ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 օգոստոսի 2005 թվականի N 773-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Վարդան Ստեփանի Կաբուրյանի լիցենզիայի գործունեությունը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել Ա/Ձ Վարդան Ստեփանի Կաբուրյանի 2002 թվականի սեպտեմբերի 2-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000012 լիցենզիայի գործունեությունը մինչև 2008 թվականի օգոստոսի 18-ը։
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2 Ա/Ձ Վարդան Ստեփանի Կաբուրյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|