Գլխավոր տեղեկություն
Համար
N 65-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.06.2007-11.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.15/17(257) Հոդ.251
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.11.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007226

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

25 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 65-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով, Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի Կոնվենցիա) «Ավիացիոն անձնակազմերին վկայականների տրման» թիվ 1 և «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» թիվ 17 Հավելվածներով  և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել`

1) «Բժշկական զննման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների հատկացման կարգ»-ը՝ համաձայն հավելված 1-ի.

2) Արձանագրության մատյանի ձևը` համաձայն հավելված 2-ի.

3) Բժշկական զննում անցնելու թեկնածուի դիմումի ձևը` համաձայն հավելված 3-ի.

4) Բժշկական սերտիֆիկատների ձևերը` համաձայն հավելվածներ 4,5,6-ի.

5) Բժշկական զննման մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելված 7-ի.

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայում բժշկական տեղեկագրման մասին» N 76-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Գլխավոր վարչության պետ՝

Ա. Մովսեսյան


 

Հավելված 1
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի ապրիլի 25-ի
թիվ 65-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բժշկական զննման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների (այսուհետ՝ բժշկական սերտիֆիկատ) հատկացման կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի (այսուհետ` ԹԲՓՀ) կողմից քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների բժշկական զննման և դրա արդյունքում բժշկական սերտիֆիկատների հատկացման կարգը:

2. Կարգը մշակված է Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի Կոնվենցիա) «Ավիացիոն անձնակազմերին սերտիֆիկատների տրման» թիվ 1 և «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» թիվ 17 հավելվածների դրույթներին համապատասխան:

3. Բժշկական զննման ենթակա են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետի վկայական ստանալու հայտ ներկայացրած կամ վկայական կրող հետևյալ ավիացիոն մասնագետները.

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու թեկնածուները՝ օդաչուների, շտուրմանների, բորտինժեներների, օդային երթևեկության կառավարման կարգավարների, ավիացիոն ինժեներների (ավիացիոն տեխնիկների), բորտուղեկցորդների պատրաստման գծով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորողները (կուրսանտները), օդաչուների, շտուրմանների, բորտինժեներների, օդային երթևեկության կառավարման կարգավարների, ավիացիոն ինժեներների (ավիացիոն տեխնիկների), բորտուղեկցորդների պատրաստման գծով.

3) Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուները, օդանավի վրա հատուկ աշխատանքներ կատարող գծային օդաչուները, շտուրմանները, բորտինժեներները, դիտորդ-օդաչուները, բորտօպերատորները, բորտուղեկցորդները.

4) Սիրողական օդաչուները, սավառնորդ - օդաչուները, ազատ օդապարիկի օդաչուները, պարաշյուտիստները, գերթեթև թռչող ապարատների օդաչուները.

5) Օդային երթևեկության կառավարման կարգավարները և թռիչքների ղեկավարները, քաղաքացիական ավիացիայի տեխնիկական սպասարկման կազմակերպությունների ինժեներները և տեխնիկները և այլ ավիացիոն մասնագետները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ գլխավոր վարչություն):

4. Բժշկական սերտիֆիկատների տեսակները և դրանց գործողության ժամկետները հետևյալն են.

1)  Բժշկական զննության և թռիչքային բժշկական փորձաքննության արդյունքներով որոշվում է ավիացիոն մասնագետի առողջական վիճակի պիտանիությունը մասնագիտական գործունեության իրականացնելու համար և տրվում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի բժշկական սերտիֆիկատ:

Բժշկական սերտիֆիկատը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով:

2)  Առաջին դասի բժշկական սերտիֆիկատ տրվում է`

ա. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) օդաչուի վկայականներ կրողներին.

բ. օդանավի բազմանդամ անձնակազմի օդաչուի վկայականներ կրողներին.

գ. գծային օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) վկայականներ կրողներին և դրանց թեկնածուներին:

3) Երկրորդ դասի բժշկական սերտիֆիկատ տրվում է`

ա. շտուրմանի վկայականներ կրողներին.

բ. բորտինժեների վկայականներ կրողներին.

գ. սիրողական - օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) վկայականներ կրողներին.

դ. դիտորդ- օդաչուի վկայականներ կրողներին.

ե. սավառնող-օդաչուի վկայականներ կրողներին.

զ. պարաշյուտիստի, թեթև և գերթեթև թռչող ապարատների օդաչուների վկայականներ կրողներին.

է. ազատ օդապարիկի օդաչուի վկայականներ կրողներին և դրանց թեկնածուներին:

4) Երրորդ դասի բժշկական սերտիֆիկատը տրվում է`

ա. օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականներ կրողներին.

բ. բորտուղեկցորդների վկայականներ կրողներին.

գ. բորտռադիստի վկայականներ կրողներին.

դ. բորտօպերատորի վկայականներ կրողներին և թեկնածուներին:

5) Առաջին դասի, երկրորդ և երրորդ դասի բժշկական սերտիֆիկատները ուժի մեջ են դրանց տրման օրվանից 12 ամսվա ընթացքում՝ բացառությամբ երրորդ դասի ա. օդային երթևեկության կառավարման կարգավարի մասնագիտության կուրսնատների, որոնց համար սերտիֆիկատը ուժի մեջ է դրա տրման օրվանից 24 ամսվա ընթացքում:

6) Բժշկական սերտիֆիկատների գործողության ժամկետները կարող են կրճատվել բժշկական ցուցումների առկայության դեպքում: Բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի փոփոխության հիմնավորումը պետք է արտացոլվի բժշկական եզրակացության մեջ:

7) Այն ավիացիոն մասնագետները, որոնք աշխատանքային անհրաժեշտությունից կատարում են աշխատանքներ արտասահմանյան երկրներում, բժշկական սերտիֆիկատներ տրվում են ընդհանուր հիմունքներով: Ելնելով նրանց աշխատավայրի Հայաստանի Հանրապետությունից հեռավոր լինելու հանգամանքից՝ վերազննումը բացառիկ դեպքերում կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 45 օրով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ, այն պայմանով, որ տվյալ անձը դրական բժշկական եզրակացություն ստացել է զննումից հետո բժշկական հանձնաժողովի նշանակված անդամի կողմից, ըստ աշխատավայրի, բժշկական զննման մասին եզրակացությունը ենթակա է առաքման ԹԲՓՀ նախագահին:

5. Բժշկական սերտիֆիկատները ստորագրվում են ԹԲՓՀ նախագահի կողմից և հաստատվում են ԹԲՓՀ կնիքով:

6. Առանց բժշկական սերտիֆիկատի կամ ժամկետանց բժշկական սերտիֆիկատով ավիացիոն մասնագետներին չի թույլատրվում մասնագիտական պարտականությունների կատարում, բացառությամբ Կարգի 4-րդ կետի 7-րդ ենթակետում նշված դեպքերի:

7. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն մասնագետները յուրաքանչյուր տարին մեկ անգամ անցնում են պարտադիր բժշկական զննում:

8. Բժշկական սերտիֆիկատը հանդիսանում է Կարգի 4-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված ավիացիոն մասնագետներին տրվող վկայականի անբաժանելի մասը:

9. Ավիացիոն մասնագետների (մինչև բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտը) առողջական վիճակը վատանալու դեպքում, եթե նրանք բուժօգնություն ստանալու համար այլ առողջապահական հաստատություն են դիմել, ապա նրանք այդ մասին անհապաղ տեղեկացնում են ԹԲՓՀ-ին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կամ Միջպետական Ավիացիոն Կոմիտեի, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից սերտիֆիկացված մասնագիտացված ավիացիոն բժշկության կազմակերպությանը (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն): Մասնագիտական պարտականությունների կատարումը վերսկսելու հնարավորության հարցը նրանց բուժվելուց հետո որոշում են բժշկական կենտրոնի մասնագետ բժիշկները:

10. Տարերային աղետների, վթարների և այլ արտակարգ իրավիճակներում բժշկական եզրակացության ժամկետը կարող է երկարացվել ոչ ավելի, քան մեկ ամսով, ԹԲՓՀ նախագահի որոշմամբ, համաձայնեցնելով ԲՈՀ նախագահի հետ:

11. Բժշկական զննման արդյունքները հանդիսանում են բժշկական գաղտնիք և կարող են տրամադրվել այլ անձանց միայն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

12. ԹԲՓՀ կանոնակարգը հաստատում է Գլխավոր վարչության պետը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄԸ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼԸ

 

13. Ավիացիոն մասնագետների բժշկական զննումը` սերտիֆիկատի տրամադրման կամ սերտիֆիկատի գործողության ժամկետի երկարացման համար, անցկացվում է ԹԲՓՀ անդամի կողմից:

14. Բժշկական զննման խնդիրները և նպատակներն են՝

1) որոշել ըստ առողջական վիճակի պիտանիությունը, հոգեֆիզիոլոգիական որակների՝ թռիչքային աշխատանքի, օդային երթևեկության կառավարման, մասնագիտական գործունեության այլ տեսակների, քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելուն.

2) առողջարարական և բուժական միջոցառումներ նշանակելու նպատակով հիվանդությունների վաղ ձևերը, ռիսկի գործոնները և առողջական վիճակի ֆունկցիոնալ շեղումների հայտնաբերումը:

15. Ավիացիոն մասնագետների բժշկական զննումը կատարվում է անհատապես՝ բժշկական սերտիֆիկատում նշված ժամկետներում, առանձին դեպքերում կազմակերպությունների ղեկավարների ուղեգրով:

16. Ավիացիոն մասնագետները արտահերթ բժշկական զննում են անցնում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս աշխատանքի մեկնելուց առաջ և վերադառնալուց հետո, երկարատև արձակուրդից (3 ամսից ավելի) հետո, նախքան նոր ավիացիոն տեխնիկայի վրա վերասովորելու ուսուցումից առաջ, ավիացիոն քիմիական աշխատանքներ և շոգ կլիմայով երկրներում և բևեռային արշավախմբերում աշխատանքի մեկնելուց և վերադառնալուց (գործուղման ժամկետը 3 ամսից ավելի), ինչպես նաև կազմակերպությունների ղեկավարների ներկայացումով:

17. Բժշկական զննման ուղեգիրը տրվում է թռիչքային և ավիացիոն այլ աշխատանքի վերականգնման ժամանակ ավելի քան մեկ տարուց ավելի ընդմիջումից հետո թռիչքային կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում, Գլխավոր վարչության կողմից՝ նշելով այն մասնագիտությունը և պաշտոնը, ըստ որի ընդունվում է զննվողը:

18. Այն անձինք, որոնք քաղաքացիական ավիացիայի կազմակերպություններում աշխատանքի են ընդունվում, որպես ավիացիոն մասնագետներ այլ բնագավառներից, անցնում  են բժշկական զննում բժշկական սերտիֆիկատ ստանալու նպատակով՝ անկախ նրանց առողջական վիճակից, թռիչքային աշխատանքի (օդային երթևեկության կառավարման) և այլ մասնագիտությամբ աշխատանքի պիտանիության բժշկական եզրակացության, որը ստացել են այլ բժշկական հաստատություններից:

19. Բժշկական զննման ենթակա անձինք բժշկական զննման օրերին ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ բժշկական զննման նախօրյակին նրանց տրվում է հանգստյան օր: Բժշկական զննումը կատարվում է մեկից երեք օրվա ընթացքում:

20. Կարգով և ԹԲՓՀ կանոնակարգով սահմանված բժշկական զննում չանցած ավիացիոն մասնագետները չեն թույլատրվում աշխատանքի:

21. Երկարատև հիվանդությամբ տառապող ավիացիոն մասնագետները ենթակա են բժշկական զննման անաշխատունակության օրվանից 3 ամսից, իսկ տուբերկուլոզով հիվանդանալու դեպքում՝ 6 ամսից ոչ ուշ: Այդ դեպքում ժամանակավոր անաշխատունակությունը խոչընդոտ չի հանդիսանում բժշկական զննման և բժշկական եզրակացություն կազմելու համար: Ավելի քան 3 ամսով մասնագիտական աշխատունակությունը կորցնելու դեպքում բժշկական սերտիֆիկատը հանձնվում է ԹԲՓՀ: Այդ դեպքում բժշկական սերտիֆիկատի գործողության վերսկսումը հնարավոր է բուժումն ավարտելուց և նոր բժշկական զննում անցկացնելուց հետո:

22. Ծանր հիվանդությունների և վնասվածքների դեպքում բժշկական զննման անցկացումը պարտադիր է, այդ թվում և հեռակա եղանակով, ըստ բժշկական կազմակերպություններից ստացված բժշկական փաստաթղթերի:

23. Ավիացիոն քիմիական աշխատանքների և շոգ կլիմայով երկրներում ու բևեռային արշավախմբերում աշխատանքի ուղարկվող ավիացիոն մասնագետների վերջնական բժշկական եզրակացությունը կատարվում է անհատական գնահատականի հիման վրա, հաշվի առնելով հիվանդության աստիճանը և համատեղելիությունը այն կլիմայական պայմաններին, որտեղ ավիացիոն մասնագետը իրականացնելու է իր գործունեությունը:

24. Ավիացիոն մասնագետների զննման ընթացքում կատարվում է բժշկական հետազոտություն` Կարգի 6-րդ գլխում նախատեսված ծավալով: Այն դեպքերում, երբ նախատեսված ստանդարտները լիարժեք հնարավորություն չեն ընձեռում առողջական վիճակի պիտանիությունը որոշելու համար, վերջնական բժշկական եզրակացությունը կատարվում է ԹԲՓՀ հայեցողությամբ հիմք ընդունելով՝

1) միջազգային բժշկական պրակտիկայում կիրառված նույնանման դեպքերը,

2) ավիացիոն մասնագետի աշխատանքի բնույթը:

25. Ավիացիոն մասնագետների ստացիոնար հետազոտումը կատարվում է ըստ տարիքի և բժշկական ցուցումների: Բժկական կազմակերպության ստացիոնար պայմաններում ըստ տարիքի պարտադիր հետազոտման ենթակա են օդաչուները, շտուրմանները, բորտինժեներները՝ 50 տարին լրանալուն պես, իսկ դրանից հետո՝ ամեն տարի: Ավիացիոն մասնագետը ստացիոնար հետազոտություն է անցնում բժշկական ցուցումների առկայության դեպքում, անկախ տարիքից: Ժամանակավոր անաշխատունակությունը ձևակերպվում է օրենքով սահմանված կարգով:

Բժշկական եզրակացությունը տրվում է ստացիոնար հետազոտման ավարտից հետո:

26. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու թեկնածուների բժշկական զննումն իրականացվում է հետևյալ կարգով՝

1) զննման են թույլատրվում այն անձինք, ովքեր, ըստ առողջական վիճակի, պիտանի են զինված ուժերում շարքային ծառայության, բացառությամբ «ՕԵԿ կարգավար» մասնագիտություն սովորելու թեկնածուների, որոնց հանդեպ կիրառվում է անհատական մոտեցում.

2) թեկնածուները բժշկական կենտրոն են ներկայացնում տեղեկանք առողջական վիճակի մասին, ըստ հաստատված ձևի, տեղեկանքներ հոգենյարդաբանական և նարկոլոգիական դիսպանսերներից, զինգրքույկը կամ կցագրական սերտիֆիկատը.

3) ըստ առողջական վիճակի ուսման համար պիտանի ճանաչված թեկնածուները ենթակա են մասնագիտական-հոգեբանական հետազոտման:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑՆՈՂՆԵՐԻՆ, ԹՌԻՉՔԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. Այն ավիացիոն մասնագետները, որոնք անցնում են բժշկական զննման, պետք է համապատասխանեն Կարգի հավելվածում բերված պիտանիության ստանդարտների պահանջներին:

28. Բժշկական զննում անցնող ավիացիոն մասնագետներին, ներառյալ կուրսանտներին, ներկայացվում են բժշկական պահանջներ, կախված նրանց մասնագիտական ուղղվածությունից, համաձայն Կարգի հավելվածի առողջական վիճակի պիտանիության ստանդարտների սյունակների`

1) Համաձայն I սյունակի-առաջին դասի բժշկական սերտիֆիկատ ունեցող ավիացիոն մասնագետները

2) Համաձայն II սյունակի-երկրորդ դասի բժշկական սերտիֆիկատ ունեցող ավիացիոն մասնագետները

3) Համաձայն III սյունակի-երրորդ դասի բժշկական սերտիֆիկատ ունեցող ավիացիոն մասնագետները:

29. Առաջին դասի բժշկական սերտիֆիկատ ունեցող ավիացիոն մասնագետներին (պիտանիության ստանդարտների I սյունակ) տրվում են հետևյալ եզրակացությունները.

1) պիտանի է առևտրային ավիացիայի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) օդաչուի, բազմանդամ անձնակազմի օդաչուի, գծային օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) աշխատանքին.

2) պիտանի չէ առևտրային ավիացիայի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) օդաչուի, բազմանդամ անձնակազմի օդաչուի, գծային օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) աշխատանքին.

3) պիտանի է առևտրային ավիացիայի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) օդաչուի, բազմանդամ անձնակազմի օդաչուի, գծային օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) աշխատանքին սովորելու.

4) պիտանի չէ ավիացիոն քիմիական աշխատանքներ կատարելու.

5) պիտանի չէ շոգ կլիմայով երկրներում և բևեռային արշավախմբերում աշխատելու:

30. Երկրորդ դասի բժշկական սերտիֆիկատ ունեցող ավիացիոն մասնագետներին (պիտանիության ստանդարտների II սյունակ) տրվում են հետևյալ եզրակացությունները`

1) պիտանի է շտուրմանի, բորտինժեների, սիրողական օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ), դիտորդ- օդաչուի, սավառնող օդաչուի, պարաշյուտիստի և գերթեթև թռչող ապարատների օդաչուների աշխատանքին.

2) պիտանի չէ շտուրմանի, բորտինժեների, սիրողական օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ), դիտորդ- օդաչուի, սավառնող օդաչուի, պարաշյուտիստի և գերթեթև թռչող ապարատների օդաչուների աշխատանքին.

3) պիտանի է շտուրմանի, բորտինժեների, սիրողական օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ), դիտորդ- օդաչուի, սավառնող օդաչուի, պարաշյուտիստի և գերթեթև թռչող ապարատների օդաչուների աշխատանքին սովորելու.

4) պիտանի չէ ավիացիոն քիմիական աշխատանքներ կատարելու.

5) պիտանի չէ շոգ կլիմայով երկրներում և բևեռային արշավախմբերում աշխատելու.

6) կարիք ունի բուժման (կազդուրման) հետագա բժշկական զննումով:

31. Երրորդ դասի բժշկական սերտիֆիկատ ունեցող ավիացիոն մասնագետներին (պիտանիության ստանդարտների III սյունակ) տրվում են հետևյալ եզրակացությունները`

1) պիտանի է ՕԵԿ կարգավարի, բորտուղեկցորդի, բորտռադիստի և բորտօպերատորի աշխատանքին.

2) պիտանի չէ ՕԵԿ կարգավարի, բորտուղեկցորդի, բորտռադիստի և բորտօպերատորի աշխատանքին.

3) պիտանի է ՕԵԿ կարգավարի, բորտուղեկցորդի, բորտռադիստի և բորտօպերատորի աշխատանքին սովորելու.

4) կարիք ունի բուժման (կազդուրման) հետագա բժշկական զննումով:

32. Կարգի հավելվածի պիտանիության ստանդարտների կետերին համապատասխան բժշկական եզրակացություն տալու դեպքում, որով նախատեսվում է անհատական գնահատական, զննվողը կարող է ճանաչվել՝

1) պիտանի աշխատանքի.

2) ոչ պիտանի կամ բուժման (կազդուրման) կարիք ունեցող՝ հետագա զննումով:

33. Կարգի 32 կետում նշված դեպքերում հաշվի է առնվում՝

1) հիվանդության արտահայտվածությունը.

2) կոմպենսացիայի աստիճանը.

3) ախտաբանական պրոցեսի դարձելիությունը.

4) զարգացման հնարավորությունն աշխատանքը շարունակելու դեպքում և հիվանդության ազդեցությունը թռիչքների անվտանգության վրա.

5) անհատական հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները.

6) կատարվող աշխատանքի բնույթը:

34. Բժշկական եզրակացության մեջ ներառվում են հետևյալ տվյալները`

1) եզրակացության թվագրումը և ընկերության անվանումը.

2) զննման դրդապատճառը.

3) զննվողի ազգանունը, անունը, հայրանունը.

4) կլինիկական, ֆունկցիոնալ ախտորոշումները, ըստ առողջական վիճակի պիտանիության ստանդարտների կետերին համապատասխան.

5) ըստ առողջական վիճակի պիտանիության ստանդարտների կետերը (կետերը նշվում են բժշկական եզրակացության մեջ` սկսած գլխավորող եզրակացությունը որոշող կետերից).

6) եզրակացություն թռիչքային աշխատանքին (ըստ մասնագիտության, ուսուցման) պիտանի (ոչ պիտանի) լինելու մասին.

7) բժշկական եզրակացության հիմնավորումը, ըստ պիտանիության ստանդարտների այն կետերի որոշում ընդունելիս, որոնցով նախատեսվում է անհատական գնահատական.

8) կարգադրագիր (հանձնարարական) միջհանձնաժողովային շրջանի համար և դիսպանսեր հսկողության խումբ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

35. Ավիացիոն մասնագետների զննման ժամանակ լրացվում է բժշկական գրքույկ լուսանկարով, որը վավերացվում է ԹԲՓՀ կնիքով:

36. Աշխատանքի նոր ընդունվող անձանց համար, որոնք բժշկական զննումն անցնելու պահին դեռևս չեն հանդիսանում քաղաքացիական ավիացիայի բնագավառի կազմակերպությունների աշխատակից, բժշկական զննման ընթացքում լրացվում է բժշկական քարտի մեկ օրինակ լուսանկարով` վավերացված ԹԲՓՀ կնիքով: Իսկ բժշկական գրքույկները լրացվում են այն պահին, երբ նրանք ընդունվում են աշխատանքի:

37. Քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններ ընդունվող թեկնածուների զննման ժամանակ լրացվում է բժշկական քարտի մեկ օրինակ՝ թեկնածուի լուսանկարով, որը վավերացվում է ԹԲՓՀ կնիքով:

38. Տեղեկագրման ավարտից հետո ուսման համար պիտանի ճանաչված թեկնածուների բժշկական քարտերը հետազոտության տվյալներով (էլեկտրասրտագրություն, լսագրություն, ֆլյուորոգրամմա և այլն) պահպանվում են ավիացիոն բժշկի աշխատասենյակում:

Ուսման համար ոչ պիտանի ճանաչված կամ մրցույթով չանցած թեկնածուների բժշկական քարտերը պահպանվում են արխիվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

39. Ավիացիոն մասնագետների, այլ պետություն աշխատանքի տեղափոխելիս կամ ուսման մեկնելու դեպքում, բժշկական փաստաթղթերը կնքված վիճակում, ստացագրով, առձեռն տրվում է նրանց:

40. Բժշկական զննումից առաջ բժշկական սերտիֆիկատ ստանալու թեկնածուն լրացնում է հայտարարություն, որի ձևը սահմանում է Գլխավոր վարչությունը:

41. Թեկնածուին բժշկական զննման պատրաստելիս` կցված ավիացիոն բժիշկն անհատական զննումից հետո նրա բժշկական գրքույկում ձևակերպում է էպիկրիզը, որին պետք է ծանոթանա հետազոտվողը՝ ստորագրություն տալով:

42. Էպիկրիզում պետք է արտացոլված լինեն հետևյալ տվյալները`

1) բողոքների առկայությունը կամ բացակայությունը, տարած հիվանդությունները, այդ թվում՝ աշխատունակության ժամանակավոր կորստով և դիսպանսեր հսկողության խումբը.

2) թռիչքային ծանրաբեռնվածությունը, թռիչքների տեսակները, թռիչքաժամանակի նորմայի գերազանցումը, վերասովորելը, ավիացիոն պատահարների նախադրյալները.

3) հերթական արձակուրդների օգտագործումը, սանատոր-առողջարանային բուժումը, կազմակերպված հանգիստը, հանգստյան օրերի կանոնավորությունը, արձակուրդային պարտքերը.

4) ֆիզիկական պատրաստականությունը.

5) նախաթռիչքային (նախահերթափոխային) բուժզննումների տվյալները, չթույլատրելու դեպքերը, չթույլատրման պատճառները.

6) այլ մասնագետների հսկողության տվյալները և բժշկաթռիչքային բժշկական զննման բժշկաառողջարարական միջոցառումների ու հանձնարարականների (կարգադրագրի) կատարումը.

7) անհատական զննման տվյալները.

8) ախտորոշումը.

9) կցված ավիացիոն բժշկի հետևություններն առողջական վիճակի դինամիկայի և դիսպանսեր հսկողության արդյունավետության մասին (բարելավում, վատացում, առանց փոփոխությունների) և նրա հանձնարարականները մասնագիտական գործունեությունը շարունակելու վերաբերյալ:

43. Բժշկական զննում անցնելիս հետազոտության արդյունքները (լաբորատոր, ռենտգենոլոգիական, էլեկտրասրտագրություն, էլեկտրաէնցեֆալոգրամմա և այլն) գրանցվում են բժշկական գրքույկի (բժշկական քարտի) համապատասխան բաժիններում:

44. Մասնագետ բժիշկները բժշկական փաստաթղթերում գրանցում են օբյեկտիվ հետազոտման տվյալները, ախտորոշումը և հանձնարարականները, ըստ իրենց պրոֆիլի հիվանդությունների: Հետազոտման տվյալների հավաստիությունը վավերացվում է բժշկի անձնական ստորագրությամբ: Բժշկական փաստաթղթերում բառերի կրճատումը, բացի ընդհանուր ընդունված խորհրդանիշներից, արգելվում է:

45. Ստացիոնար հետազոտման արդյունքները ձևակերպվում են հիվանդության պատմությունից՝ քաղվածքի տեսքով: Քաղվածքում պետք է արտացոլված լինեն պարակլինիկական հետազոտությունների տվյալները, մասնագետների կոնսուլտացիաները, ախտորոշման հիմնավորումը: Քաղվածքը հիվանդության պատմությունից սոսնձվում է զննվողի բժշկական գրքույկում:

46. Բժշկական եզրակացությունն աշխատանքին (ուսուցմանը) պիտանիության աստիճանի մասին տրվում է ԹԲՓՀ նիստում, միաժամանակ տարբերակվում է դիսպանսեր հսկողության խումբը և մշակվում են բուժպրոֆիլակտիկ բնույթի հանձնարարականներ:

47. ԹԲՓՀ յուրաքանչյուր նիստի անցկացումը ձևակերպվում է արձանագրությունների մատյանում, որի ձևը սահմանում է Գլխավոր վարչությունը:

48. Աշխատանքին պիտանի ճանաչված ավիացիոն մասնագետներին բժշկական զննում անցնելուց հետո տրվում է Գլխավոր վարչության կողմից սահմանված ձևի բժշկական սերտիֆիկատ:

49. Աշխատանքին ոչ պիտանի ճանաչված ավիացիոն մասնագետներին տրվում է Գլխավոր վարչության կողմից սահմանված ձևի տեղեկանք և լրացվում է ծանուցում բժշկական սերտիֆիկատ տալը մերժելու մասին, որն առաքվում է վերը նշված ավիացիոն մասնագետի աշխատանքի վայր:

50. Առանձին դեպքերում բուժվավերագրի «Այլ նշումներ» բաժնում նշվում են զննվողի անհատական դիապազոնները (բնութագրերը), սրտային կծկումների հաճախականությունը (ՍԿՀ), զարկերակային ճնշումը (ԶՃ) և այլն: Այդ տվյալները վավերացվում են ԹԲՓՀ կնիքով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՄԵՆԱՄՅԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

 

51. Ավիացիոն մասնագետների հսկողությունը միջհանձնաժողովային շրջանում իրականացվում է բժշկական կազմակերպության կողմից նրան կցված ավիացիոն բժշկի և բժշկական կազմակերպությունների մյուս բժիշկների կողմից:

52. Կարգի 51 կետում նշված անձանց բուժպրոֆիլակտիկ, առողջարարական միջոցառումները և ստուգիչ հետազոտություններն իրականացվում են անհատական կարգով՝ բժշկական զննման կարգադրագրերի (հանձնարարականների) համաձայն:

53. Միջհանձնաժողովային շրջանում ավիացիոն մասնագետների բժշկական զննումն իրականացվում է հետևյալ ժամանակահատվածներում՝

1) առաջին դասի բժշկական սերտիֆիկատ ունեցող ավիացիոն մասնագետների բժշկական զննումն անց է կացվում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ, հերթական ամենամյա բժշկական զննումից առաջ, ինչպես և ըստ բժշկական ցուցումների.

2) երկրորդ դասի բժշկական սերտիֆիկատ ունեցող ավիացիոն մասնագետների բժշկական զննումն անց է կացվում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ, հերթական ամենամյա բժշկական զննումից առաջ, ինչպես և ըստ բժշկական ցուցումների.

3) երրորդ դասի բժշկական սերտիֆիկատ ունեցող ավիացիոն մասնագետների բժշկական զննումն անց է կացվում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ, հերթական ամենամյա բժշկական զննումից առաջ, ինչպես և ըստ բժշկական ցուցումների:

54. Բժշկական զննումների ժամանակ հետազոտությունների ծավալը սահմանվում է համաձայն բժշկական զննման հանձնարարականների: Բորտուղեկցորդների հետազոտման ծավալը սահմանվում է նաև նրանց վրա տարածվող համապատասխան սանիտարահիգիենիկ և բժշկական հսկողության կանոնների համաձայն, կապված նրանց հավասարեցման հետ՝ հասարակական սննդի ընկերության աշխատողներին:

55. Ավիացիոն մասնագետների պրոֆիլակտիկ պատվաստումները և հակահամաճարակային միջոցառումները կատարվում են ըստ պահանջների, ելնելով տարբեր երկրներում և ռեգիոններում կոնկրետ համաճարակային իրավիճակից:

56. Բացի Կարգի 53 կետում նշված հետազոտություններից, կցված ավիացիոն բժիշկն ավիացիոն մասնագետների բուժհետազոտություն է կատարում նաև հիվանդություններից և վնասվածքներից բուժվելուց, արձակուրդից և ավիացիոն միջադեպերից հետո:

57. Ըստ բժշկական զննումների արդյունքների՝ կցված ավիացիոն բժիշկը կարող է ընդունել հետևյալ եզրակացությունները, նախապես դրանք համաձայնեցնելով ԹԲՓՀ նախագահի հետ.

1) թույլատրվում է թռիչքների (օդային երթևեկության կառավարման աշխատանքի և այլն).

2) թույլատրվում է թռիչքների (օդային երթևեկության կառավարման աշխատանքի և այլն), նշանակված են բուժառողջարարական միջոցառումներ.

3) արտահերթ հանգստյան օր (հերթական արձակուրդ) ստանալու կարիք ունի.

4) կոնսուլտացիայի, բուժման (ամբուլատոր, ստացիոնար, առողջարանային) անցկացման կարիք ունի.

5) արտահերթ բժշկական զննումը անցնելու կարիք ունի:

58. Ավիացիոն մասնագետներին հերթական բժշկական զննման նախապատրաստելիս` կցված ավիացիոն բժիշկն անց է կացնում անհատական զննում, ձևակերպում է էպիկրիզը միջհանձնաժողովային շրջանի համար, կազմակերպում է (ոչ ավելի վաղ, քան զննումը սկսելուց 1 ամիս առաջ) լաբորատոր և գործիքային հետազոտությունների իրականացումը՝ բժշկաթռիչքային բժշկական զննման նպատակով:

59. Ավիացիոն մասնագետները թռիչքից (հերթափոխությունից) առաջ անցնում են նախաթռիչքային (նախահերթափոխային) բժշկական զննում:

 

Գ Լ ՈՒ Խ  6

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾԱՎԱԼԸ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

60. Թերապևտիկ հետազոտություն`

1) բերանի խոռոչ, բկանցք, մաշկային ծածկույթներ, տեսանելի լորձաթաղանթներ, ավշահանգույցներ, փայծաղ, վահանաձև գեղձ, ընդհանուր տեսքի համապատասխանությունը տարիքին.

2) շնչառության, արյան շրջանառության (ֆունկցիոնալ ունակությունների որոշումը), մարսողության և միզարտադրության օրգաններ:

61. Էնդոկրինոլոգի հետազոտություն ըստ ցուցումի

62. Նյարդաբանական հետազոտություն`

1) արտաքին զննում (մաշկի սպիներ, ատրոֆիաներ, ֆիբրիլյար և ֆասցիկուլյար թրթռումներ).

2) գանգուղեղային նյարդեր.

3) շարժողական, ռեֆլեկտոր, զգայական ոլորտներ, ստատիկա և կոորդինացիա.

4) վեգետատիվ նյարդային համակարգ (դերմոգրաֆիզմ, ակրոցիանոզ, հիպերհիդրոզ, վերջույթների մաշկ, սնուցման խանգարումներ, տրեմոր, օրթոկլինոստատիկ փորձ).

5) հուզահոգեկան ոլորտ:

63. Վիրաբուժական հետազոտություն`

1) մարդաչափություն (հասակը՝ կանգնած և նստած, ոտքերի երկարություն, մարմնի զանգված, կրծքավանդակի տրամագիծ, դաստակային ուժաչափություն).

2) ընդհանուր զննում (կոնստիտուցիա, մարմնակազմության համաչափություն, սնվածության աստիճան, մկանային համակարգի զարգացում, կեցվածք, քայլվածք).

3) մաշկի, ավշահանգույցների, վահանաձև գեղձի, կաթնագեղձերի, ծայրամասային անոթների, ոսկրահոդային ապարատի, որովայնային ճնշամկանների, աճուկային օղակների, որովայնի խոռոչի օրգանների, միզասեռական օրգանների, հետանցքի շրջանի վիճակը.

4) շագանակագեղձի տրանսռեկտալ մատնային հետազոտություն (30 տարեկանից բարձր անձանց և ըստ բժշկական ցուցումների):

64. Օտորինոլարինգոլոգիական հետազոտություն`

1) էկզոսկոպիա.

2) էնդոսկոպիա, դիմային ռինոսկոպիա, օտոսկոպիա, ֆարինգոսկոպիա, հետին ռինոսկոպիա, լարինգոսկոպիա.

3) քթային շնչառության և հոտառության հետազոտություն, խոսքի ֆունկցիայի ստուգում.

4) լսողական ֆունկցիայի հետազոտություն, ակումետրիա (շշուկային խոսքով), տոնային լսաչափություն (կատարվում է առաջին անգամ բժշկական վավերագիր ստանալիս, ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ, մինչև 40 տարեկան դառնալը, այնուհետև թռիչքային և կարգավարական կազմի անձանց համար` ամեն տարի, մնացած զննվողների համար՝ 2 տարին մեկ, լսողության նվազման դեպքում՝ տարին 2 անգամ, բորտմեխանիկի, բորտռադիստի, բորտուղեկցորդի մասնագիտությունները վերասովորելիս).

5) ականջի բարոֆունկցիան.

6) ստատոկինետիկ կայունության հետազոտություն (վեստիբուլոմետրիա), կատարվում է առաջին անգամ բժշկական վավերագիր ստանալիս` ԿԱՉԿ մեթոդով՝ 3 րոպեի ընթացքում կամ ԿԱԸԿ մեթոդով՝ 2 րոպեի ընթացքում, կատարվում է առաջին վկայականի ստանալիս, հետագայում ըստ բժշկական ցուցումների:

65. Օֆտալմոլոգիական հետազոտություն.

1) կոպերի, արցունքային ապարատի, եղջերաթաղանթի, անոթային թաղանթի, ցանցաթաղանթի և տեսողական նյարդի, ոսպնյակի վիճակը.

2) տեսողության սրությունը.

3) գունազգայունությունը.

4) երկաչյա տեսողությունը.

5) գիշերային տեսողությունը.

6) կոնվերգենցիայի ամենամոտ կետը.

7) պարզ տեսողության ամենամոտ կետը.

8) ռեֆրակցիան՝ հետազոտման սուբյեկտիվ և օբյեկտիվ մեթոդով (սկիասկոպիա կամ ռեֆրակտոմետրիա).

9) ներակնային ճնշում (չափվում է թռիչքային և կարգավարական կազմի 35 տարին լրանալուն պես՝ 2 տարին մեկ անգամ, 40 տարին լրանալուց հետո՝ ամբողջ ավիացիոն անձնակազմին՝ ամեն տարի):

66. Ստոմատոլոգիական հետազոտություն`

1) դեմքի մաշկի, ավշահանգույցների, քունքաստորինծնոտային հոդերի, բերանի խոռոչի լորձաթաղանքի, լնդերի վիճակը, սալիվացիա.

2) ատամների վիճակը, ատամնանստվածքը, ատամնային բանաձևը`
___________________________________________________________
18.17.16.15.14.13.12.11.21.22.23.24.25.26.27.28
___________________________________________________________
48.47.46.45.44.43.42.41.31.32.33.34.35.36.37.38
___________________________________________________________

 

պայմանական նշաններ. բացակայում են - 0, արմատ- Ա, պլոմբված-Պ, պարադոնտոզ-Ա, շապիկ-Շ, արհեստական ատամ-ԱՀ:

67. Հոգեբանական հետազոտություն`

1) կատարվում է առաջին անգամ բժշկական վավերագիր ստանալիս, օդանավի հրամանատարի, հրահանգիչ օդաչուի, թռիչքների ղեկավարների պաշտոններ առաջադրվելիս, նոր տեխնիկայի վրա վերասովորելիս, ԱՊ-ից, Ան-ից հետո, 50 անց տարիքում՝ 2 տարին մեկ անգամ.

2) բորտուղեկցորդներին ամեն տարի ավիաընկերությունների ղեկավարության ուղեգրերով, ըստ բժշկական ցուցումների, նպատակ ունենալով հաստատագրել մասնագիտորեն կարևոր հոգեբանական ֆունկցիաների վիճակը (ընկալումը, հիշողությունը, մտածողությունը, զգացմունքը և կամքը, ուշադրությունը, անձի ուղղվածությունը, ունակությունները, տեմպերամենտը և բնավորությունը), դրա համապատասխանությունն այն պահանջներին, որոնք ներկայացնում են տվյալ պաշտոնը զբաղեցնող ավիացիոն մասնագետներին.

3) տեստավորումը 10 ստանդարտ տեստերի և 5 հատուկ ապարատային տեստերի օգնությամբ:

68. Գինեկոլոգիական հետազոտություն`

1) արտաքին սեռական օրգանների զննում.

2) փոքր կոնքի օրգանների վիճակը (երկձեռք հեշտոցաորովայնապատային հետազոտություն, հեշտոցային հայելիով կամ ուղիղ աղիքից):

69. Մաշկավեներոլոգիական հետազոտություն`

1) ընդհանուր զննում (մաշկ, մազեր, եղունգներ, բերանի խոռոչ, սեռական օրգաններ).

2) քսուքների վերցնումը ընդհանուր հետազոտության համար.

3) բորտուղեկցորդների համար քսուքների վերցնումը ըստ ցուցումի.

4) այլ ավիացիոն մասնագետների համար տարեկան հետազոտության ժամանակ, յուրաքանչյուր տարի:

70. Լաբորատոր հետազոտություններ`

1) արյան կլինիկական անալիզ (էրիտրոցիտների քանակը և լեյկոցիտային բանաձևը, հեմոգլոբինը, ԷՆԱ).

2) մեզի կլինիկական անալիզ (տեսակարար կշիռը, ռեակցիան, սպիտակուցը, ացետոնը, բիլիռուբինի և ուրոբիլինային մարմինների նկատմամբ ռեակցիան, նստվածքի միկրոսկոպիկ հետազոտությունը, մեզի ընդհանուր անալիզում փոփոխությունների հայտնաբերման, այդ թվում և միզաթթվային դիաթեզի կասկածի դեպքում, կրկնական անալիզներն առնվազն 5 անգամ, այն անձանցից, ովքեր թույլատրվում են թռիչքային և կարգավարական աշխատանքի՝ ըստ անհատական գնահատման, ուրոլոգիական հիվանդությունների առկայության դեպքում, ինչպես նաև ուրոլոգիական հիվանդության կասկածի դեպքում հսկողության տակ վերցվում է մեզը).

3) կղանքի հետազոտություն՝ ճիճվի ձվիկների, միաբջիջների, մանրէակրության վերաբերյալ.

4) արյան հետազոտություն՝ խմբային պատկանելությունը և ռեզուս գործոնը պարզելու նպատակով (առաջին անգամ բժշկական վավերագիր ստանալիս).

5) արյան հետազոտություն՝ սիֆիլիսի վերաբերյալ (միկրոպրեցիպիտացիայի ռեակցիան), արյան հետազոտություն Վասսերմանի ռեակցիայի նկատմամբ՝ ըստ ցուցումների.

6) գինեկոլոգիական և մաշկավեներոլոգիական հետազոտությունների ընթացքում վերցված քսուքների հետազոտություն, քսուքների ցիտոլոգիական հետազոտություն անցկացվում է կանանց մոտ 18 տարեկանից սկսած.

7) հետազոտություններ ՄԻԱՎ-ի վերաբերյալ (առաջին անգամ բուժվավերագիր ստանալիս, հետագայում, ըստ համաճարակային ցուցումների).

8) արյան կենսաքիմիական հետազոտություններ.

9) շաքար՝ անոթի.

10) ընդհանուր խոլեստերին, ալֆա-խոլեստերին, տրիգլիցերիտներ, աթերոգենության գործակից.

11) բիլիռուբին և նրա ֆրակցիաներ, AST, ALT, γ -GTF, ALP ֆերմենտներ.

12) ընդհանուր սպիտակուց և սպիտակուցային ֆրակցիաներ, C-ռեակտիվ սպիտակուց.

13) միզանյութ՝ կատարվում է թռիչքային և կարգավարական կազմի անձանց, մնացած զննվողներին՝ ըստ բուժցուցումների (այդ թվում՝ ԶՃ կայուն բարձրացման դեպքում).

14) միզաթթու՝ կատարվում է թռիչքային և կարգավարական կազմի անձանց, մնացած զննվողներին՝ ըստ բուժցուցումների (այդ թվում՝ ԶՃ կայուն բարձրացման դեպքում).

15) գլյուկոզատոլերանտային տեստ (3-ժամյա՝ 1-ժամյա ինտերվալով) կատարվում է թռիչքային (օդային երթևեկության կառավարման) աշխատանքում վերականգնվելիս, ինչպես և ըստ բուժցուցումների.

արյունը մակարդելիացնող և հակամակարդելիացնող համակարգի հետազոտությունը կատարվում է ըստ բուժցուցումների (այդ թվում՝ լիպիդային փոխանակության արտահայտված խանգարումների, ԶՃ կայուն բարձրացման, էլեկտրասրտագրություն առաջին անգամ հայտնաբերված փոփոխությունների դեպքում):

71. Ռենտգենոլոգիական հետազոտություններ`

1) կրծքավանդակի օրգանների ռենտգենոսկոպիա (ֆլյուորոգրաֆիա) ուղիղ, աջ և ձախ կողմնային պրոյեկցիաներում շնչառության արգելակումով կարդիոթորակալային ինդեքսի սահմանում, ախտաբանության հայտնաբերման դեպքում՝ խորացված ռենտգենոլոգիական հետազոտություն.

2) քթի հարակից խոռոչների ռենտգենոգրաֆիա (ֆլյուորոգրաֆիա) (առաջին անգամ բուժվավերագիր ստանալիս/թռչող անձնակազմին/, հետագայում՝ ըստ բժշկական ցուցումների).

3) երիկամների և միզատար ուղիների ռենտգենոգրաֆիա (ընդհանուր նկարահանում, ախտաբանություն հայտնաբերելու դեպքում՝ ռենտգենոուրոլոգիական հետազոտություն)՝ թռիչքային կազմի անձանց համար առաջին անգամ բուժվավերագիր ստանալիս, հետագայում 2 տարին մեկ, ինչպես նաև ըստ բժշկական ցուցումների (այդ թվում՝ միզաթթվային դիաթեզների դեպքում):

72. Էլեկտրասրտագրական հետազոտություն (12 արտածումների գրանցման ստանդարտ համակարգ) կատարվում է թռիչքային անձնակազմին և կարգավարներին՝ առաջին վկայականը ստանալիս`

1) հանգստի վիճակում և 20 կքանստումից հետո (առաջին անգամ բուժվավերագիր ստանալիս).

2) թռիչքային անձնակազմին և կարգավարներին՝ տարեկան հետազոտությունների և կիսամյակային հետազոտությունների ընթացքում:

73. Վելոէրգոմետրիկ հետազոտությունը (կամ քայլ տրեդմիլլի վրայով) սուբմաքսիմալ ծանրաբեռնվածությամբ` անց է կացվում 35 տարեկանից բարձր բոլոր օդաչուներին, 40 տարեկանից բարձր թռիչքային անձնակազմերի մյուս անդամներին, ինչպես նաև ըստ բժշակական ցուցումների:

74. Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն`

1) անց է կացվում թռիչքային անձնակազմի բոլոր անդամներին, կարգավարներին, բորտուղեկցորդներին յուրաքանչյուր տարի.

2) այլ զննվողներին, ըստ ցուցումի:

75. Սպիրոմետրիա և պնևմոտախոմետրիա, սպիրոգրաֆիա`

1) սպիրոմետրիա և արտաշնչման պնևմոտապոմետրիա (արտաշնչման ՊՏՄ-ն) կատարվում է առաջին անգամ բժշկական սերտիֆիկատ ստանալիս.

2) մյուս դեպքերում, ըստ ցուցումի:

76. Ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա`

1) առաջին անգամ սերտիֆիկատ ստանալիս.

2) թռիչքային անձնակազմի հինգ տարին մեկ տարեկան հետազոտության ընթացքում.

3) մնացյալին, ըստ ցուցումի:

77. Ըստ բժշկական ցուցումների կատարվում են նաև հետևյալ հետազոտությունները`

1) ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (գլխի մագիստրալ անոթներ, ինտրացերեբրալ անոթներ).

2) էխոսրտադրություն.

3) կորոնարոգրաֆիա.

4) սցինցիգրաֆիա տալլի 201-ով.

5) հիպոքսիկ փորձ.

6) ռեկտոռամանոսկոպիա.

և ըստ անհրաժեշտության այլ հետազոտություններ:

78. Բոլոր ծանրաբեռնվածությամբ փորձերը կատարվում են հակացուցվածության բացակայության դեպքում:

 

Հավելված
«Բժշկական զննման արդյունքում
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ավիացիայի
բնագավառում բժշկական
սերտիֆիկատների հատկացման»
կարգի

ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՆ ԸՍՏ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

Առողջական վիճակին ներկայացվող պահանջները եվ գնահատման չափանիշները, որոնց հիման վրա որոշվում է ավիացիոն մասնագետների պիտանիությունը աշխատանքին եվ ուսմանը քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում

 

 

Առաջին դաս

Երկրորդ դաս

Երրորդ դաս

1

2

3

4

5

Հոդվածի հերթական համարը

ՈՎ Է ՏԵՂԵԿԱԳՐՎՈՒՄ

Հիվանդությունների և ֆիզիկական
թերությունների անվանումները

Կիրառվում է թեկնածուների և այն անձանց, որոնք ունեն.
-առևտրային ավիացիայի  «ինքնաթիռ, ուղղաթիռ և օդանավեր վերամբարձ ուժի ավելացման սարքերով» օդաչուի
-բազմանդամ
անձնակազմի օդաչուի
-գծային օդաչուի
- «ինքնաթիռ,
ուղղաթիռ,
օդանավեր վերամբարձ ուժի ավելացման սարքերով» վկայական

Կիրառվում է թեկնածուների
և այն անձանց, որոնք ունեն.
-շտուրմանի
-բորտինժեների
-սիրողական օդաչուի
«ինքնաթիռ, ուղղաթիռ, դիրիժաբլ
և օդանավեր վերամբարձ
ուժի ավելացման սարքերով»
-դիտորդ-օդաչուի
-սավառնող օդաչուի
-պարաշյուտիստի և գերթեթև
թռչող ապարատների օդաչուի
-ազատ օդապարիկի օդաչուի վկայական

Կիրառվում է թեկնածուների և այն անձանց, որոնք ունեն.
-թռիչքների ղեկավարի
-օդային երթևեկության կարգավարի «ՕԵԿ» 
-բորտուղեկցորդի  
-բորտռադիստի  
-բորտօպերատորի
վկայական

 

Ա. ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՆՅԱՐԴԱՅԻՆ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

1

Շիզոֆրենիա, աֆեկտիվ
փսիխոզներ,
պարանոյա

F20-F-29, F30-F39

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

2

Ինֆեկցիոն, ինտոքսիկացիոն,
ռեակտիվ փսիխոզներ, ռեակտիվ վիճակներ

F10-F19

 

 

 

2.1

հոգեկան գործունեության խանգարումների,
կայուն մնացորդային երևույթների կամ
ասթենիկ համախտանիշի առկայության
դեպքում՝ բուժումից հետո

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

2.2

նյարդահոգեկան գործունեության լիակատար
վերականգնման և թեթև անոթավեգետատիվ
խանգարումների դեպքում

 պիտանի չեն

անհատական
գնահատական

անհատական գնահատական

3

Ալկոհոլիզմ, դեղորայքային
կախվածություն

 պիտանի չեն

պիտանի չեն

պիտանի չեն

4

Փսիխոպատիա, անձի ակցենտուացիա
F60-F69

 

 

 

4.1

բոլոր ձևերի փսիխոպատիա

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

4.2

անձի ակցենտուացիա

 պիտանի չեն

 պիտանի չեն

կարգավարներ` պիտանի չեն, բորտուղեկցողներ` անհատական գնահատական

5

Նևրոզներ (նևրասթենիա, հիստերիա և
այլ նևրոտիկ վիճակներ) GG40

 

 

 

5.1

նյարդահոգեկան գործունեության ընդգծված,
կայուն կամ կրկնվող խանգարումների դեպքում

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

5.2

թեթև կամ չափավոր հուզավեգետատիվ
խանգարումների դեպքում

անհատական գնահատական

անհատական
գնահատական

պիտանի են

6

Էպիլեպսիա

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

7

Գլխուղեղի և ողնուղեղի անոթային
հիվանդություններ

 

 

 

7.1

ուղեղային արյան շրջանառության սուր
խանգարումներ և դրանց հետևանքները,
քրոնիկական անոթաուղեղային անբավարարություն

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

7.2

գլխուղեղի և ողնուղեղի անոթների
ախտահարման նախանշաններ

թեկնածուներ պիտանի չեն, անհատական գնահատական

անհատական
գնահատական

անհատական գնահատական

8

Կենտրոնական նյարդային համակարգի
օրգանական հիվանդություններ տարբեր
էթիոլոգիայի
G00-G37, G60-G64,
G70-G72, G95,
Q70-Q72

 

 

 

8.1

զարգացող բնույթի կամ ֆունկցիաների
խանգարումով

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

8.2

մնացորդային երևույթներ, տարած
հիվանդությունների հետևանքները
նյարդահոգեկան գործունեության և
ֆունկցիաների բավարար կոմպենսացիայով

անհատական գնահատական, թեկնածուներ` պիտանի չեն

անհատական
գնահատական,
թեկնածուներ` պիտանի չեն

անհատական գնահատական

9

Գանգուղեղային տրավմայի ողնուղեղի
տրավմայի հետևանքներ S00-S04, S06-S09, T90

 

 

 

9.1

նյարդահոգեկան ֆունկցիաների արտահայտված
խախտմամբ, ջղաձգման համախտանիշի,
ասթենիկ վիճակի առկայությամբ

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

9.2

աննշան արտահայտված կլինիկական
երևույթների դեպքում, նյարդահոգեկան
գործունեության կոմպենսացիայով

անհատական
գնահատական,
թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական,
թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական գնահատական, թեկնածուներ`
պիտանի չեն

10

Վեգետատիվ նյարդային համակարգի
հիվանդություններ G43, G45, G90

 

 

 

10.1

վեգետատիվ նյարդային համակարգի
հիվանդությունների` պարոքսիզմային
արտահայտություններ,
կամ կրիզային ընթացք, որը հանգեցնում է
աշխատունակության սպառնալուն, կամ կորստի
և շեղումների, մասնագիտական ֆունկցիաների
կատարման ժամանակ

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

10.2

թեթև և չափավոր հուզավեգետատիվ
խանգարումների դեպքում

անհատական գնահատական

անհատական
գնահատական

 պիտանի են

11

Պերիֆերիկ նյարդային համակարգի
հիվանդություններ և վնասվածքներ
G50-G59

 

 

 

11.1

քրոնիկական՝ հաճախակի սրումներով,
շարժումների, զգայունության, տրոֆիկայի
խանգարումների առկայության դեպքում,
կայուն ցավային համախտանիշով

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

11.2

քրոնիկական հազվադեպ սրումներով
կամ մնացորդային երևույթներ՝
ֆունկցիաների աննշան խանգարումով,
որոնք չեն խոչընդոտում մասնագիտական
պարտականությունների կատարմանը

անհատական
գնահատական,
թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական,
թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական գնահատական

12

Չհաստատված էթիոլոգիայի
սինկոպային վիճակներ
(ուշագնացություններ) R55

 պիտանի չեն

 պիտանի չեն

 պիտանի չեն

 

Բ. ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

13

Սուր և քրոնիկական վարակիչ
պարազիտային հիվանդություններ

A00-A09, A20-A49, A75-A79, A90, B15-B17, B25-B99

 

 

 

13.1

ուղեկցվող օրգանների ֆունկցիաների
խանգարումով, ընդհանուր ասթենիզացիայով

 պիտանի չեն 

 պիտանի չեն 

պիտանի չեն

13.2

ուղեկցվող օրգանների ֆունկցիաների
աննշան խանգարումով, անախտանիշ ընթացքով

 թեկնածուներ`
պիտանի չեն,
անհատական
գնահատական

թեկնածուներ`
պիտանի չեն,
անհատական
գնահատական

անհատական գնահատական

14

Արյան և արյունաստեղծ օրգանների
հիվանդություններ
D50-D89

 

 

 

14.1

զարգացող ընթացքով

 պիտանի չեն 

 պիտանի չեն 

պիտանի չեն

14.2

բարորակ ընթացքով

անհատական
գնահատական,
թեկնածուներ`
պիտանի չեն 

անհատական
գնահատական

անհատական գնահատական

15

Տարբեր էթիոլոգիաների ալերգիկ
վիճակներ
T78-T88

 

 

 

15.1

հաճախակի կրկնվող

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

15.2

կրկնվելու հակում չունեցող

անհատական գնահատական, թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական

պիտանի են

16

Ճարպակալում E66

 

 

 

16.1

արտահայտված ձևեր «II աստիճանի և բարձր»

անհատական գնահատական, թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական,
թեկնածուներ`
պիտանի չեն

կարգավարներ`
անհատական գնահատական, բորտուղեկցողներ` պիտանի չեն

16.2

թեթև ձևեր «I աստիճանի»

պիտանի են

պիտանի են

պիտանի են, բորտուղեկցողներ`
անհատական գնահատական

17

Ներծորող համակարգի
հիվանդություններ E00-E90

 

 

 

17.1

արտահայտված ձևեր

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

17.2

թեթև ձևեր

անհատական
գնահատական, թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական

անհատական գնահատական

18

Շնչառական օրգանների
տուբերկուլոզ A15-A16

 

 

 

18.1

ակտիվ կամ արտահայտված
մնացորդային փոփոխություններով

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

18.2

բուժված՝ շնչառական ֆունկցիայի
չափավոր կամ աննշան խանգարումներով

 պիտանի են,
սովորողներ,
թեկնածուներ`
անհատական
գնահատական

 պիտանի են 

պիտանի են

19

Շնչառական օրգանների
հիվանդություններ J40-J47, J93

 

 

 

19.1

սրացման հակված կամ շնչառական ֆունկցիայի
արտահայտված խանգարումով

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

19.2

առանց շնչառական ֆունկցիայի խանգարման
կամ աննշան խանգարմամբ, սրացմանը չհակված

պիտանի են, թեկնածուներ`
անհատական գնահատական

պիտանի են

պիտանի են

20

Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա
«հիպերտոնիկ կամ կարդիալ տիպի» G90.9

 

 

 

20.1

կայուն, կամ բավականին արտահայտված,
վեգետո-անոթային, սրտի ռիթմի և
հաղորդականության խանգարումներով

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

20.2

աննշան արտահայտված
խանգարումներով

անհատական գնահատական

պիտանի են,
թեկնածուներ`
անհատական
գնահատական

պիտանի են, թեկնածուներ` անհատական գնահատական

21

Հիպերտոնիկ հիվանդություն 110-113

 

 

 

21.1

111 աստիճան

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

21.2

11 աստիճան

անհատական գնահատական, թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական,
թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական,
թեկնածուներ`
պիտանի չեն

21.3

1 աստիճան

պիտանի են, թեկնածուներ`
պիտանի չեն

պիտանի են,
թեկնածուներ`
պիտանի չեն

պիտանի են

22

Սրտի իշեմիկ հիվանդություն 120-125

 

 

 

22.1

սրտի իշեմիկ հիվանդության կլինիկական
արտահայտություններ «սրտամկանի
սուր ինֆարկտ, ստենոկարդիա և այլն»

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

22.2

պսակաձև անոթների աթերոսկլերոտիկ
ախտահարումներ` սիրտ-անոթային
սիստեմի ֆունկցիայի պահպանումով

անհատական
գնահատական,
թեկնածուներ
պիտանի չեն

անհատական
գնահատական,
թեկնածուներ
պիտանի չեն

անհատական գնահատական, թեկնածուներ
պիտանի չեն

23

Սիրտ-անոթային սիստեմի այլ
հիվանդություններ` «բնածին և
ձեռքբերովի»
126-128, 130-151, Q00-Q99

 

 

 

23.1

հիվանդության արտահայտված աստիճանում,
պրոցեսի սուր փուլում, անբավարարության
շրջանում, սիրտ-անոթային սիստեմի
ֆունկցիոնալ ունակության նվազմամբ

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

23.2

հիվանդության աննշան արտահայտված
ձևեր` կայուն ռեմիսիայում, առանց
անբավարարության նշանների,
պահպանված սիրտ-անոթային
սիստեմի ֆունկցիոնալ ունակությունը

անհատական գնահատական, թեկնածուներ
պիտանի չեն

անհատական
գնահատական

անհատական
գնահատական

24

Կերակրափողի ստամոքսի և
աղիների հիվանդություններ
K22, K25-K29,
K50-K59, K63

 

 

 

24.1

հաճախակի սրացումներով, մարսողության
ֆունկցիայի չափավոր կամ արտահայտված
խանգարմամբ

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

24.2

առանց սրացումների և մարսողության
ֆունկցիայի աննշան խանգարմամբ

անհատական գնահատական

անհատական
գնահատական

պիտանի են, թեկնածուներ` անհատական գնահատական

25

Լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային
գեղձի հիվանդություններ K70-K77, K80-K87,
B18

 

 

 

25.1

հաճախակի սրացումներով, մարսողության
ֆունկցիայի չափավոր և արտահայտված
խանգարմամբ, ցավային համախտանիշի
սպառնալիքով

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

25.2

առանց սրացումների և մարսողության
ֆունկցիայի բավարար պահպանվածությամբ

անհատական գնահատական

անհատական
գնահատական

պիտանի են, թեկնածուներ`
անհատական
գնահատական

26

Երիկամների հիվանդություններ
N00-N06, N10-N19

 

 

 

26.1

քրոնիկական հիվանդություններ՝
ֆունկցիայի խանգարմամբ և
հիպերտենզիվ համախտանիշով

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

26.2

ռեմիսիայում կամ կրած
հիվանդություններից հետո
մնացորդային փոփոխություններ`
առանց ֆունկցիայի խանգարմամբ

անհատական գնահատական

անհատական
գնահատական

պիտանի են թեկնածուներ` անհատական գնահատական

27

Հոդերի և շարակցական հյուսվածքի
սիստեմային հիվանդություններ
M00-M14, M30-M36

 

 

 

27.1

սուր և ենթասուր այտուցային նշաններով,
ներքին օրգանների ընդգրկմամբ, ցավային
կամ ասթենիկ համախտանիշով, որը
կարիք ունի մշտական դեղորայքային բուժման

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

27.2

կյուն ռեմիսիայում առանց օրգանների
ֆունկցիայի արտահայտված խանգարմամբ

անհատական
գնահատական

 պիտանի են

պիտանի են

 

Գ. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

28

Մարմնի անհամաչափ զարգացում,
տարիքին անհամապատասխան
ֆիզիկական զարգացում R62

անհատական գնահատական

անհատական
գնահատական

դիսպետչեր
պիտանի են,   բորտուղեկցողներ’   անհատական գնահատական

29

Պերիֆերիկ ավշահանգույցների
տուբերկուլոզ, ակտինոմիկոզ և
սնկային ախտահարումներ A18, A42, B49

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

30

Ոսկրերի, հոդերի, կոճիկների,
մկանների, ջլերի զարգացման
արատներ, քրոնիկական հիվանդություններ,
վնասվածքների, վիրահատությունների
հետևանքներ, հետայրվածքային և
ցրտահարության սպիներ
Q65-Q79, M15-M25, M45-
M54,
M65-M68, M70-M99

 

 

 

30.1

հաճախակի սրվող, զգալիորեն արտահայտված
ֆունկցիայի զարգացող խանգարումներ, ցավային
համախտանիշով, կոսմետիկ դեֆեկտով, խոցոտման
հակված, դժվարացնող մասնագիտական
պարտականությունների կատարումը

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

30.2

չզարգացող, ֆունկցիայի աննշան
խանգարումներով,
առանց ցավային համախտանիշի,
չդժվարացնող մասնագիտական
պարտականությունների կատարումը

անհատական գնահատական

անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի են,   բորտուղեկցողներ՝   անհատական
գնահատական

31

Չարորակ նորագոյացություններ
C73-C97, C15-C68

 

 

 

31.1

ուռուցքի հայտնաբերման ժամանակ

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

31.2

բուժումից հետո, անամնեզում`
դրանց առկայության դեպքում

անհատական գնահատական

անհատական
գնահատական

անհատական գնահատական

32

Բարորակ նորագոյացություններ
D10-D36

 

 

 

32.1

օրգանների ֆունկցիան խանգարող,
շարժումները, հագուստ, կոշկեղեն
կրելը դժվարացնող, ոչ ենթակա
վիրահատական բուժման

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

32.2

օրգանների ֆունկցիան չխանգարող,
առանց ցավային համախտանիշի,
շարժումները, հագուստ, կոշկեղեն
կրելը չխանգարող

պիտանի են, թեկնածուներ` անհատական
գնահատական

պիտանի են,
թեկնածուներ`
անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի են,
բորտուղեկցողներ
անհատական
գնահատական

33

Կրծքավանդակի զարգացման արատներ, հիվանդություններ, հետվիրահատական և վնասվածքների հետևանքներ Q67, Q79, S27

 

 

 

33.1

կրծքավանդակի դեֆորմացիա` խանգարող
նրա օրգանների ֆունկցիան

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

33.2

առանց կրծքավանդակի դեֆորմացիայի,
չխանգարող նրա օրգանների ֆունկցիան

անհատական գնահատական

անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի չեն,  բորտուղեկցողներ՝   անհատական գնահատական

34

Կերակրափողի զարգացման արատներ
և հիվադություններ Q39, K20-K22

 

 

 

34.1

ֆունկցիան խանգարող
ենթակա
վիրահատական բուժման

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

34.2

ֆունկցիան չխանգարող, չզարգացող,
բուժում չպահանջող

 անհատական
գնահատական

անհատական
գնահատական

պիտանի են

35

Որովայնի պատի, որովայնի խոռոչի
օրգանների զարգացման արատներ,
հետվնասվածքային, ինչպես նաև
վիրահատության հետևանքներ

K40-K46, K80-K86, Q40-Q45, Z90

 

 

 

35.1

օրգանների ֆունկցիայի խանգարումով,
ցավային համախտանիշի վտանգով,
սպիների արտահայտման հակումով

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

35.2

օրգանների ֆունկցիան չխանգարող

 անհատական   գնահատական

 անհատական
գնահատական

 պիտանի են

36

Ուղիղ աղիքի և հարբջջաշերտի
հիվանդություններ 184, A63, K60-K62

 

 

 

36.1

հաճախակի սրացող, հետանցքի բացվածքի
նեղացմամբ ուղեկցվող, դեֆեկացիայի
խանգարմամբ, անալ սեղմիչի
անբավարարությամբ, կրկնություններ
հետվիրահատական բուժումից հետո

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

36.2

հազվագյուտ սրացումով, չզարգացող
և առանց ֆունկցիայի խանգարման

 անհատական   գնահատական

 անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի չեն,
բորտուղեկցողներ՝
անհատական
գնահատական

37

Անոթների զարգացման արատներ,
հիվանդություններ, հիվանդությունների
կամ վնասվածքների հետևանքներ, ինչպես
նաև նրանց վրա կատարված վիրահատություններ
170-189, 195-197

 

 

 

37.1

արյան և ավշային շրջանառության
խանգարմամբ, տրոֆիկ փոփոխություններով,
ցավային համախտանիշով

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

37.2

արյան և ավշային շրջանառության
կոմպենսացիայով, առանց ցավային
համախտանիշի

 անհատական   գնահատական

 անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի չեն,  բորտուղեկցողներ՝   անհատական գնահատական

38

Միզասեռական օրգանների զարգացման
արատներ, հիվանդություններ, հետվնասվածքային
և նրանց վրա կատարված վիրահատության
հետևանքներ, երիկամների իջեցում,
ամորձու և սերմնալարի
ջրգողություն, սերմնալարի երակների
լայնացում N43, N50, Q50-Q56, Q60-Q64

 

 

 

38.1

ֆունկցիայի խանգարումով և ցավային
համախտանիշի ուղեկցմամբ

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

38.2

առանց ֆունկցիայի խանգարման
և ցավային համախտանիշի

 անհատական
գնահատական

 անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի չեն, բորտուղեկցողներ՝   անհատական
գնահատական

39

Միզաքարային հիվանդություն N20-N23

 

 

 

39.1

քարերի առկայությամբ, քարագոյացմամբ,
քարերի բացակայության դեպքում`
երիկամային խիթի կրկնվող նոպաներով

 պիտանի չեն

 պիտանի չեն

կարգավարներ
պիտանի չեն,  բորտուղեկցողներ՝  անհատական գնահատական

39.2

քարը մի անգամ ընկնելուց, կամ քարի
բացակայության դեպքում միանգամյա
երիկամի խիթից հետո, առանց երիկամի
ֆունկցիայի խանգարման

 անհատական   գնահատական

 անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի են,  բորտուղեկցողներ՝   անհատական գնահատական

40

Միզասեռական օրգանների ոչ սպեցիֆիկ և
սպեցիֆիկ էթիոլոգիայի բորբոքային
հիվանդություններ

 

 

 

40.1

ակտիվ բորբոքման փուլում

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

40.2

միզասեռական օրգանների բուժված
պալարախտ կայուն ռեմիսիայում, ոչ
սպեցիֆիկ բորբոքային հիվանդություններ
առանց ֆունկցիայի խանգարման

 անհատական   գնահատական

 անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի են,
բորտուղեկցողներ՝   անհատական գնահատական

 

Դ. ՄԱՇԿԱՅԻՆ ՎԵՆԵՐԱԿԱՆ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

41

Բշտիկացան, բորոտություն, մաշկի
լիմֆոմա L10, A30.9, C84.5

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

42

Պսորիազ, հար պսորիազ, ձեռքբերովի
իխտիոզ, կարմիր հարթ որքին,
ատոպիկ մաշկաբորբ,
եղինջատենդ, դրամաձև էկզեմա,
մաշկի վասկուլիտ,
սահմանափակ սկլերոդերմիա,
ալոպեցիա L40-L41, L85.0, L43,
L20.8, L30, L94-L95, L63-L66

 

 

 

42.1

կլինիկորեն արտահայտված, տարածված ձևեր

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

42.2

թեթև ձևեր  սահմանափակ տարածմամբ

 անհատական   գնահատական

 անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի են,  բորտուղեկցողներ՝   անհատական գնահատական

43

Վարակներ փոխանցվող առավելապես
սեռական ճանապարհով A50-A64

 

 

 

43.1

Սիֆիլիս գոնոկոկային վարակներ և այլ
վեներական հիվանդություններ A50-A53

անհատական
գնահատական, թեկնածուներ
պիտանի չեն

անհատական
գնահատական,
թեկնածուներ
պիտանի չեն

անհատական
գնահատական, թեկնածուներ
պիտանի չեն

43.2

ՄԻԱՎ, Վիրուսակրություն B20-B24,
R75, Z20-Z21

 պիտանի չեն

պիտանի չեն

պիտանի չեն

 

Ե. ԿԱՆԱՑԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ՀՂԻՈՒԹՅՈՒՆ

 

 

 

44

Կանացի սեռական ոլորտի զարգացման
արատներ, քրոնիկական հիվանդություններ,
էնդոմետրիոզ, ծննդաբերական և
վիրահատական միջամտությունների
հետևանքներ

N70-N71, N73, N75-N76, N80-N81,
N86-N98, Q50-Q56

 

 

 

44.1

արտահայտված անատոմիական արատներ`
հաճախակի սրացումներով, ֆունկցիայի
խանգարումով

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

44.2

ֆունկցիան չխանգարող, առանց ցավային
համախտանիշի

պիտանի են,
թեկնածուներ`
անհատական
գնահատական

պիտանի են,
թեկնածուներ`
անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի են,  բորտուղեկցողներ՝
անհատական
գնահատական

45

Ձվարանների և դաշտանի ցիկլի
խանգարում N91-N96

անհատական   գնահատական

անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի են,  բորտուղեկցողներ՝   անհատական գնահատական

46

Հղիություն և հետծննդաբերական
շրջան O00-O99

պիտանի չեն

պիտանի չեն

պիտանի չեն

 

Զ. ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

47

Կոպերի և շաղկապենու հիվանդություններ
H00-H02, H06, H10-H13

 

 

 

47.1

քրոնիկական, հաճախակի սրացումներով, աչքի
մկանների լուծարք

պիտանի չեն

պիտանի չեն

պիտանի չեն

47.2

ոչ խիստ արտահայտված հազվագյուտ
հիվանդություններ

անհատական
գնահատական

պիտանի են

 պիտանի են

48

Արցունքային օրգանների և
ուղիների հիվանդություններ H04

 

 

 

48.1

արցունքահոսության խանգարումներով

պիտանի չեն

պիտանի չեն

պիտանի չեն

48.2

առանց արցունքահոսության
խանգարման

անհատական
գնահատական
թեկնածուներ
պիտանի չեն

անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի են,
բորտուղեկցողներ՝   անհատական
գնահատական

49

Ակնագնդի հիվանդություններ`
բորբոքային
, անոթային, դեգեներատիվ
բնույթի, հետվիրահատական
միջամտություններ,
տրավմաներ
, նորագոյացություններ
H15-H22, H43-H44, S05

 

 

 

49.1

ֆունկցիայի խանգարումով

պիտանի չեն

պիտանի չեն

պիտանի չեն

49.2

աչքի օրգանի ֆունկցիաների
բավականաչափ պահպանումով

անհատական
գնահատական

անհատական
գնահատական

անհատական գնահատական

50

Գլաուկոմա H40

պիտանի չեն

պիտանի չեն

պիտանի չեն

51

գունաճանաչության խանգարում`
դիքլորմազիա, անոմալ տրիքլորմազիա

 

 

 

51.1

«A» տիպի գունային խանգարումներ H53.5

պիտանի չեն

պիտանի չեն

պիտանի չեն

51.2

«B» տիպի գունային խանգարումներ H53

անհատական
գնահատական

պիտանի են

անհատական
գնահատական

51.3

«C» տիպի գունային խանգարումներ H53

պիտանի են
թեկնածուներ
անհատական
գնահատական

պիտանի են

 պիտանի են

52

Աչքի շարժողական ապարատի
խանգարումներ H49-H51

 

 

 

52.1

աչքի լուծանքային և փոխօգնության
շարժումների խանգարումներ H50.0-H50.1

պիտանի չեն

պիտանի չեն

պիտանի չեն

52.2

հետերոֆորիա իջած ֆուզիոն պահեստային
հնարավորություններով H50.5

անհատական
գնահատական

անհատական
գնահատական

անհատական
գնահատական

53

Տեսողության սրություն 

պիտանի են
օդաչուները`
ոչ պակաս 0.6
յուրաքանչյուր
աչքի համար,
տեսողության
շտկումով 1.0,
անհատական
գնահատական
վատացած
տեսողությամբ
աչքի համար
0.5-ից ոչ պակաս
տեսողության
շտկումով 1.0,
պիտանի են
թեկնածուները
օդաչուական
ուսուցման համար`
1.0 յուրաքանչյուր
աչքում, առանց
տեսողության
շտկմամբ

պիտանի են շտուրմաններ,
բորտ- ինժեներներ,
բորտմեխանիկներ 0.4-ից
ոչ պակաս յուրաքանչյուր
աչքում, տեսողության
շտկումով 1.0, անհատական
գնահատական վատացած
տեսողությամբ աչքի
համար 0.3-ից ոչ պակաս,
տեսողության շտկումով
0.8, պիտանի են նոր ընդունվող
շտուրման, բորտ-ինժեներ,
բորտմեխանիկ 0.6 յուրաքանչյուր
աչքում, տեսողության
շտկմամբ 1.0, պիտանի են թեկնածուներ`
շտուրմանի ուսուցման
համար 1.0 յուրաքանչյուր
աչքի համար, առանց շտկման,
բորտինժեներ 0.8  յուրաքանչյուր
աչքի համար, առանց շտկման,
շտկումով 1.0, պիտանի են
սիրողական օդաչուի,
օդաչու-դիտորդի,
օդաչու սարդարողի 0.5
յուրաքանչյուր
աչքի համար` շտկումով 1.0

պիտանի են
կարգավարներ` 0.1 յուրաքանչյուր աչքի համար տեսողության շտկումով 0.8
բորտռադիստ 0.3 յուրաքանչյուր աչքի համար տեսողության շտկումով 0.8, 
անհատական գնահատական բորտուղեկցողներ, բորտօպերատորներ,
0.3 յուրաքանչյուր աչքի համար տեսողության
շտկումով 0.8, 
թեկնածուներ կարգավարների համար 0.6 յուրաքանչյուր աչքի համար տեսողության շտկումով 1.0 պիտանի են
նոր ընդունվող բորտ- ուղեկցողներ
0.3 յուրաքանչյուր աչքի համար
շտկումով 1.0 

54

Ռեֆրակցիա

պիտանի են
հեռատեսություն և
կարճատեսություն
ոչ ավելի, քան 3.0 դ,
աստիգմատիզմ
+-2.0դ
պիտանի են
թեկնածուներ
օդաչուի սովորման
համար հեռատեսության
դեպքում 1.0 դ
կարճատեսություն
ոչ ավելի, քան 0.5դ, աստիգմատիզմ
 +-0.5դ անիզոմետրիա ոչ ավելի 1.0դ

պիտանի են
հեռատեսություն և
կարճատեսություն
ոչ ավելի, քան 1.0դ,
աստիգմատիզմ +-0.5դ,
անիզոմետրիա ոչ ավելի 1.0դ
սիրողական օդաչուներ, օդաչուներ ազատ աթրոստատների վրա հեռատեսություն և
կարճատեսություն
ոչ ավելի, քան 3.0դ,
աստիգմատիզմ
+- 2.0դ,
պիտանի են
այլ ավիացիոն մասնագետներ հեռատեսություն և
կարճատեսություն
ոչ ավելի, քան 4.0դ
աստիգմատիզմ
+-2.5դ

պիտանի են կարգավարի համար հեռատեսություն 4.0դ, կարճատեսություն
5.0դ աստիգմատիզմ
+-2.5դ պիտանի են
թեկնածուներ
կարգավարի համար հեռատեսություն և կարճատեսություն
ոչ ավելի, քան 2.0դ,
աստիգմատիզմ
+-1.5դ,
անիզոմետրիա
ոչ ավելի, քան 1.0դ,  պիտանի են
բորտուղեկցողներ և թեկնածուներ հեռատեսություն և կարճատեսություն
ոչ ավելի, քան 3.0դ,
աստիգմատիզմ
+-2.0դ

55

Ակոմոդացիայի խանգարում պրեսբրոպիա
ավելի քան 4.0դ H52.4

պիտանի չեն

պիտանի չեն
շտուրմաններ,
բորտ- ինժեներներ,
բորտմեխանիկներ,
այլ ավիացիոն
մասնագետներ`
անհատական
գնահատական

անհատական
գնահատական

 

Է. ԱԿԱՆՋԻ, ԿՈԿՈՐԴԻ, ՔԹԻ,
ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԵՎ
ԾՆՈՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

56

Քթի հավելյալ խոռոչների քրոնիկական
հիվանդություններ
J32-J34

 

 

 

56.1

թարախային սինուսիտներ՝ լորձաթաղանթի
պոլիպոզով կամ կազմափոխությամբ

պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

56.2

քրոնիկական սինուսիտներ (կատառալ,
սերոզային, վազոմոտոր, ալերգիկ,
հայմորյան խոռոչների բշտեր)

անհատական
գնահատական,
թեկնածուներ`
անհատական
գնահատական

անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի են,
բորտուղեկցողներ՝
անհատական
գնահատական

57

Քթի խոռոչի և նրա հարակից խոռոչների,
բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի,
շնչափողի կամ ականջի կայուն
փոփոխություններ` վնասվածքներից,
հիվանդություններից և
վիրահատություններից հետո

J30, J37-J39, K02-K04

 

 

 

57.1

քիթ-կոկորդ-ականջ օրգանների ֆունկցիաները
խանգարող և հատուկ հանդերձանքի
օգտագործմանը դժվարացնող

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

57.2

քիթ-կոկորդ-ականջ օրգանների
ֆունկցիաները աննշան խանգարող և
հատուկ հանդերձանքի օգտագործմանը
չդժվարացնող

անհատական
գնահատական

անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի են,
բորտուղեկցողներ՝
անհատական
գնահատական

58

Քրոնիկական տոնզիլիտ J35.0

 

 

 

58.1

դեկոմպենսացված ձև

 պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

58.2

կոմպենսացված ձև

 պիտանի են

 պիտանի են

պիտանի են

59

ԼՕՐ օրգանների գայլախտ,
տուբերկուլոզ, սկլերոմա, չարորակ
ուռուցքներ՝ զարգացման ցանկացած
փուլում
A18.4, A16.4, A16.8, A18.0-A18.6, D16

 պիտանի չեն

 պիտանի չն

պիտանի չեն

60

Խոսքի արատներ

 

 

 

60.1

խիստ արտահայտված կակազություն,
թեք լեզվայնություն, որը դարձնում է
խոսքը անհասկանալի կամ դժվար
հասկանալի F88.5, F98.6

պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

60.2

թեթև արտահայտված կակազություն, որը
չի անդրադառնում խոսքի հասկանալիության վրա

անհատական
գնահատական

անհատական
գնահատական

անհատական
գնահատական

61

Միջին ականջի քրոնիկական
հիվանդություններ H65-H74, H80-H81, H83

 

 

 

61.1

քրոնիկական թարախային էպիտիմպանիտ,
քրոնիկական թարախային երկկողմանի
մեզոտիմպանիտ, միակողմանի հաճախակի
սրացող կամ պոլիպներով, գրանուլյացիաներով,
թմբկաթաղանթաքային խոռոչի պատերի
ոսկրափտախտով ուղեկցվող կամ վերին
շնչառական ուղիների լորձաթաղանթի
դիստրոֆիայի արտահայտված նշաններով

պիտանի չեն

 պիտանի չեն

պիտանի չեն

61.2

միջին ականջի բորբոքման կայուն
մնացորդային երևույթներ
(թմբկաթաղանթի չոր պերֆորացիա),
ինչպես նաև միջին ականջի քրոնիկական
ոչ թարախային բորբոքում

անհատական
գնահատական

անհատական
գնահատական

կարգավարներ
պիտանի են,
բորտուղեկցողներ՝
անհատական
գնահատական

62

Թեկուզև մեկ ականջի կամ քթի
հարակից խոռոչների բարոֆունկցիայի
խանգարում, բարձրացած
զգայունակություն մթնոլորտային
ճնշման տատանումների հանդեպ T70

 

 

 

62.1

կայուն և խիստ արտահայտված

պիտանի չեն

պիտանի չեն

պիտանի չեն

62.2

ոչ խիստ արտահայտված

անհատական
գնահատական,
թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական,
թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական,
բորտուղեկցողներ՝
պիտանի չեն

63

Վեստիբուլյար խանգարումներ
զգալի արտահայտված H81

պիտանի չեն

պիտանի չեն

պիտանի չեն

64

Լսողության սրության նվազում
H90-H93, H95

 

 

 

64.1

մեկ ականջի կայուն լրիվ խլություն,
երկու ականջի լսողության կայուն
նվազում լսողության շեմքի բարձրացման
առկայությամբ խոսակցական
հաճախականությունների ընկալման
շրջանում «500, 1000, 2000 հց մինչև
20-ից-30 դբ, 4000 հց մինչև 65 դբ
շշուկային խոսքի ընկալումը մինչև 2 մ-ի վրա»

պիտանի չեն

պիտանի չեն

պիտանի չեն

64.2

երկու ականջի լսողության կայուն նվազում,
լսողության շեմքի բարձրացման առկայությամբ
խոսակցական հաճախականությունների
ընկալման շրջանում «500, 1000, 2000
հց հաճախականության 10-20 դբ, 4000 հց
65 դբ շշուկային խոսքի ընկալումը մինչև 3 մ և ավելի»

անհատական
գնահատական
թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական
թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական

64.3

մեկ ականջի լսողության կայուն նվազում,
լսողության շեմքի բարձրացման առկայությամբ
խոսակցական հաճախականությունների
ընկալման շրջանում «500, 1000,
2000 հց 20-ից մինչև 30 դբ,
4000 հց մինչև 65 դբ-ը շշուկային
խոսքի ընկալումը մինչև 2 մ-ի վրա,
և մյուս ականջի լսողության շեմքի
բարձրացման առկայությամբ
խոսակցական հաճախականությունների
ընկալման շրջանում «500, 1000, 2000 հց
մինչև 10-ից 30 դբ, 4000 հց մինչև 50 դբ
շշուկային խոսքի ընկալումը մինչև 5 մ-ի վրա»

անհատական
գնահատական
թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական
թեկնածուներ`
պիտանի չեն

անհատական
գնահատական

65

Բերանի խոռոչ, ատամների
բացակայություն

 

 

 

65.1

մեկ կողմից 6 և ավելի սեղանատամների
բացակայություն

ենթակա են
պրոթեզավորման

ենթակա են
պրոթեզավորման

ենթակա են
պրոթեզավորման

65.2

հանովի պրոթեզների առկայություն, բորբոքային, դիստրոֆիկ հիվանդություններ, պարոդոնտոզ միջին և թեթև աստիճանի

անհատական
գնահատական

անհատական
գնահատական

անհատական
գնահատական


1. ԸՍՏ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԿԵՏԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

1. Ըստ առողջական վիճակի պիտանիության ստանդարտները հիմք են տալիս ընդունելու բժշկական եզրակացություններ` աշխատանքին կամ ուսուցմանը պիտանիության աստիճանի վերաբերյալ ավիացիոն մասնագետներին հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունները:

2. Սահմանվող ստանդարտները չեն կարող ինքնին այնքան մանրամասն լինել, որպեսզի հաշվի առնվեն բոլոր հնարավոր հատուկ դեպքերը:

3. Անհրաժեշտության դեպքում, ըստ առողջական վիճակի պիտանիության գնահատման հետ կապված մի շարք որոշումներ պետք է թողնվեն ԹԲՓՀ-ին: Նման եզրակացություններ տրվում են բազմակողմանի բժշկական հետազոտությունների հիման վրա, որոնք անց են կացվում բժշկական պրակտիկայի բարձր ստանդարտներին համապատասխան, հաշվի առնելով, որ բժշկական վավերագիր ստացող անձինք չպետք է ունենան որևէ հիվանդություն կամ լինեն այնպիսի վիճակում, որը անսպասելիորեն կառաջացնի ֆունկցիոնալ անաշխատունակության այնպիսի աստիճան, ինչը կհանգեցնի սույն զննվողների կողմից թռիչքի անվտանգ իրականացման անհնարինությանը կամ նրանց կզրկի մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում անվտանգությունն ապահովելու ունակությունից:

 

2. ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Բժշկական ստանդարտների կետ (այսուհետ՝ կետ) 1-ի: Բժշկական եզրակացությունը շիզոֆրենիայի, աֆեկտիվ պսիխոզների, պարանոյայի դեպքում կարող է տրվել միայն հոգեբուժական բժշկական հաստատությունում ստացիոնար հետազոտությունից հետո: Այդ հիվանդություններով տառապող անձինք վերականգնման ենթակա չեն, անկախ հիվանդության ընթացքից, ձևից, հիվանդության ժամկետից, ռեմիսիայի տևականությունից և դիսպանսեր հաշվառումից հանվելուց:

2. Կետ 2-ի: Կետը նախատեսում է ինֆեկցիոն և ինտոքսիկացիոն փսիխոզները (բացի ալկոհոլայինից), ֆունկցիոնալ ռեակտիվ փսիխոզների խումբը, որոնք ծագում են ի պատասխան հոգեվնասվածքային իրավիճակի կամ սուր փսիխոգեն վնասվածքի: Ախտորոշումը տրվում է միայն  մասնագիտացված հոգենյարդաբանական բժշկական հաստատության կողմից: Ինֆեկցիոն կամ ինտոքսիկացիոն փսիխոզ տարած անձինք պիտանի չեն համարվում, համաձայն կետ 2-ի 2.1 ենթակետի, նրանց աշխատանքում վերականգնելու հարցը կարող է դիտարկվել առնվազն երկու տարի անց հոգեբուժական բժշկական հաստատությունում ստացիոնար հետազոտումից հետո: Նյարդահոգեբանական գործունեության տևական կոմպենսացումը կարող է հիմք ծառայել աշխատանքում, ըստ մասնագիտության վերականգնման հարցի քննարկման համար՝ հաշվի առնելով հոգեկան վիճակի բնույթը փսիխոզի ընթացքում, դրա առանձնահատկությունները, կառուցվածքը, խորությունը և ընթացքը: Ըստ ռեակտիվ փսիխոզների խմբի սուր կրկնվելու հակված նյարդահոգեկան խանգարումների, փսիխիկայի կայուն ասթենիզացիայի, վեգետատիվ անոթային դիստոնիայի արտահայտված նշանների դեպքում զննվողները ոչ պիտանի են ճանաչվում, համաձայն կետ 2-ի 2.1 ենթակետի: Նյարդահոգեկան գործունեության տևական կոմպենսացիան կարող է հիմք ծառայել աշխատանքում վերականգնվելու հարցի քննարկման համար: Սուիցիդալ փորձը վերաբերում է կետ 2-ի 2.1 ենթակետին: Անամնեզում սուիցիդալ փորձ ունեցող անձինք վերականգնման ենթակա չեն:

3. Սոմատոգենորեն պատճառաբանված կարճատև հոգեկան խանգարումներ տարած անձինք հիմնական հիվանդությունից բուժվելուց և նյարդահոգեկան ֆունկցիաների լիակատար կոմպենսացիայից հետո՝ առանց պահպանողական թերապիայի կիրառման, կարող են պիտանի համարվել աշխատանքի, համաձայն կետ 2-ի 2.2 ենթակետի:

4. Կետ 3-ի: Ալկոհոլիզմով տառապող, սուր (ենթասուր) ալկոհոլային փսիխոզ (ալկոհոլային դելիրի, պարանոիդ, հալլյուցինոզ, խանդի զառանցանք և այլն) տարած անձինք ենթակա են կոնսուլտացիայի նարկոլոգի մոտ, ճանաչվում են ոչ պիտանի թռիչքային և այլ աշխատանքի, վերականգնման ենթակա չեն: Կենցաղային հարբեցողության հաստատման դեպքում կետը չի կիրառվում, աշխատանքում օգտագործելու հնարավորության հարցը լուծում է հրամանատարությունը:

5. Դեղորայքային կախվածություն ունեցող անձինք ճանաչվում են ոչ պիտանի աշխատանքի և ուսուցման, անկախ աշխատանքի չթույլատրվելու ժամկետից, վերականգնման ենթակա չեն: Տեղեկագրվողի կողմից թմրանյութերի կամ այլ դեղորայքային նյութերի ոչ բժշկական օգտագործման մասին տեղեկություն ստանալուն պես կազմվում է փաստաթուղթ հետազոտվողի վիճակի, նյութի օգտագործման փաստի և այլ հանգամանքների նկարագրությամբ: Տեղեկագրվողը բուժաշխատողի ուղեկցությամբ ուղարկվում է նարկոլոգի մոտ` ախտորոշումը ճշտելու համար` ներկայացնելով բժշկական փաստաթղթերը և իրեղեն ապացույցները (նյութի մնացորդները, ներարկիչը և այլն) կնքված վիճակում:

6. Կետ 4-ի: Ախտորոշումը և բժշկական եզրակացությունը տրվում է հոգեբուժական բժշկական հաստատությունում ստացիոնար հետազոտությունից հետո: Կետ 4.1-ին են վերաբերում բոլոր ձևերի և արտահայտվածության աստիճանների փսիխոպատիաները, անձի ոչ փսիխոտիկ բնույթի խանգարումները (պարանոյալ, աֆեկտիվ, շիզոիդային և այլ տեսակների):

7. Կետ 4-ի 4.2 ենթակետը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնց մոտ արտահայտվում է հոգեկան ինֆանտիլիզմ, բնավորության ակցենտուացիա, մասնագիտորեն անբարենպաստ անձի հոգեբանական շեղումներ: Ինֆանտիլիզմի առանձին, չարտահայտված նշանները, անձնավորության ակցենտուացիան նյարդահոգեկան գործունեության լավ սոցիալական և մասնագիտական վերականգնման դեպքում հիմք չեն հանդիսանում բացասական բժշկական եզրակացության համար: Տեղեկագրվողի մոտ ոչ նույնական վարքագծային ռեակցիաների հայտնվելը հիմք է հանդիսանում հոգեբանի և հոգեբույժի կոնսուլտացիաների համար: Ախտորոշման բացակայության դեպքում կետը չի կիրառվում: Հոգեբանի կողմից անձի անհատական հոգեբանական առանձնահատկությունների շեղումներ հայտնաբերելու դեպքում  կատարվում է ստացիոնար հետազոտություն նյարդաբանական ստացիոնարում: Կայուն արտահայտված անձնային շեղումների դեպքում՝ բժշկական հսկողության բացասական տվյալների համակցության առկայությամբ պիտանիության վերաբերյալ եզրակացությունը տրվում է, հաշվի առնելով մասնագիտական որակները՝ ստաժը, աշխատանքի փորձը, կատարվող աշխատանքի որակը և այլն:

8. Կետ 5-ի: Բժշկական եզրակացությունը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների դեպքում տրվում է միայն ստացիոնար բուժումից հետո: Նևրոզի ձևը և արտահայտվածությունը որոշելու համար անհրաժեշտ է համալիր նյարդաբանական (էլեկտրաէնցեֆալոգրամմա, փորձ 30 րոպեանոց կանգով, վեստիբուլյար փորձ, հիպօքսիկ փորձ) և հոգեբանական հետազոտություն:

9. Տևական և հաճախակի կրկնվող դժվար բուժվող նևրոզի նշանների դեպքում, արտահայտված կայուն նյարդահոգեկան խանգարումներով, կիրառվում է կետ 5-ի 5.1 ենթակետը:

10. Կետ 5-ի 5.2 ենթակետը կիրառվում է այն անձանց հանդեպ, ովքեր ունեն իրավիճակով պայմանավորված նևրոտիկ ռեակցիաներ, ասթենիկ վիճակ՝ թեթև և չափավոր հուզավեգետատիվ խանգարումների դեպքում: Աշխատանքին պիտանիության որոշումը ընդունվում է միայն բուժման դրական արդյունքների և ծանրաբեռնվածության փորձերի լավ տանելիության դեպքում:

11. Կետ 6-ի: Կետն ընդգրկում է էպիլեպսիան կլինիկական արտահայտության բոլոր ձևերով, այդ թվում՝ միակի նոպայով: Էպիլեպսիայի հուսալի հաստատման մեթոդիկաներ չկան: Սովորական կլինիկական պրակտիկայում ախտորոշումը կախված է երկրորդ անձի կողմից նոպայի օբյեկտիվ նկարագրությունից՝ քնած կամ արթուն վիճակում: Ախտորոշումը վավերական է համարվում միայն երկրորդ նոպայից հետո վկաների ներկայությամբ: Ավիացիոն անձնակազմի հետ կապված երկրորդ նոպայի պոտենցիալ ողբերգական հետևանքները պայմանավորվում են առաջին նոպայից հետո աշխատանքային ախտորոշում տալու անհրաժեշտությունը, ընդ որում, հաճախ առանց բավարար հիմքերի: Անձինք, որոնց մոտ կասկածվում է էպիլեպսիա, ուղարկվում են ստացիոնար հետազոտման նյարդաբանական բաժանմունք, ուղարկելիս կազմվում է ակտ նոպայի առանձնահատկությունների նկարագրությամբ՝ ականատեսների (ականատեսի) ստորագրությամբ, վավերացված բուժաշխատողի կողմից: Ախտորոշումը տրվում է լիակատար նյարդաբանական հետազոտությունից, էլեկտրաէնցեֆալոգրամմայից և հոգեբույժի կոնսուլտացիայից հետո: Էպիլեպսոիդ ակտիվությունը էլեկտրաէնցեֆալոգրամմայի վրա հաստատում է էպիլեպսիայի ախտորոշումը, իսկ նրա բացակայությունն ախտորոշումը չի բացառում:

12. Կետին են վերաբերում միակի, չճշտված էթիոլոգիայի էպիլեպսակերպ նոպաները: Ախտանշանային էպիլեպսիայի դեպքում գնահատականը կախված է հիմնական հիվանդությունից: Անհրաժեշտ է բացառել գլխուղեղի ծավալային պրոցեսը, անոթային խանգարումները, էկզոգեն ինտոքսիկացիաները, երիզորդային ինվազիաները և այլն:

13. Էլեկտրաէնցեֆալոգրամմայի վրա առաջին անգամ հայտնաբերված պարօքսիզմալ ակտիվությամբ անձինք ենթակա են հետազոտման նյարդաբանական բաժանմունքում: Էլեկտրաէնցեֆալոգրամմայի վրա էպիլեպտոիդ ակտիվությամբ («գագաթնակետ-դանդաղ ալիք» տիպի) անձինք էպիլեպսիայի կամ կենտրոնային նյարդային համակարգի օրգանական հիվանդության (ըստ ստացիոնար հետազոտման տվյալների) ախտանշանների բացակայության դեպքում ճանաչվում են ոչ պիտանի 3-6 ամիս ժամանակով հետագա հետազոտումով ստացիոնարի նյարդաբանական բաժանմունքում: Էլեկտրաէնցեֆալոգրամմայի վրա նշված փոփոխությունների կայունությունը (3-6 ամսվա ընթացքում) կրկնակի ստացիոնար հետազոտությունից հետո հիմք է հանդիսանում թռիչքային աշխատանքին ոչ պիտանի ճանաչելու համար:

14. Պարոկսիզմային, էպիլեպտոիդ ակտիվության և էլեկտրաէնցեֆալոգրամմայի վրա զգալիորեն արտահայտված փոփոխությունների հայտնաբերման դեպքում քաղաքացիական ավիացիայի ուսումնարաններ ընդունվելու թեկնածուներին տրվում է եզրակացություն ոչ պիտանիության մասին:

15. Կետ 7-ի: Տեղեկագրվում են գլխուղեղի և ողնուղեղի անոթների տարբեր էթիոլոգիայի ախտաբանություն ունեցող անձինք: Այդ խմբի մեջ մտնում են անոթների առաջնային հիվանդությունները (վասկուլիտներ, զարգացման անոմալիաներ, անևրիզմաներ, աթերոսկլերոզ և այլն) և անոթների երկրորդային փոփոխություններ սոմատոգեն, վերտեբրոգեն և այլ էթիոլոգիայի:

16. Նշված ախտաբանության կլինիկական արտահայտություններն են՝ ուղեղային արյան շրջանառության սուր խանգարումները կամ գլխուղեղային արյան շրջանառության քրոնիկական անբավարարությունը՝ կրիզային ընթացքով, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ֆունկցիաների խանգարումով, հոգեվիճակի փոփոխություններով, որոնք դժվարացնում կամ բացառում են մասնագիտական պարտականությունների կատարման հնարավորությունը:

17. Ցերեբրալ աթերոսկլերոզի հիպերախտորոշումը բացառելու նպատակով, նյարդաբանական կարգավիճակում թեթև ցրված միկրոախտաբանության բացահայտման կամ հետազոտման լրացուցիչ մեթոդների տվյալներում շեղումներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անամնեզի, տարած և ուղեկցող հիվանդությունների մանրակրկիտ վերլուծություն:

18. Գլխուղեղի և ողնուղեղի անոթային ախտաբանության բոլոր տեսակների գնահատումը կատարվում է` հաշվի առնելով էթիոլոգիան, հիվանդության ընթացքը, ծանրաբեռնվածության փորձերի տանելիությունը, ինչպես նաև թռիչքների անվտանգության վրա ազդող սուր վիճակների ծագման կանխորոշումը:

19. Համաձայն կետ 7-ի 7.1 ենթակետի, զննվում են այն անձինք, ովքեր տարել են հեմորագիկ կամ իշեմիկ ծագման ուղեղային արյան շրջանառության սուր խանգարումներ, գլխուղեղի անցողիկ իշեմիա, սուբարախնոիդալ արյունազեղում կամ անոթային կրիզ, ինչպես նաև ուղեղային արյան շրջանառության քրոնիկական անբավարարություն ունեցող անձինք:

20. Համաձայն կետ 7-ի 7.2. ենթակետի, զննվում են այն անձինք, ովքեր ունեն գլխուղեղի և ողնուղեղի անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման թեթև կամ չափավոր արտահայտված նշաններ, ինչը հաստատվել է հետազոտման կլինիկական և գործիքային մեթոդներով:

21. Եզրակացությունը տրվում է նյարդաբանական խանգարումների արտահայտվածության, հիմնական զարկերակային ցողունների նեղացման աստիճանի, մասնագիտորեն կարևոր հոգեբանական ֆունկցիաների վիճակի, հիվանդության ընթացքի, ռիսկի գործոնների, կանխորոշման և ծանրաբեռնվածության տանելիության գնահատականի հիման վրա: Նույն կետով զննվում են այն անձինք, որոնք տարել են գլխուղեղի կամ ողնուղեղի (վասկուլիտներ) անոթների ինֆեկցիոն կամ տոքսիկոալերգիկ ախտահարում՝ բուժումն ավարտելուց հետո երկու տարուց ոչ շուտ:

22. Կետ 8-ի: Այն անձանց, որոնց մոտ առաջին անգամ հայտնաբերվել է նյարդային համակարգի օրգանական ախտահարում, ենթակա են ստացիոնար հետազոտման նյարդաբանական բաժանմունքում:

23. Կետ 8-ի 8.1 ենթակետին են վերաբերում նյարդային համակարգի օրգանական հիվանդությունները.

1) ուռուցքներ, սիրինգոմիելիա, ցրված սկլերոզ և զարգացող բնույթի այլ հիվանդություններ,

2) կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն հիվանդությունների սուր և քրոնիկական ձևեր. էնցեֆալիտ, արախնոիդիտ, մենինգիտ, նեյրոսիֆիլիս, նյարդային համակարգի ինֆեկցիաների կամ ինտոքսիկացիաների մնացորդային երևույթներ՝ ֆունկցիայի խանգարումով, լիկվորոդինամիկ խանգարումներով, ջղաձգության նոպաներով,

3) նյարդամկանային ապարատի հիվանդություններ. միասթենիա, միոպատիա, միոտոնիա, միոպլեգիա:

24. Համաձայն կետ 8-ի 8.2 ենթակետի, զննվում են այն անձինք, ովքեր տարել են կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն կամ ինտոքսիկացիոն հիվանդություն՝ նյարդահոգեկան գործունեության լիակատար վերականգնումով կամ թեթև մնացորդային երևույթներով, օրգանական միկրոախտանիշների տեսքով, առանց ֆունկցիայի խանգարման: Աշխատանքի վերականգնելու հարցը լուծվում է գրիպոզ էնցեֆալիտից հետո՝ ոչ վաղ, քան 1-2 տարի անց, սուր էնցեֆալոմիելիտից հետո՝ 2 տարի անց, սուր աքցանային էնցեֆալիտից հետո՝ 3 տարի անց: Համաճարակային ցերեբրոսպինալ մենինգիտով հիվանդացած անձինք ճանաչվում են ոչ պիտանի, նրանց թռիչքային և կարգավարական աշխատանքի (ուսուցման) թույլատրելու հարցը կարող է դիտարկվել տարած հիվանդությունից 1 տարի անց: Ջնջված մենինգոկոկային ինֆեկցիա տարած անձինք զննվում են, համաձայն 13 կետի:

25. Կետ 8-ի 8.2 ենթակետը կիրառվում է նյարդամկանային ապարատի հիվանդություններ և նախնական փուլում ու դանդաղ ընթացք ունեցող ժառանգադեգեներատիվ հիվանդություններ ունեցող անձանց հանդեպ, որոնք բավականաչափ պահպանում են մասնագիտորեն կարևոր ֆունկցիաները:

26. Կետ 9-ի: Կենտրոնական նյարդային համակարգի վնասումով գլխի տրավմա տարած անձանց զննումը կատարվում է կլինիկական հետազոտությունից և բուժումից հետո: Բժշկական եզրակացություն տալիս անհրաժեշտ է հաշվի առնել փոփոխված գիտակցության և ամնեզիայի շրջանի տևողությունը: Ուշ հետվնասվածքային էպիլեպսիայի զարգացման հնարավորությունը կանխորոշելիս, բացի վնասվածքի բնույթից և ծանրության աստիճանից, անհրաժեշտ է հաշվի առնել նաև ռիսկի այլ գործոններ:

27. Բժշկական գնահատումը կատարվում է` հաշվի առնելով անամնեզը, էլեկտրաէնցեֆալոգրամայի դինամիկան, կորցված ֆունկցիաների կոմպենսացման աստիճանը և ծանրաբեռնվածության փորձերի տանելիության արդյունքները:

28. Կետ 9-ի 9.1 ենթակետին են վերաբերում բաց գանգուղեղային տրավման (թափանցող կամ չթափանցող), բաց կամ փակ գանգուղեղային տրավմայի հետևանքները՝ կենտրոնական նյարդային համակարգի արտահայտված օրգանական փոփոխություններով, հոգեվիճակի խանգարումով, հիպերտենզիոն կամ ջղաձգական համախտանիշով, ողնուղեղային տրավմայի հետևանքները՝ շարժողական, զգայական խախտումներով կամ կոնքային խանգարումներով:

29. Այն անձինք, ովքեր գանգուղեղային տրավմա են տարել՝ կարծր ուղեղաթաղանթի վնասումով, գանգաթաղի ոսկորների ներսեղմված կամ բեկորային կոտրվածքով գանգոսկրերի դեֆեկտով (բացի ախտորոշիչ ֆրեզային անցքերը), ներգանգային հեմատոմաներով և լիկվորեայով սուր շրջանում, վերականգնման ենթակա չեն:

30. Աշխատանքը վերականգնելու նպատակով, այն անձանց հետազոտումը, ովքեր տարել են գանգուղեղի միջին կամ ծանր աստիճանի սալջարդ` գանգաթաղի և գանգի հիմքի ոսկորների գծային կոտրվածքով (առանց լիկվորեայի) կամ սուբարախնոիդալ արյունազեղումով, կատարվում է ոչ վաղ, քան վնասվածքն ստանալուց 2 տարի անց՝ հետազոտության դրական արդյունքների դեպքում:

31. Կետ 9-ի 9.1 ենթակետը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր տարել են գանգուղեղի ցնցում կամ թեթև աստիճանի սալջարդ: Աշխատանքում վերականգնելու հարցը դիտարկվում է ոչ վաղ, քան վնասվածքն ստանալուց 3-6 ամիս անց, փոփոխությունների բացակայությամբ կամ թույլ արտահայտված փոփոխությունների դեպքում էլեկտրաէնցեֆալոգրամմայում, նյարդաբանական կամ վեգետատիվ կարգավիճակում և ծանրաբեռնվածության փորձի լավ տանելիության դեպքում: Կարգավարները թույլատրվում են աշխատանքի` առողջանալուց հետո:

32. Կետ 10-ի: Վեգետատիվ նյարդային համակարգի ախտաբանության կլինիկական արտահայտությունները կարող են լինել վեգետատիվ նյարդային համակարգի տարբեր կառուցվածքային մակարդակների առաջնային ախտահարման հետևանք կամ հանդիսանալ հիվանդությունների և ինտոքսիկացիաների երկրորդային համախտանիշ, ինչն անհրաժեշտ է դարձնում անամնեզի մանրակրկիտ հավաքումը և համակողմանի կլինիկական հետազոտությունը:

33. Համաձայն կետ 10-ի 10.1 ենթակետի, բժշկական զննման են ենթարկվում այն վեգետաանոթային խանգարումները, որոնք ունեն վեգետանյարդային համակարգի քրոնիկական հիվանդությունների պարոկսիզմալ արտահայտություններ, հաճախակի կրկնվող սրացումներ և կրիզային ռեակցիաներ (միգրեն, սոլյարիտ, համախտանիշները՝ Մենիերի, ողնաշարային զարկերակի, դիէնցեֆալանային անհիոտրոֆոնևրոզներ՝ Ռեյնոյի հիվանդություն, էրիտրոմելալգիաներ և այլն, Կվինկեի այտուց, օրթոստատիկ էսենցիալ հիպոտոնիա): Աշխատանքի վերականգնման հարցը կարող է դիտարկվել ոչ ավելի վաղ, քան բուժման պահից 2 տարի անց: Բժշկական եզրակացությունը պերիֆերիկ նյարդավասկուլյար համախտանիշների և գանգլիոնիտների դեպքում տրվում է կետ 11-ով:

34. Համաձայն կետ 10-ի 10.2 ենթակետի, զննվում են այն անձինք, ովքեր ունեն կոնստիտուցիոն-ժառանգական  գենեզի դիսֆունկցիա, ինչպես նաև հորմոնային վերակառուցման ֆոնի վրա ծագած կամ տարած սոմատիկ հիվանդությունից հետո կայուն ռեմիսիայի փուլում՝ զննման պահին (հիմնական հիվանդության ապաքինումից 2-3 ամիս անց): Գնահատումը կախված է վեգետաանոթային խանգարումների արտահայտվածության աստիճանից, կլինիկական հետազոտման և ծանրաբեռնվածության փորձերի տանելիության (օրթոփորձ, վեստիբուլյար փորձ և այլն) արդյունքներից: Գերիշխող ֆունկցիոնալ կարդիովասկուլյար արտահայտություններով վեգետաանոթային խանգարումների դեպքում առաջնորդվում են, համաձայն 20 կետի:

35. Կետ 11-ի: Կետը ներառում է տարբեր էթիոլոգիայի պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ, սուր և քրոնիկական հիվանդություններ, ողնուղեղի ներվարմատների, հյուսակների, նյարդացողունների, նյարդահանգույցների վնասվածքներ պերիֆերիկ նյարդավասկուլյար համախտանիշները, ներվարմատային ճնշումներ ողնաշարի հիվանդությունների դեպքում, ողնաշարի, ողնուղեղի ներվարմատների, հյուսակների և նյարդացողունների վիրահատության հետևանքներ: Նշված հիվանդություններով անձինք սրացման շրջանում ենթակա են բուժման (ամբուլատոր, ստացիոնար, առողջարանային): Միջողնային սկավառակի ճողվածքի հեռացման դեպքում զննումը կատարվում է ոչ վաղ, քան ստացիոնարից դուրս գրվելուց 6 ամիս անց` հաշվի առնելով վիրահատության բնույթը և հետվիրահատական շրջանը: Տարին ավելի, քան 2 անգամ քրոնիկական ռադիկուլիտի սրացման դեպքում կիրառվում է 11 կետի 11.1 ենթակետը: Շարժունակության խանգարման դեպքում, որը չի ուղեկցվում ներվարմատային երևույթներով, զննումը կատարվում է, համաձայն 30 կետի:

36. Կետ 12-ի: Ուշագնացություն տարած անձինք չեն թույլատրվում աշխատանքի (ուսման) և թերապևտի ու նևրոպաթոլոգի զննումից հետո ուղարկվում են ստացիոնար հետազոտման նյարդաբանական բաժանմունք: Բժիշկը պարտավոր է ակտ ներկայացնել` նշելով հանգամանքները և ուշագնացության նկարագիրը՝ ականատեսների ստորագրությամբ և իր ստորագրությամբ վավերացված: Եզրակացությունը հիմնվում է ուշագնացության հանգամանքների, նրա կլինիկական արտահայտությունների ուսումնասիրման, առողջական վիճակի համակողմանի գնահատման, գործիքային հետազոտության և ֆունկցիոնալ փորձանմուշների արդյունքների հիման վրա: Ուշագնացության առաջացման պատճառները սահմանելիս` որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության, հաշվի առնելով հիվանդության կանխորոշումը: Հուզացավային գրգռիչի կամ սուր հիպօքսիայի հետևանքով միակի ուշագնացություն տարած առողջ անձի վրա կետը չի տարածվում: Չհաստատված էթիոլոգիայի ուշագնացության, կրկնվող ուշագնացությունների դեպքում, անկախ էթիոլոգիայից, պիտանիության հարցը լուծվում է բացասաբար:

 

3. ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կետ 13-ի: Կետում ընդգրկվում են տիֆերը, մալարիան, հեմորագիկ տենդերը, դիզենտերիան, բրուցելոզը, ինֆեկցիոն հեպատիտը, պարազիտային և ճիճվային ինվազիաները: Բուժվելուց հետո զննվողները թույլատրվում են աշխատանքի: Ինֆեկցիոն հեպատիտ տարած թռիչքային կազմը և բորտուղեկցորդներն աշխատանքի չեն թույլատրվում 3-6 ամսով՝ կախված հիվանդության ծանրությունից և բուժման արդյունքներից: Օդաչուները ավիացիոն քիմիական աշխատանքների են թույլատրվում ոչ վաղ, քան 12 ամիս անց: Կարգավարները թույլատրվում են բուժթերթիկը փակելուց հետո:

2. Աղիքային ինֆեկցիայի մանրէակրություն ունեցող բորտուղեկցորդները զննվում են, համաձայն կետ 13-ի 13.1 ենթակետի:

3. Կետ 14-ի: Լեյկոզների, միելոմային հիվանդության, ավշագրանուլեմատոզի, չարորակ անեմիաների, հեմորագիկ դիաթեզի ծանր ձևերի, արյան և արյունաստեղծ օրգանների զարգացող ընթացք ունեցող այլ հիվանդությունների դեպքում կիրառվում է կետ 14-ի 14.1 ենթակետը: Մանգաղաձև-բջջականության նշան ունենալը պետք չէ հիմք համարել զննվողին աշխատանքին ոչ պիտանի ճանաչելու համար, եթե չկան հակառակի ուղղակի բժշկական ցուցումներ: Լիմֆոմայի դեպքերը ռեմիսիայի փուլում, այդ թվում՝ ավշագրանուլեմատոզի, կարող են դիտարկվել անհատական կարգով: Ավշահանգույցների, նշանակալի տեղային կամ ընդհանուր մեծացման դեպքերը և արյան հիվանդությունները, որոնք առաջացել են անցողիկ վիճակից, հարկ է դիտարկել միայն որպես ժամանակավոր ոչ պիտանիության հիմք:

4. Կետ 14-ի 14.2 ենթակետին են վերաբերում բարորակ ընթացքի անեմիաները (երկաթադեֆիցիտային, հետհեմորագիկ և այլն) բուժման կայուն դրական արդյունքների դեպքում (հեմոգլոբինը՝ 12.0 գ %-ից ոչ պակաս), հեմորագիկ դիաթեզի թեթև ձևերն առանց կրկնության հակման, կոմպենսացված հեմոգլոբինապատիաները:

5. Կետ 15-ի: Ալերգիայի ծանր, կրկնվող (տարեկան 2 անգամից ավելի) արտահայտումներով, չճշտված ալերգենով անձինք զննվում են, համաձայն 15-րդ կետի 15.1 ենթակետի: Ալերգիայի արտահայտումների կրկնման չհակված անձինք, և ալերգենը հաստատված է և կվերացվի, զննվում են, համաձայն կետ 15-ի 15.2 ենթակետի:

6. Կետ 16-ի: Տեղեկագրվում են էկզոգեն- կազմվածքային ճարպակալում ունեցող անձինք: Ճարպակալման աստիճանը սահմանվում է մարմնի զանգվածի ցուցիչին (ՄԶՑ) (ըստ Կետլիի) համապատասխան: 20,0 - 25,9-ը` համարվում է մարմնի նորմալ  զանգված, 26.0-29.9-ը` ավելցուկային զանգված, 30,0 - 34,9-ը` I աստիճանի ճարպակալում, 35,0 և ավելին` II աստիճանի և ավելի ճարպակալում: Մարմնի զանգվածը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել մկանային և ճարպային հյուսվածքի հարաբերակցությունը, իսկ առանձին դեպքերում, ճարպակալում ախտորոշումը հաստատելու համար հարկավոր է որոշել ճարպի քանակը օրգանիզմում: Ախտաբանական ճարպակալման ներծորող (էնդոկրին), ուղեղային ծագման (գենեզի) և այլնի դեպքում բժշկական եզրակացությունն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության եզրակացության:

7. Կետ 17-ի: Տեղեկագրվում են վահանաձև գեղձի հիվանդություններ, շաքարային դիաբետ, հիպոֆիզի հիվանդություններ, այլ ներծորող հիվանդություններ ունեցող անձինք:

8. Կետ 17-ի 17.1 ենթակետով տեղեկագրվում են ինսուլինով, կամ շաքարը նվազեցնող այլ  միջոցներով, մշտական բուժում պահանջող` միջին և ծանր աստիճանի, I և II տիպի շաքարախտով հիվանդ անձինք, ինչպես նաև թիրեոտոքսիկոզի ցանկացած ձևի (մինչև բուժվելը) և այլ էնդոկրին հիվանդություններով (հիպոթիրեոզ, թիրեոիդիտ և այլն) անձինք:

9. Առաջին անգամ հայտնաբերված շաքարախտի դեպքում` զննվողն ենթակա է էնդոկրինոլոգի մոտ հսկողության և բուժման: Դեղամիջոցների ընդունում չպահանջող ճշտված թեթև աստիճանի II տիպի շաքարախտի դեպքում ընդունվում է դրական բժշկական եզրակացություն` ըստ կետ 17-ի 17.2 ենթակետի:

10. Շաքարախտի թեթև աստիճանի դեպքում ՕԵԿ կարգավարներն աշխատանքից չեն հեռացվում: Տեղեկագրվողների մոտ գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության խախտման հաստատումը պատճառ չի հանդիսանում բժշկական սերտիֆիկատ տալու հրաժարման համար, սակայն պահանջում է դինամիկ հսկողության ածխաջրատային փոխանակության վիճակի նկատմամբ: Վահանաձև գեղձի տարածուն  էութիրեոիդ վիճակը I և II աստիճանի` դիտարկվում է որպես նորմայի տարբերակ և չի պահանջում բժշկական եզրակացություն այդ առիթով: Վահանաձև գեղձի մեծացման III աստիճանի դեպքում լուծվում է, բուժման (մինչև երեք ամիս) վերաբերյալ հարցը, հետագա բժշկական եզրակացությամբ: Թունավոր խպիպի (թիրեոտոքսիկոզ) բուժումից հետո, մասնագիտական պարտականությունները կատարելուն, թույլ տալու վերաբերյալ որոշումն ընդունվում է բուժման արդյունքների կայունության հաշվառմամբ: Հանգուցային խպիպի դեպքում պահանջվում է տեղեկագրվողին խորացված հետազոտում` հանգույցի բնույթի և բուժման տեսակի (վիրաբուժական կամ պահպանողական) ճշգրտման համար:
Բժշկական եզրակացությունը հիմնվում է բուժման արդյունքների, վիրաբույժի ու էնդոկրինոլոգի խորհրդատվությունների վրա:

11. Թունավոր խպիպի (տիրեոտոքսիկոզի) ապաքինումից հետո թռիչքային աշխատանքի թույլատրելու որոշումն ընդունվում է վերականգնողական բուժում անցնելուց հետո (առանց դեղամիջոցների օգտագործման), ոչ վաղ, քան 12 ամիս անց:

12. Վահանաձև գեղձի I և II աստիճանի դիֆուզ էուտիրեոիդային մեծացման և ածխաջրերի հանդեպ տոլերանտության խանգարման դեպքում կետ չի սահմանվում:

13. Կետ 18-ի: Թոքերի, բրոնխների, պլևրայի, տուբերկուլոզի բոլոր ձևերի դեպքում պրոցեսի ակտիվության նշաններով, անկախ հետազոտվողի ընդհանուր վիճակից, պրոցեսի վաղեմությունից և տարածվածությունից, վիրաբուժական միջամտությունից, կոլապսոթերապիայից հետո և այն դեպքում, երբ զննվողի տարած տուբերկուլոզային պրոցեսը կամ նրա հետևանքները (տեղաշարժ, սերտաճում) առաջացրել են շնչառության կամ արյան շրջանառության ֆունկցիաների խանգարում, շնչառական օրգանների տուբերկուլոզի բոլոր ձևերի դեպքում, որոնք ենթակա են դիսպանսեր հսկողության, համաձայն I և II խմբերի, կիրառվում է կետ 18-ի 18.1 ենթակետը:

14. Կետ 18-ի 18.2 ենթակետով զննվում են տարած տուբերկուլոզից հետո կլինիկորեն ապաքինված անձինք, որոնք հատուկ բուժման պրոֆիլակտիկ կուրսերի կարիք չունեն: Կետով նախատեսվում է վիճակը լիովին անհետացած տուբերկուլոզային փոփոխություններով և մնացորդային երևույթներով (սահմանափակ ֆիբրոզ, կրապատման օջախներ, միջբլթային շվարթներ, թոքամիզի կպումներ), որոնք չեն առաջացնում միջնապատի օրգանների տեղաշարժ, չեն խանգարում շնչառական և արյան շրջանառության ֆունկցիաներին: Թռիչքային աշխատանքի վերականգնվելիս` հակատուբերկուլոզային դիսպանսերի եզրակացություն ներկայացնելը պարտադիր է:

15. Առանձին կալցինատներ (Գոնի օջախներ) հիմք չեն հանդիսանում ախտորոշման հաստատման համար և չեն խոչընդոտում թռիչքային ուսուցմանը:

16. Կետ 19-ի: Տեղեկագրվում են թոքերի ոչ տուբերկուլոզային էթիոլոգիայի քրոնիկական հիվանդություններ (բրոնխիտ, էմֆիզեմա, բրոնխոէկտատիկ հիվանդություն, բրոնխիալ ասթմա) ունեցող անձինք: Հաստատված բրոնխիալ ասթմայով, օբստրուկտիվ քրոնիկական բրոնխիտով, թոքերի ակնհայտորեն արտահայտված էմֆիզեմայի ախտանիշներով անձինք զննվում են, համաձայն կետ 19-ի 19.1 ենթակետի:

17. Բրոնխոէկտատիկ հիվանդության դեպքում թռիչքային (կարգավարական) աշխատանքի պիտանիության հարցը կարող է դիտարկվել միայն վիրաբուժական բուժումից հետո:

18. Ոչ օբստրուկտիվ քրոնիկական բրոնխիտի դեպքում որոշումը կախված է սրացումների հաճախականությունից, արտաքին շնչառության ֆունկցիայի վիճակից, վելոէրգոմետրիայի և ացետիլխոլինային թեստի արդյունքներից: Դինամիկ հսկողության և ստացիոնար հետազոտության լավ արդյունքների դեպքում կիրառվում է կետ 19-ի 19.2 ենթակետը:

19. Սպոնտան պնևմոթորաքս տարած անձինք ենթակա են ստացիոնար հետազոտության: Կրկնակի պնևմոթորաքսի բացակայության դեպքում վերականգնման հարցը դիտարկվում է 4 ամսից ոչ շուտ: Կրկնակի պնևմոթորաքսը վերականգնումը բացառում է:

20. Կետ 20-ի: Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա ախտորոշման հաստատման համար անհրաժեշտ է տեղեկագրվողի մոտ բացառել սրտամկանի բորբոքային, դիստրոֆիկ պրոցեսները, սրտի իշեմիկ, էքստրակարդիալ, էնդոկրին, նյարդաբանական, երիկամների հիվանդությունները և այլն: Այն  իրականացվում է լաբորատոր-գործիքային հետազոտությունների անհրաժեշտ ծավաի միջոցով: Հիվանդության ախտորոշման մեջ էական նշանակություն ունեն էնդոկրինոլոգի, նյարդաբանի և այլ մասնագետների խորհրդատվությունները, ԷՍԳ-ն և ԶՃ-ն ու դրանց մոնիտորավորումը:

21. Կետ 20-ի 20.1 ենթակետին վերաբերում են նեյրոցիրկուլյատոր դիստոնիան.

1) հիպերտենզիվ տեսակի՝ 2-3 ամսվա ընթացքում` անկայուն զարկերակային ճնշման հսկողության բացասական դինամիկայի և բուժման չենթարկվող, կայուն, սուր ձևով արտահայտված սնուցող- անոթային խանգարումների առկայության դեպքում,

2) կարդիալ տեսակի` կարդիալգիայի, արտահայտված սնուցողաանոթային խանգարումների, 2-3 ամսվա ընթացքում հսկողության բացասական արդյունքների, բուժման չենթարկվող, սրտի ռիթմի և հաղորդունակության ծանր ու կայուն խախտումների առկայության դեպքում:

22. Կետ 20-ի: 20.2 ենթակետին վերաբերում է նեյրոցիրկուլյատոր դիստոնիան հիպերտենզիվ և կարդիալ տիպի աննշան արտահայտված վեգետատիվ խանգարումներով` ռիթմի և հաղորդականության, բուժման ենթակա, 2-3 ամսվա ընթացքում հսկողության դրական դինամիկայով: Ախտորոշումը ձևակերպելիս դրվում է հիմնական հիվանդության եզրակացությունը` նշելով սրտի ռիթմի և հաղորդունակության խախտումների տեսակը:

23. Կետ 21-ի հիպերտոնիկ հիվանդության տակ ընդունված է հասկանալ քրոնիկ ընթացող հիվանդություն, որը հիմնականում դրսևորվում է  ախտաբանական պրոցեսներով, որոնց դեպքում զարկերակային ճնշման բարձրացումը պայմանավորված չէ հայտնի պաթոլոգիական պատճառներով, որոնք բերում են սիմպտոմատիկ զարկերակային հիպերտենզիայի:

24. Միջազգային ստանդարտների համաձայն՝ Զարկերակային հիպերտոնիան (ԶՀ) սահմանվում է որպես վիճակ, որի դեպքում սիստոլիկ զարկերակային ճնշումը (ՍԶՃ) կազմում է 140մմ սնդիկի սյուն կամ բարձր, և դիաստոլիկ զարկերակային ճնշումը (ԴԶՃ)` 90մմ սնդիկի սյուն կամ բարձր այն անձանց մոտ, որոնք չեն ստանում հակահիպերտենզիվ բուժում:

25. Փորձաքննությունը թույլատրում է ԶՃ սահմանում և դասակարգում (ըստ ԹծԿԽ - 2004 թ.)

 

Կարգը

ՍԶՃ (մմ սնդ. սյ.)

ԴԶՃ (մմ սնդ. սյ.)

Օպտիմալ 120-ից ցածր 80-ից ցածր
Նորմալ 120 - 129-ից ցածր 80 - 84-ից ցածր
բարձր նորմալ 130 - 139 85 - 89
ԶՀ - I աստիճանի (փափուկ) 140 - 159 90 - 99
ԶՀ - II աստիճանի (չափավոր) 160 - 179 100 - 109
ԶՀ - III աստիճանի (ծանր) 180 և ավելի 110 և ավելի

 

26. Ախտորշման, բուժման արդյունավետության, վերահսկողության համար էական նշանակություն ունի շուրջօրյա ԶՃ մոնիտորավորումը:

27. Բժշկական եզրակացություն տալիս հաշվի են առնվում. զարկերակային ճնշման մեծությունը (160մմ սնդ. սյ. ոչ բարձր սիստոլիկ և 95մմ սնդ.սյ. դիաստոլիկ)` առանց դեղամիջոցների կիրառման, կամ քաղաքացիական ավիացիայում թույլատրված բժշկական դեղամիջոցների ընդունմամբ, ախտաբանական պրոցեսում օրգան-թիրախների (սիրտ, երիկամներ և այլն) ներգրավվածությունը, բուժման արդյունավետությունը, ծանրաբեռնվածության փորձերի տանելիությունը, ռիսկի գործոնների առկայությունը:

28. Հիպերտոնիկ կրիզ տարած անձինք թռիչքային (կարգավարական) աշխատանքի համար ոչ պիտանի են ճանաչվում: Ախտորոշումը պետք է հաստատվի թերապևտի, նևրոպաթոլոգի, ակնաբույժի զննման տվյալներով և ստացիոնար հետազոտության արդյունքներով:

29. Կետ 22-ի: Տեղեկագրվում են սրտի աթերոսկլերոտիկ ծագումով հիվանդություններ ունեցող անձինք:

30. Կետ 22-ի 22.1 ենթակետին են վերաբերում աթերոսկլերոզի դեպքերը, որոնք ուղեկցվում են ընդհանուր արյան շրջանառության խանգարումով` միոկարդի ինֆարկտը, ստենոկարդիան, ռիթմի, հաղորդականության ծանր խանգարումները և գաղտնի կորոնար անբավարարությունը, որը հայտնաբերվում է ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության փորձերի ընթացքում:

31. ԷՍԳ - մոնիտորավորման, թալիում - 201-ով սրտամկանի պերֆուզային բեռնվածքային սցինտիգրաֆիայի, ընտրողական սրտասնույց անոթագրման (անգիոգրաֆիայի) և այլն ժամանակից մեթոդների անցկացում: Թեկնածուն, որը տարել է սրտասնույց զարկերակի վիրաբուժական փոխարինման վիրահատություն կամ անոթահերձում (նեղացումով (ստենոզ) կամ առանց դրա), կամ սրտի այլ վիրահատություն, կամ, որի հիվանդության պատմության մեջ գրանցված է սրտմկանի ինֆարկտ կամ որն ունի այլ սրտաբանական հիվանդություն, որը կարող է բերել աշխատունակության կորստի` պետք է ճանաչվի մասնագիտական աշխատանքին ոչ պիտանի, բացի այն  դեպքերից, երբ թեկնածուի սրտաբանական վիճակը հետազոտվել և գնահատվել է ամենալավագույն բժշկական պրակտիկային համապատասխան և ընդունվել է, որ այն չի կարող խոչընդոտել թեկնածուի կողմից վկայականով իրեն ընձեռված իրավունքների անվտանգ իրագործմանը: Թույլտվության վերաբերյալ հարցը կարելի է քննարկել միայն տարած հիվանդությունից հետո մեկ տարի անց, եթե թեկնածուի սրտաբանական վիճակը համապատասխանում է ԻԿԱՕ Չիկագոյի կոնվենցիայով ընդունված Ավիացիոն բժշկության կանոնակարգով նախատեսված պահանջներին:

32. Կետ 22-ի 22.2 ենթակետով զննվում են այն անձինք, ովքեր ունեն աթերոսկլերոզի սկզբնական նշաններ՝ առանց կորոնար և ընդհանուր արյան շրջանառության խանգարման, ռիթմի և հաղորդականության թեթև խանգարումներով՝ սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ լավ ունակությամբ: Աորտայի աթերոսկլերոզի առանձին նշանները (կլինիկական, ռենտգենոլոգիական) հիմք չեն հանդիսանում ախտորոշման հաստատման համար:

33. Կանոնավոր էլեկտրասրտագրական հետազոտության նպատակը էլեկտրասրտագրության փոփոխությունների հայտնաբերումն է: Այն բավարար հիմքեր չի տալիս զննվողին ոչ պիտանի ճանաչելու համար` առանց սիրտ-անոթային համակարգի հետագա մանրակրկիտ հետազոտման՝ ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության փորձերի կիրառումով:

34. Կետ 23-ի: Տեղեկագրվում են ինֆեկցիոն, ալերգիկ, տոքսիկ միոկարդիտներ և միոկարդի դիստրոֆիաներ, ակտիվ ռևմատիկ պրոցես, աորտայի ելանցքի, միտրալ բացվածքի ստենոզ և աորտայի փականների, միտրալ փականի անբավարարություն, բնածին և ձեռքբերովի համակցված և համատեղված արատներ ունեցող անձինք:

35. Սրտի արատների բոլոր տեսակներն անկախ կոմպենսացիայի վիճակից, բացի միտրալ փականի անբավարարությունից կայուն կոմպենսացիայի փուլում, վերաբերում են կետ 23-ի 23.1 ենթակետին:

36. Միտրալ փականի անբավարարություն ունեցող անձինք միոկարդի կծկման ունակության պահպանման դեպքում, առանց արյան շրջանառության անբավարարության նշանների, զննվում են կետ 23-ի 23.2. ենթակետով:

37. Ակտիվ բորբոքային պրոցեսի և արյան շրջանառության խանգարման նշանների բացակայության դեպքում կատարվում են ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության փորձեր, որոնց արդյունքներով տրվում է եզրակացությունը:

38. Այնպիսի լայն տարածում ունեցող երևույթներ, ինչպիսիք են շնչառական առիթմիան, միակի էքստրասիստոլիան, որն անհետանում է ծանրաբեռնվածության դեպքում, տախիկարդիան՝ գրգռման կամ ծանրաբեռնվածության արդյունքում, բրադիկարդիան, որը կապված չէ նախասրտափորոքային դիսոցիացիայի հետ, կարող են դիտարկվել որպես «բնականոնի» սահմաններում գտնվող երևույթներ:

39. Կետ 24-ի: Տեղեկագրվում են ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունով, գաստրիտներով, աղիների հիվանդություններով տառապող անձինք` որոնց ախտորոշումը հաստատվում է կլինիկորեն, էնդոսկոպիկ և ռենտգեն հետազոտությամբ: Հիվանդության առաջին հայտնաբերման և սրացման դեպքում պահանջվում է ստացիոնար հետազոտություն և բուժում:

40. Հիվանդությունների սուր դեպքերի և սրացումների բուժման արդյունքները պետք է վերահսկվեն էնդոսկոպիկ հետազոտությամբ, ստամոքսի բորբոքումների (այդ թվում` էրոզիվ) և հաստ աղիքի բորբոքումների բուժման լավ արդյունքների դեպքում զննության ենթարկվողներն աշխատանքի թույլատրվում են` ըստ մասնագիտության: Չբարդացած խոցային հիվանդության դեպքում թռիչքային կազմը և բորտուղեկցորդները ենթակա են մինչև 3 ամիս բուժման:

41. Խոցային հիվանդության բարդացման դեպքում և վիրահատական բուժումից հետո վերականգնումը հնարավոր է 6-12 ամսից, կախված վիրահատման տեսակից և բուժման արդյունքներից: ՕԵԿ կարգավարները աշխատանքի թույլատրվում են բուժումից հետո:

42. Խոցային հիվանդության բարդացումների (արյունահոսությունը, թափածակումը, նեղացումը) և վիրահատական բուժման (կարելը, վագոտոմիան, ստամոքսի վիրահատություն դրենաժումով կամ առանց դրա) դեպքում թռիչքային աշխատանքի չթույլատրելու ժամկետը պետք է լինի առնվազն 6-9 ամիս, ռեզեկցիայի և ստամոքսի վերականգնողական վիրահատությունների դեպքում՝ 6-12 ամիս (կարգավարների համար՝ համապատասխանաբար 3-12 ամիս):

43. Այն անձինք, ում մոտ առաջին անգամ հայտնաբերվել է տասներկումատնյա աղիքի կոճղեզի սպիական դեֆորմացիա առանց կլինիկական արտահայտությունների և նախորդող խոցային անամնեզի, զննվում են կետ 24-ի 24.2 ենթակետով:

44. Հիվանդությունից կամ վիրաբուժական միջամտությունից հետո մարսողական ուղու կամ նրա հավելումների որևէ մասում ցանկացած բարդությունների ծագման դեպքում, որոնք կարող են աշխատունակության կորուստ առաջացնել թռիչքի ընթացքում, մասնավորապես՝ նեղացման կամ սեղմվելու հետևանքով ծագած ցանկացած անանցանելիության դեպքում, կիրառվում է կետ 24-ի 24.1 ենթակետը:

45. Կետ 25-ի: Քրոնիկական խոլեցիստիտի սրացումներով, լեղապարկի ֆունկցիայի խանգարումով, լեղաքարային հիվանդությամբ, քրոնիկական հեպատիտներով (ընթացքի ակտիվության նշաններով կամ անցումը լյարդի ցիռոզի), ենթաստամոքսային գեղձի հիվանդություններով տառապող անձինք զննվում են կետ 25-ի 25.1 ենթակետով:

46. Թռիչքային աշխատանքի վերականգնելու հարցը խոլեցիստէկտոմիայից հետո դիտարկվում է 3-6 ամսից ոչ շուտ:

47. Միայն ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքները առանց բորբոքային հիվանդության նշանների` բավարար հիմք չեն հանդիսանում կլինիկական ախտորոշման հաստատմանը:

48. Թռիչքային աշխատանքին վերականգնումը կատարվում է ըստ կետ 25-ի 25.2 ենթակետի` կայուն ռեմիսիայի (հիվանդության ախտանիշների նվազման) և օրգանի ֆունկցիայի պահպանվածության պայմանով: ՕԵԿ կարգավարները աշխատանքի թույլատրվում են բուժվելուց հետո:

49. Խոլեցիստոլիտիազի դեպքում, անկախ քարերի քանակից և չափից, հանձնարարվում է միջոցառումների անցկացում` դրանց հեռացման ուղղությամբ: Ընտրության գործողությունը` էնդոսկոպիկ խոլեցիստէկտոմիան է: Լիտոտրիպսիայից և խոլեցիստէկտոմիայից հետո թռիչքային աշխատանքին վերականգնվելու վերաբերյալ հարցը չի քննարկվում ոչ շուտ, քան 3-6 ամսից: Հաշվի առնելով ժամանակակից կատարելագործված վիրահատական  միջամտությունները, թույլ են տալիս հետվիրահատական ժամկետները կրճատել:

50. Բարորակ ֆունկցիոնալ բիլիռուբինեմիայով անձինք հետազոտումից հետո ճանաչվում են թռիչքային աշխատանքին պիտանի, սակայն առանց թույլ տալու` ավիացիոն-քիմիական աշխատանքներ կատարելու գծով թռիչքներին:

51. Հեպատիտ (վիրուսային, ինֆեկցիոն, շիճուկային) տարած անձինք չեն թույլատրվում աշխատանքի (ուսուցման) 3-6 ամսով՝ կախված հիվանդության ընթացքից: Աշխատանքի (ուսուցման) թույլատրելը քննարկվում է ստացիոնար հետազոտությունից հետո:

52. Լեղապարկի և լյարդի քրոնիկական հիվանդությամբ տառապող անձինք՝ կայուն ռեմիսիայի և ֆունկցիաների պահպանման դեպքում զննվում են, համաձայն կետ 25-ի 25.2 ենթակետի: Առանց ախտանիշների (խոշոր, միակ) լեղու քար ունեցող զննվողները կարող են պիտանի ճանաչվել կարգավարական աշխատանքի համար:

53. Կետ 26-ի: Երիկամների օրգանական ախտահարման որևէ ախտանիշների դեպքում տեղեկագրվողը համարվում է ոչ պիտանի, անցողիկ վիճակներից առաջացած նորմայի շեղումների դեպքում նա կարող է ճանաչվել ժամանակավորապես ոչ պիտանի: Մեզը չպետք է պարունակի որևէ ախտաբանական դիտարկվող տարր:

54. Սուր գլոմերուլոնեֆրիտ տարած անձինք ճանաչվում են ոչ պիտանի և ենթակա են հսկողության մեկ տարվա ընթացքում: Նրանց աշխատանքի թույլատրելու հարցը դիտարկվում է ստացիոնար հետազոտություններից հետո:

55. Քրոնիկական նեֆրիտի (պիելոնեֆրիտի) նշանների դեպքում պիտանիության եզրակացությունը տրվում է անհատապես՝ կախված պրոցեսի ընթացքից և երիկամների ֆունկցիայի պահպանվածությունից: Այն դեպքում, երբ պիելոնեֆրիտը կրկնակի բնույթ է կրում, զննումը կատարվում է ըստ հիմնական հիվանդության:

56. Կետ 27-ի: Ցանկացած ակտիվ հիվանդության և բոլոր ֆունկցիոնալ խանգարումների դեպքում, որոնք առաջացել են բնածին կամ ձեռքբերովի հիվանդությունների հետևանքով, զննվողը համարվում է ոչ պիտանի:

57. Կետ 27-ի 27.1 ենթակետով զննվում են հոդերի բորբոքային, ալերգիկ, նյութափոխանակային ախտահարումներով, շարակցական հյուսվածքի սիստեմային հիվանդություններով տառապող անձինք: Սուր ինֆեկցիոն, ինֆեկցիոն-ալերգիկ արտրիտներով, պոլիարտրիտներով տառապող անձինք ենթակա են ստացիոնար բուժման և աշխատանքի չեն թույլատրվում 3-6 ամսով: Քրոնիկական արտրիտի, պոլիարտրիտի դեպքում եզրակացությունը տրվում է՝ կախված հոդերի ֆունկցիոնալ վիճակից:

 

4. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կետ 28-ի: Օդաչու սովորելու թեկնածուները պետք է ունենան կանգնած` 160սմ-ից ոչ ցածր և 190 սմ-ից ոչ բարձր հասակ, հասակը նստած` 95 սմ-ից ոչ ավելի: Ղեկապետ և բորտինժեներներ սովորելու թեկնածուները պետք է ունենան 157 սմ-ից ոչ ցածր և 190սմ-ից ոչ բարձր հասակ: Ավիացիոն մասնագետների մարմնի զանգվածը պետք է համապատասխանի նրանց հասակին և տարիքին (մարմնի զանգվածի ցուցիչը (ՄԶՑ) ըստ Կետլիի): 19,0-ից փոքր ՄԶՑ-ն բնութագրում է անբավարար սնուցում, իսկ 19,0 - 19,9-ը` վատ սնուցում: Թռիչքային կազմի անձանց և թռիչքային ուսումնական հաստատություններ ընդունվող թեկնածուների մոտ մկանային ուժը ըստ դաստակային ուժաչափման տվյալների պետք է լինի. աջ ձեռքի վրա` 35 կգ/ուժ-ից ոչ փոքր, ձախի վրա` 30կգ/ուժ (ձախլիկի մոտ կարող է լինել հակառակը): ՕԵԿ կարգավար սովորելու համար ընդունվող անձանց համար ըստ հասակի, մարմնի զանգվածի և մկանային ուժի սահմանափակումներ չկան: Ինֆանտիլիզմի (մանկայնության) դեպքում սովորելու համար պիտանիության վերաբերյալ հարցը լուծվում է էնդոկրինոլոգի եզրակացությունից հետո:

2. Կետ 29-ի: Ավշային հանգույցների ախտահարման դեպքում` տեղեկագրվողները ենթակա են հետազոտման մասնագետների մոտ: Ավշային հանգույցների պալարախտի (տուբերկուլոզի) դեպքում թռիչքային, կարգավարական աշխատանքին վերականգնվելը հնարավոր է լրիվ կլինիկական բուժման և հակատուբերկուլոզային դիսպանսերում հաշվառումից հանվելուց հետո: Ակտինոմիկոզի դեպքում թռիչքային (կարգավարական) աշխատանքին վերականգնվելը հնարավոր է լրիվ կլինիկական առողջացումից հետո` մաշկաբանի եզրակացության հաշվառումով, սակայն ոչ շուտ, քան մեկ տարուց բուժման ավարտից հետո:

3. Կետ 30-ի: Հիվանդության առաջացման առանձնահատուկ պատճառի հաստատման դեպքում, հյուսվածքամեռուկ խոռոչների, վիրախորշերի առկայությամբ տեղեկագրվողները, անկախ ֆունկցիաների խախտման աստիճանից` աշխատանքի համար ճանաչվում են ոչ պիտանի: Բուժման դրական արդյունքների և 6 ամսից ոչ պակաս ռեմիսիայի (հիվանդության ախտանիշների ժամանակավոր թուլացման) դեպքում` կարող է քննարկվել աշխատանքի թույլատրման վերաբերյալ հարցը: Ախտաբանական կիֆոզի բոլոր տեսակները համարվում են թռիչքային աշխատանքի և սովորելու համար ոչ պիտանի:

4. «Կոր մեջք» կեցվածքի տարատեսակությունը չի վերաբերում ախտաբանական կիֆոզին ողնաշարի առաջին աստիճանի պատանեկան սկոլիոզը (սկոլիոզի աղեղի անկյունը 10 աստիճանից ոչ ավելի է), նորմալ ֆիզիկական զարգացման դեպքում, բնածին սրբոսկրայնությունը (սակրալիզացիան), գոտկայնությունը (լյուբալիզացիան), ողերի աղեղնակների երկայնական ճեղքվածքը` չուղեկցվող ողնաշարի, կոնքային օրգանների ֆունկցիայի խախտմամբ, ցավի համախտանիշով` խոչընդոտ չեն հանդիսանում քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու համար: Ողնաշարում նյարդարմատային համախտանիշով ուղեկցվող դեգեներատիվ-դիստրոֆիկ պրոցեսների դեպքում` բժշկական եզրակացությունը տալիս է նյարդաբանը: Ողերի մարմինների կոտրվածքի` հոդի ոչ լրիվ արտանկմամբ, ողնաշարի պալարախտի (անկախ պրոցեսի փուլից և ֆունկցիայի վիճակից) դեպքում, տեղեկագրվողները ճանաչվում են ոչ պիտանի: Մեկ կամ երկու ողերի մարմինների կոմպրեսիոն (սեղմակային) կոտրվածքից հետո բժշկական զննումը անցկացվում է ոչ շուտ, քան 12 ամսից, վնասվածքից, վիրահատությունից հետո: Ոսկրային ելուստների ընդլայնական կոտրվածքների դեպքում տեղեկագրվողները թույլատրվում են աշխատանքի և սովորելու ֆունկցիայի վերականգնումից և ցավի համախտանիշի վերանալուց հետո: Կոնքոսկրերի համախմբված կոտրվածքների դեպքում զննում անցկացվում է ոչ շուտ, քան 6 ամսից, վնասվածքից հետո: Մկանների, ջլերի, կապանների, ոսկրերի և հոդերի վրա կատարված վիրահատությունների դեպքում թռիչքային ուսուցման, թռիչքային աշխատանքի, ՕԵԿ աշխատանքի պիտանիությունը որոշվում է ֆունկցիաների վերականգնումից հետո: Վիրահատության (վնասվածքի) արդյունքում ձեռքի կամ ոտքի թույլատրելի կարճացումը պետք է  կազմի 2,0 սմ-ից ոչ ավելի: Սովորութային հոդախախտի, կեղծ հոդի ժամանակ վիրահատական բուժման ցուցումի դեպքում վիրահատությունից հրաժարվելու ժամանակ տեղեկագրվողները ոչ պիտանի են ճանաչվում ըստ 30-րդ կետի 30.1 ենթակետի:

5. Ոսկրահամադրության (օստեոսինթեզի) դեպքում, եթե չկան մետաղոզի նշաններ, կիրառվող փոքր տանտալային սևեռակները (պտուտակները, օղակները, Լենի թիթեղիկները և այլն) խոչընդոտ չեն հանդիսանում աշխատանքն ու սովորելը շարունակելու համար: Մետաղական սևեռակները (ՎՕԿԻ, Բոգդանովի ձողերը և այլն) թռիչքային աշխատանքի վերականգնման պահին պետք է հեռացված լինեն:

6. Այն դեպքերում, երբ վնասվածքաբանը ցուցված չի համարում մետաղական սևեռակի հեռացումը` հարկավոր չէ պնդել այն, և տեղեկագրվողի բարեհաջող կլինիկական վիճակի դեպքում աշխատանքի թույլտվության վերաբերյալ հարցը լուծվում է դրականորեն:

7. Դաստակի բացակայությունը. մեկ ձեռքի վրա երկու մատների լրիվ կծկումը կամ անշարժությունը, բացակայությունը, կամ աջ ձեռքի վրա առաջին կամ երկրորդ մատների, ինչպես նաև ձախ ձեռքի վրա առաջին մատի բացակայությունը, տեղեկագրվում են համաձայն կետ 30-ի 30.1 ենթակետի:

8. Առաջին մատի վրա եղունգային մատնահատվածի (ֆալանգի) և մյուսների վրա երկու մատնահատվածների բացակայությունը հավասարեցվում է 1 մատի բացակայությանը: Ձեռքի մատների և դաստակի այլ թերությունների դեպքում` պիտանիության գնահատականը որոշվում է դաստակի գործունեության պահպանվածության աստիճանով:

9. Ոտնաթաթի բացակայությունը, դրա գործունեությունը խախտող և քայլերը դժվարացնող ոտնաթաթի բնածին և ձեռքբերովի ձևախախտումը (ծուռթաթություն, ոտնաթաթի վարուսային կամ վալգուսային ձևախախտումը, III աստիճանի տափակաթաթությունը) վերաբերում են կետ 30-ի 30.1 ենթակետին: Ոտնաթաթի վրա առաջին մատի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում թռիչքային ուսուցման համար: Առանց օստեոարտրոզի երևույթների I աստիճանի տափակաթաթությունը և II աստիճանի նախնական ձևը ուսուցման համար խոչընդոտ չեն: Կամարի բարձրության առավել ճշգրիտ որոշման համար հարկավոր է կատարել ոտնաթաթի դիմացից ռենտգենագրում: 20 մմ-ից փոքր երկայնական կամարի բարձրությամբ տափակաթաթությունը համարվում է թռիչքային ուսուցման ոչ պիտանի: Մաշկի լայնածավալ հարթ սպիների դեպքում (մարմնի մակերևույթի 20%-ից ավելի), անկախ գործունեության խախտման աստիճանից և վիճակից, քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատությունների թեկնածուները և աշխատանքի ընդունվող բորտուղեկցորդները` ճանաչվում են ոչ պիտանի: Հենաշարժական ապարատի անատոմիական թերությունների և դրա գործունեության խախտումների հետ կապված, կասկածելի և վիճահարույց դեպքերում, դրական բժշկական եզրակացություն ընդունելու հնարավորության  համար, հարկավոր է անցկացնել տեղեկագրվողների ստուգում թռիչքային վարժասարքի վրա կամ արտադրական պայմաններում:

10. Կետ 31-ի: Մաշկի և ստորին շրթունքի I փուլի քաղցկեղը հանդիսանում է բացառություն` կետ 31-ի 31.1 ենթակետին: Հիվանդի բուժման ժամանակամիջոցում տրվում է ժամանակավոր անաշխատունակություն: Մասնագիտական պիտանիության հարցը լուծվում է ուռուցքաբանի եզրակացության և պերիֆերիկ արյան ցուցանիշների կանոնավորման դեպքում: Կետ 31-ի 31.2 ենթակետով անհատական գնահատմամբ աշխատանքի վերականգնումը հնարավոր է I փուլի (TC NOMO), կամ II փուլի (T-r NOMO) ուռուցքի բուժումից հետո: Տեղեկագրվողների մոտ օրգանիզմի կենսագործունեությունների լրիվ և կայուն կոմպենսացման ժամանակ, ուռուցքային պրոցեսի կրկնության կամ ռեգեներիզացիայի բացակայության դեպքում` թռիչքային, կարգավարական և բորտուղեկցորդի աշխատանքի վերականգնվելու հարցը քննարկվում է հետևյալ ժամկետներում. ստամոքսի և աղիքների քաղցկեղի դեպքում՝ ոչ շուտ, քան 3 տարուց՝ վիրահատությունից հետո, կաթնագեղձի, վահանաձև գեղձի, երիկամի, ամորձու, արգանդի վզիկի, միզապարկի չարորակ ուռուցքների դեպքում՝ ոչ շուտ, քան 2 տարուց բուժման (վիրահատական, ճառագայթային թերապիայի, համակցված բուժման) ավարտից հետո: ԲԹՓՀ ներկայացված փաստաթղթերում պետք է արտացոլված լինեն. ուռուցքի փուլը, ծավալուն ախտակազմաբանական եզրակացությունը (ուռուցքի աճը, անատոմիական տեսակը, դրա կազմաբանական բնութագիրը, ռեգիոնալ ավշային հանգույցների վիճակը) և կատարված բուժումը (վիրաբուժականի համար` վիրահատության ամսաթիվը, բնույթը և հետվիրահատական ժամանակաշրջանի ընթացքը, ճառագայթայինի համար` ճառագայթման ժամկետները և մեթոդիկան, գումարային օջախային դոզաչափը, ընդհանուր և տեղային ճառագայթային ռեակցիան: Ախտակազմաբանական եզրակացության տրման դեպքում, անկախ ուռուցքի տեղայնացումից բժշկական եզրակացությունը ելնում է՝ կախված կատարված բուժման (վիրահատության) բնույթից: Կետին չեն վերաբերում կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի, աչքերի և քիթ-կոկորդ-ականջ (ՔԿԱ) օրգանների ուռուցքները:

11. Կետ 32-ի: Այս կետին վերաբերում են իսկական բարորակ ուռուցքները, ոսկրաաճառային էկզոստոզները, հանգուցային խպիպը, շագանակագեղձի ադենոման, մաստոպատիան: Կենտրոնական և պերֆերիկ նյարդային համակարգի, աչքի, քիթ-կոկորդ-ականջ (ՔԿա) օրգանների բարորակ ուռուցքները և կիստաները կետ 32-ում չեն ներառվում: Կիստաներով ավիացիոն մասնագետների բժշկական զննման ժամանակ կիրառվում է ախտածագումնաբանական և օրգանային մոտեցում (այն օրգանների հիվանդությունների բաժիններում, որոնցում դրանք հայտնաբերված են):

12. Կետ 32-ի  32.1 ենթակետը կիրառվում է այն ուռուցքների դեպքում, որոնք ենթակա չեն վիրահատական բուժման՝ կախված  դրանց տեղակայումից, չափերից, հարևան օրգանների հետ անատոմիական փոխհարաբերություններից, կենսագործունեության խախտման հնարավորությունից շրջապատող և այն օրգանների, որոնցից դրանք սկիզբ են առնում:

13. Բարորակ ուռուցքների հեռացումից հետո աշխատանքի թույլտվության ժամկետները որոշվում են՝ ելնելով վիրահատության չափերից և դրա ելքից: Հագուստ և կոշիկ կրելուն չխանգարող, առանց աճի միտման ոչ մեծ չափերի բարորակ ուռուցքների դեպքում մասնագիտական պիտանիության վերաբերյալ հարցը լուծվում է դրականորեն: Որպես բորտուղեկցորդներ` ուսումնական հաստատություններ և աշխատանքի ընդունվելիս, բարորակ ուռուցքների պատճառով նախկինում վիրահատված անձինք ԲԹՓՀ ներկայացնում են քաղվածք` կատարված վիրահատության բնույթի նկարագրությամբ և ուռուցքի հյուսվածքաբանական հետազոտության տվյալներով: Թունաքիմիկատների հետ աշխատելիս աղեստամոքսային ուղու (մեծամասսամբ` պոլիպներ) և շնչառության օրգանների բարորակ ուռուցքների դեպքում` սահմանվում է ոչ պիտանիություն: Այդ ուռուցքների դեպքում բուժման տակտիկան լուծվում է ուռուցքաբանի կողմից:

14. Էութիրեոիդային հանգուցային խպիպի, որի բարվորակ լինելը հաստատված է էնդոկրինոլոգի կողմից, վիրահատական բուժումը կարող է անցկացվել միջհանձնաժողովային ժամանակաշրջանում: Այդպիսի մոտեցում կիրառվում է նաև հանգուցային մաստոպատիայի նկատմամբ, եթե ուռուցքաբանները խորհուրդ չեն տալիս վիրահատություն:

15. Լեղապարկում հայտնաբերված պոլիպաձև գոյությունների դեպքում անհրաժեշտ է անցկացնել տարբերակիչ ախտորոշում իրական և խոլեստերինային պոլիպի (պոլիպաձև խոլեստերոզի) միջև:

16. Շագանակագեղձի ադենոմայի I փուլի դեպքում, առանց դիզուրիկ խանգարումների, եթե ըստ ուրոլոգի եզրակացության ցուցված չէ վիրահատական բուժումը, տեղեկագրվողները պիտանի են ըստ կետ 32-ի 32.2 ենթակետի: Անձինք` ադենոմային II-III փուլերի, ինչպես նաև I փուլի դեպքում, եթե հիվանդությունը բարդացված է սուր միզարգելումով, ճանաչվում են ոչ պիտանի: Արտաքին սեռական օրգանների բարորակ ուռուցքների հեռացման հարցը լուծվում է գինեկոլոգի (ուրոլոգի) խորհրդատվությունից հետո: Հետազոտվողները, որոնց մոտ հայտնաբերվել են անախտանիշ ընթացող արգանդի միոմաներ, ենթակա են հսկողության: Թեկնածուները և նոր ընդունվող բորտուղեկցորդները ճանաչվում են ոչ պիտանի: Միոմայի աճի, դաշտանային ֆունկցիայի խախտման և ցավի համախտանիշի զարգացման դեպքում ցուցված է վիրահատական բուժումը: Կետին չեն վերաբերում կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի, աչքերի և ՔԿԱ օրգանների ուռուցքները:

17. Կետ 33-ի: Կրծքավանդակի և միջնորմի օրգանների հիվանդությունների պատճառով վիրահատությունից հետո տեղեկագրվողները` թռիչքային (կարգավարական) աշխատանքի համար ճանաչվում են ոչ պիտանի: Բուժման բարեհաջող արդյունքների դեպքում աշխատելու (սովորելու) պիտանիության վերաբերյալ հարցը թերապևտի հետ համատեղ, լուծվում է վիրահատությունից հետո, ոչ շուտ, քան` 6 ամսից: Խոշոր անոթներից, սրտից հեռու գտնվող կրծքապատում կամ թոքերի հյուսվածքում կլինիկական դրսևորումներ չտվող օտարածին մարմինների առկայության և արտաքին շնչառության լավ ֆունկցիայի դեպքում բժշկական եզրակացությունը տրվում է ըստ կետ 33-ի 33.2 ենթակետի: Քաղաքացիական ավիացիայի ուսումնարաններում սովորելու թեկնածուները ճանաչվում են ոչ պիտանի:

18. Վնասվածքային պնևմոթորակսի դեպքում բժշկական եզրակացությունն ընդունվում է բուժման և կլինիկական հետազոտման ավարտից հետո: Առանց ներքին օրգանները վնասելու կրծքավանդակի թափանցող վնասվածքների դեպքում պիտանիության վերաբերյալ հարցը լուծվում է առողջանալուց հետո: Դիաֆրագմալ ճողվածքների դեպքում, որոնք հակված են կերակրափողի և ստամոքսի ճմլման, կամ առաջացնում են նրանց կենսագործունեության խանգարումներ, և բարդացված են ռեֆլյուկս - էզոֆագիտով, տրվում է ոչ պիտանիության եզրակացություն: Վիրահատական բուժման բարեհաջող ելքի դեպքում աշխատանքի վերաբերյալ հարցը քննարկվում է 6 ամսից ոչ շուտ վիրահատությունից հետո:

19. Կետ 34-ը ներառում է դիվերտիկուլները, կերակրափողի սպիական փոփոխությունները, կարդիոսպազմը, կարդիայի ախոլազիան: Դիվերտիկուլի վիրահատական բուժման բարեհաջող ելքի դեպքում թռիչքային, կարգավարական աշխատանքին պիտանիության հարցը քննարկվում է վիրահատությունից հետո ոչ շուտ, քան 6 ամսից: Կետ 34-ի  34.2 ենթակետը կիրառվում է դիվերտիկուլների դեպքում` 2-2,5 սմ-ից ոչ ավելի չափերի, կոնտրաստ զանգված չպահող, դիվերտիկուլիտով և կերակրափողի գործունեության խախտումով չուղեկցվող:

20. Կետ 35-ի: Այն տեղեկագրվողները, որոնց որովայնի պատին առկա են  հետվիրահատական սպիներ, ԲԹՓՀ ներկայացնում են տարած վիրահատության բնույթի վերաբերյալ փաստաթղթերը: Զարգացման անոմալիաների, որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների, ոչ ուռուցքային հիվանդությունների, այդ թվում` խոցային հիվանդության, լեղապարկի բորբոքային և լեղաքարային հիվանդության, ենթաստամոքսային գեղձի սուր և քրոնիկ բորբոքումների, աղիների ոլորման և ստրանգուլյացիոն անանցանելիության վիրահատություններից հետո` ավիացիոն մասնագետները ճանաչվում են ոչ պիտանի:

21. Վիրահատական բուժման բարեհաջող ելքի դեպքում աշխատանքը և ուսումը շարունակելու իրավունքը թույլատրվում է վիրահատությունից հետո հետևյալ ժամկետներում.

1)  առանց ներքին օրգանները վնասելու որովայնային խոռոչ թափանցող վնասվածքների, սուր կամ քրոնիկ ապենդիցիդի ապեդէկտոմիայի պատճառով, Մեկկելյան դիվերտիկուլի հեռացման, ախտորոշիչ լապարատոմիայի (եթե ինտրավիրահատական զննության տվյալներով ցուցված չէ խորացված հետազոտումը կամ երկարատև պահպանողական բուժումը) դեպքերում` 5-6 շաբաթից ոչ շուտ,

2)  թափածակող վնասվածքների, ներքին օրգանների վնասումով, ինչպես նաև որովայնամզի բորբոքումով չբարդացված հիվանդությունների դեպքում՝ ոչ շուտ, քան 4-6 ամսից,

3)  որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների կամ հիվանդությունների դեպքում, բարդացված որովայնամզի տարածուն բորբոքումով՝ ոչ շուտ, քան 12 ամսից:

22. Հաշվի առնելով վիրաբուժական և վերականգնողական բուժման մեթոդների մշտական կատարելագործումը` վերը նշված ժամկետները կարող են կրճատվել, եթե կա համոզվածություն, որ այդ հանգամանքը բացասական ազդեցություն չի ունենա ավիացիոն մասնագետի առողջության և թռիչքների անվտանգության վրա: Կպումային հիվանդության, աղիքի ոլորման պատճառը չվերացած դեպքերում, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի վրա կատարված վիրահատություններից հետո տեղեկագրվողները` աշխատանքի վերականգնման ենթակա չեն: Խոցային հիվանդության բարդությունների օրգանապահ վիրահատությունների բարեհաջող ընթացքի դեպքում (վագոտոմիա. զուգակցված պատռված, կամ արյունահոսող խոցի հատման, կամ անտրումեկտոմիայի հետ, վագոտոմիա. պիլորոպլաստիկայով պիլորոդուոդենալ նեղացման (ստենոզի) դեպքում), դրական բժշկական եզրակացությունը կարող է ընդունվել 6 ամսից` վիրահատությունից հետո:

23. Ստամոքսի տիպիկ մասնահատություն տարած, կամ հետվիրահատական բարդացում ունեցող անձանց, մասնագիտական պիտանիության հարցը լուծվում է ոչ շուտ, քան 12 ամսից:

24. Որովայնի պատի ճողվածքները ենթակա են վիրահատական բուժման, վիրահատությունից հետո աշխատանքի (սովորելու) թույլատրվում են 5-6 շաբաթից ոչ շուտ: Մինչև 4 սմ տրամագծով ուղիղ աճուկային ճողվածքները, ցավային համախտանիշի բացակայությամբ` միջհանձնաժողովային ժամանակամիջոցում թույլատրվում են վիրահատական բուժման:

25. 1 սմ-ից ոչ ավելի տրամագծով պորտային ճողվածքների դեպքում վիրահատական բուժման համար որպես ցուցում, հանդիսանում է ցավային համախտանիշը: Պորտային և աճուկային օղերի ընդարձակումը առանց ճողվածքային (աղեթափային) արտանկման հիմք չի հանդիսանում ախտորշման հաստատման համար:

26. Կետ 36-ի: Էպիթելյալ-պոչուկային անցքը հայտնաբերելիս սուր բորբոքման նշաններով, ինչպես նաև խուղակային ձևը հանգստի վիճակում ցուցված է վիրահատական բուժումը: Բուժման բարեհաջող արդյունքների դեպքում թույլատրվում է շարունակել աշխատանքը (ուսումը): Թութքի, քրոնիկ պարապրոկտիտի, էպիթելյալ-պոչուկային անցքի վիրահատական բուժման դեպքում աշխատանքի (ուսման) թույլատրելու վերաբերյալ հարցը քննարկվում է առողջանալուց հետո, սակայն ոչ շուտ, քան 4 շաբաթից` վիրահատությունից հետո: Ուղիղ աղիքի արտանկման և հետանցքային սֆինկտերի (սեղմիչ) անբավարարության դեպքում՝ ոչ շուտ, քան 6 ամսից:

27. Առանձին հանգած հանգույցները հիմք չեն հանդիսանում թութքի ախտորոշումը հաստատելու համար:

28. Երեք տարվա ընթացքում անընդհատ միանգամյա, կամ մեկ տարվա ընթացքում 2-ից ավելի սրացումները համարվում են թութքի հաճախակի ստացումներ:

29. Մաշկավեներոլոգի խորհրդատվությունից հետո շեքի կոնդիլոմատոզը քննարկվում է ըստ կետ 37-ի 37.2 ենթակետի: Ուղիղ աղիքի պոլիպների և պոլիպոզի դեպքում կիրառվում է կետ 36-ի 36.1 ենթակետի պահանջը:

30. Կետ 37-ի: Սրան վերաբերում են. զարկերակների խցանող հիվանդությունները (էնդարտերիտը, աթերոսկլերոզը), աթերոսկլերոտիկ օկկլյուզիաները, անեվրիզմաները, երակների վարիկոզ լայնացումը, տրոմբոֆլեբիտը, ֆլեբոտրոմբոզը, հետտրոմբոֆլեբիտիկ հիվանդությունը, փղախտը, անոթների վնասվածքների հետևանքները և դրանց վիրահատությունները:

31. Հետվնասվածքային զարկերակային անեվրիզմաների վիրահատական բուժման բարեհաջող ելքի դեպքում` աշխատանքի պիտանիության վերաբերյալ որոշումն ընդունվում է ոչ շուտ, քան 4-6 ամսից, ըստ կլինիկական հետազոտման արդյունքների, վիրահատությունից հետո:

32. Երակների վարիկոզ լայնացման՝ սնուցման խանգարման նշաններով, արյան շրջանառության դեկոմպենսացիայով, հանգույցների վրա մաշկի խիստ բարակեցման դեպքում` դրանց պատռվելու սպառնալիքով տեղեկագրվողները ճանաչվում են ոչ պիտանի: Ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացման վիրահատական բուժումից` աշխատանքի թույլտվության վերաբերյալ հարցը լուծվում է ոչ շուտ, քան 3 ամսից, վիրահատությունից հետո: Վարիկոզ հիվանդության կրկնության դեպքում բորտուղեկցորդները աշխատանքի համար ճանաչվում են ոչ պիտանի, մնացած տեղեկագրվողների նկատմամբ կիրառվում է անհատական գնահատական` արյան շրջանառության խանգարման աստիճանը հաշվի առնելով: Կոմպենսացման փուլում հետտրոմբոֆլեբիտային հիվանդության դեպքում` ՕԵԿ կարգավարները ճանաչվում են պիտանի, մնացած տեղեկագրվողները՝ անկախ հիվանդության փուլից` ոչ պիտանի:

33. Կետ 38-ի: Երիկամների, միզածորանների, միզապարկի և միզուկի վրա վիրահատական միջամտությունից հետո աշխատանքի վերականգնվելը հնարավոր է ոչ շուտ, քան 6 ամսից` վիրահատությունից հետո: Նեֆրեկտոմիա տարած կամ ի ծնե մեկ երիկամ ունեցող թռիչքային կազմի անձանց նկատմամբ, կախված երիկամի գործունեության վիճակից, կիրառվում է անհատական գնահատական:

34. I - II աստիճանի նեֆրոպտոզը առանց ֆունկցիայի խախտումների` խոչընդոտ չէ աշխատանքը շարունակելու համար: III աստիճանի նեֆրոպտոզի դեպքում թռիչքային կազմը և բորտուղեկցորդները ճանաչվում են ոչ պիտանի, ՕԵԿ կարգավարների հանդեպ կիրառվում է անհատական գնահատական:

35. Կրիպտորխիզմի (ամորձու ուշացման կամ էկտոպիա) բոլոր տեսակների դեպքում սովորելու համար տրվում է ոչ պիտանիության եզրակացություն: Ամորձու հեռացման վիրահատություն (որովայնային ուշացման, ամորձու իջնելու, էկտոպիայի դեպքում) տարած անձինք` սովորելու համար ճանաչվում են պիտանի: Ամորձու իջեցմամբ կրիպտորխիզմի վիրահատական բուժումից հետո թռիչքային ուսուցման պիտանիությունը որոշվում է ոչ շուտ, քան 6 ամսից` վիրահատությունից հետո, այն պայմանով, որ ամորձին գտնվում է ամորձապարկում, այլ ոչ թե նրա արմատի մոտ: Ամորձու, սերմնալարի ջրգողության պատճառով վիրահատված կուրսանտները, թռիչքային կազմը և բորտուղեկցորդները սովորելու (աշխատելու) թույլատրվում են վիրահատությունից հետո 5-6 շաբաթից, կարգավարները` անաշխատունակության թերթիկի փակումից հետո: Սերմալարի երակների չափավոր լայնացման դեպքում կուրսանտները, թռիչքային կազմը և բորտուղեկցորդները սովորելու, աշխատելու թույլատրվում են 5-6 շաբաթից վիրահատությունից հետո, կարգավարները` անաշխատունակության թերթիկի փակումից հետո: Սերմալարի երակների չափավոր լայնացման դեպքում (որովայնային պրեսի լարվածության պայմաններում` առանց երակների արտահայտված կոնգլոմերատի, դրանց զգալի մեծացման) սովորելու համար թեկնածուները ճանաչվում են պիտանի:

36. Կետ 39-ի: Միզաքարային հիվանդության ախտորոշումը հաստատվում է հիվանդության պատմության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների, երիկամների ֆունկցիոնալ վիճակի գնահատման տվյալներից ելնելով: Երիկամի ուլտրաձայնային հետազոտությամբ հիպերէխոգեն կառուցվածքով 5 մմ-ից ավելի տրամաչափով հստակ ձայնական ստվերի հայտնաբերումը հաստատում է այդ հիվանդության ախտորոշումը: Այդ դեպքում տրվում է բժշկական եզրակացություն` ավելի հաճախ հեռավոր լիտոտրիպսիայի մեթոդով բուժման անհրաժեշտության վերաբերյալ: Ավիացիոն մասնագետների աշխատանքը շարունակելու թույլտվությունն իրականացվում է ոչ շուտ, քան 6 ամսից` վիրահատությունից հետո: Միզաքարային հիվանդության ախտորոշումը չի կարող հիմնվել միայն ՈւՁՀ տվյալների վրա, որի դեպքում երիկամի ծոցերում հայտնաբերվում են հաճախ մինչև 3-4 մմ տրամաչափի էխոպոզիտիվ գոյացություններ (միկրոլիտներ) ոչ հստակ, մշտական ձայնական ստվերով: Նման էխոգրաֆիկ պատկեր, ինչպես միկրոլիտների դեպքում, տալիս են անոթի պատի պտկիկի, փոքր բուրգի և այլնի մեջ եղած կալցինատները: Տեղեկագրվողների մոտ մեզի մեջ աղերի քիմիական բնույթը հայտնաբերելիս եզրակացվում է օկսալուրիա, ուրատուրիա, ֆոսֆատուրիա և տրվում են համապատասխան խորհուրդներ:

37. Կետ 40-ի: Ներառում է. երիկամների և միզասեռական օրգանների տուբերկուլոզը (պալարախտը), պիելոնեֆրիտը, մեզապարկի, միզուկի, շագանակագեղձի բորբոքումը, անմիզապահությունը: Երիկամների տուբերկուլոզի ակտիվ փուլում ընդունվում է ոչ պիտանիության եզրակացություն: Սուր ոչ սպեցիֆիկ բորբոքման դեպքում տեղեկագրվողները ենթակա են բուժման: Ամորձու, հավելումների տուբերկուլոզի բուժումից (պահպանողական, վիրահատական) և հակատուբերկուլոզային դիսպանսերում հաշվառումից հանելուց հետո թույլատրվում է աշխատել:

38. Տուբերկուլոզի պատճառով նեֆրէկտոմիա տարած անձինք ճանաչվում են ոչ պիտանի: Միզասեռական օրգանների քրոնիկ ոչ սպեցիֆիկ հիվանդությունների ստացման մեկ տարվա ընթացքում երկուսից հաճախ, կամ մեկ անգամ, ամենամյա իրար հետևից երեք տարվա ընթացքում սրացումների դեպքում` տեղեկագրվողները ճանաչվում են ոչ պիտանի: Առանց կլինիկական դրսևորման շագանակագեղձի քարեր ունեցող անձինք պիտանի են աշխատանքի համար: Անմիզապահությամբ տառապող անձինք ճանաչվում են ոչ պիտանի:

 

5. ՄԱՇԿԱՅԻՆ ԵՎ ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կետ 41-ի: Բշտախտի, բորոտության, մաշկի լիմֆոմայի դեպքում մասնագիտական պարտականությունների կատարման և քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու վերաբերյալ հարցը լուծվում է բացասականորեն: Շեքի և սեռական օրգանների շրջանի կոնդիլոմատոզը ենթակա է բուժման (պարտադիր շիճուկաբանական հետազոտումով), բուժումից հետո թեկնածուները ճանաչվում են պիտանի:

2. Կետ 42-ի: Անձինք, որոնց մոտ հայտնաբերվել են մաշկային հիվանդություններ, ենթակա են բուժման: Բժշկական եզրակացությունը տրվում է բուժման արդյունավետության և պրոցեսի տարածվածությունը հաշվի առնելով: Մարմնի բաց մասերի (դեմք, վիզ, ձեռքերի դաստակներ) վիտիլգոյով, օջախային մազաթափությամբ` ալոպեցիայով թեկնածուները թռիչքային ուսումնարաններում և բորտուղեկցորդներ սովորելու համար պիտանի չեն:

3. Կետ 43-ի: Առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Բուժումից հետո, վեներոլոգի եզրակացությունը անհատական հաշվի առնելով, ըստ կետ 43-ի 43.1-ի ենթակետի ընդունվում է բժշկական եզրակացություն:

4. Կետ 43-ի  43.2. ենթակետի: ՁԻԱՀ և վիրուսակրություն: Ավիացիոն անձնակազմը և թեկնածուները ճանաչվում են ոչ պիտանի:

 

6. ԿԱՆԱՑԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՂԻՈՒԹՅՈՒՆ

 

1. Կետ 44-ի: Մնացորդային անատոմիական թերություններով, ֆունկցիոնալ խանգարումներով և ցավային համախտանիշով քրոնիկ գինեկոլոգիական հիվանդությունների, և կամ, բորբոքային պրոցեսի հաճախակի ստացումների (տարին 2 անգամ և ավելի), դեպքում` տեղեկագրվողները ճանաչվում են ոչ պիտանի: Կանացի սեռական ոլորտի քրոնիկ հիվանդությունների ստացման դեպքում բուժումը ցուցված է, որի ավարտին երկու դաշտանային ցիկլերի ընթացքում (առանց աշխատանքից հեռացնելու) անցկացվում է հսկողություն` ռեմիսիայի կայունությունը  լուծելու համար: Արգանդի վզիկի հիվանդությունները (էրոզիաները, էնդոցերվիցիտը, էրոզիվ էկտոպիոնը), տրիխոմոնադային կոլպիտը, տրիխոմոնիազը ենթակա են բուժման` մինչև երեք շաբաթ ժամկետով, կանանց վերգետնյա աշխատանքի տեղափոխումով: Փոքր կոնքում կպումային պրոցեսը, արգանդի մարմնի, մեկ կողմից, հավելումների բացակայությունը, երկու կողմերից ֆալոպյան փողերի բացակայությունը հիմք չի հանդիսանում աշխատանքից ազատելու համար: Սեռական օրգանների III աստիճանի արտանկման և իջեցման, միզասեռական և աղեսեռական խուղակների, շեքի պատռվածքների հետանցքի սֆինկտերի (անցքափակ մկանի) ֆունկցիայի խախտմանբ, տեղեկագրվողները` աշխատանքի համար ճանաչվում են ոչ պիտանի: Հեշտոցի և արգանդի պատերի I-II աստիճանի իջեցման դեպքում բորտուղեկցորդ սովորելու թեկնածուները և աշխատանքի ընդունվողները ճանաչվում են ոչ պիտանի: Վիրահատական բուժումից հետո, վերականգնվելու վերաբերյալ հարցը քննարկվում է 6 ամսից ոչ շուտ: Արգանդի ոչ ճիշտ դիրքի, դրա թերզարգացման, ֆունկցիոնալ խախտումներով (մետրոռագիա, ցավեր) երկեղջյուր արգանդի դեպքում տրվում է ոչ պիտանիության եզրակացություն: Ֆունկցիոնալ խախտումներով չուղեկցվող բնածին արգանդի բացակայությունը և հեշտոցի թերզարգացումը` հիմք չեն հանդիսանում տեղեկագրվողներին ոչ պիտանի ճանաչելու համար:

2. Կետ 45-ի: Բուժման չենթարկվող դաշտանային ցիկլի սուր խանգարումներով, օլիգոդիսմենորեայով տառապող տեղեկագրվողները համարվում են ոչ պիտանի: Դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսությունները ենթակա են բուժման և տեղեկագրվողները բուժման, ֆիզիոլոգիական ֆունկցիայի վերականգնման և վերահսկման համար, 3 ամսից ոչ պակաս ժամկետով ճանաչվում են ոչ պիտանի:

3. Կետ 46-ի: Հղիության հաստատման պահից, սակայն ոչ ուշ 3 ամսից, տեղեկագրվողները ճանաչվում են ոչ պիտանի: Գիշերային թռիչքների թույլտվությունն արգելված է հղիության հաստատման պահից: Աբորտով (վիժումով) կամ վաղաժամ ծննդաբերություններով ավարտված հղիության դեպքում աշխատանքի թույլտվության հարցը լուծում է գինեկոլոգը:

 

7. ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կետ 47-ի 47.1 ենթակետին վերաբերում են կոպերի անբավարարությունը և արտաշրջումը, մասնակի տրիխիազը, խոցային բլեֆարիտները, քրոնիկ չբուժվող կոնյունկտիվիտները, տեսողության օրգանի ֆունկցիան խախտող և վիրահատական բուժման  ոչ ենթակա ուռուցքները:

2. Կետ 47-ի 47.2 ենթակետին վերաբերում են հասարակ բլեֆարիտները, ոչ խիստ արտահայտված կոնյուկտիվիտները, կոպերի մաշկի քաղցկեղը I աստիճանի բուժումից հետո (ըստ ուռուցքաբանի եզրակացության), ոչ մեծ չափերի բարորակ ուռուցքները, տեսողական մարմնի ֆունկցիան չխանգարող կոպերի սպիական փոփոխությունները:

3. Ծանոթություն: Կեղծ թևատեսք թաղանթը, պինգվեկուլան, ոչ մեծ խալազիոն, կոնյունկտիվի վրա եզակի մակերևութային ֆոլիկուլները չեն խոչընդոտում ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

4. Կետ 48-ին վերաբերում են. արցունքակետերի նեղացումը, ոչ ճիշտ դիրքը, արցունքաքթային ուղիների և անցքերի կառուցվածքը, արցունքապարկի, արցունքագեղձի բորբոքումը, արցունքահոսություն առաջացնող վնասվածքային վնասումները և այլ հիվանդությունները: Արցունքազատման ֆունկցիայի վերականգնման ժամանակ ինչպես նաև ստորին արցունքակետի բացակայության դեպքերում, վերին արցունքակետի և ուղիների նորմալ ֆունկցիայի ժամանակ (գնահատվում են արցունքուղային և քթային փորձերը) փորձագիտական եզրակացությունը տրվում է ըստ կետ 48-ի 48.2 ենթակետի:

5. Կետ 49-ի 49.1 ենթակետին վերաբերում են. ցանցաթաղանթի շերտազատումը, պիգմենտային ռետինիտները, անոթների ծանր հիվանդությունները, վնասվածքները, աչքի չարորակ նորագոյացությունները:

6. Կրած բորբոքային կամ դեգեներատիվ պրոցեսից (սկլերիտից, կեռատիտից, իրիտից, իրիդոցիկլիտից, ուվեիտից, ցանկացած պատճառից) հետո բժշկական եզրակացությունը տրվում է բուժումից հետո: Բուժման տևողությունը 3-6 ամիս է: Նախնական տարիքային կատարակտով հետազոտվողները առանց աստիճանական սաստկացման, աչքի ոսպնյակի սահմանափակ մթագնմամբ, վնասվածքային բնույթի ապակենման մարմնով, մակուլոդիստրոֆիայով, տեսողական նյարդի նախնական աստիճանական չսաստկացող ատրոֆիայով, տեսողության ֆունկցիայի բավարար պահպանվածությամբ` տեղեկագրվում  են ըստ կետ 49-ի 49.2 ենթակետի: Տեսողական օրգանի ֆունկցիաների բավարար պահպանվածության համար ընդունվում են. աչքի տեսողության սրությունը - օդաչուների համար` 0,6 առանց շտկման, շտուրմանների, բորտինժեներների համար` 0,4 առանց շտկման, մնացած մասնագիտությունների համար` 0,3-ից ոչ ցածր` առանց շտկման: Նորմալ տեսադաշտ, մթնային ադապտացիա, կայուն երկակնյա (բինօկուլյար) տեսողություն: Հաշվի առնելով, որ կատարակտի վիրահատական բուժման և դրա շտկման մեթոդները ներաչքային ոսպնյակի օգնությամբ ներկայումս էականորեն կատարելագործված են, աշխատանքի վերականգնման յուրաքանչյուր դեպք պետք է քննարկվի անհատապես: Ընդ որում, հաշվի է առնվում վիրահատական միջամտության ծավալը, ոսպնյակի ամրացումը, աչքի տեսողական ֆունկցիաների, հարմարողականության (ակկոմոդացիայի) պահպանվածությունը, տեղեկագրվողի տարիքը և մասնագիտությունը: Կերատորեֆրակցիոն վիրահատություններից հետո ավիացիոն մասնագետների մասնագիտական պիտանիության վերաբերյալ բժշկական եզրակացությունն ընդունվում է անհատապես: Ոսպնյակի կապսուլայի վրա պիգմենտի եզակի մանր բնածին կուտակումները, ապակենման մարմնի զարկերակի մնացորդները, ցանցաթաղանթի միելինային թելիկները` խոչընդոտ չեն հանդիսանում սովորելու համար: Ծիածանաթաղանթի և անոթաթաղանթի բնածին կոլոբումները, պոլիկորիաները, բնածին կատարակտները, տեսողական նյարդի սկավառակի ակնաբանկան փոփոխությունները հակացուցում են հանդիսանում թռիչքային մասնագիտությունների ուսուցման համար: Մթնային ադապտացիան որոշվում է բոլոր անձանց մոտ` յուրաքանչյուր զննության ժամանակ արդյունքները պետք է համապատասխանեն գործածվող սարքի հրահանգում նշված նորմերին:

7. Կետ 50-ի: Գլաուկոմայի կասկածի դեպքում` հետազոտումը անցկացվում է մասնագիտացված բաժանմունքում: Բարորակ ակնահիպերտենզիայով անձինք ենթակա են հսկողության: Բացանկյունային, նախնական կոմպենսացված գլաուկոմայով անձանց մասնագիտական պարտականությունների կատարման թույլտվության վերաբերյալ բժշկական եզրակացությունը կարող է ընդունվել անհատապես:

8. Կետ 51-ի: Գունային տեսողության խախտումները որոշվում են ըստ ակնաբանության մեջ ընդունված դասակարգման:

9. Կետ 52-ի: Ավիացիոն մասնագետների բժշկական զննության ժամանակ որոշում են  տեսողության բնույթը, (համաձայնեցված) շիլության և լուծարքային ահատական շիլության` ակներև (հետերոտրոպիայի) և գաղտնի (հետերոֆորիայի) առկայությունը: Դրանք տարբերվում են ֆուզիայի (երկակնակյա տեսողության) մեխանիզմի առկայությամբ կամ բացակայությամբ:

10. Հարկ է նշել, որ որոշ դեպքերում շիլությունը լինում է թվացյալ և երկակնակյա տեսողությունն այս դեպքում չի խանգարվում: Հետերոֆորիայի առկայության դեպքում հետազոտվում են աչքերի ֆուզիոնային պահուստները, որոնք չափվում են աստիճաններով և պրիզմայական դիօպտրիաներով: Դրական ֆուզիոնային պահուստները նորմայում կազմում են 15-20 աստիճան (30-40 պրիզմայական դիօպտրիաներ), իսկ բացասականները` 3-5 աստիճան (6-10 պրիզմայական դիօպտրիաներ): Ֆուզիոնային պահուստների փոքրացման դեպքում խորհուրդ է տրվում բուժվարժանքային պարապմունքներ:

Աչքերի շարժողական ապարատի խանգարումների դեպքում բժշկական եզրակացությունն ընդունվում է անհատական գնահատմամբ:

11. Կետ 53-ի: Տեսողության սրության նկատմամբ պահանջները մշակված են ավիացիոն մասնագետների կարգերի և բժշկական սերտիֆիկատների դասի հաշվառումով: Հեռու և մոտ տեսողության սրության նվազման շտկման համար ավիացիոն մասնագետներին անհրաժեշտ է նշանակել երկու զույգ շտկիչ ակնոց կամ հպումային ակնապակիներ (լինզաներ): Չշտկված տեսողության սրության նկատմամբ ոչ մի տեսակի սահմաններ չեն դրվում: Եթե տեսողության այդպիսի սրություն ձեռք է բերվում միայն շտկող լինզաների օգնությամբ` թեկնածուն կարող է պիտանի ճանաչվել այն պայմանով, որ թեկնածուն վկայականով  իրեն ընձեռված իրավունքներն իրականացնելիս պետք է ունենա համապատասխան շտկող լինզաներով զույգ ակնոց: Հպումային ակնապակիներ գործածելիս` նրանք պետք է լինեն միակիզակետային, առանց երանգավորման և բավականին տոլերանտ:

12. Կետ 54-ի: Ռեֆրակցիայի նկատմամբ պահանջները ներկայացված են ավիացիոն մասնագետների տարբեր կարգերի համար: Ռեֆրակցիայի զգալի խանգարումներով թեկնածուներն օգտագործում են հպումային ակնապակիներ կամ ռեֆրակցիայի բարձր գործակցով լինզաներով ակնոցներ: Ռեֆրակցիայի անոմալիայի վիրահատական բուժումից հետո բժշկական եզրակացություն տալու և մասնագիտական գործունեության վերականգնման հարցը լուծվում է անհատապես:

13. Կետ 55-ի: Օդաչուների, շտուրմաների, բորտինժեներների, բորտմեխանիկների և քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու թեկնածուների մոտ պրեսբիոպիայի դեպքում աչքի հարմարողականության (ակոմոդացիա) խախտումը չպետք է գերազանցի 4,0 դիօպտրիան: Ավիացիոն մասնագետների մյուս կարգերի նկատմամբ կիրառվում է անհատական գնահատումը:

 

8. ԱԿԱՆՋԻ, ԿՈԿՈՐԴԻ, ՔԹԻ, ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կետ 56-ի: ՔԿԱ օրգանների սուր կամ քրոնիկ հիվանդությունների սրացումներով ավիացիոն մասնագետները ենթակա են բուժման: Բժշկական եզրակացությունն ընդունվում է դրա արդյունքների հաշվառումով: Կարևոր նշանակություն ունի նաև քթային շնչառության խախտման արտահայտվածությունն ու կայունությունը քթի պոլիպոզի, քթի խոռոչների գերաճման (հիպերտոֆիայի), քթի միջնապատի ծռման, քթի տարբեր հետվնասվածքային ձևախախտումների, սպիական նեղացումների դեպքում:

2. Կետ 57-ի: Այս կետով հետազոտվում են քթի միջնապատի ծռում ունեցող անձինք` քթային  շնչառության լրիվ բացակայությամբ կամ կտրուկ դժվարացմամբ, վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի դիստրոֆիայով, շնչառական և խոսակցական ֆունկցիայի խախտումներ առաջացնող փոփոխություններով (քթի խոռոչների գերաճ, գեղձանման վագիտացիաներ, բարորակ նորագոյացումներ, բուժումից հետո չարորակ գոյացություններ, արտաքին լսողական անցքի էկզոստոզներ, հարականջային շրջանի օստեոմներ և արմատական վիրահատումից հետո քրոնիկ թարախային մեզո և էպիտիմպանիտ): Նշված հիվանդությունների առիթով վիրահատական բուժումից հետո աշխատանքի և սովորելու պիտանիության վերաբերյալ հարցը լուծվում է ըստ կետ 57-ի 57.2 ենթակետի հաշվի առնելով  ֆունկցիայի վերականգնումը:

3. Կետ 58-ի: Քրոնիկ դեկոմպենսացված տոնզիլիտը ենթակա է բուժման: Այս հիվանդության վիրահատական բուժումից հետո, բարդությունների բացակայության դեպքում, թռիչքային կազմի անձինք աշխատանքի թույլատրվում են ոչ շուտ, քան մեկ ամսից` վիրահատությունից հետո: Կոմպենսացված քրոնիկ տոնզիլիտը ենթակա է քիթկոկորդականջաբանի (օտոլարինգոլոգի) հսկողությանը և ըստ ցուցումների բուժմանը:

4. Կետ 59-ի: Այս կետում թվարկված հիվանդություններով անձինք ենթակա են բուժման: Չարորակ գոյացությունների պատճառով, բուժումից հետո աշխատանքի վերականգնման հարցը քննարկվում է ուռուցքաբանի եզրակացությունը հաշվի առնելով, երկու տարուց հետո:

5. Կետ 60-ի: Խոսքի խանգարումների դեպքում բժշկական եզրակացությունը տրվում է լոգոպեդի խորհրդատվությունից հետո: Առանձին հնչյունների արտասանության խախտման, սակայն հստակ և պարզ խոսքի դեպքում թեկնածուները պիտանի են ճանաչվում:

6. Կետ 61-ի: Այստեղ ներառվում են միջին ականջի քրոնիկ հիվանդությունները: Ըստ կետ 61-ի 61.1 ենթակետի զննության են ենթարկվում անձինք` արմատական վիրահատությունից հետո, վիրահատական խոռոչի ոչ լրիվ էպիդերմիզացիայի (դրանում թարախի, պոլիպների, գրանուլյացիաների, խոլեստեանոմիաների) առկայության դեպքում: Միակողմանի, քրոնիկ, բարորակ ընթացող էպիտիպանիտի դեպքում (առանց պոլիպների, գրանուլյացիաների, ոսկրերի կարիեսի, լաբիրինթի (ներքին ականջի) գրգռման նշանների), մեզոտիմպանիտի` պիտանիության վերաբերյալ հարցը քննարկվում է ըստ կետ 61-ի 61.2 ենթակետի: Այս կետին նաև վերաբերում է հազվադեպ սրացումներով և լսողության ու բարոֆունկցիայի չափավոր խախտմամբ քրոնիկ տուբոօտիտը, որը թռիչքային աշխատանքի հակացուցում չէ: Բժշկական եզրակացությունը տրվում է լսողության սրությունը հաշվի առնելով: Թմբկաթաղանթի վրա կրային նստվածքները, ծակման տեղում ոչ մեծ սպիները՝ առանց խիստ բարակեցման (դրա լավ շարժունակության, աուդիոգրամմայով հաստատված նորմալ լսողության դեպքում), և բարոֆունկցիայի պահպանվածությունը հիմք չեն տալիս ախտորոշելու:

7. Կետ 62-ի: Ականջի բարոֆունկցիայի խախտվածության կայունությունը և արտահայտվածությունը պետք է հաստատված լինեն ընդունված քիթկոկորդականջաբանական մեթոդներով: Ըստ կետ 62-ի 62.2 ենթակետի բժշկական եզրակացությունը տրվում է բուժումից հետո` հաշվի առնելով բարոֆունկցիայի խանգարման ձևը (օրգանական կամ ֆունկցիոնալ):

8. Կետ 63-ի: Ստատոկինետիկ կայունությունը գնահատում են ըստ անամնեզի տվյալների, վեստիբուլաչափության արդյունքների, տևական թռիչքների տանելիության հիման վրա:

9. Թռիչքների լավ տանելության, և այլ հիվանդությունների բացակայության դեպքում, վեստիբուլաչափության ժամանակ թեթև վեստիբուլավեգետիվ ռեակցիաները (աննշան գունատվելը, ոչ մեծ հիպերհիդրոզը) հիմք չեն հանդիսանում թռիչքներից (ՕԵԿ աշխատանքից) ազատելու համար:

10. Կետ 64-ի: Լսողության սրության նկատմամբ պահանջները ներկայացված են ավիացիոն մասնագետների տարբեր կարգերի համար: Այս կետին վերաբերում է և օտոսկլերոզը (լսողության վերականգնողական վիրահատություն տարած անձինք աշխատանքին ոչ պիտանի են ճանաչվում` անկախ բուժման արդյունքներից): Թուլացած լսողությամբ ավիացիոն մասնագետին բժշկական եզրակացություն տալիս, որպես հիմք ընդունվում են լսողության սրության վատագույն ցուցանիշները, անկախ այն բանից` վերաբերում են դրանք բառերի բասային կամ դիսկանտ խմբին: Ընդ որում, անհրաժեշտ է տարբերակել լսողության օրգանի հիվանդությունները և ցույց տալ հիվանդության առաջացման պատճառը (հետինֆեկցիոն, հետթունավորման, հետվնասվածքային, աղմկային, գլխուղեղի, անոթների աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության ֆոնի վրա զարգացած): 4000-8000 հց-ից մինչև 30-40 դբ հաճախությունների շեմքի մեկուսացված բարձրացումը հիմք չի ծառայում կլինիկական ախտորոշման հաստատման համար: Այդ անձինք ենթակա են հսկողության` քիթկոկորդականջաբանի մոտ: Անհայտ պատճառի նեյրոսենսորային ծանրալուրության առաջնային ախտորոշման դեպքում հետազոտվողներրը, սահմանված կարգով, պետք է գործուղվեն մասնագիտական ախտաբանության կենտրոն` մասնագիտական վնասակար գործոնի հետ հիվանդության կապի հաստատման համար: Այդ դեպքում (այդպիսի կապ հաստատելիս) բժշկական փորձագիտական եզրակացությունը տրվում է հաշվի առնելով սույն կանոնների պահանջները և մասնագետ-ախտաբանի խորհուրդները: Ցանկացած պատճառով նյարդասենսորային ծանրալուծությամբ թռիչքային կազմին խորհուրդ չի տրվում թռիչքի տևողության ամսական նորմայի երկարացում: Լսողության սահմանային թույլատրելի սրությամբ անձնակազմի անդամի թռիչքային աշխատանքի անցնելու հարց` լուծվում է հաշվի առնելով վարժասարքի վրա կատարված ստուգման արդյունքը, հետազոտվողի երկկողմանի ռադիոփոխանակության վարման որակը (ստուգման վերաբերյալ կազմված ակտը ներկայացվում է ԲԹՓՀ):

11. Կետ 65-ի: Այս կետին վերաբերում են պարադոնտի հիվանդությունները, ատամների բազմաքանակ բացակայությունը, հանովի պրոթեզները, գինգիվիտները (լնդերի բորբոքումները), լեյկոպլակիաները, ատամնակծվածքի անոմալիաները: Հանովի պրոթեզների առկայության դեպքում խոսքի ֆունկցիան գնահատվում է հանված պրոթեզների պարագայում: Ծամելու ֆունկցիայի չափավոր խախտումով, ատամների բազմաքանակ բացակայության դեպքում, խորհուրդ է տրվում պրոթեզավորումը կատարել միջհանձնաժողովային ժամանակաշրջանում: III աստիճանի (ուղղաձիգ և սագիտալ (երկայնական կիսող) ուղղությունում` վերին և ներքին ծնոտի կտրիչների միջև հեռավորությունը 10 մմ-ից ավելի է) և II աստիճանի (6-ից մինչև 10 մմ) ատամնակծվածքի անոմալիայի դեպքում` բժշկական եզրակացությունը տրվում է ըստ կետ 65-ի 65.1 ենթակետի: I աստիճանի ատամնակծվածքի անոմալիան (կտրիչների միջև հեռավորությունը 5 մմ-ից պակաս է) վերաբերում է կետ 65-ի  65.2 ենթակետին:

12. Բացակայող ատամները հաշվելիս իմաստության ատամները հաշվի չեն առնվում: Ոչ հանովի պրոթեզներով տեղակայված ատաները չեն համարվում բացակայող: Հանովի ատամնային պրոթեզների ամրացման որակից, խոսելու և ծամելու ֆունկցիայի պահպանվածությունից ելնելով տրվում է անհատական գնահատական: Պարոդոնտի բորբոքային և դիստրոֆիկ հիվանդություններով տեղեկագրվողները ենթակա են կանոնավոր բուժման: Եզրակացություն տրվում է անհատապես` կախված հիվանդության ձևից (թարախային, թարախակույտային, չոր), դրա տարածվածությունից և բուժման արդյունավետությունից:
 

 

Հավելված 2
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի ապրիլի 25-ի
թիվ 65-Ն հրամանի


օրինակելի ձև

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ

_____________________ բժշկական սերտիֆիկատ տվող հանձնաժողովի նիստի

_____   __________________ 20___թ.

Նախագահ՝ __________________________

Անդամներ՝

Հ/հ

Ազգանունը, անունը,
հայրանունը

Ծննդյան
թիվը

Տեղեկա-
գրման
առիթը

Պաշտոնը,
աշխատանքի
վայրը,
ընդհանուր
թռիչքային
ժամերը

Գանգատների
կլինիկական
ախտորոշումը

Բժշկական
եզրակացու-
թյունը, նրա
հիմնավորումը,
բուժկանխարգելիչ
նշանակումները,
դիսպանսեր
հաշվառման
խումբը

1

2

3

4

5

6

7




 

 

 

 

 

 

 

________________ բժշկական

 

սերտիֆիկատներ տվող

հանձնաժողովի նախագահ

 

Կ.Տ.
 

 

Հավելված 3
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի ապրիլի 25-ի
թիվ 65-Ն հրամանի


Դ Ի Մ ՈՒ Մ
 

բժշկական զննումը անցնելու թեկնածուի (լրացվում է բուժվավերագիր ստանալու թեկնածուի կողմից զննում անցնելուց առաջ)

1. Ազգանունը, անունը, հայրանունը __________________________________

2. Բնակության վայրը ___________________________________________

3. Ծննդյան թիվը ________________________սեռը __________________

4. Բժշկական վավերագրի տեսակը ___________________________________

5. Աշխատավայրը ______________________________________________

6. Զբաղեցրած պաշտոնը _________________________________________

(թռիչքային անձնակազմի համար օդանավի կարգը)


7. Ընդհանուր թռիչքային ժամանակը ___________ժ, վերջին տարում __________ ժ.

8. Աշխատանքի տևողությունն ըստ տվյալ մասնագիտության ____________ տարի

9. Նախորդ բժշկական զննման ամսաթիվը _________________________


10. Ըստ առողջական վիճակի 11. Դեղամիջոցներ օգտագործելու

աշխատանքի չթույլատրվելու

 

դեպքերը

 

փաստը

Այո/ Ոչ
(ընդգծեք)
չթույլատրվելու
ամսաթիվը և
պատճառը
Այո/ Ոչ
(ընդգծեք)
դեղորայքի տեսակը
և նպատակը
(պատճառը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրացվում է զննվողի կողմից «այո» և «ոչ» բառերի ընդգծման միջոցով, անհրաժեշտության դեպքում մանրամասն պատասխանը շարադրեք «Ծանոթագրություն» սյունակում

 

 

 

 

Ծանոթագրություն
(1-17 կետերի)

1.

Անբարենպաստ ժառանգական անամնեզի
առկայությունը

ԱՅՈ

ՈՉ

 

2.

Կրած հոգեկան տրավման

ԱՅՈ

ՈՉ

 

3.

Կրած գլխի վնասվածքը՝ գիտակցության
կորստով

ԱՅՈ

ՈՉ

 

4.

Հաճախակի կամ ուժեղ գլխացավերի
առկայություն

ԱՅՈ

ՈՉ

 

5.

Գլխապտույտի նոպաները

ԱՅՈ

ՈՉ

 

6.

Ուշաթափության դեպքերը

ԱՅՈ

ՈՉ

 

7.

Ալերգիկ ռեակցիաները

ԱՅՈ

ՈՉ

 

8.

Տեսողական խանգարումները, պատրանքները

ԱՅՈ

ՈՉ

 

9.

Սրտի գործունեության խանգարումները,
ցավերը սրտի շրջանում

ԱՅՈ

ՈՉ

 

10.

Գիտակցությունը կորցնելու դեպքերը

ԱՅՈ

ՈՉ

 

11.

Լսողության խանգարումները

ԱՅՈ

ՈՉ

 

12.

Զարկերակային ճնշման բարձրացումը կամ իջեցումը

ԱՅՈ

ՈՉ

 

13.

Ստամոքսի և աղիների ֆունկցիայի խանգարումները

ԱՅՈ

ՈՉ

 

14.

Ցավի նոպաները երիկամների շրջանում

ԱՅՈ

ՈՉ

 

15.

Ցանկացած տիպի նյարդային խանգարումները

ԱՅՈ

ՈՉ

 

16.

Կա՞ն արդյոք այլ բողոքներ առողջական վիճակից

ԱՅՈ

ՈՉ

 

17.

Հոսպիտալացվե՞լ եք կամ անցե՞լ եք ամբուլատոր
բուժում հիվանդությունների կապակցությամբ
(ինչպիսի՞) նախորդ միջհանձնաժողովային
շրջանում

ԱՅՈ

ՈՉ

 

Ես, ______________________________________, հավաստում եմ, որ բոլոր տվյալները և

(զննվողի ազգանունը, անունը, հայրանունը)

պատասխանները, որոնք շարադրված են սույն դիմումում, հավաստի են և ամբողջական իմ իրազեկության սահմաններում:

«Սերտիֆիկատ» ստանալու ընթացքում թեկնածուի կողմից ԹԲՓՀ անդամին տրված յուրաքանչյուր ոչ ճիշտ տեղեկությունը հայտնվում է ԲՈՀ-ին, համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

_____  ________________ 20 ____թ.

________________
(ստորագրություն)

 

Հավելված 4
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի ապրիլի 25-ի
թիվ 65-Ն հրամանի

                                                            

Հայաստանի Հանրապետություն
Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր
Վարչություն Թռիչքաբժշկական
փորձագիտական հանձնաժողով

REPUBLIC OF ARMENIA
General Department of Civil Aviation
Medical centre "Aviamed" JSC


Բժշկական սերտիֆիկատ առաջին կարգի

Medical certificate one class
Ազգանունը, անունը ___________________ Full name ________________
Ծննդյան թիվը ______________________ Date of birth ____________________


Պիտանի է թռիչքային աշխատանքի


Fit for fly


Բժշկական զննման ամսաթիվը _____________

Date medical examination _____________
Հերթական զննման ամսաթիվը _____________ Next in turn date examination __________

Կ.Տ.

Seal

Հանձնաժողովի նախագահ
Chief

 Դարձերես

Պարբերական բուժզննումներ

Periodical medical examination


Բուժզննման ամսաթիվը
Date of medical examination

Եզրակացություն բժշկական
սերտիֆիկատի ժամկետի
երկարացման մասին
The conclusion about the extend of
date of validity of medical certificate

Բժշկի ստորագրությունը, կնիքը
Seal signature phisicians
     
     
     
     
     
     

Հատուկ նշումներ ______________________________

 

Special notes _____________________________________________

 

Հավելված 5
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի ապրիլի 25-ի
թիվ 65-Ն հրամանի

Հայաստանի Հանրապետություն
Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր
Վարչություն Թռիչքաբժշկական
փորձագիտական հանձնաժողով

REPUBLIC OF ARMENIA
General Department of Civil Aviation
Medical centre "Aviamed" JSC


Բժշկական սերտիֆիկատ երկրորդ կարգի

Medical certificate one class
Ազգանունը, անունը ___________________ Full name ________________
Ծննդյան թիվը ______________________ Date of birth ____________________


Պիտանի է թռիչքային աշխատանքի


Fit for fly


Բժշկական զննման ամսաթիվը _____________

Date medical examination _____________
Հերթական զննման ամսաթիվը _____________ Next in turn date examination __________

Կ.Տ.

Seal

Հանձնաժողովի նախագահ
Chief

Դարձերես

Պարբերական բուժզննումներ

Periodical medical examination

Բուժզննման ամսաթիվը
Date of medical examination

Եզրակացություն բժշկական
սերտիֆիկատի ժամկետի
երկարացման մասին
The conclusion about the extend of
date of validity of medical certificate

Բժշկի ստորագրությունը, կնիքը
Seal signature phisicians
     
     
     
     
     
     

Հատուկ նշումներ ______________________________

 

Special notes _____________________________________________
  

 

Հավելված 6
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի ապրիլի 25-ի
թիվ 65-Ն հրամանի

  

Հայաստանի Հանրապետություն
Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր
Վարչություն Թռիչքաբժշկական
փորձագիտական հանձնաժողով

REPUBLIC OF ARMENIA
General Department of Civil Aviation
Medical centre "Aviamed" JSC


Բժշկական սերտիֆիկատ երրորդ կարգի

Medical certificate one class
Ազգանունը, անունը ___________________ Full name ________________
Ծննդյան թիվը ______________________ Date of birth ____________________


Պիտանի է թռիչքային աշխատանքի


Fit for fly


Բժշկական զննման ամսաթիվը _____________

Date medical examination _____________
Հերթական զննման ամսաթիվը _____________ Next in turn date examination __________


Կ.Տ.

Seal

Հանձնաժողովի նախագահ
Chief

Դարձերես

Պարբերական բուժզննումներ

Periodical medical examination


Բուժզննման ամսաթիվը
Date of medical examination

Եզրակացություն բժշկական
սերտիֆիկատի ժամկետի
երկարացման մասին
The conclusion about the extend of
date of validity of medical certificate

Բժշկի ստորագրությունը, կնիքը
Seal signature phisicians
     
     
     
     
     
     

 

Հատուկ նշումներ ______________________________

 

Special notes _____________________________________________ 

 

Հավելված 7
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի ապրիլի 25-ի
թիվ 65-Ն հրամանի


_____________ բժշկական
կենտրոնի դրոշմակնիքը

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովում

զննման մասին_______

Տրված է  ___________________

_____________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը)


առ այն, որ նրան մերժվել է _________________________________________

(վավերագրի տեսակը)

բժշկական վավերագիր տալն ըստ առողջական վիճակի պիտանիության ստանդարտների պահանջներին
չհամապատասխանելու պատճառով.

Կետ ______________

Ախտորոշում _______________________________________________
________________________________________________

Հանձնարարականներ __________________________________________
Կրկնական զննում չի հանձնարարվում, հանձնարարվում է  _______

(ավելորդը ջնջել)


ամիս անց:

Տեղեկանքի տրման ժամանակը  ____  ________________20____թ.

Հանձնաժողովի նախագահ՝ __________________________

(ստորագրությունը)


Կ.Տ.
_________________________________________________________

_______________________ բժշկական կենտրոնի դրոշմակնիքը

  ________________________
 
_________________Ղեկավարին

(ԱՁ անվանումը)

 


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ________

 
բուժվավերագիր տալը մերժելու մասին
 
քաղ. _____________________
 
__________________________

(զննվողի ազգանունը, անունը, հայրանունը)

մերժվել է բժշկական վավերագիր տալն ըստ առողջական վիճակի պիտանիության ստանդարտների պահանջներին չհամապատասխանելու պատճառով:
Հանձնաժողովի նախագահ՝ __________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.