Գլխավոր տեղեկություն
Համար
N 870-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.04.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.15/22(199) Հոդ.321
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
17.08.2005
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 օգոստոսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 11805351

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

17 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան
N 870-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների և դրամաշնորհների հաշվին ծառայողական գործուղումները ֆինանսավորելու մասին» N 703 որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների և դրամաշնորհների հաշվին ծառայողական գործուղման, ուսուցման, մասնագիտական վերապատրաստման ֆինանսավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությունը ստանալու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժ» ենթակետը`

Հրամայում եմ`

Հաստատել Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների և դրամաշնորհների հաշվին իրականացվող օտարերկրյա պետությունների ծառայողական գործուղումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությունը ստանալու կարգը` համաձայն հավելվածի:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

 

 Հավելված
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
 նախարարի 2005 թվականի
օգոստոսի 17-ի N 870-Ն հրամանի

 Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների եվ դրամաշնորհների հաշվին իրականացվող օտարերկրյա պետություններ ծառայողական գործուղումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եվ էկոնոմիկայի նախարարի համաձայնությունը ստանալու

 

1. Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների և դրամաշնորհների հաշվին իրականացվող օտարերկրյա պետություններ ծառայողական գործուղումների (այսուհետ` գործուղումներ) համար Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կամ ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությունը ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվում.

ա) տեղեկանք գործուղվող անձի զբաղեցրած պաշտոնի (նշելով անձի` տվյալ պաշտոնում զբաղեցրած ժամանակամիջոցը և աշխատանքային պայմանագրի ժամկետը) և ֆունկցիոնալ պարտականությունների մասին,

բ) գործուղման նպատակի նկարագրությունը,

գ) ծրագրի շրջանակներում գործուղման անհրաժեշտության հիմնավորումը,

դ) հրավիրող կազմակերպության հրավերքի պատճենը,

ե) գործուղման ծախսերի նախահաշիվը` իր հաշվարկ-հիմնավորումով:

2. Գործուղման փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությանն է ներկայացվում գործուղումից առնվազն քսան օր առաջ, բացառությամբ գործուղման օրվան նախորդող ավելի քիչ ժամկետում գործուղման անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքների առաջացման դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից գործուղման վերաբերյալ համաձայնություն կամ մերժում (սույն կարգով նախատեսված հիմքերով) տրվում է տվյալ գործուղման վերաբերյալ սույն կարգի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից գործուղման վերաբերյալ մերժման հիմք է հանդիսանում.

ա) սույն կարգի 1-ին կետով նախատեսված տվյալ գործուղման վերաբերյալ տեղեկատվության թերի կամ ոչ ամբողջությամբ ներկայացումը,

բ) գործուղումների ֆինանսավորման նպատակով նախատեսված միջոցների սպառված լինելը կամ բացակայությունը,

գ) տվյալ գործուղման ծախսերի նախահաշվով նախատեսված համապատասխան նորմաների անհամապատասխանությունը պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված, իսկ իրավաբանական անձանց համար համապատասխան վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրի կառավարման խորհրդի որոշմամբ կամ այլ իրավական ակտով սահմանված նորմաներին:

(4-րդ կետը փոփ. 07.03.06 N 248-Ն)

(հավելվածը փոփ. 07.03.06 N 248-Ն)