Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/13
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.07.2003-26.08.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.05.07/6(28)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
04.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

310.0001.04.03.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

4 մարտի 1999 թ.

N 01/13 

 

«ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի և նպատակ ունենալով պարզաբանել օրենքի դրույթները` կապված Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման հարցերի հետ`

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ`

Ա. Այվազյան

 

Հաստատված է
ՀՀ հարկային տեսչության
4 մարտի 1999 թ.
N 01/13 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
___  մարտի 1999 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգը մշակված է ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի և նպատակ ունի պարզաբանել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները` կապված ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերի հետ:

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների (այսուհետ` ռեզիդենտ) կողմից շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերը կարգավորվում են առանձին հրահանգով:

 

1. Շահութահարկի հասկացությունը, շահութահարկ վճարողները եվ շահութահարկով հարկվող օբյեկտը

 

1.1. Շահութահարկը սույն հրահանգի 1.2 կետում նշված հարկատուների կողմից «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկն է:

 

1.2. Շահութահարկ վճարող են հանդիսանում օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները (այսուհետ` ոչ ռեզիդենտ):

(1.2 կետը խմբ. 10.05.01 N 02/605) 

 

1.3. Ոչ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից (սույն հրահանգի 2.1 կետ) ստացվող հարկվող շահույթը:

 

1.4. Հարկվող շահույթը ոչ ռեզիդենտի համախառն եկամտի (հաշվետու տարում ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացվող բոլոր եկամուտների հանրագումար) և սույն հրահանգով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է:

 

1.5. Ոչ ռեզիդենտների հայաստանյան աղբյուրներից ստացված հարկվող շահույթը, շահութահարկի դրույքաչափերը, արտոնությունները, հաշվարկման կարգը և վճարման ժամկետները, ինչպես նաև պատասխանատվությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

1.6. Հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտականությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների:

(1.6 կետը լրաց. 10.05.01 N 02/605)

 

1.7. Հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն օրենքով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները ու նվազեցումները:

(1.7 կետը լրաց. 10.05.01 N 02/605)

 

2. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ

 

2.1. Սույն հրահանգի իմաստով` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները (սույն հրահանգի 2.2 կետ).

բ) ոչ ռեզիդենտի` ռեզիդենտից կամ ոչ ռեզիդենտից ստացված պասիվ եկամուտները (սույն հրահանգի 2.3 կետ).

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտները (սույն հրահանգի 2.4 կետ):

 

Հայաստանի Հանրապետության տարածքը աշխարհագրական իմաստով նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքը Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում, ներառյալ ներքին ջրերը, որոնց նկատմամբ տարածվում է Հայաստանի Հանրապետության իրավասությունը, ինքնիշխան իրավունքները և հարկային օրենսդրությունը` միջազգային իրավունքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն:

 

2.2. Սույն հրահանգի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում ոչ ռեզիդենտի կողմից իր ռիսկով իրականացվող գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ են համարվում, մասնավորապես`

 

2.2.1. Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ապրանքների իրացումից ստացված եկամուտը` անկախ վճարման վայրից:

Արտադրանքի և ապրանքների (այսուհետ` ապրանքներ) իրացումից ստացված ոչ ռեզիդենտի եկամուտները որպես հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներ բնորոշելու համար հիմք է ընդունվում այդ ապրանքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքի փոփոխության փաստի առկայությունը` անկախ այն հանգամանքներից, թե`

- ապրանքները իրացվել են ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտին կամ ֆիզիկական անձին.

- իրացված ապրանքների դիմաց վճարումը կատարվում է ռեզիդենտի կամ այլ ոչ ռեզիդենտի կամ ֆիզիկական անձի կողմից.

- իրացված ապրանքների դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Սույն կետի դրույթները կիրառվում են նաև արժեթղթերի և արժութային արժեքների առուվաճառքի դեպքերում:

 

Օրինակ 1 (սույն օրինակը և հրահանգում բերված մյուս օրինակները (այդ թվում` թվային տվյալները) պայմանական են` առանց անուղղակի հարկերի). Ոչ ռեզիդենտը տարվա ընթացքում Երևան քաղաքում գտնվող խանութի միջոցով իրականացվող առևտրական գործունեությունից (որի գծով ոչ ռեզիդենտը չի հանդիսանում հաստատագրված վճար վճարող) ստացել է`

ա) 5,0 մլն դրամ` ապրանքների մանրածախ վաճառքից,

բ) 10,0 մլն դրամ` ապրանքների մեծածախ վաճառքից, որից`

- 4,0 մլն դրամ` ռեզիդենտ հանդիսացող գնորդը վճարումը կատարել է անմիջապես խանութում` ապրանքներ գնելիս,

- 2,0 մլն դրամ գումարին համարժեք ԱՄՆ-ի դոլար` ռեզիդենտ հանդիսացող գնորդը վճարումը կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակին` անկանխիկ ձևով,

- 3,0 մլն դրամ` ոչ ռեզիդենտ հանդիսացող գնորդը վճարումը կատարել է անմիջապես խանութում` ապրանքներ գնելիս,

- 1,0 մլն դրամ գումարին համարժեք ԱՄՆ-ի դոլար` ոչ ռեզիդենտ հանդիսացող գնորդը վճարումը կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վաճառողի ներկայացուցչին` կանխիկ ձևով:

Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները կազմելու են 15,0 մլն դրամ (5,0+10,0):

 

Սույն կետի դրույթները չեն տարածվում ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա չեն:

Սույն հրահանգի իմաստով` արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում ձեռնարկատիրական գործակալ (սույն հրահանգի 3.3.2 կետ) - միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտը ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:

Արտաքին տնտեսական գործունեության շարքին են դասվում, մասնավորապես, մատակարարման պայմանագրերով (երբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը և դրա հետ կապված մատակարարող ոչ ռեզիդենտի կողմից մատուցված ծառայությունների մատուցումը (տրանսպորտային (այդ թվում` օժանդակ) ծառայությունները, ապահովագրությունը և այլն), որոնք բխում են ապրանքների մատակարարման պայմաններից:

 

Օրինակ 2. Ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կնքված պայմանագրի համաձայն ոչ ռեզիդենտը իրականացնում է ապրանքների անմիջական մատակարարում Աթենքից (Հունաստան) դեպի Երևան (Երևան): Բեռնային մաքսային հայտարարագրից հետևում է, որ այդ ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն ռեզիդենտի կողմից: Պայմանագրի համաձայն ոչ ռեզիդենտի կողմից ռեզիդենտին ներկայացված հաշիվ-ապրանքագրի (invoice) հիման վրա ռեզիդենտը ոչ ռեզիդենտին վճարում է 10000 ԱՄՆ-ի դոլար, որից`

- 8000 ԱՄՆ-ի դոլար` ապրանքների դիմաց,

- 1300 ԱՄՆ-ի դոլար` ապրանքների տեղափոխման համար,

- 500 ԱՄՆ-ի դոլար` ապրանքների ապահովագրման համար,

- 200 ԱՄՆ-ի դոլար` մինչև Հայաստանի Հանրապետության տարածք ներկրումը մաքսային ձևակերպումների համար:

Տվյալ դեպքում այդ գործունեությունից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտները (10000 ԱՄՆ-ի դոլար) համարվում են արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա չեն:

Սույն օրինակում` եթե ապրանքներ մատակարարող ոչ ռեզիդենտին վճարվում է միայն ապրանքների արժեքը և մինչև Հայաստանի Հանրապետության տարածք հատելը մաքսային ձևակերպումների համար փոխհատուցում, իսկ ապրանքների տեղափոխումը և ապահովագրումը իրականացվել է այլ ոչ ռեզիդենտի (ոչ ռեզիդենտների) կողմից, ապա որպես արտաքին տնտեսական գործունեություն համարվելու է միայն ապրանքներ մատակարարող ոչ ռեզիդենտի ստացված եկամուտը (8200 ԱՄՆ-ի դոլար):

 

2.2.2. Հայաստանի Հանրապետությունում ծառայությունների մատուցումից ստացված եկամուտը` անկախ վճարման վայրից:

Ծառայությունների մատուցումից ստացված ոչ ռեզիդենտի եկամուտները որպես հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներ բնորոշելու համար որպես ընդհանուր սկզբունք հիմք է ընդունվում այդ ծառայությունների Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցման փաստի առկայությունը` անկախ այն հանգամանքներից, թե`

- ծառայությունները մատուցվել են ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտին կամ ֆիզիկական անձին.

- մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարվում է ռեզիդենտի կամ այլ ոչ ռեզիդենտի կամ ֆիզիկական անձի կողմից.

- մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Մասնավորապես, ոչ ռեզիդենտի կողմից ներքոթվարկված ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները համարվելու են ստացված հայաստանյան աղբյուրներից, եթե`

ա) անշարժ գույքի հետ կապված ծառայությունների (այդ թվում` փորձագետների ծառայություններ, շինարարության նախապատրաստման և իրականացման ծառայություններ (ներառյալ` նախագծման, հետախուզման, վերահսկողության և այլ հարակից ծառայություններ) մատուցման դեպքում` անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է (նախատեսվում է կառուցվել) Հայաստանի Հանրապետության տարածքում.

բ) տրանսպորտային ծառայությունների մատուցման դեպքում` այն մասով, որը վերաբերվում է բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների փաստացի փոխադրմանը Հայաստանի Հանրապետության տարածքով.

 

Օրինակ 3. Ոչ ռեզիդենտը տարվա ընթացքում Երևան քաղաքում գտնվող գրասենյակի միջոցով իրականացվող (մատուցվող) տրանսպորտային ծառայությունների դիմաց ստացել է`

- 5,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների փոխադրման համար,

- 1,0 մլն դրամ գումարին համարժեք փոխարկելի արտարժույթ, օտարերկրյա պետություններում սկսվող և Հայաստանի Հանրապետությունում ավարտվող բեռների փոխադրման, ընդ որում` ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված հաշիվներում Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների փոխադրման ծառայությունների արժեքը առանձնացված է և կազմում է 0,2 մլն դրամ գումարին համարժեք ԱՄՆ-ի դոլար,

- 2,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետությունում սկսվող և օտարերկրյա պետություններում ավարտվող բեռների փոխադրման համար, ընդ որում` ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված հաշիվներում Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների փոխադրման ծառայությունների արժեքը առանձնացված է և կազմում է 0,3 մլն դրամ:

Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները կազմելու են 5,5 մլն դրամ (5,0+0,2+0,3):

 

գ) օժանդակ տրանսպորտային ծառայությունների (ապրանքների բեռնում, բեռնաթափում, բեռների մշակում, պահպանում և այլ ծառայություններ) մատուցման դեպքում` այդ ծառայությունների մատուցման ժամանակ ապրանքները փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում.

դ) փոստային ծառայությունների մատուցման դեպքում` այդ ծառայությունները սկսվում և ավարտվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կամ արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից.

 

Օրինակ 4. Ոչ ռեզիդենտը տարվա ընթացքում Երևան քաղաքում գտնվող գրասենյակի միջոցով փոստային ծառայություններ (մասնավորապես` ծանրոցների (կապոցների), փաթեթների և նամակների փոխադրումների (այսուհետ` փոստառաքում) կազմակերպում) մատուցելու դիմաց ստացել է`

- 5,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետությունում սկսվող և ավարտվող փոստառաքումների կազմակերպման համար,

- 1,0 մլն դրամ գումարին համարժեք փոխարկելի արտարժույթ` օտարերկրյա պետություններում սկսվող և Հայաստանի Հանրապետությունում ավարտվող փոստառաքումների կազմակերպման համար,

- 2,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող փոստառաքումների կազմակերպման համար:

Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները կազմելու են 7,0 մլն դրամ (5,0+2,0):

 

ե) հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման դեպքում` այդ ծառայությունները մատուցվել են հեռահաղորդակցության օպերատորների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և (կամ) գրանցված հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

զ) տեղեկատվության հաղորդման ծառայությունների մատուցման դեպքում` այդ տեղեկատվությունները հաղորդվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հասցեից և (կամ) հասցեով.

է) գովազդային ծառայությունների մատուցման դեպքում` գովազդի պատրաստումը և (կամ) տարածումը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում.

 

Օրինակ 5. Ոչ ռեզիդենտը տարվա ընթացքում Երևան քաղաքում գտնվող գործակալության միջոցով իրականացվող գովազդային ծառայություններից ստացել է`

- 5,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության տարածքում գովազդային տեսաժապավենների և հայտարարությունների պատրաստման և տարածման համար,

- 2,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր տեսակի տեղեկատվական միջոցներով (մամուլ և զանգվածային լրատվության մյուս միջոցներ) գովազդի տարածման համար,

- 3,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ռադիո և հեռուստատեսության միջոցով գովազդի տարածման համար:

Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները կազմելու են 7,0 մլն դրամ (5,0+2,0):

ը) աուդիտորական ծառայությունների մատուցման դեպքում` այդ ծառայությունների մատուցման օբյեկտը օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է համապատասխան գրանցում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից.

Այն դեպքերում, երբ ելնելով ոչ ռեզիդենտի կողմից մատուցված ծառայությունների բնույթից (մասնավորապես, խորհրդատվական, ինժեներական, իրավաբանական, հաշվապահական, թարգմանչական, տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և համանման այլ ծառայությունների մատուցման դեպքում) անհնար է դառնում միանշանակ դասել այդ ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները հայաստանյան կամ այլ աղբյուրներից ստացված եկամուտներին, ապա այդ եկամուտները վերագրվում են ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներին, քանի որ այդ եկամուտները ստորաբաժանման կամ վայրի գործունեության արդյունք է և բացակայում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայությունների մատուցման վերաբերյալ բավարար փաստարկներ:

 

Օրինակ 6. Օրինակ 3-ում նշված դեպքում, եթե ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված հաշիվներից պարզ չէ, թե տրանսպորտային ծառայությունների արժեքների որ մասն է վերաբերվում Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ծառայությունների մատուցելուն, ապա ոչ ռեզիդենտի կողմից այդ գործունեությունից ստացված եկամուտները 3,0 մլն դրամ (1,0+2,0) գումարի չափով ամբողջությամբ համարվելու են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ:

 

2.2.3. Հայաստանի Հանրապետությունում միջնորդական գործունեությունից ստացված եկամուտը:

Այն դեպքերում, երբ ելնելով ոչ ռեզիդենտի կողմից իրականացված միջնորդական գործունեության բնույթից անհնար է դառնում միանշանակ դասել այդ գործունեությունից ստացված եկամուտները հայաստանյան կամ այլ աղբյուրներից ստացված եկամուտներին, ապա այդ եկամուտները վերագրվում են ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներին, քանի որ այդ եկամուտները ստորաբաժանման կամ վայրի գործունեության արդյունք է և բացակայում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջնորդական գործունեության վերաբերյալ բավարար փաստարկներ` եթե այդ գործունեության գծով եկամուտները ստացվել են` ռեզիդենտից, կամ Հայաստանի Հանրապետությունում այլ ոչ ռեզիդենտի ստորաբաժանումից կամ վայրից, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց:

 

2.2.4. Կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, եթե դրանք համարվում են ծախս վճարող ստորաբաժանման կամ վայրի համար:

Սույն կետը վերաբերվում է այն դեպքերի, երբ նշված ծառայությունները մատուցվել են ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իր ստորաբաժանմանը կամ վայրին:

 

2.2.5. Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների թվին են դասվում նաև`

ա) դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները` ոչ ռեզիդենտի կողմից համապատասխան կրեդիտորներին վճարման ենթակա միջոցները *1.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարը, իսկ դուրս չգրված պարտքի մարման դեպքում` սահմանված կարգով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումների գումարը *1.

գ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված նվազեցումը.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ մշակված (վերամշակված) ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտը:

(2.2.5 կետը լրաց. 10.05.01 N 02/605, փոփ. 14.03.02 N 02/354)

 

2.3. Հայաստանյան աղբյուրներից ստացված ոչ ռեզիդենտի պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից` իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրելով), Հայաստանի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, այսինքն`

 

2.3.1. Շահաբաժինները

 

Շահաբաժիններ են համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) ստացված եկամուտները:

Ոչ ռեզիդենտի շահաբաժինները համարվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ, եթե այդ շահաբաժինները ստացվել են մասնակցությունից` ռեզիդենտ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում, ինչպես նաև ռեզիդենտ ինվեստիցիոն հիմնադրամներում:

 

2.3.2. Տոկոսները

 

Տոկոսներ են համարվում ցանկացած տեսակի պարտապահանջների (մասնավորապես, փոխառություն, վարկ, ապրանքային վարկ, առևտրային վարկ, ավանդ (դեպոզիտ), պարտատոմս, մուրհակ) դիմաց ստացված եկամուտները` անկախ պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից:

Ոչ ռեզիդենտի տոկոսները համարվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ, եթե այդ տոկոսները ստացվել են, մասնավորապես`

ա) փոխառության (երբ մի կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն փոխատուին վերադարձնում է միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք` տոկոսներով (որոնց չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը) կամ առանց տոկոսների) դիմաց` ռեզիդենտից, կամ Հայաստանի Հանրապետությունում այլ ոչ ռեզիդենտի ստորաբաժանումից կամ վայրից, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, որոնց հետ կապված առաջացել է տոկոսներ վճարելու պարտավորությունը.

բ) վարկի (երբ բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ է տրամադրում փոխառուին, իսկ փոխառուն վերադարձնում է ստացված գումարը և դրանից վճարում է տոկոսներ) դիմաց` ռեզիդենտից, կամ Հայաստանի Հանրապետությունում այլ ոչ ռեզիդենտի ստորաբաժանումից կամ վայրից, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, որոնց հետ կապված առաջացել է տոկոսներ վճարելու պարտավորությունը (սույն ենթակետում նշված դրույթները տարածվում են նաև միջբանկային վարկերից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտներին).

գ) ապրանքային վարկի (երբ մի կողմը մյուս կողմին տրամադրում է տեսակային հատկանիշներով որոշվող գույք, որի գծով և վճարվում են տոկոսները) դիմաց` ռեզիդենտից, կամ Հայաստանի Հանրապետությունում այլ ոչ ռեզիդենտի ստորաբաժանումից կամ վայրից, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, որոնց հետ կապված առաջացել է տոկոսներ վճարելու պարտավորությունը.

դ) առևտրային վարկի (երբ պարտավորությունների կատարումը կապված է դրամական գումարը կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքը մյուս կողմի սեփականության հանձնելու հետ, որից ելնելով նախատեսվում է վարկի տրամադրում` ներառյալ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար կանխավճարի, նախավճարի, դրանք ժամկետանց կամ տարաժամկետ վճարելու ձևով) դիմաց` ռեզիդենտից, կամ Հայաստանի Հանրապետությունում այլ ոչ ռեզիդենտի ստորաբաժանումից կամ վայրից, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, որոնց հետ կապված առաջացել է տոկոսներ վճարելու պարտավորությունը.

ե) ավանդի (դեպոզիտի) (երբ մի կողմը (բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը), ընդունելով մյուս կողմից (ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական գումարը (ավանդը), ավանդատուին վերադարձնում է ավանդի գումարը և պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով դրանից վճարում է տոկոսներ) դիմաց` ռեզիդենտից, որի հետ կապված առաջացել է տոկոսներ վճարելու պարտավորությունը.

զ) պարտատոմսի (արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք, ինչպես նաև պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ) դիմաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թողարկած պարտատոմսերի էմիտենտից (կամ վերջինիս լիազորված անձից), ներառյալ` այդ պարտատոմսերը մարելիս զեղչի ձևով, ինչպես նաև մասնակցության իրավունքով թողարկված պարտատոմսերից` մինչև վերջիններիս բաժնետոմսերի փաստացի ձևավորումը.

է) մուրհակի (արժեթուղթ, որը հավաստում է մուրհակ տվողի (հասարակ մուրհակ) կամ մուրհակում նշված այլ վճարողի (փոխանցելի մուրհակ` վճարագիր) որևէ բանով չպայմանավորված պարտավորությունը` մուրհակում նախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը տիրապետողին (մուրհակի տիրոջը)) դիմաց` ռեզիդենտից, կամ Հայաստանի Հանրապետությունում այլ ոչ ռեզիդենտի ստորաբաժանումից կամ վայրից, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, որոնց հետ կապված առաջացել է տոկոսներ վճարելու պարտավորությունը.

ը) սահմանված կարգով ռեզիդենտի մոտ բացված ոչ ռեզիդենտի ցանկացած հաշվում (դեպոզիտային, հաշվարկային, ընթացիկ, թղթակցային և այլն) առկա մնացորդների դիմաց:

 

2.3.3. Ռոյալթիները

 

Ռոյալթիներ են համարվում գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումները օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումները:

Ռոյալթի թվին են դասվում նաև համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգ) պայմանագրով (երբ մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները) ոչ ռեզիդենտի ստացված եկամուտները: Համալիր թույլտվության պայմանագիրը նախատեսում է իրավատիրոջ բացառիկ իրավունքների, գործարար համբավի և առևտրային փորձի համալիրի որոշակի ծավալի (մասնավորապես, օգտագործման նվազագույն և (կամ) առավելագույն ծավալի սահմանման միջոցով) օգտագործում` նշելով կամ առանց նշելու այն իրականացնելու տարածքը ձեռնարկատիրական գործունեության որոշակի ոլորտում (վաճառել իրավատիրոջից ստացված կամ օգտագործողի կողմից արտադրված ապրանքները, իրականացնել այլ առևտրային գործունեություն, կատարել աշխատանքներ, մատուցել ծառայություններ):

Ոչ ռեզիդենտի ռոյալթիները համարվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ, եթե ռոյալթի վճարողը հանդիսանում է` ռեզիդենտը, կամ Հայաստանի Հանրապետությունում այլ ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը կամ վայրը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոնց հետ կապված առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը:

 

2.3.4. Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը

 

Գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտ է համարվում վարձատուի կողմից վարձակալին ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնված գույքի դիմաց ստացված վճարները, այդ թվում նաև ֆինանսական վարձակալությունից (լիզինգ) ստացված եկամուտը:

Ոչ ռեզիդենտի կողմից անշարժ գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները համարվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքը վարձակալության տալուց: Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, շենքերը, շինությունները և հողին ամրակայված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այլ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու:

Ոչ ռեզիդենտի կողմից շարժական գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները համարվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ, եթե այդ գույքը վարձակալության պայմանագրի գործողության ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվում է (ենթակա է գրանցման) Հայաստանի Հանրապետությունում (բացառությամբ` օդանավերի) կամ այդ գույքը վարձակալության տալուց կամ վարձակալության պայմանագրի կնքման պահին գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Շարժական գույք է համարվում անշարժ չհամարվող գույքը:

Սույն կետով նախատեսված դրույթները չեն տարածվում վարձույթի պայմանագրերից (երբ որպես մշտական ձեռնարկատիրական գործունեություն գույքը վարձակալության հանձնող վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր (մինչև մեկ տարի ժամկետով) տիրապետմանը և օգտագործմանը հանձնել շարժական գույք) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կամ վայրի միջոցով ստացված եկամուտներին: Այդ դեպքում կիրառվում են սույն հրահանգի 2.2.2 կետում նշված դրույթները:

Անկախ սույն և 2.3.2 կետերի դրույթներից միջազգային ֆինանսական վարձակալությունից (միջազգային լիզինգ) ստացված եկամուտ է ճանաչվում միայն լիզինգային պայմանագրում նշված տոկոսները:

(2.3.4 կետը լրաց. 10.05.01 N 02/605, խմբ. 04.06.03 N 03/14-Ն)

 

2.3.5. Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը:

 

Ոչ ռեզիդենտի կողմից գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը համարվում է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ, եթե այդ եկամուտը ստացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից: Ընդ որում`

ա) գույքի և այլ ակտիվների Հայաստանի Հանրապետություն ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերի (բեռնամաքսային հայտարարագիր) առկայության դեպքում գույքի և այլ ակտիվների ձեռքբերման արժեքը որոշվում է ելնելով վերջիններիս ներմուծմանը վերաբերող հաշիվ-ապրանքագրում (invoice) նշված արժեքից.

բ) գույքի և այլ ակտիվների ձեռքբերման փաստը հաստատող փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր, գնման ակտ և այլն) առկայության դեպքում այդ գույքի և այլ ակտիվների ձեռքբերման արժեքը որոշվում է ելնելով վերջիններիս ձեռքբերմանը վերաբերող փաստաթղթերում նշված արժեքից.

գ) մաշվածության կամ ամորտիզացիայի ենթակա գույքի և այլ ակտիվների օտարման դեպքում այդ գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը հաշվարկվում է դրանց մնացորդային արժեքից ելնելով.

դ) օրենքով սահմանված կարգով վերագնահատված գույքի և այլ ակտիվների օտարման դեպքում այդ գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը հաշվարկվում է դրանց վերագնահատված արժեքից ելնելով` եթե այդ վերագնահատման արդյունքները հաշվի են առնվում հարկվող շահույթը որոշելիս.

ե) դրամական միջոցների փոխանակման դեպքում գույքի արժեքի հավելաճը հաշվարկվում է վճարման ենթակա դրամական միջոցների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի դրական տարբերությունը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

 

Օրինակ 7. 1997 թ.-ին ոչ ռեզիդենտը ռեզիդենտ ընկերության բաժնետոմսերի (յուրաքանչյուրը` 6,0 հազ. դրամ անվանական արժեքով) ձեռք բերման համար վճարել է 50,0 մլն դրամ (1000 հատ x 5,0 հազ. դրամ), իսկ մեկ տարի անց այդ բաժնետոմսերի վաճառքի դիմաց գնորդներից ստացել է 120,0 մլն. դրամ (1000 հատ x 12,0 հազ. դրամ): Նշված գործարքների վերաբերյալ առկա են օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթեր:

Տվյալ դեպքում բաժնետոմսերի վաճառքի և ձեռք բերման արժեքներից առաջացած դրական տարբերությունը (120,0 - 50,0 = 70,0 մլն դրամ) ոչ ռեզիդենտի համար համարվելու է հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտ:

 

Օրինակ 8. Ոչ ռեզիդենտի կողմից ներդրում է կատարվել ռեզիդենտի կանոնադրական հիմնադրամ` Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված գույքի ձևով: Ոչ ռեզիդենտի կողմից այդ գույքը ձեռք է բերվել 10,0 մլն. դրամ արժեքով, իսկ ռեզիդենտի կանոնադրական հիմնադրամ ներդրում կատարելիս այն գնահատվել է 14,0 մլն դրամի չափով: Նշված գործարքների վերաբերյալ առկա են օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթեր:

Տվյալ դեպքում ներդրված գույքի գնահատման և ձեռք բերման արժեքներից առաջացած դրական տարբերությունը (14,0 - 10,0 = 4,0 մլն դրամ) ոչ ռեզիդենտի համար համարվելու է հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտ:

 

Ոչ ռեզիդենտի կողմից օտարվող գույքի և այլ ակտիվների ձեռքբերման արժեքի վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերի բացակայության դեպքում հարկի դրույքաչափը կիրառվում է ոչ ռեզիդենտի կողմից օտարվող գույքի և այլ ակտիվների ամբողջ արժեքի (իրացման գներով) նկատմամբ:

(2.3.5 կետը լրաց. 14.03.02 N 02/354)

 

Օրինակ 9. Ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օտարումից ստացել է 500,0 հազ. դրամ: Ընդ որում` ոչ ռեզիդենտի կողմից այդ գույքի ձեռք բերման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված հիմնավորող որևէ փաստաթուղթ բացակայում է:

Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտի կողմից գույքի օտարումից ստացած ամբողջ գումարը (500,0 հազ. դրամ) համարվելու է հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտ:

 

2.3.6. Այլ պասիվ եկամուտները

 

Այլ պասիվ եկամուտներ են համարվում նախորդ ենթակետերում չնշված այլ եկամուտները, մասնավորապես,

ա) ռենտայի (երբ ռենտա ստացողը ռենտա վճարողին սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարում է որոշակի գումար) վճարները, որոնք համարվում են ստացված հայաստանյան աղբյուրներից, եթե ռենտա վճարողը հանդիսանում է` ռեզիդենտը, կամ Հայաստանի Հանրապետությունում այլ ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը կամ վայրը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոնց հետ կապված առաջացել է ռենտայի վճարելու պարտավորությունը.

բ) սերվիտուտի (երբ հողամասի սեփականատերն հարևան հողամասի սեփականատիրոջից ձեռք է բերում այդ հողամասի սահմանափակ օգտագործման (մասնավորապես, հարևան հողամասով անցնելու և երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար) իրավունք) համար վճարները, որոնք համարվում են ստացված հայաստանյան աղբյուրներից, եթե սերվիտուտով ծանրաբեռնված հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում (սույն կետում նշված դրույթները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ սերվիտուտով ծանրաբեռնված են շենքերը, շինությունները և այլ անշարժ գույքը, որոնցից սահմանափակ օգտվելն անհրաժեշտ է):

 

2.4. Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտներ են համարվում սույն հրահանգի նախորդ կետերում չնշված եկամուտները, որոնք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ, և որոնք մասնավորապես ստացված են`

ա) կառավարման ծառայությունների դիմաց.

բ) գույքը արդյունավետ օգտագործելու կամ տրամադրված իրավունքներից արդյունավետ օգտվելու համար անհրաժեշտ օգնություն ցույց տալու դիմաց.

գ) սարքավորումների, հոսքագծերի, մեխանիզմների և հարմարանքների տեղակայման և շահագործման համար անհրաժեշտ օգնություն ցույց տալու դիմաց.

դ) ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարներից (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ), ինչպես նաև ապահովագրական հատուցումներից.

ե) ցանկացած գիտական, արդյունաբերական կամ առևտրային նախագծի, պլանի, պրոցեսի կամ համատեղ ձեռնարկի ղեկավարումն իրականացնելու հետ կապված խորհրդատվությունների, օգնության և այլ ծառայությունների դիմաց.

զ) օտարերկրյա ընկերության կողմից իր դուստր ձեռնարկությանը մատուցված ծառայությունների և խորհրդատվությունների դիմաց` կապված վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետությունում ծավալած ձեռնարկատիրական գործունեության հետ, ինչպես նաև ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված խորհրդատվությունների և այլ ծառայությունների դիմաց.

է) բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց.

ը) ձեռնարկությունների հետ առևտրական միջնորդության պայմաններով ապրանքներն օտարերկրյա պետություններից ներկրելու և Հայաստանի Հանրապետությունում իրացնելու դիմաց:

 

2.4.1. Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտները որպես հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներ բնորոշելու համար, որպես ընդհանուր սկզբունք, հիմք է ընդունվում այդ եկամուտների ստացման հետ կապված Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան ծառայությունների մատուցման, խորհրդատվությունների և օգնությունների տրամադրման փաստի առկայությունը:

Այն դեպքերում, երբ ելնելով ոչ ռեզիդենտի կողմից մատուցված ծառայությունների, տրամադրված խորհրդատվությունների և օգնությունների բնույթից անհնար է դառնում միանշանակ դասել վերջիններիս գծով ստացված եկամուտները հայաստանյան կամ այլ աղբյուրներից ստացված եկամուտներին, ապա այդ եկամուտները վերագրվում են ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներին, քանի որ բացակայում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայությունների մատուցման, խորհրդատվությունների և օգնությունների տրամադրման վերաբերյալ բավարար փաստարկներ և, մասնավորապես`

 

2.4.1.1. Ոչ ռեզիդենտի կողմից սույն հրահանգի 2.4 կետի «ա»-«գ» և «ե» ենթակետերում նշված եկամուտները ստանալու դեպքում` այդ ծառայությունները մատուցվել կամ խորհրդատվությունները և օգնությունները տրամադրվել են` ռեզիդենտին, կամ Հայաստանի Հանրապետությունում այլ ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կամ վայրին, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:

 

2.4.1.2. Ոչ ռեզիդենտի կողմից սույն հրահանգի 2.4 կետի «դ» ենթակետում նշված եկամուտները ստանալու դեպքում`

ա) ապահովագրական վճարները ստացվել են ապահովագրվող հանդիսացող` ռեզիդենտից, կամ Հայաստանի Հանրապետությունում այլ ոչ ռեզիդենտի ստորաբաժանումից կամ վայրից, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց.

բ) վերաապահովագրական վճարները ստացվել են վերաապահովագրվող հանդիսացող ռեզիդենտից.

գ) ապահովագրական հատուցումները ստացվել են ապահովագրող հանդիսացող ռեզիդենտից:

 

Օրինակ 10. Սույն հրահանգի 2.2.1 կետում բերված օրինակ 2-ի վերջին պարբերությունում նշված դեպքում ռեզիդենտի կողմից ապրանքների ապահովագրում իրականացնող ոչ ռեզիդենտին վճարած 500 ԱՄՆ-ի դոլարը վերջինիս համար համարվելու է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ (ապահովագրական վճար):

 

2.4.1.3. Ոչ ռեզիդենտի կողմից սույն հրահանգի 2.4 կետի «զ» ենթակետում նշված եկամուտները ստանալու դեպքում` այդ ծառայությունները մատուցվել և խորհրդատվությունները տրամադրվել են Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իր դուստր (կախյալ) տնտեսական ընկերությանը կամ առանձնացված ստորաբաժանմանը:

 

2.4.2. Սույն հրահանգի 2.4 կետի «է» ենթակետում նշված դեպքում ոչ ռեզիդենտի կողմից բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները համարվելու են ստացված հայաստանյան աղբյուրներից, եթե բեռները փոխադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հասցեից և (կամ) հասցեով:

Բեռի փոխադրման դեպքում փոխադրողը առաքողի կողմից իրեն վստահված բեռը հասցնում է նշանակված վայրը և այն հանձնում է բեռն ստանալու համար լիազորված անձին (ստացողին), իսկ առաքողը վճարում է բեռի փոխադրման համար սահմանված վարձը: Բեռի փոխադրումը հավաստվում է բեռնառաքիչին տրանսպորտային բեռնագիր (կոնոսամենտ կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթուղթ) հանձնելով:

Ֆրախտի (չարտերի) դեպքում մի կողմը (ֆրախտ տրամադրողը) մյուս կողմին (ֆրախտ ստացողին) բեռների փոխադրման համար վճարի դիմաց տրամադրում է տրանսպորտային միջոցի ամբողջ տարողունականությունը կամ դրա մի մասը` մեկ կամ մի քանի չվերթի համար:

 

Օրինակ 11. Սույն հրահանգի 2.2.1 կետում բերված օրինակ 2-ի վերջին պարբերությունում նշված դեպքում ռեզիդենտի կողմից ապրանքների տեղափոխում իրականացնող ոչ ռեզիդենտին վճարած 1300 ԱՄՆ-ի դոլարը վերջինիս համար համարվելու է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ (բեռների փոխադրում):

Սույն կետով նախատեսված դրույթները չեն տարածվում տրանսպորտային առաքումներից (երբ մի կողմը (առաքողը) վարձատրությամբ և մյուս կողմի (հաճախորդի` բեռն առաքողի կամ բեռն ստացողի) հաշվին կատարում կամ կազմակերպում է բեռի փոխադրման հետ կապված ծառայությունները) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կամ վայրի միջոցով ստացված եկամուտներին: Այդ դեպքում կիրառվում են սույն հրահանգի 2.2.2 կետում նշված դրույթները:

 

2.4.3. Սույն հրահանգի 2.4 կետի «ը» ենթակետում նշված դեպքում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ է համարվում ոչ ռեզիդենտին վճարած` նրա կողմից նշանակված իրացման և ավելի ձեռնտու գնի (որով միջնորդ ձեռնարկությունը փաստորեն իրականացրել է իրացման համար մատակարարված ապրանքի վաճառքը) տարբերությունը կամ տարբերության ոչ ռեզիդենտին պատկանող մասը` ըստ պայմանագրի: Այն դեպքերում, երբ որպես միջնորդ հանդիսանում է այլ ոչ ռեզիդենտը, ապա վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետությունում միջնորդական գործունեությունից ստացված եկամուտների հաշվարկման համար կիրառվում են սույն հրահանգի 2.2.3 կետի դրույթները:

Այդ գործարքներից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտները` նրա կողմից նշանակված իրացման գնի սահմաններում սույն հրահանգի 2.2.1 կետում նշված պայմանների բավարարման դեպքում համարվում են ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտ և Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա չեն:

Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծումը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտը հաշվարկվում է ներմուծված ապրանքների իրացումից ստացված ամբողջ գումարից ելնելով:

Սույն կետում նշված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ որպես միջնորդ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում նույն ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը կամ վայրը: Այդ դեպքերում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտը դիտվում է որպես Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կամ վայրի գործունեության արդյունք և հաշվարկվում է ներմուծված ապրանքների իրացումից ստացված ամբողջ գումարից ելնելով:

 

Օրինակ 12. Ռեզիդենտի կողմից ոչ ռեզիդենտի ապրանքներն ներմուծվում են Լեհաստանից և իրացվում Հայաստանի Հանրապետությունում` ոչ ռեզիդենտի կողմից նշանակված գներից ոչ պակաս, որոնցից ելնելով հաշվարկված եկամուտը կազմում է 25000 ԱՄՆ-ի դոլար (որը համապատասխանում է ներմուծված ապրանքների հաշիվ-ապրանքագրում (invoice) նշված արժեքին):

Ռեզիդենտի վարձատրությունը կատարվում է իրացված ապրանքների վաճառքից (փաստացի իրացման գներից ելնելով) ստացված եկամուտների 3%-ի չափով: Ռեզիդենտը ապրանքները փաստացի վաճառել է ոչ ռեզիդենտի կողմից նշանակված գներից ավելի բարձր գներով, որոնցից ելնելով հաշվարկված եկամուտը կազմում է 26000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտի կողմից նշանակված իրացման և ավելի ձեռնտու գների (որով միջնորդ ձեռնարկությունը փաստորեն իրականացրել է իրացման համար մատակարարված ապրանքի վաճառքը) տարբերության ստացած ամբողջ գումարը` 1000 ԱՄՆ-ի դոլարը (26000-25000) համարվելու է հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտ, իսկ 25000 ԱՄՆ-ի դոլարը` ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտ: Ռեզիդենտի եկամուտները կազմելու են 780 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (26000x3%): Այդ գործարքից ռեզիդենտից ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 25220 ԱՄՆ-ի դոլար (26000-780):

 

Օրինակ 13. Օրինակ 12-ում նշված դեպքում, եթե ռեզիդենտի վարձատրությունը կատարվում է իրացված ապրանքների գծով փաստացի իրացման գների և ոչ ռեզիդենտի կողմից նշանակված իրացման գների տարբերությունից ելնելով` 75%-ի չափով, ապա ոչ ռեզիդենտի կողմից նշանակված իրացման և ավելի ձեռնտու գների (որով միջնորդ ձեռնարկությունը փաստորեն իրականացրել է իրացման համար մատակարարված ապրանքի վաճառքը) տարբերության իրեն պատկանող մասը` 250 ԱՄՆ-ի դոլարը (26000-25000-1000x25%) համարվելու է հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտ, իսկ 25000 ԱՄՆ-ի դոլարը` ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտ: Ռեզիդենտի եկամուտները կազմելու են 750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (1000x75%): Այդ գործարքից ռեզիդենտից ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 25250 ԱՄՆ-ի դոլար (26000-750):

 

2.4.5. Հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտների թվին են դասվում նաև`

ա) անհատույց ստացված ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները (բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների),

բ) պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները.

գ) տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով եկամուտները.

դ) անվավեր ճանաչված գործարքներից ստացվող եկամուտները:

 

2.5. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ չեն համարվում`

 

2.5.1. Համատեղ գործունեության (երբ երկու կամ ավելի անձինք (մասնակիցները) միացնում են իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործում են` շահույթ ստանալու կամ օրենքին չհակասող այլ նպատակի հասնելու համար) նպատակով միավորվող միջոցները:

 

2.5.2. Արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատման դրական արդյունքը *2:

 

2.5.3. Օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

 

2.5.4. Օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարները:

 

3. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը և գործունեության վայրը

 

3.1. Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտը ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնում է ստորաբաժանման (ստորաբաժանումների) և (կամ) վայրի (վայրերի) միջոցով:

 

3.2. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանումն է (ներկայացուցչություն, մասնաճյուղ):

 

3.2.1. Սույն հրահանգի իմաստով` ներկայացուցչություն է համարվում ոչ ռեզիդենտի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է ոչ ռեզիդենտի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:

 

3.2.2. Սույն հրահանգի իմաստով` մասնաճյուղ է համարվում ոչ ռեզիդենտի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:

 

3.2.3. Ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանումն (ներկայացուցչությունը, մասնաճյուղը) իրավաբանական անձ չի և գործում է ոչ ռեզիդենտի հաստատած կանոնադրության հիման վրա:

Ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը նշանակվում է ոչ ռեզիդենտի կողմից ու գործում է նրա լիազորագրի հիման վրա:

 

3.3. Ոչ ռեզիդենտի գործունեության իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանում չունեցող ոչ ռեզիդենտի Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստացի վայրն է:

 

3.3.1. Վայրի թվին են դասվում, մասնավորապես, ոչ ռեզիդենտի Հայաստանի Հանրապետությունում գտնվող գրասենյակը, գործակալությունը, գործարանը, ֆաբրիկան, արտադրամասը, հանքահորը, հանքավայրը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարները հետախուզելու, արդյունահանելու և շահագործելու վայրը, պայմանագրով իրականացվող շինարարական, տեղակայման, մոնտաժային, կարգավորման, հավաքման, հետազոտման աշխատանքների, սարքավորումների սպասարկման, խորհրդատվական, այլ մասնագիտական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև նշված աշխատանքները վերահսկելու վայրը:

 

3.3.2. Ձեռնարկատիրական գործակալի միջոցով գործունեություն իրականացնելու դեպքում ոչ ռեզիդենտի գործունեության իրականացման վայր է համարվում ձեռնարկատիրական գործակալի գտնվելու վայրը:

Ձեռնարկատիրական գործակալը` ռեզիդենտ համարվող իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն կամ ֆիզիկական անձն է, որի գործունեությունը ոչ ռեզիդենտի կողմից վերահսկվում է հանձնարարության պայմանագրի, լիազորագրային կառավարման պայմանագրի կամ լիազորագրի (գրավոր լիազորագրություն) հիման վրա կամ այլ ձևով, և որը ոչ ռեզիդենտի (լիազորող անձի) համար իրականացնում է գործունեություն:

Ձեռնարկատիրական գործակալը գործունեությունը իրականացնում է, մասնավորապես, հետևյալ նպատակների համար`

ա) գնումներ կազմակերպելու, գնումներ կատարելու և այլ պայմանագրեր կնքելու,

բ) երրորդ անձանց հետ գործակալական պայմանագրային հարաբերություններ հաստատելու, լիազորող անձին պատկանող ապրանքները կանոնավոր ձևով կուտակելու, պահեստավորելու և լիազորող անձի անունից այլ անձանց այդպիսի ապրանքներ առաքելու,

գ) առևտրական պայմանագրեր կնքելիս կամ գնման պատվերներ կատարելիս լիազորող անձին ներկայացնելու:

Հանձնարարության պայմանագրով մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում է մյուս կողմի (հանձնարարողի) անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ): Հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրանց:

Գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ: Երրորդ անձի հետ իր անունից և պրինցիպալի հաշվին կնքված գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում գործակալը, թեկուզև պրինցիպալը վկայակոչված լինի գործարքում և գործարքը կատարելու հետ կապված անմիջական հարաբերությունների մեջ մտած լինի երրորդ անձի հետ: Երրորդ անձի հետ պրինցիպալի անունից և նրա հաշվին գործակալի կնքած գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում անմիջականորեն պրինցիպալը: Գործակալության պայմանագիրը կարող է կնքվել դրա գործողության որոշակի ժամկետով կամ առանց դրա:

 

4. Համախառն եկամտի նվազեցումները

 

Ստորաբաժանման կամ վայրի հարկվող շահույթը որոշելիս թույլատրվում է ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետությունում իր ստորաբաժանման կամ վայրի նպատակների համար կատարված ծախսերի, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեության կապակցությամբ կրած կորուստների չափով նվազեցում` սույն հրահանգով սահմանված կարգով ներկայացված հայտարարագրի հիման վրա:

Ստորաբաժանման հարկվող շահույթը որոշելիս նրա համախառն եկամուտը նվազեցվում է նաև սույն հրահանգով սահմանված այլ նվազեցումների չափով:

Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:

 

4.1. Ծախսերը

 

Համախառն եկամտից նվազեցվում են դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:

Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար ոչ ռեզիդենտի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:

Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռքբերման (և համապատասխան դեպքերում` այլ հարկատուների եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի (Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս) ծախսերի չափով` առանց հիմնավորող փաստաթղթերի: (Նախադասությունը հանվել է 10.05.01 N 02/605) 

Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես`

 

4.1.1. Նյութական (արտադրական բնույթի, վարչական և ընդհանուր տնտեսական նշանակության, իրացման (կոմերցիոն) բնույթի) ծախսերը:

Այստեղ ներառվում է նյութական ռեսուրսների (հումք, նյութեր, վառելիք, էներգիայի բոլոր տեսակներ, սահմանված կարգով անմիջականորեն դուրս գրվող գործիքներ, հարմարանքներ, սարքեր, լաբորատոր սարքավորումներ, հատուկ հագուստներ և այլ փոքրարժեք առարկաներ, համալրող շինվածքներ, կիսապատրաստուքներ, պահեստամասեր, դետալներ, տարա և այլն) արժեքը, որոնք հարկատուի գործունեության ընթացքում անմիջականորեն սպառվում են կամ իրենց արժեքն ամբողջությամբ փոխանցում են արտադրվող արտադրանքին, մատուցվող ծառայությանը (կապիտալացվում են):

Նյութական ռեսուրսները «նյութական ծախսեր» տարրում արտացոլվում են սկզբնական արժեքով, որը ձևավորվում է փաստացի ձեռք բերման գներից (անհատույց ստացվածները` ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով և, եթե այդ փաստաթղթերում նշված չէ գույքի արժեքը, ապա այն գնահատվում է տվյալ հարկատուի մոտ առկա համանման գույքի արժեքով (իսկ դրա բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով), իսկ կանոնադրական կապիտալին հիմնադիրների կողմից իրենց ավանդների դիմաց ներդրվածները` ըստ կողմերի պայմանավորվածության) և մինչև պահեստ տեղափոխման (փոխադրման) հետ կապված բոլոր ծախսերից (մատակարարող և վաճառահանող կազմակերպությունների վերադիրները (հավելավճարները), կոմիսիոն վարձահատուցումները, ապրանքային և ֆոնդային բորսաների ծառայությունների` ներառյալ բրոքերային ծառայությունների արժեքը, բեռնման-բեռնաթափման աշխատանքների, տրանսպորտային ծառայությունների արժեքը, եթե դրանք կատարվում են կողմնակի կազմակերպությունների կողմից, ինչպես նաև ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը, մաքսային ծառայության համար կատարված վճարները և տեղափոխման հետ կապված ապահովագրական վճարները)` առանց փոխհատուցվող հարկերի:

 

4.1.2. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, որի մեջ ներառվում են հարկատուների ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները:

Խթանող վճարներ են համարվում մասնավորապես արտադրական ցուցանիշների համար պարգևատրումները, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումը, պրոֆեսիոնալ վարպետության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները):

Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերի, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունը (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), անչափահասների արտոնյալ ժամերի, կերակրող մայրերին աշխատանքի ընթացքում տրվող ընդմիջումների, ինչպես նաև պետական պարտականությունների կատարման հետ կապված ժամանակի վարձատրությունը, աշխատանքի անվտանգությունն ապահովելու նպատակով բժշկական հետազոտությունների գծով ծախսումները, աշխատավարձի մասնակի պահպանմամբ հարկադրված արձակուրդում գտնվող աշխատողներին վճարվող գումարները, աշխատող դոնորներին հետազոտվելու (զննում), արյուն հանձնելու և յուրաքանչյուր անգամ արյուն հանձնելուց հետո հատկացվող հանգստի օրերի համար կատարվող վճարումները, աշխատողներին անվճար տրամադրվող հատուկ սննդի արժեքը, աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատողներին օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:

 

4.1.3. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները

 

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հարկատուների կողմից կատարվում են օրենքով սահմանված կարգով և չափերով` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից:

 

4.1.4. Ամորտիզացիոն մասհանումները` հարկատուի գործունեությանը բազմակի անգամներ մասնակցող ակտիվների ամորտիզացիայի (մաշվածության) գումարները, որոնց մեջ ներառվում են.

ա) հիմնական միջոցների վերականգնման համար ամորտիզացիոն մասհանումները:

Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից`

 

- շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար (բացառությամբ սույն խմբին անմիջապես հաջորդող խմբում նշվածների)` 20 տարի
- հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքերի և շինությունների համար` 10 տարի
- չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` 3 տարի
- հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար` 1 տարի
- այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար` 5 տարի:

Մինչև 50 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև աղետի գոտում գտնվող «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված` աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը *3:

Հարկատուին իրավունք է վերապահված իր հայեցողությամբ ընտրելու հիմնական միջոցների ամորտիզացիոն այլ նվազագույն ժամկետ, բայց ոչ պակաս տվյալ խմբի համար վերը նշված ժամկետներից:

Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես այդ հիմնական միջոցների սկզբնական արժեքի, օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում` վերագնահատված արժեքի և տվյալ խմբի համար վերը նշված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:

Ամորտիզացիոն մասհանումների չափը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա հիմնական միջոցների նկատմամբ որոշելու համար 1998 թվականի հունվարի 1-ից հետո ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետը որոշվում է որպես չամորտիզացված արժեքի գործակցի և հիմնական միջոցի տվյալ խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետի արտադրյալ.

 

Ժն = (Ա - Մ) x Ժ/Ա

 

որտեղ`

Ժն-ն` մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ձեռքբերված հիմնական միջոցի ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետն է.

Ա-ն` հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

Մ-ն` հիմնական միջոցի մաշվածության գումարն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

Ժ-ն` հիմնական միջոցների տվյալ խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է` վերը նշված աղյուսակի համաձայն:

 

Ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման նպատակով մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների սկզբնական արժեք է համարվում 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ դրանց հաշվեկշռային արժեքը (վերջիններիս սկզբնական արժեքը` հաշվի առած օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 1997 թվականի հունվարի 1-ը դրանց գծով կատարված վերագնահատումները)` հաշվի առնելով հիմնական միջոցների արժեքի վրա կատարվող ավելացումները:

1998 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների համար ամորտիզացիոն ժամկետ են համարվում վերը նշված աղյուսակով սահմանված ժամկետները:

 

Օրինակ 14. Ոչ ռեզիդենտը իր ստորաբաժանման միջոցով 1994 թվականի հոկտեմբերի 18-ին ձեռք էր բերել հիմնական միջոց` 1000,0 հազ. դրամ սկզբնական արժեքով: Տվյալ հիմնական միջոցի գծով մինչև 1998 թ. հունվարի 1-ը ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմա էր սահմանված 12%:

1994 թ. երկու ամիսների համար ամորտիզացիոն մասհանումների գումարը կազմում է 20, հազ. դրամ (1000,0x12%x2/12):

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» թիվ 73 որոշման համաձայն ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը կատարել է վերագնահատում 1995 թ. հունվարի 1-ի դրությամբ և վերը նշված հիմնական միջոցի վերագնահատված արժեքը կազմել է 3500,0 հազ. դրամ, իսկ մինչև 1995 թ. հունվարի 1-ը հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների գումարը վերագնահատված արժեքով կազմել է 70,0 հազ. դրամ:

1995-1997 թթ. համար տարեկան ամորտիզացիոն մասհանումների գումարը կազմում է 420,0 հազ. դրամ (3500,0x12%):

Ընդունենք տվյալ հիմնական միջոցի համար ամորտիզացիոն նվազագույն ժամկետ 1998թ. հունվարի 1-ից հետո սահմանվել է 5 տարի: Հետևաբար, առ 01.01.98 թ. դրությամբ տվյալ հիմնական միջոցի ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետը (Ժն) կկազմի 3,1տարի ((3500,0-1330,0)x5/3500,0):

Տվյալ հիմնական միջոցի գծով հետագա տարիների ամորտիզացիոն մասհանումների գումարը այլ հավասար պայմաններում կկազմի, համապատասխանաբար` 1998 թ. տարեկան կտրվածքով` 700,0 հազ. դրամ, 1999թ.` 700,0 հազ. դրամ, 2000 թ.` 700,0 հազ. դրամ և 2001թ.` 70,0 հազ դրամ:

 

Տարվա ընթացքում նոր հիմնական միջոցներ մուտքագրելու դեպքում հարկատուները հաշվետու տարում վերջիններիս գծով ամորտիզացիոն մասհանումները հաշվարկում են այդ հիմնական միջոցները իրենց մոտ մուտքագրելու ամսվան հաջորդող ամսվանից սկսած:

Լրիվ ամորտիզացված հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն մասհանումներ չեն կատարվում:

Հարկվող շահույթը որոշելիս հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները հաշվի չեն առնվում (բացի մինչև 1997 թ. հունվարի 1-ը և 1999 թ. հունվարի 1-ից հետո օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատումներից): Դա մասնավորապես ենթադրում է, որ.

- վերագնահատման արդյունքում առաջացած հիմնական միջոցների արժեքի աճը գնում է հարկատուի լրացուցիչ կապիտալի ավելացմանը, հետևաբար, հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն մասհանումները (դրանց վերագնահատումից հետո ևս (բացի վերը նշված վերագնահատումներից)) պետք է կատարվեն վերջիններիս սկզբնական արժեքից (օրինակում` 3500,0 հազ. դրամ) ելնելով.

- հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցումների մեջ հիմնական միջոցների օտարման դեպքում (բացի անհատույց տրամադրումը) մտցվում է վերջիններիս մնացորդային արժեքը (սկզբնական արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը):

բ) Վարձակալի կողմից երկարաժամկետ վարձակալված (ֆինանսական վարձակալություն) հիմնական միջոցների համար կատարվող ամորտիզացիոն մասհանումները:

Վարձակալի կողմից երկարաժամկետ վարձակալված (ֆինանսական վարձակալություն) հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն մասհանումները կատարվում են սույն կետի «ա» ենթակետում նշված կարգով և տվյալ հիմնական միջոցների գծով վերը նշված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից ելնելով: Այս դեպքում վարձատուն ամորտիզացիոն մասհանումներ չի կատարում:

գ) Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները:

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշվում է հարկատուի կողմից` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Այդ ժամկետների որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է սահմանվում 10 տարի, բայց ոչ ավել, քան հարկատուի գործունեության ժամկետն է:

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես դրանց սկզբնական արժեքի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված (որոշված) ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցումների մեջ ոչ նյութական ակտիվների օտարման դեպքում (բացառությամբ անհատույց տրամադրումը) մտցվում է վերջիններիս մնացորդային արժեք (սկզբնական արժեքի և կատարված ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը):

դ) Փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածությունը:

Փոքրարժեք և արագամաշ առարկաների գծով ծախսերը կազմակերպությունում ընդունված հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան: Եթե կազմակերպությունը չի ներկայացրել փոքրարժեք և արագամաշ առարկաների գծով հաշվապահական հաշվառման քաղաքականություն, ապա փոքրարժեք և արագամաշ առարկաների արժեքը մարվում է.

- շահագործման հանձնման պահին 50 տոկոսի չափով և դուրսգրման պահին` մնացած 50 տոկոսի չափով, մաշվածքի հաշվարկման միջոցով,

- շահագործման հանձնման պահին 100 տոկոսի չափով, մաշվածքի հաշվարկման միջոցով:

Ընդ որում, եթե փոքրարժեք և արագամաշ առարկաների մեկ միավորի արժեքը չի գերազանցում 10,0 հազ. դրամը, կարող են դուրս գրվել ծախսերով` արտադրություն բացթողնման կամ շահագործման հանձնման պահին:

Սեզոնային և ժամանակավոր ճանապարհների, մինչև 2 տարի շահագործման ժամկետով ժամանակավոր կառույցների, հատուկ գործիքների և հարմարանքների, փոխարինվող սարքավորումների արժեքը մարվում է ըստ համապատասխան սահմանված նորմայի կամ նախահաշվային դրույթի, որը հաշվարկվում է ելնելով դրանց կառուցման, պատրաստման (ձեռքբերման) ծախսերի նախահաշվից և այդ ճանապարհների, կառույցների, գործիքների ու հարմարանքների օգնությամբ պլանավորված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) թողարկումից:

Թույլատրվում է անհատական պատվերների կատարման համար նախատեսված հատուկ գործիքների և հարմարանքների արժեքն ամբողջությամբ մարել դրանց` արտադրության բացթողնման պահին:

(4.1.4 կետը լրաց., խմբ. 10.05.01 N 02/605)

 

4.1.5. Ապահովագրական վճարները

Այստեղ մասնավորապես ներառվում են որպես ապահովադիր հանդես եկող հարկատուի գույքի (հիմնական միջոցների, արտադրական պաշարների, պատրաստի արտադրանքի և համապատասխան այլ ակտիվների) ապահովագրության նպատակով մուծված ապահովագրավճարների գումարները (բացի սույն հրահանգի 4.1.1 ենթակետում նշված տեղափոխման հետ կապված ապահովագրական վճարներից), ինչպես նաև ապահովադիր հանդես եկող հարկատուի կողմից իր աշխատողների համար մուծված ապահովագրավճարների գումարները, եթե այդ վճարումների կատարումը պարտադրված է օրենքով:

(4.1.5 կետը լրաց. 10.05.01 N 02/605)

 

4.1.6. Չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը (բացի սույն հրահանգի 4.1.1 ենթակետում նշված մաքսատուրքերից) և այլ պարտադիր վճարները (այդ թվում նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում սեփականաշնորհման գործառնություններից փոխանցման ենթակա գումարները):

 

4.1.7. Վարկերի և այլ փոխառությունների տոկոսները

Այստեղ մասնավորապես ներառվում են հարկատուների կողմից ստացված բոլոր տեսակի վարկերի (կարճաժամկետ (մեկ տարուց ոչ ավելի մարման ժամկետով), երկարաժամկետ (մեկ տարուց ավելի մարման ժամկետով), տարկետված, հետաձգված, երկարաձգված, ժամկետանց), դրամական և գույքային փոխառությունների (այդ թվում նաև արտարժույթով ստացվածներինը) և այլ ներգրավված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսները, գույքի երկարաժամկետ (ֆինանսական) վարձակալության դիմաց հաշվարկված տոկոսները:

 

4.1.8. Երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և այլ բանկային ծառայությունների համար վճարները:

 

4.1.9. Գովազդային ծախսերը

Գովազդային ծախսեր են համարվում տարբեր տեսակի տեղեկատվական միջոցներով անորոշ թվով անձանց շրջանում հարկատուների, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին այն տեղեկությունները տարածելու համար կատարվող ծախսերը, որոնք կոչված են ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունն այդ հարկատուների, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

Այդ ծախսերի մեջ մասնավորապես ներառվում են ցուցահանդեսներին, տոնավաճառներին մասնակցությունը, ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպման միջոցառումների հետ կապված ծախսերը, ապրանքների նմուշների արժեքը, որոնք պայմանագրերի համաձայն անվճար տրվում են անմիջականորեն գնորդներին կամ միջնորդներին և ենթակա չեն վերադարձման: Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գովազդի ծախսերն` ամբողջությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:

 

4.1.10. Ներկայացուցչական ծախսերը

Ներկայացուցչական ծախսեր են համարվում հարկատուի կատարած այն ծախսերը, որոնք կապված են փոխշահավետ համագործակցություն հաստատելու և այն պահպանելու նպատակով բանակցություններ վարելու համար այլ հարկատուների ներկայացուցիչների, ինչպես նաև հարկատուի խորհրդի ու վերստուգիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար այլ մասնակիցների ընդունման ու սպասարկման հետ:

Այդ ծախսերի մեջ մասնավորապես ներառվում են ներկայացուցիչների (մասնակիցների) պաշտոնական ընդունելության (նախաճաշ, ճաշ կամ այլ համանման միջոցառում), նրանց տրանսպորտային և հյուրանոցային ապահովման, կուլտուրական միջոցառումների կազմակերպման, բանակցությունների և կուլտուրական միջոցառումների ծրագրի ժամանակ բուֆետային սպասարկման, հուշանվերների, կազմակերպության հաստիքացուցակում չգտնվող թարգմանիչների ծառայության վճարման հետ կապված ծախսերը: Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող ներկայացուցչական ծախսերը:

 

4.1.11. Մարքետինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում) հետ կապված ծախսերը.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում` ամբողջությամբ.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:

(4.1.11 կետը խմբ. 14.03.02 N 02/354)

 

4.1.12. Գործուղման ծախսերը

Գործուղման ծախսեր են համարվում հարկատուին կամ նրա աշխատողներին աշխատանքի մշտական վայրից (քաղաք, գյուղ և այլն) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարների հետ կապված` հարկատուի կատարած ծախսերը:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը (մասնավորապես` օրապահիկ, գիշերավարձ, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր և այլն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերը հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված չափի սահմաններում:

Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործուղման ծախսերի ձևակերպման ժամանակ առանց հիմնավորող փաստաթղթերի օրապահիկի ծախսերը հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող մասով:

 

4.1.13. Դատական ծախսերը:

 

4.1.14. Հարկատուի կողմից այլ անձանց պատճառած վնասի հատուցումը:

 

4.1.15. Քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ պատժամիջոցները, բացառությամբ պետական և համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերի, տուգանքների և այլ գույքային պատժամիջոցների:

 

4.1.16. Աշխատողների (աշխատուժի) հավաքագրման ծախսերը:

 

4.1.17. Աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը:

 

4.1.18. Ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը:

 

4.1.19. Հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված ծախսերը:

 

4.1.20. Վարձակալված հիմնական միջոցների դիմաց վարձակալական վճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսումները:

 

4.1.21. Կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ծախսերը:

Կադրերի պատրաստման ծախսեր են համարվում առկա արտադրական գործընթացներին և ընթացակարգերին, աշխատանքի կազմակերպման եղանակներին կամ մեթոդներին տիրապետելու համապատասխան որակավորում ապահովելու նպատակով հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության նպատակով հարկատուի կատարած ծախսերը (դասընթացի արժեքը): Ընդ որում, վերջիններս չեն ներառում գործուղման ծախսերը, որոնք հաշվառվում են համապատասխան ծախսային հոդվածներով: Կադրերի վերապատրաստման ծախսեր են համարվում արտադրական նոր գործընթացների և ընթացակարգերի յուրացման, աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղված այլ եղանակների կամ մեթոդների ներդրման նպատակով որակավորման հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության նպատակով հարկատուի կատարած ծախսերը (դասընթացի արժեքը): Ընդ որում, վերջիններս չեն ներառում գործուղման ծախսերը, որոնք հաշվառվում են համապատասխան ծախսային հոդվածներով:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս նման բնույթի ծախսերը հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված նորմաների սահմաններում:

 

4.1.22. Ծառայության երաշխիքային ժամկետ ունեցող արտադրատեսակների (ապրանքների) երաշխիքային նորոգման և սպասարկման ծախսերը:

 

4.1.23. Գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների հետ կապված ծախսերը:

 

4.1.24. Արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների վճարման հետ կապված ծախսերը:

 

4.1.25. Պարապուրդի ժամանակ վճարվող գումարները:

 

4.1.26. Աշխատունակությունը ժամանակավորապես կորցրած աշխատողներին մինչև փաստացի աշխատավարձի չափը ապահովելու համար տրվող լրավճարները:

 

4.1.27. Կոնսերվացված արտադրական հզորությունների և օբյեկտների պահպանման հետ կապված ծախսերը:

 

4.1.28. Խոտանից կորուստները:

Այստեղ ներառվում են հայտնաբերված վերջնական խոտանի արժեքը, խոտանի շտկման ծախսերը, ինչպես նաև երաշխավորված նորոգման ծախսերը:

 

4.1.29. (4.1.29 կետը հանվել է 14.03.02 N 02/354)

 

4.1.30. Ներարտադրական պատճառներով պարապուրդից կորուստները:

 

4.1.31. Վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վճարված կոմիսիոն վարձատրության ծախսերը:

 

4.2. Հարկվող շահույթը որոշելիս (բացի սույն հրահանգի 4.1 կետում նշված ծախսերից) համախառն եկամուտը նվազեցվում է նաև.

 

4.2.1. *4 Հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով, իսկ վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով:

Հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և ամորտիզացվում են սույն հրահանգի 4.1.4 կետի «ա» ենթակետում նշված կարգով:

Վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը ամորտիզացնում է սույն հրահանգի 4.1.4 կետի «ա» և «բ» ենթակետերում նշված կարգով: Վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդն չի նվազեցվում վարձակալի համախառն եկամտից:

Սույն հրահանգի իմաստով հիմնական միջոցի (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա):

(4.2.1 կետը փոփ. 10.05.01 N 02/605)

 

4.2.2. Բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների ծախսերի չափով` սույն հրահանգի 4.1.4 կետի «գ» ենթակետում նշված (ոչ նյութական ակտիվների համար սահմանված ամորտիզացիոն մասհանումների կատարման) կարգով:

 

4.2.3. Գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերի չափով` այդ ծախսերի կատարման տարվա ընթացքում ամբողջովին:

Շահութահարկի հաշվարկման իմաստով գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը) սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

4.2.4. Տվյալ տարվա համախառն եկամտի ստացման հետ կապված, տեխնոլոգիապես անհրաժեշտ արտադրանք չտված արտադրության ծախսերը:

 

4.3. Շահութահարկի հաշվարկման ժամանակ ծախս չեն համարվում`

 

4.3.1. այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները (այդ թվում` համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները).

4.3.2. արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատման բացասական արդյունքը*2:

4.3.3. օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման բացասական արդյունքը` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

 

4.4. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում հետևյալ ծախսերը`

 

4.4.1. Վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները:

Վնասակար նյութեր են համարվում այլ քիմիական և կենսաբանական նյութերը, ինչպես նաև աղմուկի, վիբրացիայի, մագնիսական դաշտի, ռադիոակտիվ ճառագայթների ու այլ վնասակար ֆիզիկական ներգործությունը, որոնք, ներթափանցելով շրջակա միջավայր և կենդանի օրգանիզմներ ներկա ու ապագա սերունդների մոտ կարող են առաջացնել կենսագործունեության խախտումներ:

Շրջակա միջավայր է համարվում համատեղ կերպով և անմիջականորեն մարդկանց ու իրենց տնտեսությունների վրա ազդող կենդանի, կենդանական ծագում չունեցող և սոցիալական միջավայրերի համախմբությունը:

 

4.4.2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, մարքեթինգի, կադրերի պատրաստման և վերապատրաստման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը:

(4.4.2 կետը լրաց. 14.03.02 N 02/354)

 

4.4.3. Հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը:

Հատուկ սննդի համար կատարված ծախս է համարվում աշխատանքի առանձնահատկությամբ պայմանավորված հնարավոր վնասակար հետևանքները կանխարգելելու նպատակով աշխատողներին տրվող սննդի գծով հարկատուի կատարած ծախսերը:

Արտահագուստի և այլ հանդերձանքի համար կատարված ծախսեր են համարվում աշխատողների համար անվտանգության կանոններն ապահովելու հիգիենիկ պահանջները բավարարելու նպատակով հագուստի ձեռքբերման ծախսերը, ինչպես նաև հարկատուի կողմից ձեռք բերված` աշխատողների աշխատանքային պարտավորությունները կատարելու համար հատուկ հանդերձանքի գծով ծախսերը: Սույն հրահանգի կիրառման նպատակով հանդերձանքը կհամարվի հատուկ, եթե այդ հանդերձանքի օգտագործմամբ աշխատանքային պարտավորությունների կատարումը հարկատուի կողմից ներկայացվող պարտադիր պահանջ է:

 

4.4.4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում` օրապահիկի ծախսերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը:

 

4.4.5. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերը:

 

4.4.6. Առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը):

 

Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն հրահանգի 4.4.1-4.4.6 կետերով նախատեսված ծախսերի համար նվազեցման թույլատրելի չափը չի սահմանվել, ապա համախառն եկամուտը նվազեցվում է փաստացի կատարված նմանատիպ ծախսերի ողջ գումարի չափով:

 

4.4.7. Պետական կամ համայնքների բյուջեներ գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության համար վճարների դիմաց գանձվող տույժեր և տուգանքները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվողներից:

 

4.4.8. Անհատույց տրամադրած ակտիվները, ներած պարտավորությունները, բացառությամբ սույն հրահանգի 4.7.5 կետում նախատեսված դեպքերի:

 

4.4.9. Միավորումներին տրամադրված հատկացումները:

 

4.4.10. Սպասարկող արտադրությունների և տնտեսությունների պահպանման ծախսերը:

Դրանք այն արտադրություններն ու տնտեսություններն են, որոնց գործունեությունը կապված չէ տվյալ ոչ ռեզիդենտի ստեղծման նպատակը հանդիսացող արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ:

 

4.4.11. Հարկատուի կողմից արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը:

 

4.4.12. Այն եկամուտների (մասնավորապես, շահաբաժինների) ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից:

(4.4.12 կետը լրաց. 14.03.02 N 02/354)

 

4.5. Կորուստները

 

4.5.1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի մթերման, պահպանման և իրացման պրոցեսում բացահայտված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող` փաստաթղթերով հիմնավորված նյութական ռեսուրսների պակասորդից և փչացումներից առաջացած փաստացի կորստի (բնական կորուստ) չափով` տվյալ տարվա ընթացքում:

Կորստի նորմաները կիրառվում են միայն փաստացի պակասորդի առկայության դեպքում: Կորստի նորմաների բացակայության դեպքում կորուստը համարվում է գերնորմատիվային պակասորդ:

Գույքի պակասորդները, ինչպես նաև բնական կորստի նորմաներից ավելի փչացումները ձևակերպվում են մեղավոր անձանց վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված բնական կորստի չափերը գերազանցող կորստի դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է այդ կորստի չափով`

ա) վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում` կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման տարում, կամ`

բ) վնաս պատճառած անձին չպարզելու կամ վնաս պատճառած անձից անհրաժեշտ գումարները վերականգնելու անհնարինության հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում` վերջինիս ընդունման տարում, կամ`

գ) անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում` վերջինիս ուժի մեջ մտնելու տարում:

 

4.5.2. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի պատահական կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ այն հայտնաբերվելու տարվա ընթացքում:

Շահութահարկով հարկման առումով որպես պատահական կորուստ է ընդունվում հարկատուի գույքի (շենքեր, շինություններ, այլ հիմնական միջոցներ, ապրանքանյութական պաշարներ և այլ նյութական արժեքներ) փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորուստը (ոչնչացումը, վնասումը կամ որակական հատկանիշների անկումը), որը տեղի է ունենում հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների, ինչպես նաև օրենսդրության փոփոխության (գործունեության տեսակի արգելում, ազգայնացում և այլն) հետևանքով (ներառյալ տարերային աղետների հետևանքների կանխման կամ վերացման հետ կապված ծախսերը):

 

4.6. Ծախսերի և փաստացի կորուստների բաշխում

 

Թույլատրվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի և փաստացի կորուստների բաշխում ոչ ռեզիդենտի և Հայաստանի Հանրապետությունում նրա ստորաբաժանման կամ վայրի միջև: Բաշխված ծախսերը ներառում են, մասնավորապես, կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը` կատարված ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

 

Օրինակ 15. Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտը ստորաբաժանման միջոցով իրականացված գործունեության գծով ստացել է հետևյալ արդյունք.

  ա) հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ` 9,8 մլն դրամ.
  բ) ստորաբաժանման համար կատարված ծախսեր` 
այդ թվում`
2,6 մլն դրամ.
- ստորաբաժանման կողմից անմիջականորեն Հայաստանի Հանրապետությունում կատարված ծախսեր (ստորաբաժանման աշխատակազմի վարձատրությանն ուղղվող միջոցներ, հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ, գրասենյակի վարձակալության վճար, տրանսպորտային ծախսեր և այլն)` 2,1 մլն դրամ.
- ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից բաշխված կառավարչական և ընդհանուր վարչական ծախսեր (կադրերի պատրաստում և վերապատրաստում, գործուղման ծախսեր և այլն)` 0,3 մլն դրամ.
- այլ նվազեցումներ (գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի մյուս կողմին հատուցվող (վերադարձվող) միջոցներ)` 0,2 մլն դրամ.
  գ) հարկվող շահույթ`  7,2 մլն դրամ:

 

4.7. Այլ նվազեցումները

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

 

4.7.1. Գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի մյուս կողմին հատուցվող (վերադարձվող) միջոցների գումարի չափով:

 

4.7.2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:

(4.7.2 կետը խմբ. 14.03.02 N 02/354)

 

4.7.3. *5 Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով:

Նախկինում սահմանված կարգով դուրս գրված և հարկատուի համախառն եկամտի մեջ մտցված կրեդիտորական պարտքերը առնվազն հինգ տարի հաշվառվում են վերջինիս մոտ, հնարավորության դեպքում պարտատիրոջը վերադարձնելու նպատակով: Հինգ տարիների ընթացքում պարտքը պարտատիրոջը չվերադարձնելու դեպքում հարկատուն այն կարող է դուրս գրել իր հաշվառումից:

(4.7.3 կետը փոփ. 14.03.02 N 02/354)

 

4.7.4. Հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ երեք տարիներին ավել ցույց տրված եկամտի և (կամ) պակաս ցույց տրված նվազեցման չափով:

 

4.7.5. Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններում հաշվառման կանգնած ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0,25 տոկոսի չափով:

(4.7.5 կետը խմբ. 10.05.01 N 02/605)

 

4.7.6. Ռեզիդենտ իրավաբանական անձի լուծարման դեպքում` հարկատուի բաժնետոմսերի (փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի և բաժնեմասի հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով:

 

4.7.7. Հարկատուի կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռքբերման և սեփականաշնորհմանը մասնակցելու նպատակով ներդրման արժեքների, իսկ ինվեստիցիոն ֆոնդերում ներդրման դեպքերում` դրանց անվանական և ձեռքբերման (հաշվեկշռային) արժեքների տարբերության չափով:

 

4.7.8. Հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված սույն հրահանգի 4.1.2 կետում թվարկված նվազեցման (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների) 150 տոկոսի չափով:

Սույն կետում նշված նվազեցումը կատարվում է սույն հրահանգի 4.1.2 կետում նշված նվազեցումից անկախ:

Սույն կետում նշված նվազեցումը իրականացնելիս, որպես վարձու աշխատող հաշմանդամներ, բացի հիմնական գործունեության մեջ ներգրավված հաստիքային աշխատող հաշմանդամներից, ներառվում են նաև համատեղության կարգով այլ ձեռնարկություններից և կազմակերպություններից աշխատանքի ընդունված հաշմանդամները և քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարող հաշմանդամները:

 

4.8. Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը

 

4.8.1. Արտադրանքի արտադրության և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի (նյութական, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովագրության, արտադրական նշանակության հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ (այդ թվում` երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների գծով), նորոգում և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են տվյալ արտադրանքի և ծառայությունների իրացմանը համապատասխան:

 

4.8.2. Առևտրական գործունեություն իրականացնող հարկատուների մոտ ապրանքների ձեռքբերման արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ապրանքների իրացմանը համապատասխան:

 

4.8.3. Սույն հրահանգի 4.8.1 և 4.8.2 կետերում չնշված ակտիվների (հիմնական միջոցների և այլ ակտիվների) մնացորդային արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ակտիվների իրացմանը համապատասխան:

 

4.8.4. Հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսերի (կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովագրություն, գործուղումներ, նյութական և տրանսպորտային սպասարկում, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների նորոգում, պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաստում և վերապատրաստում, աշխատուժի հավաքագրման հետ կապված ծախսեր, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների հետ կապված ծախսեր), արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն), ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի (գյուտարարական և ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքների և այլն), գործառնական այլ ծախսերի (կոնսերվացված արտադրական հզորությունների և օբյեկտների պահպանման, կարճաժամկետ արժեթղթերի իրացման, հումքի, նյութերի իրացման հետ կապված ծախսեր և այլն) և ինվեստիցիոն ծախսերի (երկարաժամկետ ակտիվների իրացման և այլ օտարման և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են (որի ընթացքում դրանք կատարվել են):

(4.8.4 կետը փոփ. 14.03.02 N 02/354)

 

4.8.5. Հարկատուի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (վարկերի, դրամական և այլ գույքային փոխառությունների հաշվարկված տոկոսներ, վարկերի, դրամական և այլ գույքային փոխառությունների ստացման հետ կապված ծախսեր, գույքի երկարաժամկետ (ֆինանսական) վարձակալության դիմաց տոկոսներ և վարձակալության հետ կապված այլ ծախսեր, արժեթղթերի թողարկման և տարածման հետ կապված ծախսեր և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են (որի ընթացքում դրանք կատարվել են):

 

4.8.6. Նախորդ տարիներում ավել ցույց տրված եկամտի (պակաս ցույց տրված նվազեցումների) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են դրանց հայտնաբերման տարվա ընթացքում:

 

5. Շահութահարկի դրույքաչափերը

 

5.1. Շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

(5.1 կետը խմբ. 10.05.01 N 02/605)

 

5.2. (5.2 կետն ուժը կորցրել է 10.05.01 N 02/605)

 

5.3. Առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարներ:

 

5.4. Շահութահարկի տարբեր դրույքաչափերով (այդ թվում` շահութահարկի հաստատագրված վճարներով) հարկվող գործունեության տեսակներ իրականացնող հարկատուները շահութահարկը վճարում են գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված առանձին դրույքաչափերով: Այդ նպատակով հարկատուն վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում` ըստ գործունեության առանձին տեսակների:

Շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկվող գործունեության տեսակներ իրականացնող հարկատուները ըստ գործունեության առանձին տեսակների հարկվող շահույթների որոշման ժամանակ ընդհանուր արտադրական և ընդհանուր տնտեսական ծախսերը (օրինակ, կառավարման ապարատի աշխատավարձ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների նորոգում, պահպանում և շահագործում, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծախսեր), որոնք ըստ գործունեության առանձին տեսակների հնարավոր չէ առանձնացնել, բաշխում են ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ գործունեության առանձին տեսակների գծով ստացված համախառն եկամուտների տեսակարար կշիռներից:

Ըստ գործունեության առանձին տեսակների համախառն եկամուտների և նվազեցումների չվարելու դեպքում դրանց մեծությունը որոշվում է (ղեկավարվելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով)` հիմք ընդունելով հարկատուի ակտիվները, գույքագրման և չափագրման տվյալները, օրենքով սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, համանման պայմաններում գործող այլ տնտեսվարող սուբյեկտների միջև կիրառվող գների մակարդակը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ նորմեր:

(Պարբերությունն ուժը կորցրել է 10.05.01 N 02/605)

(5.4 կետը փոփ. 10.05.01 N 02/605)

 

6. Շահութահարկի արտոնությունները

 

6.1. Շահութահարկի վճարումից ազատվում են.

 

6.1.1. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները (բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեություն իրականացնող հարկատուների) իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 10.05.01 N 02/605)

Սույն հրահանգի իմաստով` գյուղատնտեսական արտադրանք է համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`

- հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.

- տեխնիկական մշակաբույսերը.

- պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսեր և փակ գրունտի արտադրանքը.

- դաշտային մշակման կերային մշակաբույսերը.

- կերարտադրության այլ արտադրանքը.

- պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.

- ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.

- ծառերի և թփերի սածիլները.

- ծառերի և թփերի տնկիները.

- անասնաբուծության արտադրանքը.

- խոզաբուծության արտադրանքը.

- ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.

- թռչնաբուծության արտադրանք.

- ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանք.

- եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանք.

- ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանք.

- ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանք:

Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա:

Սույն կետում նշված հարկատուների գործունեության այլ տեսակներից ստացված շահույթը ենթակա է շահութահարկով հարկման սույն հրահանգով սահմանված ընդհանուր կարգով:

 

6.1.2. (6.1.2 կետն ուժը կորցրել է 10.05.01 N 02/605) 

 

6.2. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգումը

 

6.2.1. Բնական գազի, էլեկտրական և ջերմային էներգիայի, խմելու և ոռոգման ջրի արտադրության, տեղափոխման և վաճառքի գործարքների և գործառնությունների, ջրահեռացման ծառայությունների, երկաթուղային փոխադրումների իրացման, ինչպես նաև պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքների կամ իրավական ակտերի համապատասխան ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը: Նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների իրացման դիմաց մասնակի վճարումների դեպքում վճարման հաշվետու ժամանակաշրջանում շահութահարկի վճարումը կատարվում է ստացված գումարներին համամասնորեն:

 

6.2.2. Սույն հրահանգի 6.2.1 կետում նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով հարկային հաշվառումը տարվում է սույն հրահանգի 8 կետում նշված ընդհանուր կարգով:

 

6.2.3. Շահութահարկի վճարման ընդհանուր կարգով և շահութահարկի վճարման ժամկետի հետաձգմամբ միաժամանակ աշխատող հարկատուների նկատմամբ կիրառվում են 5.4 կետի դրույթները:

(6.2.3 կետը լրաց. 10.05.01 N 02/605) 

 

6.3. Հարկային արտոնությունների սահմանումը

 

Շահութահարկից ազատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնություններ սահմանվում են օրենքով:

 

7. Հարկային հաշվառումը

 

7.1. Հաշվեգրման եղանակով հաշվառումը

 

7.1.1. Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:

 

7.1.2. Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում հարկատուն եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է, համապատասխանաբար ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

 

7.2. Հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվառման առանձնահատկությունները

 

7.2.1. Եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է անվերապահ վճարման (հատուցման) հարկատուին կամ վերջինս կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, որոնք ճանաչվել են գործարքի կամ պայմանագրի մյուս մասնակցի կողմից, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս:

 

7.2.2. Ապրանքների իրացումից հասույթի ճանաչման պահը մատակարարից (վաճառողից) գնորդին դրանց սեփականության իրավունքի փոխանցման պահն է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում:

 

7.2.3. Հարկատուի կողմից ծառայություններ մատուցելու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքից բխող ծառայությունների մատուցումն ավարտելու (այդ թվում նաև` ըստ փուլերի) պահից:

 

7.2.4. Տոկոսների տեսքով եկամուտների ստացման իրավունքի ճանաչման պահի իմաստով անհրաժեշտ է հաշվի առնել, որ տոկոսների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված պարտքի (փոխատվության) պայմանագրով նախատեսված պարտքի (փոխատվության) ժամկետը լրանալու պահից:

Եթե պարտքի (փոխատվության) պայմանագրով նախատեսված պարտքի (փոխատվության) ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա ըստ հաշվետու ժամանակաշրջանների եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան:

 

7.2.5. Գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտների ստացման իրավունքի ճանաչման պահի իմաստով անհրաժեշտ է հաշվի առնել, որ վարձավճարի տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված վարձակալական պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետը լրանալու պահից: Եթե վարձակալական պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա ըստ հաշվետու ժամանակաշրջանների եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան:

 

7.2.6. Շահաբաժինների տեսքով եկամուտների ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի ժողովի կողմից բաշխման մասին որոշման ընդունման օրը (բայց ոչ ուշ շահաբաժինների բաշխման օրենսդրությամբ սահմանված ժամկետները, եթե օրենսդրությամբ սահմանված են շահաբաժինների բաշխման ժամկետներ և չափեր):

(7.2.6 կետը լրաց. 14.03.02 N 02/354) 

 

8. Հարկվող օբյեկտի որոշման առանձնահատկությունները

 

8.1. Եթե ոչ ռեզիդենտի և այլ անձի միջև ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են նույնանման գործարքներում սովորաբար առկա պայմաններից, ապա ցանկացած եկամտի նկատմամբ, որը կարող էր հաշվեգրել եկամուտները վճարող անձը, բայց ստեղծված պայմանների պատճառով չի հաշվեգրել, հարկային տեսչության մարմինները կարող են իրականացնել հարկային ճշգրտում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության սահմանված կարգով:

 

8.2. Եթե ոչ ռեզիդենտն իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս, չվարելով առանձնացված հաշվառում, ինչը թույլ չի տալիս որոշել ստորաբաժանման կամ վայրի միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը, ապա այն կարող է որոշվել հաշվարկի հիման վրա` հարկատուի և հարկային տեսչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով:

Համաձայնեցված եղանակը հիմք է ծառայում հարկվող շահույթը որոշելիս, քանի դեռ չկա դրա փոփոխման համար բավարար ծանրակշիռ պատճառ: Այսինքն, մեկ անգամ կիրառված եղանակը չպետք է փոփոխվի միայն այն պատճառով, որ հետագայում կիրառվելիք եղանակը թույլ կտա ստանալ առավել բարենպաստ արդյունքներ:

Սույն կետում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի գործունեությունից ստացված հարկվող շահույթը կարող է որոշվել`

 

8.2.1. Ոչ ռեզիդենտի համընդհանուր գործունեության հասույթում Հայաստանի Հանրապետությունում գործունեությունից ստացած ապրանքների (ծառայությունների) իրացումից ընդհանուր հասույթի տեսակարար կշռով:

 

Օրինակ 16. Ոչ ռեզիդենտն իր գործունեությունն իրականացրել է մի քանի երկրներում (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում` ստորաբաժանման միջոցով), որոնց գծով առանձնացված հաշվառում չի վարվել, և հարկվող շահույթը որոշվել է ոչ ռեզիդենտի համընդհանուր գործունեության հասույթում Հայաստանի Հանրապետությունում գործունեությունից ստացած ապրանքների (ծառայությունների) իրացումից ընդհանուր հասույթի տեսակարար կշռով (ոչ ռեզիդենտի և հարկային տեսչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով).

 

հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ` 9,8 մլն դրամ
ոչ ռեզիդենտի համընդհանուր գործունեությունից հասույթ` 49,0 մլն դրամ
տեսակարար կշիռ (9,8/49,0x100%)` 20%
ոչ ռեզիդենտի համընդհանուր ստացված շահույթ` 16,0 մլն դրամ
հարկվող շահույթը (16,0x20%)` 3,2 մլն դրամ

 

8.2.2. Ոչ ռեզիդենտի համընդհանուր ծախսերում Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության հետ կապված ծախսերի տեսակարար կշռով:

 

Օրինակ 17. Ոչ ռեզիդենտը իր գործունեությունը իրականացրել է մի քանի երկրներում (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում` ստորաբաժանման միջոցով), որոնց գծով առանձնացված հաշվառում չի վարվել, և հարկվող շահույթը որոշվել է ոչ ռեզիդենտի համընդհանուր ծախսերում Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության հետ կապված ծախսերի տեսակարար կշռով (ոչ ռեզիդենտի և հարկային տեսչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով).

 

Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման իրականացված գործունեության հետ կապված ծախսեր` 24,0 մլն դրամ
ոչ ռեզիդենտի համընդհանուր ծախսեր` 160,0 մլն դրամ
տեսակարար կշիռ (24,0/160,0x100%)` 15%
ոչ ռեզիդենտի համընդհանուր ստացված շահույթ` 16,0 մլն դրամ
հարկվող շահույթ (16,0x15%)` 2,4 մլն դրամ

8.2.3. Ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմում Հայաստանի Հանրապետությունում զբաղված անձնակազմի տեսակարար կշռով:

 

Օրինակ 18. Ոչ ռեզիդենտն իր գործունեությունն իրականացրել է մի քանի երկրներում (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում` ստորաբաժանման միջոցով), որոնց գծով առանձնացված հաշվառում չի վարվել, և հարկվող շահույթը որոշվել է ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմում Հայաստանի Հանրապետությունում զբաղված անձնակազմի տեսակարար կշռով (ոչ ռեզիդենտի և հարկային տեսչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով).

 

Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման անձնակազմի թվաքանակը` 22 աշխատող
ոչ ռեզիդենտի անձնակազմի համընդհանուր թվաքանակը`  200 աշխատող
տեսակարար կշիռ (22/200x100%)` 11%
ոչ ռեզիդենտի համընդհանուր ստացված շահույթ` 16,0 մլն դրամ
հարկվող շահույթ (16,0x16%)` 1,76 մլն դրամ

 

Սույն հրահանգի 8.2.1-8.2.3 կետերում նշված մեթոդներով հարկվող օբյեկտի որոշման ընդունման նախապատվությունը տրվում է ոչ ռեզիդենտին: Ընդ որում, նշված տեսակարար կշիռները կիրառվում են ոչ ռեզիդենտի համընդհանուր ստացված հարկվող շահույթի նկատմամբ:

(8.2.3 կետը լրաց. 10.05.01 N 02/605) 

 

8.3. Շահութահարկի հաշվարկման նպատակով, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում, հարկային տեսչության մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:

 

8.4. Հարկային տեսչության մարմինը հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտները կարող է համարել որպես Հայաստանի Հանրապետությունում վայրի միջոցով ոչ ռեզիդենտի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունք` հարկային տեսչության մարմիններին այդ ձեռնարկատիրական գործունեությունը հավաստող փաստաթղթեր ոչ ռեզիդենտի կողմից ներկայացնելու դեպքում: Ներկայացվող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտները որպես Հայաստանի Հանրապետությունում վայրի միջոցով իրականացրած ձեռնարկատիրական գործունեության արդյունք հարկային տեսչության մարմնի կողմից ճանաչման դեպքում ոչ ռեզիդենտի տվյալ վայրը (այսուհետև` ճանաչված վայր) հաշվառման է վերցվում այդ հարկային տեսչության մարմնում: Ոչ ռեզիդենտի վայրի ճանաչումը կատարվում է վերջինիս գտնվելու վայրի տարածքային հարկային տեսչության մարմնի կողմից:

 

9. Հարկային գործակալ

 

9.1. (9.1 կետը հանվել է 14.03.02 N 02/354)

 

9.2. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը` եկամտի վճարման աղբյուրի մոտ: Հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամտից վճարման աղբյուրի մոտ սահմանված կարգով հարկային գործակալները շահութահարկը պահում (գանձում) են հետևյալ չափերով.

 


Եկամտի տեսակը

Շահութահարկի չափը տոկոսներով


 
ապահովագրական հատուցումներ, վերապահովագրական վճարներ, փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ 5
   
շահաբաժիններ, տոկոսներ*, ռոյալթիներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներ, ինչպես նաև այլ` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ 10
   

(Տողը հանվել է 10.05.01 N 02/605) 

 

 

Սույն կետի առաջին մասով սահմանված դրույքաչափով հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած շահաբաժինները հարկվում են զրո տոկոս դրույքաչափով, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները`

ա) շահաբաժինները ստացող ոչ ռեզիդենտն այդ եկամուտների մասով ենթակա չէ շահութահարկով հարկման այն երկրում, որի ռեզիդենտն է հանդիսանում.

բ) մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը), որի դիմաց ստացվում են շահաբաժինները, ոչ ռեզիդենտին է պատկանել ոչ պակաս, քան երկու օրացուցային տարվա ընթացքում.

գ) շահաբաժիններ բաշխող ռեզիդենտի կանոնադրական կապիտալում շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի մասնակցությունը շահաբաժինների բաշխմանն անմիջապես նախորդող երկու օրացուցային տարիների ընթացքում կազմել է ոչ պակաս, քան կանոնադրական կապիտալի 25 տոկոսը.

դ) շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտը հանդիսանում է դրանց փաստացի սեփականատերը.

ե) շահաբաժինները բաշխող կազմակերպությանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքն այն մասին, որ այդ եկամուտները ստացող ոչ ռեզիդենտը բավարարում է սույն պարբերության «ա» և «դ» ենթակետերով սահմանված պայմանները:

Սույն կետով նախատեսված զրո տոկոս դրույքաչափով շահաբաժինների հարկումը եկամտի վճարման աղբյուրի մոտ կիրառվում է միայն 2001 թվականի հունվարի 1-ից հետո ֆինանսական տարիների արդյունքներով առաջացած շահաբաժինների նկատմամբ:

Աղբյուրի մոտ շահութահարկի պահումը (գանձումը) հարկային գործակալը իրականացնում է ոչ ռեզիդենտին վճարվող եկամտի ընդհանուր գումարից: Հարկի պահումը (գանձումը) իրականացվում է յուրաքանչյուր վճարման դեպքում:

 

Օրինակ 19. Սույն հրահանգի 2.2.1 կետում բերված օրինակ 2-ի վերջին պարբերությունում նշված դեպքում ապրանքների ապահովագրման և տեղափոխման համար ոչ ռեզիդենտներին վճարած, համապատասխանաբար, 500 և 1300 ԱՄՆ-ի դոլարը համարվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ և այդ եկամուտները վճարող ռեզիդենտը (հարկային գործակալը) պարտավոր է պահել (գանձել) շահութահարկ` 90 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով (500x5%+1300x5%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտներին ենթակա է վճարման, համապատասխանաբար, 475 (500-25) և 1235 (1300-65) ԱՄՆ-ի դոլար:

 

Օրինակ 20. Սույն հրահանգի 2.3.5 կետի «դ» ենթակետում բերված օրինակներում.

- օրինակ 7` բաժնետոմսերի վաճառքի և ձեռք բերման արժեքներից առաջացած դրական տարբերության չափով ոչ ռեզիդենտին վճարած գումարը համարվում է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ և այդ եկամուտները վճարող ռեզիդենտը (հարկային գործակալը) պարտավոր է պահել (գանձել) շահութահարկ` 10,5 մլն. դրամ գումարի չափով (70,0x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 59,5 մլն. դրամ (70,0-10,5).

- օրինակ 8` ներդրված գույքի գնահատման և ձեռք բերման արժեքներից առաջացած դրական տարբերության չափով ոչ ռեզիդենտին վճարած գումարը համարվում է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ և այդ եկամուտները վճարող ռեզիդենտը (հարկային գործակալը) պարտավոր է պահել (գանձել) շահութահարկ` 0,6 մլն. դրամ գումարի չափով (4,0x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 3,4 մլն. դրամ (4,0-0,6).

- օրինակ 9` գույքի օտարումից ստացած ամբողջ գումարի չափով ոչ ռեզիդենտին վճարած գումարը համարվում է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ և այդ եկամուտները վճարող ռեզիդենտը (հարկային գործակալը) պարտավոր է պահել (գանձել) շահութահարկ` 75,0 հազ. դրամ գումարի չափով (500,0x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 425,0 հազ. դրամ (500,0-75,0):

 

Օրինակ 21. Սույն հրահանգի 2.4.3 կետում բերված օրինակներում.

 

- օրինակ 12` ոչ ռեզիդենտի կողմից նշանակված իրացման և ավելի ձեռնտու գների (որով միջնորդ ձեռնարկությունը փաստորեն իրականացրել է իրացման համար մատակարարված ապրանքի վաճառքը) տարբերության ստացած ամբողջ գումարը համարվում է հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտ և այդ եկամուտները վճարող միջնորդ ձեռնարկությունը (հարկային գործակալը) պարտավոր է պահել (գանձել) շահութահարկ` 33 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով` (220x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 25187 ԱՄՆ-ի դոլար (25000+220-33).

- օրինակ 13` ոչ ռեզիդենտի կողմից նշանակված իրացման և ավելի ձեռնտու գների (որով միջնորդ ձեռնարկությունը փաստորեն իրականացրել է իրացման համար մատակարարված ապրանքի վաճառքը) տարբերության իրեն պատկանող մասը համարվում է հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտ և այդ եկամուտները վճարող միջնորդ ձեռնարկությունը (հարկային գործակալը) պարտավոր է պահել (գանձել) շահութահարկ` 37,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով (250x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 25212,5 ԱՄՆ-ի դոլար (25000+250-37,5):

 

Օրինակ 22. Ռեզիդենտը այլ անձի հանձնարարությամբ ոչ ռեզիդենտին փոխանցում է 1000 ԱՄՆ-ի դոլար: Եթե հանձնարարության մեջ չի նշվում, թե ինչի դիմաց է կատարվում վճարում ոչ ռեզիդենտին, ապա եկամուտներ վճարող ռեզիդենտը (հարկային գործակալը) պարտավոր է պահել (գանձել) շահութահարկ` 150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով (1000x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 850 ԱՄՆ-ի դոլար (1000-150):

(9.2 կետը լրաց., փոփ. 10.05.01 N 02/605, լրաց. 14.03.02 N 02/354)

 

9.3. Հարկային գործակալի նշված չափերով պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքի, երբ ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում ստորաբաժանման կամ հարկային տեսչության մարմնի կողմից ճանաչված վայրի միջոցով, և այդ եկամուտը ստորաբաժանման կամ ճանաչված վայրի գործունեության արդյունք է:

 

9.4. Հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտները ստորաբաժանման գործունեության արդյունք լինելու դեպքում, ստորաբաժանումը ազատվում է աղբյուրի մոտ շահութահարկի պահումից (գանձումից), եթե ստորաբաժանումը հարկային գործակալին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային տեսչության մարմնում հաստատված տեղեկանք` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում հաշվառված լինելու և հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալու մասին (տեղեկանքի ձևը հաստատվել է ՀՀ հարկային տեսչության 1998 թ. ապրիլի 2-ի թիվ 01/22 հրամանով և ՀՀ արդարադատության նախարարության կողմից` պետական գրանցման թիվ 439800113) և (կամ) գործարքը կատարելիս պահպանվել են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ ներկայացվող պահանջները:

Անկախ սույն կետի առաջին մասում նշված դեպքերի հարկային գործակալի կողմից հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտին վճարվող շահաբաժինները ենթակա են հարկման եկամուտների վճարման աղբյուրի մոտ:

 

9.5. Բնամթերային ձևով (այդ թվում` փոխանակման գործարքների միջոցով) եկամուտներ վճարելու դեպքում հարկային գործակալը դրանք վերահաշվարկում է դրամով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և սահմանված ժամկետներում շահութահարկը վճարում է բյուջե:

 

9.6. Սույն հրահանգի 9.2 կետի համաձայն պահված (գանձված) շահութահարկի գումարը հարկային գործակալը պարտավոր է վճարել բյուջե` ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ:

(9.6 կետը փոփ. 14.03.02 N 02/354)

 

9.7. Հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ` հաջորդող եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ (հաշվետվություն) իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմնին` անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին (հրահանգին կից ներկայացվող բովանդակությամբ հավելված 1-ով):

(9.7 կետը փոփ. 14.03.02 N 02/354) 

 

9.8. Սույն հրահանգի դրույթների համաձայն` շահութահարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (և շահութահարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:

 

9.9. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն` հարկային գործակալի բացակայության) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը` սույն հրահանգի 11.2-11.6 կետերով սահմանված կարգով և ժամկետներում:

(9.9 կետը խմբ. 14.03.02 N 02/354)

 

9.10. Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

(9.10 կետը լրաց. 14.03.02 N 02/354)

 

10. Ձեռնարկատիրական գործակալ

 

10.1. Ձեռնարկատիրական գործակալը ոչ ռեզիդենտի հետ կնքված պայմանագրի շրջանակներում իրականացնում է առանձնացված հաշվառում:

Ձեռնարկատիրական գործակալը ոչ ռեզիդենտին (ում վայր է հանդիսանում ձեռնարկատիրական գործակալը) վճարած գումարներից շահութահարկի պահումը (գանձում) և պետական բյուջե փոխանցումը կատարում է սույն հրահանգի 9.1-9.6 կետերի համաձայն:

 

Օրինակ 24. Ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կնքված պայմանագրի համաձայն ոչ ռեզիդենտը իր կողմից պատրաստված արտադրանքը (երաշխիքային ժամկետ ունեցող ապրանքները) մատակարարում է ռեզիդենտին: Ոչ ռեզիդենտից ձեռք բերված ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման արդյունավետությունը բարձրացնելու և ոչ ռեզիդենտի արտադրված ապրանքներով նոր շուկա գրավելու նպատակով ռեզիդենտին հանձնարարվում է ապահովել.

- վաճառված ապրանքների գծով երաշխիքային նորոգում և սպասարկում` ըստ ոչ ռեզիդենտի ներկայացված տեխնոլոգիայով, որի համար ոչ ռեզիդենտից պարբերաբար տրամադրվում են պահեստամասեր և որոնց հաշվառումը վերահսկվում է ոչ ռեզիդենտի կողմից,

- իրացվող ապրանքների գծով հաճախորդներին կատալոգների (որտեղ գովազդվում են ոչ ռեզիդենտի արտադրանքը) անհատույց տրամադրում, որոնք պարբերաբար տրամադրվում են ոչ ռեզիդենտի կողմից:

Տվյալ դեպքում ապրանքների մատակարարման գծով ոչ ռեզիդենտի կողմից ստացված եկամուտները հանդիսանում են արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ և Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա չեն: Վաճառված ապրանքների գծով երաշխիքային նորոգման և սպասարկման, ինչպես նաև կատալոգների անհատույց տրամադրման գծով ռեզիդենտը հանդիսանում է ոչ ռեզիդենտի ձեռնարկատիրական գործակալ և այդ գործունեության մասով վարում է առանձնացված հաշվառում (մասնավորապես, այդ գործունեությունից ստացված արդյունքը հաշվի չի առնվում ռեզիդենտի տարեկան շահութահարկի հաշվարկի մեջ):

 

Օրինակ 25. Ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կնքված պայմանագրի համաձայն ռեզիդենտը Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի անունից և վերջինիս կողմից նշանակված սակագներով մատուցում է միջազգային փոստային ծառայություններ (փոստառաքումների կազմակերպում): Այդ գործունեության գծով տարվա ընթացքում ռեզիդենտը ստացել է`

- Հայաստանի Հանրապետության տարածքից փոստառաքումների արտահանումից` 30000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից 90%-ը (27000 ԱՄՆ-ի դոլար) կազմում է ոչ ռեզիդենտի հասանելիք մասը (գումարի 10%-ը կազմում է ռեզիդենտի վարձատրությունը).

- Հայաստանի Հանրապետություն հասցեագրված փոստառաքումներից` 1000 ԱՄՆ-ի դոլար (ռեզիդենտի վարձատրություն, որը կազմում է ծառայության ընդհանուր արժեքի 5%-ը):

Տվյալ դեպքում ռեզիդենտը հանդիսանում է ոչ ռեզիդենտի ձեռնարկատիրական գործակալ և Հայաստանի Հանրապետության տարածքից փոստառաքումների արտահանումից ստացված եկամուտների (30000 ԱՄՆ-ի դոլար) մասով, որոնք համարվում են ոչ ռեզիդենտի համար հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ, վարում է առանձնացված հաշվառում: Միաժամանակ, հանդիսանալով նաև հարկային գործակալ` ոչ ռեզիդենտին հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների գծով, ռեզիդենտը ոչ ռեզիդենտին վճարված այդ եկամուտներից պարտավոր է պահել (գանձել) շահութահարկ` 4050 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով (27000x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 22950 ԱՄՆ-ի դոլար (27000-4050):

Հայաստանի Հանրապետություն հասցեագրված փոստառաքումներից ստացված եկամուտները 19000 ԱՄՆ-ի դոլարի չափով (1000/5%-1000) ոչ ռեզիդենտի համար չեն հանդիսանում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ և Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա չեն:

 

10.2. Սույն հրահանգի 10.1 կետի դրույթները չեն տարածվում ձեռնարկատիրական գործակալ հանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ` անհատ ձեռներեցների) վրա:

 

10.3. Եթե ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեությունը իրականացնում է անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած միջնորդի միջոցով, որը գործում է իր ձեռնարկատիրական գործունեության սովորական շրջանակներում, ապա վերջինս չի հանդիսանում ոչ ռեզիդենտի ձեռնարկատիրական գործակալ:

 

11. Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման, վճարման կարգն ու ժամկետները

 

11.1. Եթե ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի նախորդ տարվա շահութահարկի գումարը գերազանցում է 2,0 մլն. դրամը, ապա ոչ ռեզիդենտը տարվա ընթացքում` կիսամյակը մեկ, կատարում է շահութահարկի կանխավճարների մուծումներ` նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ քառորդի չափով, հավասար բաժիններով, մինչև հաշվետու տարվա հուլիսի 1-ը և դեկտեմբերի 31-ը:

 

11.2. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, ինչպես նաև կամայական (իր կողմից որոշված) ձևով հաշվետվություն իր գործունեության մասին: Հայտարարագրի մեջ ներառվում են հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները: Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևը և լրացման կարգը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը (տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևն ու լրացման կարգը հաստատված են ՀՀ Հարկային տեսչության պետի 1999 թ. հունվարի 27-ի N 01/7 հրամանով և ՀՀ Արդարադատության նախարարության կողմից` պետական գրանցման թիվ 43990019):

Հայաստանի Հանրապետության տարածքում ստորաբաժանման միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմին է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված ձևերով հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ:

Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում սույն կետի առաջին մասում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:

(11.2 կետը լրաց. 10.05.01 N 02/605) 

 

11.3. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը կատարում է հարկային տեսչության մարմինը` ոչ ռեզիդենտի (լիազոր անձի) ներկայացրած տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հիման վրա` հաշվի առնելով սույն հրահանգի դրույթները և հիմնվելով սույն հրահանգի 5.1 և 5.2 կետերում նշված դրույքաչափերի վրա:

Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` Հայաստանի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:

 

11.4. Հայտարարագիրը ներկայացվելուց 10 օրվա ընթացքում հարկատուին տրվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից հաստատված ձևով վճարման ծանուցագիր (վճարման ծանուցագրի ձևը հաստատված է ՀՀ Հարկային տեսչության պետի 1999 թ. հունվարի 27-ի N 01/7 հրամանով և ՀՀ Արդարադատության նախարարության կողմից` պետական գրանցման թիվ 43990019)` հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վերաբերյալ:

 

11.5. Սահմանված կարգով հաշվարկների (վերջնահաշվարկի) իրականացումից հետո բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկը վճարվում է կամ գերավճարը հատուցվում է վճարման ծանուցագիրը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

11.6. Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հարկային տեսչության մարմինը տալիս է համապատասխան տեղեկանք` սույն հրահանգի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին (տեղեկանքի ձևը հաստատված է ՀՀ Հարկային տեսչության պետի 1999թ. հունվարի 27-ի N01/7 հրամանով և ՀՀ Արդարադատության նախարարության կողմից` պետական գրանցման թիվ 43990019):

Նշված տեղեկանքում շահութահարկի գումարի մեջ մտցվում է նաև այն գումարը, որը պետք է վճարված լիներ Հայաստանի Հանրապետությունում, սակայն չի վճարվել օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու հետևանքով:

 

11.7. Հարկային տեսչության մարմիններն իրավունք ունեն ստուգել Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների ֆինանսական, հաշվապահական և հարկային գործերը և ստուգել հարկային գործակալի կողմից շահութահարկը պահելու և այն բյուջե վճարելու ճշտությունը:

 

11.8. Սույն հրահանգում նշված կարգով շահութահարկի գծով հաշվարկված հարկային պարտավորություններից (այդ թվում կանխավճարներ) ավել վճարված գումարները (գերավճարները) հարկային տեսչության մարմինների կողմից հաշվանցվում են հարկատուի այլ հարկային պարտավորությունների (տույժերի, տուգանքների, ապա` հարկերի գումարների) հաշվին, իսկ այդ (այլ) հարկային պարտավորություններին գերազանցող գումարները վերադարձվում են վերջինիս` ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկատուի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

Ավել վճարված շահութահարկի գումարները հարկատուին վերադարձվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

11.9. Հաշվարկված շահութահարկի կանխավճարները, փաստացի հարկի գումարները, շահութահարկի գծով հաշվարկված տույժերը և տուգանքները, ինչպես նաև հարկատուի կողմից այդ գումարների վճարումները հարկային մարմինների կողմից հաշվառվում են հարկատուի անձնական հաշվի քարտերով:

 

12. Հարկատուների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

12.1. Շահութահարկի գումարները ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու, հարկային օրենսդրության մյուս պահանջները կատարելու պատասխանատվությունը կրում են հարկատուները և դրանց պաշտոնատար անձինք:

 

12.2. Շահութահարկի գումարները ճիշտ չհաշվարկելու, ժամանակին չվճարելու, հայտարարագրերը հարկային տեսչության մարմիններին ժամանակին չներկայացնելու (կամ ընդհանրապես չներկայացնելու), հաշվապահական հաշվետվությունները և հայտարարագրերը սխալ կազմելու, հարկվող շահույթը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու և հարկային օրենսդրության մյուս պահանջները խախտելու համար հարկատուները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

 

12.3. Ոչ ռեզիդենտների նկատմամբ կիրառվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69 հոդվածով սահմանված` հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում (ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հայտարարագրում) օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում` ավելի ցույց տված վնասի նկատմամբ 20 տոկոսի չափով տուգանքի կիրառման դրույթը:

(12.3 կետը լրաց. 14.03.02 N 02/354)

 

13. Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը հարկատուների կողմից

 

Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները հարկատուների կողմից գանգատարկվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

 

14. Միջազգային պայմանագրերի կիրառումը

 

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված, վավերացված և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն հրահանգում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

*1 Մինչև 1998 թ. հունվարի 1-ը գործող օրենսդրությանը համաձայն` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում`

- հայցային վաղեմության ժամկետը լրացած կրեդիտորական պարտքերի գումարները,

- նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարը, իսկ դուրս չգրված պարտքի մարման դեպքում` սահմանված կարգով կատարված մասհանումների գումարը:

 

*2 Անկախ սույն հրահանգի 2.5.2 և 4.3.2 կետերի դրույթներից, հարկատուի 1998 թվականի հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում ռուսական ռուբլու և ռուսական ռուբլով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումների արդյունքները:

 

*3 Մինչև 1998 թ. օգոստոսի 1-ը գործող օրենսդրությանը համաձայն` հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից`

 

-

շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար` 20 տարի

-

հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների շենքերի և շինությունների համար` 10 տարի

-

հաշվողական և համակարգչային տեխնիկայի, հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` 3 տարի

-

այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար` 5 տարի:

 

*4 Մինչև 1999 թ. հունվարի 1-ը գործող օրենսդրությանը համաձայն` հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հիմնական միջոցների վրա կատարված նորոգման, արդիականացման և այլ ծախսերի չափով, բայց ոչ ավելի այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի տասը տոկոսից, որի վրա այդ ծախսերը կատարվել են: Նշված չափից ավել կատարված նորոգման, արդիականացման և այլ նմանատիպ ծախսերը (որոնք չեն նվազեցվում համախառն եկամտից) ավելացվում են տվյալ հիմնական միջոցի նախորդ տարվա վերջի հաշվեկշռային արժեքին (կապիտալացվում են) և այդ ծախսերը կատարվելուն հաջորդող ամսվանից սկսած ամորտիզացվում են սույն հրահանգի 4.1.4 կետի «ա» ենթակետում նշված կարգով:

Նոր մուտքագրված հիմնական միջոցների վրա մուտքագրման տարում կատարված նորոգման, արդիականացման և այլ նմանատիպ ծախսերի համախառն եկամտից չնվազեցվող մասը ավելացվում է այդ հիմնական միջոցների մուտքագրման պահի հաշվեկշռային արժեքին, որի վրա կատարվել են (կապիտալացվում են) և մուտքագրմանը հաջորդող ամսվանից սկսած ամորտիզացվում են սույն հրահանգի 4.1.4 կետի «ա» ենթակետում նշված կարգով:

Վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված նորոգման, արդիականացման և այլ ծախսերի գծով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ հիմնական միջոցների վարձակալության պայմանագրում նշված արժեքի տասը տոկոսից ոչ ավելի չափով: Նորոգման և արդիականացման այն ծախսերը, որոնք սույն կետի համաձայն չեն նվազեցվում համախառն եկամտից, ամորտիզացվում են սույն հրահանգի 4.1.4 կետի «ա» և «բ» ենթակետերում նշված կարգով:

Վարձակալական պայմանագրի լուծարման և փաստացի դադարեցման դեպքում հիմնական միջոցների նորոգման, արդիականացման և այլ նմանատիպ ծախսերի վերը նշված կարգով չամորտիզացված մնացորդն ամբողջովին նվազեցվում է վարձակալի համախառն եկամտից:

*5 Մինչև 1999 թ. հունվարի 1-ը գործող օրենսդրությանը համաձայն` հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է նախկինում հայցային վաղեմության ժամկետը լրացած կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով: Նախկինում հայցային վաղեմության ժամկետը լրացած և հարկատուի համախառն եկամտի մեջ մտցված կրեդիտորական պարտքերը առնվազն հինգ տարի հաշվառվում են վերջինիս մոտ, հնարավորության դեպքում պարտատիրոջը վերադարձնելու նպատակով: Հինգ տարիների ընթացքում պարտքը պարտատիրոջը չվերադարձնելու դեպքում հարկատուն այն կարող է դուրս գրել իր հաշվառումից:

 

* Մինչև 2001 թ. հուլիսի 1-ը տոկոսներից շահութահարկը հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով, 2001 թ. հուլիսի 1-ից մինչև 2002 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվող տոկոսներից շահութահարկը հաշվարկվում և վճարվում է 5 տոկոս դրույքաչափով, 2002 թ. հուլիսի 1-ից ստացվող տոկոսներից շահութահարկը հաշվարկվում և վճարվում է 10 տոկոս դրույքաչափով:


 

Հավելված 1

 

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից
ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված
շահութահարկի
 
Փաստաթղթի հերթական համարը
N _____________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

Ամփոփ հաշվարկ

(200__թ.___եռամսյակ)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[1]

 

 

 

 

 

 

 

 

Կազմակերպության անվանումը

[2]

 

Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

[3]

 

Հասցեն

[4]

 

Հեռախոս

[5]

 

Հաշվարկի ներկայացման ամսաթիվը

[6]

 

Ոչ ռեզիդենտներին վճարված
եկամուտների տեսակը

 

Վճարված եկամուտների
գումարը` ըստ
ամիսների [7]

Պահված հարկի
գումարը` ըստ
ամիսների [8]

Ապահովագրական հատուցումներ

[9]

 

 

 

 

 

 

Վերաապահովագրական վճարներ

[10]

 

 

 

 

 

 

Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ

[11]

 

 

 

 

 

 

Շահաբաժիններ

[12]

 

 

 

 

 

 

Տոկոսներ

[13]

 

 

 

 

 

 

Ռոյալթիներ

[14]

 

 

 

 

 

 

Գույքի վարձակալության դիմաց եկամուտներ

[15]

 

 

 

 

 

 

Գույքի արժեքի հավելաճ

[16]

 

 

 

 

 

 

Արտաքին տնտեսական գործից եկամուտներ

[17]

 

 

 

x

x

x

Այլ եկամուտներ

[18]

 

 

 

 

 

 

Ընդամենը

[19]

 

 

 

 

 

 

Մնացորդը ամսվա սկզբին

[20]

 

 

 

Պահված հարկի գումարը

[21]

 

 

 

Բյուջե վճարված հարկի գումարը

[22]

 

 

 

Մնացորդը ամսվա վերջում

[23]

 

 

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

 

 

_______________
(ստորագրություն)

_______________
(անուն, ազգանուն)

Գլխ. հաշվապահ

_______________
(ստորագրություն)

_______________
(անուն, ազգանուն)

 

Ամփոփ հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որը ներկայացվում է հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը):

 

(Հավելվածը լրաց. 14.03.02 N 02/354)

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 43990050

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան