ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 մայիսի 2007 թվականի N 866-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎՈՄԻ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
Հրամայում եմ`
1. «Վոմի» ՍՊԸ-ի գործունեության (2004 թվականի սեպտեմբերի 27-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000561 լիցենզիա) իրականացման վայրը ք. Երևան, Մամիկոնյանց փող., շ. 2, բն. 31 հասցեն տեղափոխել ք. Երևան, Նոր Նորք համայնք, Վիլնյուսի փող. թիվ 1/7 հասցե:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
2.1 Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |