Basic information
Number
N 164-Ն
Type
Հրաման
Act type
Base act (11.11.2005-23.01.2024)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2005.11.01/27(204) Հոդ.366
Enactment organisation
Գյուղատնտեսության նախարար
Enactment date
29.09.2005
Signing organisation
Գյուղատնտեսության նախարար
Signing date
29.09.2005
Effective date
11.11.2005
Interrupt date
23.01.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հոկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 10605398

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 սեպտեմբերի 2005 թ.
ք. Երևան

 

N 164-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՍԽԵՄԱՆ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 29-ի «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 659-Ա որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ կետի պահանջին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել հացահատիկային, բանջարաբոստանային, յուղատու մշակաբույսերի և խոտաբույսերի սերմնաբուծության հետևյալ հերթագայությունը (սխեման)՝

ա) առաջին տարվա փորձարկման տնկարան,

բ) երկրորդ տարվա փորձարկման տնկարան,

գ) բազմացման տնկարան, որտեղից ստացվում են նախահիմնային (օրիգինալ) սերմեր,

դ) սուպերէլիտային (հիմնային) սերմեր՝ նախահիմնային սերմերից ստացված սերմեր,

ե) էլիտային (հիմնային) սերմեր՝ սուպերէլիտային սերմերից՝ ստացված սերմեր,

զ) 1-ին վերարտադրության սերմեր՝ էլիտային սերմերից ստացված սերմեր,

է) 2-րդ վերարտադրության սերմեր՝ 1-ին վերարտադրության սերմերից ստացված սերմեր:

2. Սահմանել կարտոֆիլի սերմնաբուծության հետևյալ հերթագայությունը (սխեման).

ա) նախահիմնային (օրիգինալ) տնկանյութ՝ ընտրասերողի կողմից ստացված տնկանյութ կամ մերիստեմային հյուսվածքից ստացված մինի պալարներ,

բ) սուպերէլիտային (հիմնային) տնկանյութ՝ նախահիմնային տնկանյութից ստացված տնկանյութ,

գ) էլիտային (հիմնային) տնկանյութ՝ սուպերէլիտային տնկանյութից ստացված տնկանյութ,

դ) 1-ին վերարտադրության տնկանյութ՝ էլիտային տնկանյութից ստացված տնկանյութ,

ե) 2-րդ վերարտադրության տնկանյութ՝ 1-ին վերարտադրության տնկանյութից ստացված տնկանյութ:

 

Նախարար

Դ. Լոքյան

Change History
Changing Act Corresponding incorporation
29.12.2023, N 2687-Ն 23.01.2024, N 164-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation