Գլխավոր տեղեկություն
Համար
N 150-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.07.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.08.01/21(261) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.07.2007
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 հուլիսի 2007 թ.
ք. Երևան

N 150-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԳԱԲՐԻ ՀԵՆՎԵՐ» ԵՎ «ԲԻՈԼԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 22-ի N 3 եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. «Գաբրի Հենվեր» և «Բիոլան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տալ անասնաբուժասանիտարական փորձաքննության գործունեություն իրականացնելու լիցենզիա:

2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝

ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերություններին լիցենզիաների տրամադրումը,

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

Նախարար՝

Դ. Լոքյան

Անասնաբուժասանիտարական փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձանց

Ց Ա Ն Կ

Հ/հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը)

Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ)

Գտնվելու
վայրը

Լիցեն-զիայի համարը

Լիցենզիա տալու ամսաթիվը

Գործողության
տեսակը

Գործո-ղու-թյան ժամ-կետը

Գրանց-ման հա-մարը

Գործունեու-թյան իրականաց-
ման վայրը

Բնա- կության վայրը

Գործո-ղու-թյան ժամ-կետ-ների երկա-րա- ձգում-ները

Տեղեկու-
թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման,
նրա գոր-
ծողության կասեցման, լիցենզիայի գործողու-թյան
դադա-
րեցման
մասին

Այլ տեղե-կու-թյուն-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Նոր տրամադրվող լիցենզիաներ

1

«Գաբրի Հենվեր» ՍՊԸ

4214687

ՀՀ Արարատի մարզ, գ. Մարմարաշեն

N000005

11.07.2007թ.

Մսի և կենդանի-ների սպանդից գոյացած մյուս մթերքի, կաթի, ձկան և ջրային կենդանիների ու մեղրի անասնաբուժա-սանիտարական փորձաքննություն

Անժամ-կետ

 

ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Դպրոցական- ների փող., թիվ 9

---

---

---

---

2

«Բիոլան» ՍՊԸ

9208054

ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Անկախության 10

N000006

11.07.2007թ.

Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքի, կաթի, ձկան և ջրային կենդանիների ու մեղրի անասնաբուժա-սանիտարական փորձաքննություն

Անժամ-կետ

 

ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Անկախության 7

---

---

---

---