Գլխավոր տեղեկություն
Համար
N 190-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.03.2007-25.09.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.08.16/18(166) Հոդ.248
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.07.2004
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10504194

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հուլիսի 2004 թ.
ք. Երևան

N 190-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի հանձնարարականի

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել

«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության գործավարության կարգը»` ըստ հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թ. սեպտեմբերի 5-ի N 327-Ն հրամանը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թ. դեկտեմբերի 12-ի N 479-Ն հրամանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի վրա:

 

Նախարար`

Վ. Այվազյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարի
12 հուլիսի 2004 թ.
թիվ 190-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում (այսուհետ` Նախարարություն) գործավարության վարումը, ինչպես նաև Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանում) և նախարարության համակարգի կազմակերպությունների և հիմնարկների գործավարության համակարգված իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմը (այսուհետ Աշխատակազմ):

3. Նախարարության ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:

4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

5. Նախարարություն ստացված ամբողջ պաշտոնական գրությունները, փաստաթղթերը և այլն (այսուհետ` փաստաթղթեր) ընդունվում և գրանցվում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության (այսուհետ` Քարտուղարություն) ընդհանուր բաժնում (այսուհետև` Ընդհանուր բաժին):

6. Չի թույլատրվում նախարարությունում առանց գրանցման փաստաթղթաշրջանառությունը:

7. Ընդհանուր բաժնում բացվում են ստացված բոլոր ծրարները և փաստաթղթերը (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» նշագրումով ծրարներից և «Անձամբ» նշագրումով էլեկտրոնային փաստաթղթերից (ֆայլից):

«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ նախարարության համակարգչային ցանցով հաղորդվում են հասցեատիրոջը:

8. Ընդհանուր բաժնի աշխատողը ծրարը բացելիս պարտավոր է ստուգել փաստաթղթերի առկայությունը դրանում (ներառյալ հավելվածները), համեմատել փաստաթղթերի գրանցման համարները ծրարի վրա նշվածների հետ: Էլեկտրոնային փաստաթղթեր ստանալու դեպքում ստուգվում է ֆայլերի պարունակությունը: Փաստաթղթերի կամ ֆայլերի վնասված, պակաս կամ անհամապատասխան լինելու դեպքում կազմվում է արձանագրություն /համաձայն հաստատված Ձև 1 և Ձև 2/3 օրինակից, որոնցից մեկը պահպանվում է Ընդհանուր բաժնում, մյուսը կցվում է փաստաթղթերին և ուղեկցող գրությամբ ուղարկվում այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է:

Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք ուղարկվում են ըստ պատկանելության նոր ծրարներով, փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են, տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

9. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում են և փաստաթղթերին կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն, կամ ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը, որը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

10. Ընդհանուր բաժնում ընդունած փաստաթղթերը գրանցվում են ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ` նաև համապատասխան մատյանում, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը համաձայն հաստատված ձևի (Ձև 1):

Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:

Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է Ընդհանուր բաժնի գրանցման մատյանի համարից և հերթական համարից: Գրանցամատյանների տեսակները և դրանց համարակալումը հաստատվում է նախարարի հրամանով: Գրանցամատյանները կարվում են, ինչից հետո կնքվում են Աշխատակազմի ղեկավարի կողմից:

11. Նախարարության բոլոր մտից և ելից Մատյանները վարվում են միևնույն սկզբունքով` Մատյաններում գրանցումների համարակալումները սկսվում են հունվարի 1-ից «1»-ին համարով մինչև դեկտեմբերի 31-ը վերջին համարը, եթե մատյանն այդ տարվա ընթացքում վերջանում է, ապա նոր մատյանը շարունակվում է նախկին մատյանի վերջին էջում նշված, վերջին համարին հաջորդող համարով: Մատյանի էջը օգտագործվում է լիարժեք: Ամեն նոր գրանցում սկսելուց նախորդ գրանցումից բաց է թողնվում 2 տող, ոչ ավել: Հանձնարարականների ժամկետները գրվում են կարմիր գույնի գրիչով, կատարվածի մասին տեղեկությունը գրանցվում է կանաչ գույնի գրիչով:

12. Նախարարության համակարգի իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունների հրամանները, արձանագրությունները, տեղեկատվական բնույթի մյուս փաստաթղթերը ներկայացվում են Ընդհանուր բաժին ուղեկցող գրությամբ, որից հետո դրանք անմիջականորեն հանձնվում են Նախարարության համապատասխան ստորաբաժանումներին:

13. Այն դեպքում, երբ Նախարարության ստորաբաժանումները Ընդհանուր բաժին են ներկայացնում փաստաթղթեր սահմանված կարգի խախտումով կամ Նախարարին` շրջանցելով իրենց անմիջական ղեկավարին և/կամ համակարգող փոխնախարարին, Ընդհանուր բաժինը սահմանված կարգով բոլոր նյութերը վերադարձնում է ներկայացնող ստորաբաժանմանը: Բացառությունները թույլատրվում են միայն այն գրությունների համար, որոնք բովանդակում են ենթակա կազմակերպությունների բողոքներ իրենց վերադասի նկատմամբ:

14. Նախարարությանը և ՀՀ բնապահպանության նախարարին (այսուհետ` Նախարար) հասցեագրված գրությունները գրանցումից հետո հանձնվում են Քարտուղարության պետին` Նախարարին զեկուցելու համար:

15. Նախարարի տեղակալներին հասցեագրված փաստաթղթերը գրանցվում են Ընդհանուր բաժնում և փոխանցվում նրանց: Նախարարի տեղակալները հանձնարարականներ են տալիս ստորաբաժանումների ղեկավարներին` ստորաբաժանումների իրավասություններին համապատասխան, ըստ իրենց համակարգման բնագավառի:

16. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) ղեկավարին հասցեագրված փաստաթղթերը գրանցվում են Ընդհանուր բաժնում և փոխանցվում նրան:

17. Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատակիցներին հասցեագրված փաստաթղթերը գրանցվում են Ընդհանուր բաժնում և հանձնվում են հասցեատերերին:

18. ՀՀ Նախագահից, ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են Քարտուղարության պետին` Նախարարին զեկուցելու համար:

19. Ընդհանուր բաժնից ստացված փաստաթուղթը Նախարարի տեղակալի(ների), Աշխատակազմի ղեկավարի, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանման փաստաթղթաշրջանառությունը ապահովող համապատասխան աշխատողը փաստաթուղթը գրանցում է մատյանում, որտեղ արտացոլվում է փաստաթղթի շարժը համաձայն հաստատված ձևի (Ձև 2):

20. Չի թույլատրվում Նախարարի մակագրության թերթիկի վրա կատարել որևէ այլ մակագրություն:

21. Նախարարի մակագրություններով փաստաթղթերի շրջանառությունը նախարարությունում իրականացվում է Ընդհանուր բաժնի միջոցով:

22. Ընդհանուր բաժինը փաստաթուղթը գործին կցում է այն դեպքում, երբ փաստաթղթի վրա կա Նախարարի համապատասխան նշագրումը: Նախարարության աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:

Չի թույլատրվում Նախարարությունում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստի վրա որևէ նշում կատարել:

23. Արձակուրդ գնալիս, գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս (մեկ օրից ավել), աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

24. Աշխատակազմի քաղաքացիական ծառայողը աշխատանքից ազատվելու դեպքում իր տնօրինության տակ գտնվող փաստաթղթերը հանձնում է իր անմիջական ղեկավարին, իսկ այլ աշխատողը` հանձնում է Աշխատակազմի ղեկավարին:

 

III. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

25. Նախարարությունում հանձնարարականների կատարման համար սահմանվում է մինչև 10 (աշխատանքային օր) օր ժամկետ, եթե այլ ժամկետ սահմանված չէ: Եթե սահմանված ժամկետում հանձնարարականը հնարավոր չէ կատարել, ապա անմիջական ղեկավարի անունով ներկայացվում է զեկուցագիր` հանձնարարականի կատարման ժամկետը երկարացնելու խնդրանքով, կատարման ժամկետից առնվազն 2 օր առաջ:

26. Համաձայնեցման նպատակով Նախարարություն ուղարկված ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության ու ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համար կատարման ժամկետները սահմանվում են համաձայն ՀՀ Նախագահի 2002 թ. մարտի 16-ի ՆՀ-1064-Ն հրամանագրի 18-րդ կետի:

 

IV. ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ

 

27. Քարտուղարության պետը Նախարարին զեկուցման ներկայացվող փաստաթղթերը պատրաստելիս պարտավոր է ուսումնասիրել դրանց բովանդակությունը և, անհրաժեշտության դեպքում, հավաքել լրացուցիչ տեղեկատվություն:

28. Նախարարի կողմից հանձնարարականներով ու ցուցումներով մակագրված փաստաթղթերը ուղարկվում են Նախարարի տեղակալներին, Աշխատակազմի ղեկավարին, Նախարարի խորհրդականներին, համապատասխան ստորաբաժանումներին և կազմակերպություններին անհրաժեշտության դեպքում պատճենների տեսքով:

29. Հանձնարարականներով նյութերի գրանցումը, ձևակերպումը և առաքումը կատարվում է սույն կարգի V բաժնում սահմանված կարգով:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

30. ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումներն ու հանձնարարականները ստանում է Ընդհանուր բաժինը:

Դրանք գրանցվում են Ընդհանուր բաժնում և զեկուցվում Նախարարին:

31. Ընդհանուր բաժինը ՀՀ կառավարության համակարգչային ցանցի միջոցով ստացած ՀՀ կառավարության նիստերի օրակարգերը ներկայացնում է Քարտուղարության պետին: Ընդհանուր բաժինը Օրակարգի հարցերի էլեկտրոնային տարբերակը ներկայացնում է համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` կարծիքի: Ստորաբաժանման ղեկավարները նիստի հարցը (հարցերը) մինչև նիստին նախորդող աշխատանքային օրվա վերջը կարծիքով վերադարձնում են Քարտուղարության պետին:

32. Նախարարության աշխատողները, ստանալով նշված փաստաթղթերը, պարտավոր են ճշտորեն կատարել Նախարարի ցուցումը, բացառությամբ ՀՀ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերի:

33. ՀՀ օրենքների, ՀՀ Ազգային ժողովի որոշումների, ՀՀ Նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների բնագրերը (ստացված օրինակները) վերադարձվում են Ընդհանուր բաժին` մշտական պահպանության համար:

34. ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները Ընդհանուր բաժնից ժամանակավորապես տրվում են միայն Նախարարության աշխատակիցներին` ըստ անհրաժեշտության:

Ընդհանուր բաժնից վերցված փաստաթղթերը, անհրաժեշտությունը վերանալուց հետո, ենթակա են վերադարձման Ընդհանուր բաժին:

 

VI. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

35. Նախարարությունում ելից գրության ստորագրման իրավունք ունեն Նախարարը, Նախարարի տեղակալները, Աշխատակազմի ղեկավարը, նրա բացակայության դեպքում Աշխատակազմի ղեկավարի տեղակալը, առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները և բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժինների պետերը:

36. Նախարարությունում ստորագրության ներկայացվող գրությունը պատրաստվում է տպագիր` նախագծի տեսքով:

37. Գրության նախագծի ներքևի մասում դրվում է նախագիծը պատրաստող ստորաբաժանման ղեկավարի նշագրումը (ստորագրություն և ամսաթիվ), ինչպես նաև բնագավառը համակարգող Նախարարի տեղակալի նշագրումը: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ ուղարկվող գրության նախագծի վրա դրվում է Աշխատակազմի ղեկավարի նշագրումը, միջազգային գործունեությանն առնչվող գրությունների նախագծի վրա դրվում է նաև Միջազգային համագործակցության վարչության պետի ստորագրությունը, իսկ իրավական ակտերի նախագծի վրա Աշխատակազմի ղեկավարի և Նորմատիվամեթոդական վարչության պետի ստորագրությունները:

38. Գրությունների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում է կցվող նյութի թերթերի/էջերի քանակը: Անհրաժեշտության դեպքում կարող է նշվել նաև կցվող նյութի անվանումը, ամսաթիվը և համարը:

Այն դեպքում, երբ գրությունն ուղարկվում է որպես մտից գրության պատասխան, գրության առաջին տողը ձևակերպվում է հետևյալ կերպ` «Ի պատասխան/կատարումն Ձեր օրը, ամիսը, տարեթիվը, գրության N-ը գրության/հանձնարարականի հայտնում/ներկայացնում եմ ...» կամ գրության վերևի ձախ անկյունում գրվում է «Ձեր օրը, ամիսը, տարեթիվը, գրության N-ը գրություն/հանձնարարական», էջի ներքևի ձախ անկյունում նշելով կատարողի ազգանունը և հեռախոսահամարը, իսկ ՀՀ կառավարություն ուղարկվող գրության հակառակ էջի ներքևի ձախ անկյունում նշվում է կատարողի ազգանունը և հեռախոսահամարը: Գրության նախագծին կցվում են բոլոր հիմքերը:

39. Նախարարին ստորագրության ներկայացվող Ելից գրությունների նախագծերը հանձնվում են Քարտուղարության պետին անհրաժեշտության դեպքում նշելով հասցեները: Ստորագրության ներկայացվող գրությանը կցվում է ևս երկու օրինակ (առանց ձևաթղթի), ստորագրված օրինակը կցվում է գործին, իսկ մյուս օրինակը գրանցվելուց հետո հիմքերով վերադարձվում է կատարողներին:

40. Նախարարությունից դուրս հասցեագրված փաստաթղթերի ձևակերպումն իրականացվում է Ընդհանուր բաժնում: Գրության (հեռագրի) ելից համարը կազմվում է ստորագրողին տրված կոդից, կատարող ստորաբաժանմանը տրված կոդից և գրության հերթական համարից: Ելից գրության ստորագրումը Նախարարի փոխարեն, եթե ստորագրում է Նախարարի տեղակալներից որևէ մեկը` ապա Նախարարին տրված կոդից հետո փակագծերի մեջ դրվում է տվյալ Նախարարի տեղակալին տրված կոդը: Հեռագրի ելից համարը դրվում է տեքստի վերջում: Ելից փաստաթղթերը ստորագրվելուց հետո գրանցվում են Ելից Մատյաններում` համաձայն հաստատված ձևերի (Ձև 3):

41. Նախարարի տեղակալները և Աշխատակազմի ղեկավարը Նախարարին հասցեագրված գրությունը ներկայացնում են առանց ձևաթղթի, դրանք գրանցվում են սույն կարգի 39 կետի պահանջներին համաձայն:

42. Առանձնացված ստորաբաժանման ղեկավարներն իրենց վերադասին հասցեագրված գրությունը ներկայացնում են առանց ձևաթղթի: Գրությունը գրանցվում է փաստաթղթաշրջանառությունն ապահովող համապատասխան աշխատողի կողմից` համաձայն հաստատված ձևի (Ձև 4):

43. Հեռագրային, հեռախոսագրային գրագրությունը տարվում է միայն բնույթով շտապ հարցերի վերաբերյալ:

Հեռագիրը պատրաստող Նախարարության ստորաբաժանման ղեկավարը, մինչև ստորագրության ներկայացնելը նշագրում է այն:

44. Հեռագրերը հանձնվում են Ընդհանուր բաժին` անհրաժեշտ քանակությամբ պատճեններով:

Ընդհանուր բաժնի գործավարը հեռագրատուն է հանձնում հեռագրի պատճենները: Հեռագրի բնագիրը (ստորագրված օրինակը նշագրով), հեռագրատան դրոշմակնիքով, պահվում է հեռագրերի գործում:

Պատասխան ստանալիս բնագրի վրա կատարվում է նշում պատասխանը ստանալու մասին:

45. Առաքվող թղթակցության ցուցակները պահվում են Ընդհանուր բաժնում:

46. Առաքված գրությունների մեկ տակդիր օրինակը (պատճենը), իսկ անհրաժեշտության դեպքում նաև կցված լրացուցիչ նյութերի պատճենները, պահվում են Ընդհանուր բաժնում:

47. Սահմանված կարգով համաձայնեցված ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշման նախագծի փաթեթը ՀՀ կառավարություն ներկայացնելու դեպքում կատարող ստորաբաժանումը Ընդհանուր բաժին ներկայացնում է փաթեթի ևս մեկ օրինակը և էլեկտրոնային տարբերակը:

48. Գրությունների առաքումից հետո Ընդհանուր բաժինը պատճենի մյուս օրինակը ներկայացված հիմքերի հետ (բացառությամբ սույն կարգի 34-րդ կետում նշված փաստաթղթերի) հանձնում է կատարողին: Երկու և ավելի կատարողների դեպքում հիմքերը հանձնվում են առաջին կատարողին:

 

VII. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

49. Նախարարությունում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումը կատարվում է համաձայն «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները ու գանգատները քննարկելու կարգի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքների:

50. Նախարարությունում ստացված քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են Ընդհանուր բաժնում:

51. Քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են սահմանված կարգով գրանցման:

52. Անստորագիր նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են սահմանված կարգով:

53. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների ստացման կրկնվածությունը ստուգվում է ըստ դիմողների ազգանունների, դրանց տրվում է հերթական գրանցման պայմանանիշեր:

Կրկնակի առաջարկությունների, դիմումների ու բողոքների առաջին էջի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկին» նշում:

Կրկնակի են համարվում միևնույն անձից միևնույն հարցով ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, եթե առաջին առաջարկությունը, դիմումն ու բողոքը ստանալու օրվանից անցել է դրանց քննարկման օրենսդրությամբ սահմանված ժամկետը կամ դիմողը բավարարված չէ իրեն տրված պատասխանով:

Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նախարարությունում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին գրության գրանցման պայմանանիշով, ավելացնելով հերթական համարը կոտորակի ձևով:

54. Գրանցված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հանձնվում են քարտուղարության պետին` Նախարարին զեկուցելու համար:

55. Նախարարին զեկուցվող փոստը, այդ թվում առաջարկությունները, դիմումներն ու բողոքները զեկուցման նախապատրաստելիս պետք է կազմվեն նշագրման թերթիկներ, որոնցում պետք է նշվեն կատարողները և կատարման ժամկետը:

56. Հարցին օբյեկտիվորեն լուծում տալու նպատակով կատարողները կարող են պահանջել լրացուցիչ նյութեր, տեղում կատարել ստուգումներ, ձեռնարկել այլ միջոցներ:

Եթե նամակի քննարկումը հանձնարարվում է երկու և ավելի ստորաբաժանումների/կատարողների, ապա տեղեկանքն ստորագրվում է բոլորի կողմից: Նման դեպքում հանձնարարության կատարման պատասխանատվությունը դրվում է այն անձի վրա, ով մակագրության մեջ նշված է առաջինը, կամ այն անձը, որի անվան դիմաց մակագրված է «հավաք» բառը:

Նշված նամակի քննարկման արդյունքների մասին կազմվում է տեղեկանք կատարողի կողմից և Աշխատակազմի ղեկավարը զեկուցում է Նախարարին:

Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ դիմողի համաձայնությամբ (որի մասին դիմողը հայտնում է գրավոր)` բանավոր, հայտնվում է դրանց հեղինակներին: Պատասխան նամակի առաջին օրինակը ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը, համապատասխան աշխատողի նշագրումով, կարվում է գործին:

57. Առաջարկությունները, դիմումներն ու բողոքները համարվում են լուծված, երբ քննության են առնվում դրանցում առաջադրված բոլոր հարցերը, դրանց լուծման վերաբերյալ ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ և տրվում գործող օրենսդրությանը համապատասխան սպառիչ պատասխաններ:

58. Վերջնական լուծում ստանալուց հետո առաջարկությունները, դիմումներն ու բողոքները իրենց բոլոր նյութերով պահվում են կատարողի մոտ:

59. Առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, որոնք պահանջում են քննարկում, վերցվում են վերահսկողության Աշխատակազմի ղեկավարի կողմից` համաձայն ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման:

Նման դեպքում նամակի առաջին էջի վերևի աջ անկյունում դրվում է «Վ» նշանը:

60. Կատարման ժամկետը կարող է երկարաձգվել միայն Նախարարի կողմից` օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում:

61. Պատասխանը գրանցվում է Ընդհանուր բաժնում, համաձայն սույն կարգի դրույթների:

 

VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

 

62. Փաստաթղթերն աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվա հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Փաստաթղթերի մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգում գրանցվում են նաև ֆայլերը:

(62-րդ կետը խմբ. 08.02.07 N 24-Ն)

63. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

(63-րդ կետը խմբ. 08.02.07 N 24-Ն)

64. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:

(64-րդ կետը խմբ. 08.02.07 N 24-Ն)

65. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում՝ ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:

(65-րդ կետը խմբ. 08.02.07 N 24-Ն)

66. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվավար) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը: Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

(66-րդ կետը խմբ. 08.02.07 N 24-Ն)

67. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմից հանձնվում են պետական արխիվ:

(67-րդ կետը խմբ. 08.02.07 N 24-Ն)

(բաժինը խմբ. 08.02.07 N 24-Ն)

 

Ձև 1

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ___

 

«    » ____________ 200__ թ. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

քարտուղարության ընդհանուր բաժնի _________________________________________

ծրարը բացող աշխատակցի պաշտոնը, անուն, ազգանուն
բացեց _________________________________ կողմից ուղարկված ծրարը, որի մեջ

կազմակերպության անվանումը
հայտնաբերվեց N __________ «    » 200  թ. գրությունը, սակայն ծրարի վրա գրված
է թիվ ____________ «    » 200  թ., որի համար ստորագրում ենք`

Ընդհանուր բաժնի պետ

_________________
(ստորագրություն)

Ծրարը բացող աշխատակից

_________________
(ստորագրություն)

Ընդհանուր բաժնի
առաջատար մասնագետ

_________________
(ստորագրություն)


Կ.Տ.

 

Ձև 2

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ___

 

«    » ____________ 200__ թ. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
քարտուղարության ընդհանուր բաժնի ________________________________________

ծրարը բացող աշխատակցի պաշտոնը, անուն, ազգանուն

բացեց _________________________________ կողմից ուղարկված ծրարը, որի մեջ

կազմակերպության անվանումը

հայտնաբերված N ________ «    »        200  թ. գրության հավելված/առդիր նյութերը
բացակայում են/չեն համապատասխանում/վնասված են ______________________________

(ընդգծել)
_________________________________________________________________

վնասված/անհամապատասխանության մասին նկարագրություն
որի համար ստորագրում ենք`


Ընդհանուր բաժնի պետ

_________________
(ստորագրություն)

Ծրարը բացող աշխատակից

_________________
(ստորագրություն)

Ընդհանուր բաժնի
առաջատար մասնագետ

_________________
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

Ձև 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆՈՒՄ ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ՁԵՎ

 

Ը.Բ.
Հերթական
համար,
գրանցման
ամիս, ամսաթիվ
Ստացված
գրության
ելքի համար,
ամիս, ամսաթիվ

Կազմակերպության անունը

Բովանդակությունը Ում է հասցեագրված կամ ում է մակագրվել, ինչ է մակագրությունը Ստացողի
ստորա-
գրությունը, ամիս,
ամսաթիվ

1

2

3

4

5

6

 

Ձև 2

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ՁԵՎ

 

Հերթական
համար,
գրանցման
ամիս, ամսաթիվ
Ը.Բ.
գրանցման
համար և/կամ
գրության
ելքի համար,
ամիս,
ամսաթիվ

Ումից է ստացվել փաստաթուղթը

Բովանդակությունը Կատարողի Ա/Ա Ստորագրությունը,
ամիս, ամսաթիվ

1

2

3

4

5

6

 

Ձև 3

 

ՆԱԽԱՐԱՐԻ, ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ՁԵՎ

 

Ելից համար,
գրանցման ամիս, ամսաթիվ
Ում է հասցեագրված Ա/Ա
կազմակերպության անվանումը
Բովանդակությունը Եթե գրությունը պատասխան է, կազմակերպության ելից գրության համարը, ամիս, ամսաթիվ Ստորագրություն,
ամիս, ամսաթիվ

1

2

3

4

5

 

Ձև 4

 

ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ՁԵՎ

 

Ելից համար,
գրանցման ամիս, ամսաթիվ
Ում է հասցեագրված Ա/Ա
պաշտոնը
Բովանդակությունը Եթե գրությունը պատասխան է, ելից գրության համարը, ամիս, ամսաթիվ Ստորագրություն,
ամիս, ամսաթիվ

1

2

3

4

5

(հավելվածը խմբ. 08.02.07 N 24-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.08.2016, N 202-Ն 25.09.2016, N 190-Ն
08.02.2007, N 24-Ն 25.03.2007, N 190-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան