Գլխավոր տեղեկություն
Համար
N 1037-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (16.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.07.16/20(260) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.06.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 հունիսի 2007 թվականի N 1037-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ախուրյանի հիվանդանոց» ՓԲԸ-ի, «Ախուրյանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի եվ «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի լիցենզիաները դադարեցնելու եվ «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին լիցենզիայի նոր ձեվաթուղթ տրամադրելու վերաբերյալ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 02.11.2006 թ. N 1911-Ն որոշումը, ՀՀ Շիրակի մարզպետի 23.03.2007 թ. N 158 և 30.03.2007 թ. N 164 որոշումները և «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 21.05.2007 թ. N 4959 դիմումը.


Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել «Ախուրյանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX- 000210, N Կ-XX- 000777, «Ախուրյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000759, N Կ-XX-000142, N Կ-XX-000462 և «Ախուրյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-001001 լիցենզիաները:

2. «Ախուրյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Ախուրյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Ախուրյանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Ախուրյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000210, N Կ-XX-000777, N Կ-XX-000795, N Կ-XX-000142, N Կ-XX-000462, N Կ-XX-001001 լիցենզիաների մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

3. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

3.1. Ապահովել լիցենզիաների դադարեցման և լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

3.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Հ. Քուշկյան