Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (30.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.07.16/20(260) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.06.2007
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 հունիսի 2007 թ.
ք. Երևան
N 147-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

Անվճարունակության գործերով կառավարիչ Ալբերտ Մուրադյանին 30.09.2003 թ. տրված թիվ 01ԱN 00247 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 28.06.2007 թ. եզրակացությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. 2007 թվականի հունիսի 28-ից ուժը կորցրած ճանաչել Ալբերտ Մուրադյանին 30.09.2003 թ. տրված թիվ 01ԱN 00247 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:


Գ. Դանիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան