«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 12407276
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
4 հունիսի 2007 թ. |
N 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001թ. ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարվող փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Ֆ. Ցոլակյան |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ 2007 թ. հունիսի 18-ի |
|
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի Հավելված 2-ից (Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի տեղեկություն) հանել «- Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացնում, եթե «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով նրանց վրա է դրված նշված անձանց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և ՀՀ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը» բառերը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|