Գլխավոր տեղեկություն
Համար
N 1084-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.11.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12.15/31(208) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.11.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 նոյեմբերի 2005 թվականի N 1084-Ա
ք. Երևան 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԽԱՉ-ԽԱՉ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Խաչ-Խաչ» ՍՊԸ-ի 2002 թվականի հոկտեմբերի 8-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000072 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Խաչ-Խաչ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

  Ն. Դավիդյան