասցեատերերի համար նամակների, ծանրոցների և ծանրոցածրարների (բանդերոլների) հանում, տեղափոխում, տեղ հասցնումը (տեղափոխումը կարող է կատարվել տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով, անձնական կամ հասարակական, այդ թվում` բեռնատար տաքսիներով), նամակագրության հանձնման կառավարական սուրհանդակային (ֆելդեգերային) ծառայություններ, հատուկ կապի ծառայություններ:
Հեռահաղորդակցության (էլեկտրակապի) ծառայությունները իրենցից ներկայացնում են ձայնի, նշանի (նիշ), ազդանշանի, գրավոր տեքստի, պատկերի հաղորդում և ընդունում լարային, մալուխային, օպտիկական, մագնիսական և այլ էլեկտրամագնիսական համակարգերի միջոցով: Վերջինս իր մեջ ներառում է հեռագրային կապ, հեռախոսային կապ (ներառյալ` բաժանորդային վարձեր և միանվագ ծառայություններ) և կապուղիների վարձակալում, շարժական կապ, տվյալների փոխանցում, հեռուստառադիոծրագրերի հեռարձակում մալուխային, անհաղորդալար ռադիոռելեային կամ արբանյակային համակարգերի միջոցով, տելեմատիկ կապ (հեռաֆաքս, հեռատեքստ և տելեքս) և հեռահաղորդակցության ցանցերի տեխնիկական սպասարկում:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար՝ 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եռամսյակի (նաև` աճողական) համար հաշվարկվում է հաշվետու եռամսյակի ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով եռամսյակի ամիսների թվի վրա:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
|  | ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | 
| Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի | 
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | 
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության ներկայացման ժամկետը` | 
| Ազգային վիճակագրական ծառայություն, Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն | Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը | մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը | 
| 
 _____________________ I_I_I_I_I_I_I 
 Մարզը _________________ Համայնքը_____________  Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից | ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» «Տպագրված է» | ||
| 
 | |||
| Չլրացնել ß | |||
| ՏԳՏԴ I_I_I_I_I_I Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | |||
| Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: | |||
ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ  ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հունվար - ___________   200___թ. 
| Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Հաշվետու տարվա ընթացքում | Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում | ||
| Ընդա-մենը | այդ թվում` բնակչությունից | Ընդա-մենը | այդ թվում` բնակչությունից | ||
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 
| Եկամուտներ, ընդամենը (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ | 110 | 
 | 
 | 
 | 
 | 
| Կապի ծառայություններից ստացված եկամուտները (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ | 120 | 
 | 
 | 
 | 
 | 
| 120 տողից՝ փոստային և սուրհանդակային | 121 | 
 | 
 | 
 | 
 | 
| հեռահաղորդակցության | 122 | 
 | 
 | 
 | 
 | 
| 122 տողից` հեռագրային | 122.1 | 
 | 
 | 
 | 
 | 
| հեռախոսային | 122.2 | 
 | 
 | 
 | 
 | 
| դրանցից` բաժանորդային վարձերի և միանվագ ծառայությունների | 122.2.1 | 
 | 
 | 
 | 
 | 
| շարժական | 122.3 | 
 | 
 | 
 | 
 | 
| այդ թվում` բջջային | 122.3.1 | 
 | 
 | 
 | 
 | 
| ռադիոորոնման (փեյջերային) | 122.3.2 | 
 | 
 | 
 | 
 | 
| ռադիալ գործողության | 122.3.3 | 
 | 
 | 
 | 
 | 
| տվյալների փոխանցման | 122.4 | 
 | 
 | 
 | 
 | 
| հեռուստառադիոծրագրերի հեռարձակման | 122.5 | 
 | 
 | 
 | 
 | 
| այլ ծառայություններից | 122.6 | 
 | 
 | 
 | 
 | 
| դրանցից` | 122.6.1 | 
 | 
 | 
 | 
 | 
| 122.6.2 | 
 | 
 | 
 | 
 | |
| 110 տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները, հազար դրամ (110 և 120 տողերի տարբերությունը ) | 130 | 
 | 
 | 
 | 
 | 
| դրանցից` | 131 | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | 132 | 
 | 
 | 
 | 
 | 
| Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ | 140 | 
 | x | 
 | x | 
| Ղեկավար | _____________________ | _____________________ | 
| (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | |
| Լրացնող | _____________________ | _____________________ | 
| (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն, պաշտոն) | 
| _____________________ | __ ___________200__թ. | |
| (Հեռախոսահամար(ներ)) | (լրացման ամսաթիվը) | |
| Էլեկտրոնային փոստ | ______________________@____________________ | |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 18.05.2007, N 08-Ն | 01.09.2007, N 16-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|