ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունիսի 2007 թվականի N 1036-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մարալիկի հիվանդանոց» ՓԲԸ-ի եվ «Մարալիկի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի եվ «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի լիցենզիաները դադարեցնելու եվ «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին լիցենզիայի նոր ձեվաթուղթ տրամադրելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 02.11.2006 թ. N 1911-Ն որոշումը և «Մարալիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 11.06.2007 թ. N 5709 դիմումը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «Մարալիկի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX- 000311 և «Մարալիկի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000287, «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-001003 լիցենզիաները:
2. «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Մարալիկի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Մարալիկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000287, N Կ-XX-000311, N Կ-XX-001003 լիցենզիաների մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
3. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
3.1. Ապահովել լիցենզիաների դադարեցման և լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
3.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |