Գլխավոր տեղեկություն
Համար
N 523-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (24.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.15/13(253)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.03.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 մարտի 2007 թվականի N 523-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Լեռնագոգի բժշկական ամբուլատորիա ՓԲԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Լեռնագոգի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ին 2004 թվականի ապրիլի 13-ին տրված թիվ Կ-XX-000509 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Լեռնագոգի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`  

Ն. Դավիդյան