Գլխավոր տեղեկություն
Համար
N 712-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.04.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.06.15/14(162)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.04.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 ապրիլի 2007 թվականի N 712-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Հարթ Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Հարթ Ֆարմ» ՍՊԸ-ին 2004 թվականի ապրիլի 13-ին տրված թիվ Կ-XX-000440 դեղատնային գործունեության (դեղատուն առանց ստերիլ դեղերի պատրաստման) լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Հարթ Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`  

Ն. Դավիդյան