Գլխավոր տեղեկություն
Համար
N 180-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.01/10(284) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.02.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 փետրվարի 2008 թվականի N 180-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՕԼԵՈՍ-ՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված ՀՀ-ում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 7.3 կետը և 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի հուլիսի 31-ի N 1239-Ա հրամանը, լիցենզավորման հանձնաժողովի 16.01.08 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Օլեոս-Մեդ» ՍՊԸ-ն լիցենզավորող մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին, որի արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

1) լիցենզիայով թույլատրված բժշկական օգնության և սպասարկման տեսակներից (լիցենզիա N Կ-XX-000858, տրված 09.11.2006 թ.) գործել է միայն ճառագայթային ախտորոշիչ (կոմպյուտերային տոմոգրաֆիա), իսկ գինեկոլոգիական, ընտանեկան բժշկություն, նյադաբանական, մանկաբուժական, լաբորատոր-ախտորոշիչ, ֆունկցիոնալ աշտորոշիչ (ԷԿԳ), սրտաբանական, թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական բժշկական օգնության տեսակները փաստացի ծավալված չեն եղել,

2) ախտահանման կաբինետում բացակայում է ջրի թորման սարքը, ավտոկլավը և բակտերիոցիդ լամպը.

 

Հրամայում եմ`

 

1. Կացեսնել «Օլեոս-Մեդ» ՍՊԸ-ի գինեկոլոգիական, ընտանեկան բժշկություն, նյարդաբանական, մանկաբուժական, լաբորատոր-ախտորոշիչ, ֆունկցիոնալ աշտորոշիչ (ԷԿԳ), սրտաբանական, թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական բժշկական օգնության տեսակների մասով՝ մինչև խախտման պատճառների վերացումը։

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված մարմին։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան