Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 498-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.11.15/31(600) Հոդ.356
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
29.09.2017
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հոկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017417

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 սեպտեմբերի 2017 թվականի թիվ 191-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 սեպտեմբերի 2017 թվականի թիվ 498-Ն


Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել ապահովագրական ընկերությունների կողմից ձևավորվող տեխնիկական պահուստների ճշգրտության մակարդակը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը որոշում են.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 312-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի օգոստոսի 31-ի թիվ 219-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 660-Ն հրամանով հաստատված Հավելվածի՝ «Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը» կանոնակարգ 3/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի 8-րդ կետում «Ապահովագրողը կարող է» բառերից հետո լրացնել «ապահովագրության առանձին դասերի գծով» բառերը,

2) Կանոնակարգի 9-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված համաձայնությունը տալու կամ այն մերժելու մասին որոշումը կայացվում է ապահովագրողի դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:»,

3) Կանոնակարգի 10-րդ կետից հանել «10-օրյա» բառը,

4) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1 և 10.2 կետերով.

«10.1. Սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն տրված Կենտրոնական բանկի համաձայնությունը կարող է Կենտրոնական բանկի կողմից չեղյալ համարվել, եթե համաձայնությունը տալուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց արդյունքում ձևավորված տեխնիկական պահուստները Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բավարար չեն կամ բավարար չեն լինի ստանձնած պարտավորությունների կատարման և հնարավոր ռիսկերի ծածկման համար: Մինչև համաձայնությունը չեղյալ համարելու որոշում կայացնելը Կենտրոնական բանկը այն քննարկում է ապահովագրողի հետ: Համաձայնությունը չեղյալ է համարվում Կենտրոնական բանկի կողմից այդ մասին ապահովագրողին ծանուցելուց հետո 10-րդ աշխատանքային օրը, եթե այլ ժամկետ սահմանված չէ ապահովագրողին ուղղված ծանուցման մեջ:

10.2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել ապահովագրողից ձևավորել սույն կանոնակարգով չնախատեսված լրացուցիչ պահուստներ կամ սույն կանոնակարգով նախատեսված պահուստները ապահովագրության առանձին դասերի համար հաշվարկել սույն կանոնակարգով չնախատեսված մեթոդներով, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ձևավորված տեխնիկական պահուստները բավարար չեն կամ բավարար չեն լինի ստանձնած պարտավորությունների կատարման և հնարավոր ռիսկերի ծածկման համար:»,

5) Կանոնակարգի 18-րդ կետում «ՉԱՊ-ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով» բառերը փոխարինել «Երբ ապահովագրավճարի չափը և(կամ) պայմանագրի գործողության ժամկետը մնում է անփոփոխ պայմանագրի գործողության ընթացքում, տվյալ պայմանագրի գծով ՉԱՊ-ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով» բառերով,

6) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1 կետով.

«18.1. Երբ ապահովագրավճարի չափը և(կամ) պայմանագրի գործողության ժամկետը փոփոխվում է պայմանագրի գործողության ընթացքում, տվյալ պայմանագրի գծով ՉԱՊ-ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՉԱՊi = (ՉԱՊto+Ափոփ) * ՉՕi/ՊՕi, որտեղ՝

 

ՉԱՊi

 - i-րդ պայմանագրի գծով չվաստակած ապահովագրավճարի պահուստի չափն է,

ՉԱՊto

 - i-րդ պայմանագրի գծով չվաստակած ապահովագրավճարի պահուստի չափն է` ապահովագրավճարի չափի և/կամ պայմանագրի գործողության ժամկետի փոփոխության օրվա դրությամբ,

Ափոփ

 - i-րդ պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի (վերաապահովագրության ընդունած պայմանագրերի դեպքում` վերաապահովագրավճարի, իսկ համաապահովագրության դեպքում` i-րդ պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի` տվյալ ապահովագրողի մասնաբաժնի) փոփոխության չափն է` առանց նվազեցնելու ապահովագրավճարի փոփոխման պահին ապահովագրողի կողմից տրամադրված զեղչերը,

ՉՕi

 - i-րդ պայմանագրի գծով չլրացած օրերի քանակն է ՉԱՊ-ի հաշվարկման օրվա դրությամբ՝ հաշվի առնելով պայմանագրի գործողության ժամկետի փոփոխությունը (առկայության դեպքում),

ՊՕi

 - i-րդ պայմանագրի ապահովագրավճարի և (կամ) գործողության ժամկետի փոփոխությունից մինչև պայմանագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածն է` օրերով՝ հաշվի առնելով պայմանագրի գործողության ժամկետի փոփոխությունը (առկայության դեպքում):»,

7) Կանոնակարգի 24-րդ կետում «Ապահովագրական հատուցումների գծով ապահովագրողին ներկայացված» բառերը փոխարինել «ՆՉՊՊ-ի հաշվարկման «դեպք առ դեպք» մեթոդը կիրառելիս ապահովագրական հատուցումների գծով ապահովագրողին ներկայացված» բառերով,

8) Կանոնակարգի 37-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «և/կամ պայմանագրի վերակնքման դեպքում կատարել ապահովագրավճարի (վերաապահովագրության ընդունած պայմանագրերի դեպքում` վերաապահովագրավճարի) նվազեցումներ» բառերը,

9) Կանոնակարգի 41-րդ կետում վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՎՆմիջ - վերլուծվող ժամանակահատվածի տարիների վնասաբերության միջին ցուցանիշն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 Ներմուծեք նկարագրությունը_13505

 

որտեղ՝

n

 - վերլուծվող ժամանակահատվածի տարիների քանակ,

Հտ, ՎԱտ, ՎՆտ

 - սույն գլխի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ:»,

10) Կանոնակարգի 43-րդ կետում՝

1) «(նվազեցված վերաապահովագրողների մասնաբաժնի չափով)» բառերից հետո լրացնել «, կարգավորման ծախսերի» բառերը,

2) «ՎՆտ=(Հտ/ՎԱտ)*100» բանաձևը փոխարինել «ՎՆտ=(Հտ/ՎԱտ)*100%» բանաձևով,

11) Կանոնակարգի 44-րդ կետում «ՎՆտ=100» բառերը փոխարինել «ՎՆտ=100%» բառերով,

12) Կանոնակարգի 46-րդ կետի 2-րդ ենթակետում «5» թիվը փոխարինել «5%» թվով,

13) Կանոնակարգի 47-րդ կետում բոլոր «100» թվերը փոխարինել «100%» թվով,

14) Կանոնակարգի 59-րդ կետում «i-րդ ապահովագրության պայմանագրի գծով ՎՉԱՊ-ը հաշվարկվում է հետևյալ կերպ» բառերը փոխարինել «Երբ վերաապահովագրավճարի չափը և(կամ) վերաապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը մնում է անփոփոխ վերաապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում, տվյալ պայմանագրի գծով ՎՉԱՊ-ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.» բառերով,

15) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59.1 կետով.

«59.1. Երբ վերաապահովագրավճարի չափը և(կամ) վերաապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը փոփոխվում է վերաապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում, տվյալ պայմանագրի գծով ՎՉԱՊ-ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՎՉԱՊi = (ՎՉԱՊto +ՎԱփոփ) * ՎՉՕi /ՎՊՕi, որտեղ՝

 

ՎՉԱՊi

 - i-րդ պայմանագրի գծով չվաստակած ապահովագրավճարի պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի չափն է,

ՎՉԱՊto 

 - i-րդ պայմանագրի գծով չվաստակած ապահովագրավճարի պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի չափն է` վերաապահովագրավճարի չափի և/կամ վերաապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի փոփոխության օրվա դրությամբ,

ՎԱփոփ

 - i-րդ պայմանագրի վերաապահովագրության գծով վերաապահովագրության պայմանագրով նախատեսված վերաապահովագրավճարի փոփոխության չափն է,

ՎՉՕi

 - i-րդ պայմանագրի գծով վերաապահովագրության պայմանագրի չլրացած օրերի քանակն է ՎՉԱՊ-ի հաշվարկման օրվա դրությամբ՝ հաշվի առնելով վերաապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի փոփոխությունը (առկայության դեպքում),

ՎՊՕi

 - i-րդ պայմանագրի գծով վերաապահովագրության պայմանագրով սահմանված վերաապահովագրավճարի և (կամ) վերաապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի փոփոխությունից մինչև վերաապահովագրության պայմանագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածն է` օրերով՝ հաշվի առնելով վերաապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի փոփոխությունը (առկայության դեպքում):»,

16) Կանոնակարգի 65-րդ կետում «9-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ գլխով» բառերով:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

  

2017 թ. սեպտեմբերի 5

Երևան


Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար

Վ. Արամյան

 

2017 թ. սեպտեմբերի 29
Երևան