ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հուլիսի 2007 թվականի N 1167-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՊԻՏԱԿ ԼԱՎԱՆԴԱ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ կետերը, 4-րդ մասը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը, ՀՀ ԱՆ լիցենզավորման հանձնաժողովի 04.07.2007թ. N 16 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի դեկտեմբերի 25-ին «Սպիտակ Լավանդա» ՍՊԸ-ին տրված դեղատնային գործունեության (դեղատուն՝առանց ստերիլ դեղերի պատրաստման) թիվ Կ - XX- 000140 լիցենզիան:
2. Սահմանել, որ «Սպիտակ Լավանդա» ՍՊԸ ընկերությունն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցնելուց մեկ տարի հետո:
3. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
3.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
3.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.
3.3. «Սպիտակ Լավանդա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|