Գլխավոր տեղեկություն
Համար
N 1028-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.07.16/20(260) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.06.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 հունիսի 2007 թվականի N 1028-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԹԱԳԱԿ-ՖԱՐՄ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Թագակ-Ֆարմ» ՓԲԸ-ին 2006 թվականի հոկտեմբերի 3-ին տրված թիվ Կ-XX-000918 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) լիցենզիան։

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

3) «Թագակ-Ֆարմ» ՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Հ. Քուշկյան