Գլխավոր տեղեկություն
Համար
N 1134-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.12.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12.15/31(208) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.11.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 նոյեմբերի 2005 թվականի N 1134-Ա
ք. Երևան 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՎԻԿՏՈՐ ՋԼԱՎՅԱՆ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


Հրամայում եմ``

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Վիկտոր Ջլավյան» ՍՊԸ-ին 2001 թվականի դեկտեմբերի 26-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ՝ պատրաստի դեղերի մանրածախ առևտուր) թիվ Հ-XX-001876 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. «Վիկտոր Ջլավյան» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

  Ն. Դավիդյան