«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607281
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հուլիսի 2007 թ. |
N 165-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 690-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների.
Հաստատել`
1. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման մրցութային հանձնաժողովի հայտերի ընդունման գրանցամատյանի ձևը, համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման մրցութային հանձնաժողովի հայտերի ընդունման գրանցամատյանի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |
Հավելված N 1 Հաստատված է |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման մրցութային հանձնաժողովի հայտերի ընդունման
Գրանցման | Հայտատուի | Լիցենզիայի գործողության վայրը |
Հայտը ներկայացնողի անունը, ազգանունը |
Կնքված ծրարների թիվը | Հայտը ներկայացնողի ստորագրությունը հայտի երկրորդ օրինակը համա- պատասխան նշումներով հետ ստանալու համար | |||
համարը | օրը և ժամը |
անվանումը (անունը) |
գտնվելու վայրը և հեռախոսահամարը |
բնօրինակ | պատճեն | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
Հավելված N 2 Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման մրցութային հանձնաժողովի հայտերի ընդունման գրանցամատյանի վարման կարգը:
2. Հայտերի ընդունումը, դրանց ներկայացման ճշտության ստուգումը և գրանցամատյանում գրանցումը կատարում է հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:
3. Հայտերը պատասխանատու քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության, ծրարի և հայտերի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը:
4. Գրանցամատյանի սյունակները, բացառությամբ 9-րդ սյունակի լրացվում են հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի կողմից:
5. Մասնակիցը գրանցամատյանի 9-րդ սյունակում ստորագրում է հայտի երկրորդ օրինակը համապատասխան նշումներով (գրանցման համարը, օրը և ժամը) հետ ստանալու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |