«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հոկտեմբերի 2005 թ. |
N 916-Ն |
«ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԾԽԱԽՈՏԻ ՆԵՐԳՈՐԾԱԾ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՏԵՔՍՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 17 մայիսի 2005 թվականի N 343-Ա որոշումը, ինչպես նաև նպատակ ունենալով բնակչությանն իրազեկել ծխախոտի բացասական հետևանքների մասին,
Հրամայում եմ՝
Հաստատել մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը.
ա) Ծխելը առաջացնում է թոքի քաղցկեղ
բ) Պահպանեք երեխաներին՝ թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը
գ) Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային
դ) Ծխելը առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |