Գլխավոր տեղեկություն
Համար
N 245-Կ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.02.2005-11.08.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.05.03/12(98) Հոդ.74
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
16.04.2002
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

322.0245-Կ.16.04.02

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
17 ապրիլի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 32202070

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

16 ապրիլի 2002 թ.

ք. Երևան 

N 245-Կ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները կանոնակարգելու` գործավարության ճշգրիտ վարումն ապահովելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգը» (կցվում է):

2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

 

Կոմիտեի նախագահ`

Մ. Վարդանյան

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման պետական գրանցման գործավարությունը սկսվում և ավարտվում է ընդհանուր բաժնում:

2. Անշարժ գույքի սեփականատերերը, օգտագործողները տարածքային ստորաբաժանումներ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ներկայացնում են դիմում:

3. Դիմումով դիմումատուի և տարածքային ստորաբաժանման միջև ծագում են պայմանագրային հարաբերություններ:

4. Որևիցե պատճառաբանությամբ դիմումի ընդունման մերժումը արգելվում է:

 

§ 2. ԴԻՄՈՒՄ

 

5. Դիմումը (Ձև 1) դիմողի կողմից ներկայացվում է տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժին: Ընդհանուր բաժնի աշխատակիցը, անձը հաստատող փաստաթղթի (դրանք են. ա) անձնագիր, զինվորական գրքույկը, լիազորված մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը, մինչև 16 տարեկան երեխաների համար` նաև ծննդյան վկայականը. բ) փախստականների համար` փախստականի վկայականը, փախստականի ճամփորդական փաստաթուղթը. գ) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ՀՀ հատուկ անձնագիրը, կացության վկայականը) հիման վրա, դիմումը ընդունում և ըստ տրման հերթականության հաշվառում է:

(5-րդ կետը խմբ. 19.01.05 N 5-Ն)

5.1 Դիմումում պետք է նշված լինեն`

ա) գույքի գտնվելու վայրը (հասցեն, ինչպես նաև կարող է նշվել գույքի ծածկագիրը (կոդ)),

բ) ֆիզիկական անձանց դեպքում՝ սեփականատիրոջ, օգտագործողի, սույն պարագրաֆի 5-րդ կետի ա), բ) և գ) ենթակետերով սահմանված անձը հաստատող փաստաթղթերից տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի սերիան, համարը, բնակության վայրը, հասցեն, երբ և ում կողմից է տրված փաստաթուղթը, սոցիալական քարտի համարը),

գ) իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

Լիազորագրով հանդես գալու դեպքում՝ ինչպես ներկայացուցչի այնպես էլ ներկայացվողի՝ սույն կետի ա), բ) և գ) ենթակետերով սահմանված տվյալները,

դ) պատվիրվող աշխատանքը, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, պատվերի կատարման ժամկետը (գրել տառերով և թվով), հեռախոսի համարը, ստորագրությունը, դիմումը ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ժամը, րոպեն:

Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը դիմումում համարակալվում են ըստ հերթականության:

(5.1 կետը լրաց. 19.01.05 N 5-Ն)

6. Դիմում է համարվում նաև տարբեր մարմինների, ընկերությունների, կազմակերպությունների կողմից ստացված գրությունները:

7. Դիմումում պետք է նշված լինեն բոլոր ներկայացվող փաստաթղթերը:

8. Արգելվում է պատվիրված աշխատանքների կատարման դիմումատուի նշած ժամկետի փոփոխումը ստորաբաժանման աշխատակցի կամ ղեկավարի կողմից: Ժամկետի փոփոխումը կարող է կատարվել միայն դիմումատուի խնդրանքով (նոր դիմում)` նրա ստորագրությամբ: Տվյալ դեպքում նոր պատվերի կատարման ժամկետը հաշվարկվում է նախկին դիմումի ընդունման ամսաթվով:

9. Դիմումը ամբողջությամբ լրացվում և ստորագրվում է միայն դիմողի կողմից: Արգելվում է դիմումը լրացնել ստորաբաժանման աշխատակցի կողմից:

10. Արգելվում է մեկ դիմումով ընդունել իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման պատվեր: Յուրաքանչյուր պատվեր ընդունվում է առանձին դիմումով:

Մեկ դիմումով կարող է ընդունվել գույքի քանակական, որակական, գնային, ինչպես նաև գրանցված իրավունքների և այլ տեղեկատվության, այդ թվում անշարժ գույքի չափագրման կամ տեղազննության պատվեր` բացառությամբ գործարքների (օտարման, օգտագործման տրամադրելու, գրավադրելու և այլն) կամ անշարժ գույքի նկատմամբ այլ գործառույթների (ժառանգություն բացելու և այլն) իրականացման համար տրամադրվող տեղեկատվության, որը ընդունվում է առանձին դիմումով:

11. Դիմումի պատվերի կատարման ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:

12. Դիմումը ընդունելուց հետո դիմողին տրվում է ստացական, որտեղ նշվում է ներկայացված փաստաթղթերի անվանումը, որը ստորագրվում է ընդհանուր բաժնի պետի և դիմողի կողմից և հանձնվում դիմողին (Ձև 1.1.):

 

§ 3. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

13. Դիմումների հաշվառման աշխատանքները կանոնակարգելու նպատակով, ստորաբաժանումներում պահվում են դիմումների հաշվառման 2 տեսակի մատյան`

- իրավունքների պետական գրանցման դիմումների հաշվառման մատյան (Ձև 2),

- տեղեկատվության տրամադրման դիմումների հաշվառման մատյան (Ձև 3):

14. Դիմումների հաշվառման մատյանների բոլոր էջերը համարակալվում են, վերջին էջում նշում է կատարվում էջերի քանակի վերաբերյալ ու կնքվում է կոմիտեի կնիքով: Յուրաքանչյուր օրվա վերջում դիմումների հաշվառման մատյանում վերջին դիմումից հետո գիծ է քաշվում, նշվում ստացված վերջին դիմումի հերթական համարը, տվյալ օրվա դիմումների քանակը և ստորագրվում է ընդհանուր բաժնի պետի և ստորաբաժանման ղեկավարի կողմից: Դիմումների մատյանները համարակալվում են հետևյալ կերպ` ՏՏՏՏ-ՄՄ-ԴԴԴԴ, որտեղ ՏՏՏՏ տարին է, ՄՄ մատյանի հերթական համարը, իսկ ԴԴԴԴ տվյալ մատյանում դիմումի հերթական համարը: Դիմումների հերթական համարը սկսվում է տվյալ տարվա հունվարի 1-ին աշխատանքային օրը (դիմում N 1) և ավարտվում տարվա վերջին աշխատանքային օրը (օրինակ` դիմում N 6669 կամ դիմում N 2084 և այլն):

15. Դիմումների հաշվառման մատյանում ընդհանուր բաժնի աշխատակցի կողմից, ըստ դիմումի տրման հերթականության լրացվում են դիմումի հերթական համարը, դիմումի ընդունման ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն, դիմումով ներկայացված պատվերի կատարման ժամկետը, սեփականատիրոջ, օգտագործողի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցեն, անշարժ գույքի անվանումը, դիմումով պատվիրված ծառայության տեսակը (չափագրում, պետական գրանցում, տեղեկատվության տրամադրում և այլն), այնուհետև` մատուցվող ծառայությունների համար վճարումները հաշվարկելուց հետո, մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող գումարի չափը, իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման ամիսը, ամսաթիվը, գրանցման մատյանի և գրանցման թերթիկի կամ տեղեկանքի համարները, տարածքային ստորաբաժանման կողմից դիմողին տրամադրվող իրավունքի գրանցման վկայականի անվանումը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման, գրավի, հիփոթեքի, վարձակալության իրավունքի գրանցման վկայական) կամ տեղեկատվության տրամադրումը (տեղեկանք (Ձև N), դիմումը հանձնողի, դիմումը ընդունողի ստորագրությունները` նշելով ընդունման ժամը, րոպեն:

 

§ 4. ԴԻՄՈՒՄԻ ԸՆԹԱՑՔԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ

 

16. Դիմումը մուտքագրվելուց հետո, ստուգվում է դիմումով ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և ներկայացված փաստաթղթերը օրենսդրությանը չհամապատասխանելու դեպքում` պատրաստվում է դիմումի պատասխան` փաստաթղթերում առկա բոլոր անհամապատասխանությունների մասին պարտադիր նշումով, իսկ պատասխան գրությունը` ընդհանուր բաժնի պետի կողմից հանձնվում է դիմումատուին: Դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը (դիմողի պահանջով դրանք վերադարձվելու դեպքում` պատճենները), դիմումի պատասխանը կարվում են տվյալ անշարժ գույքի կադաստրային գործում, իսկ դրա բացակայության դեպքում` գործավարության համար նախատեսված թղթապանակում, որոնք պահվում են տեղեկատվության տրամադրման ենթաբաժնում:

17. Տարածքային ստորաբաժանման բաժինների կողմից աշխատանքների կատարումն ու դրանց հերթականությունը կանոնակարգվում է կոմիտեի նախագահի կողմից հաստատված առանձին մեթոդական ցուցումով, որին համապատասխան` դիմումով ներկայացված փաստաթղթերը ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու դեպքում, կազմվում է կադաստրային գործ, պատրաստվում է համապատասխան իրավունքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ փաստաթուղթը:

18. Ստորաբաժանման ղեկավարի կողմից միասնական մատյանում ստորագրելուց և համապատասխան իրավունքի գրանցման վկայականը կամ տեղեկատվության վերաբերյալ փաստաթուղթը հաստատելուց հետո իրավունքի գրանցման վկայականը, կամ տեղեկատվության վերաբերյալ փաստաթղթերը ուղարկվում են ընդհանուր բաժին, որտեղից դրանք հանձնվում են դիմողին, իսկ կադաստրային գործերը` տեղեկատվության տրամադրման ենթաբաժին:

19. Արգելվում է կադաստրային գործը դուրս հանել տարածքային ստորաբաժանման տարածքից, տեղազննության և չափագրման աշխատանքներ իրականացնելու համար:

 

§ 5. ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

20. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը, ինչպես նաև տեղեկատվության տրամադրումն իրականացվում է կադաստրային քարտեզների տվյալների և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սուբյեկտների դիմումներով ներկայացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (իրավունքի ծագումը, փոփոխումը, դադարումը) հաստատող փաստաթղթերի և դիմումի, պետական տուրքի մուծման անդորրագրի, պետական գրանցման վճարի անդորրագրի հիման վրա:

21. Իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

ա) Անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքի գրանցման վկայականը:

բ) Բնակելի տան կառուցման և սպասարկման համար, այգեգործական, տնամերձ հողամասի հատկացման մասին որոշումը (1998թ. մարտի 1-ից հետո հատկացված հողամասի համար պարտադիր է նաև հողամասի հատակագիծը):

գ) Գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սեփականաշնորհված հողամասի վերաբերյալ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումը կամ հողի սեփականության իրավունքի պետական ակտը կամ հողի սեփականության իրավունքի ժամանակավոր պետական ակտը, գույքաթերթը, շենքերի շինությունների տեխնիկական անձնագիրը, սեփականության վկայականը:

դ) Պետական սեփականություն հանդիսացող հողամասը, շենք-շինությունը օգտագործման, վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը և (կամ) որոշումը, հողամասի օգտագործման իրավունքի պետական ակտը կամ հողամասի օգտագործման իրավունքի ժամանակավոր պետական ակտը:

ե) Հողամասի սահմանների փոփոխման, հողամասի, շենքի, շինության, միավորման և բաժանման մասին դիմումը, պայմանագիրը, դատարանի որոշումը, վճիռը (անհրաժեշտության դեպքում` նոր առաջացած անշարժ գույքի համար տրվող նոր փոստային հասցեն):

զ) Սեփականության և այլ գույքային իրավունքների ծագման, փոփոխման և դադարման մասին դատարանի վճիռը:

է) Հողամասի, շենքի, շինության վերաբերյալ տնտեսությունների գրքերից (ծխամատյան) քաղվածքը կամ պետական արխիվի կողմից տրված որոշման քաղվածքը:

ը) Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհման մասին որոշումը (անհրաժեշտության դեպքում տեղեկանք` բնակարանի սեփականաշնորհման ժամանակ համասեփականատերերի տվյալների վերաբերյալ, տրված համայնքի ղեկավարի կողմից):

թ) Կոոպերատիվ բնակարանային, ամառանոցային և այլ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման համար` միասնական օրդերը, փայավճարը ամբողջությամբ վճարված լինելու վերաբերյալ տեղեկանքը:

ժ) Անշարժ գույքից կամ դրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին հայտարարությունը և տվյալ գույքի նկատմամբ այլ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթ:

ժա) Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասնավորեցման (ապապետականացման) վերաբերյալ որոշում, պայմանագիրը:

ժբ) Անշարժ գույքի օտարման պայմանագիրը:

ժգ) Ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի վկայագիրը:

ժդ) Անշարժ գույքի բռնագանձման կամ բռնագրավման մասին դատարանի որոշումը, վճիռը, դատավճիռը:

ժե) Պետության կամ համայնքային կարիքների համար վերցվող գույքի մասին իրավասու մարմնի որոշումը:

ժզ) Անշարժ գույքի անհատույց օգտագործման, վարձակալության, ենթավարձակալության, ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագիրը:

ժէ) Անշարժ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը:

ժը) Ռենտայի դիմաց անշարժ գույքի օտարման պայմանագիրը:

ժթ) Գրավի, հիփոթեքի պայմանագիրը:

ի) Սերվիտուտի պայմանագիրը, դատարանի վճիռը և (կամ) որոշումը:

լ) Իրավունքների պետական գրանցման համար իրավաբանական անձի կողմից պետք է դիմումին կից ստորաբաժանմանը ներկայացվի նաև.

 Իրավաբանական անձի գրանցման վկայական,

 կանոնադրություն,

 գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ կամ համապատասխան գործարքը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

խ) Իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրա լիազորված մարմնի կողմից հաստատված լուծարման հաշվեկշիռը և իրավասու պետական մարմնի կողմից հաստատված իրավաբանական անձի լուծարումը հաստատող փաստաթուղթ:

ծ) Իրավահաջորդության դեպքում, իրավաբանական անձի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում համապատասխանաբար փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը և իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը դրա բոլոր ներդիրների հետ միասին:

կ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքի ծագումը, փոխանցումը և դադարումը հաստատող այլ փաստաթղթեր:

հ) Շինարարության, շենքերի, շինությունների վերականգնման, վերակառուցման, արդիականացման (բացառությամբ ներքին ընթացիկ վերանորոգման և հարդարման) և արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու իրավունքը հաստատող փաստաթղթերն են`

 ճարտարապետաշինարարական նախագծերը,

 սահմանված կարգով տրամադրված շինարարության կամ քանդման թույլտվությունը,

 1998 թ. հուլիսի 30-ից մինչև 2003 թ. մայիսի 18-ը ընկած ժամանակահատվածի համար` շինարարության ավարտական ակտը, 2003 թ. մայիսի 18-ից հետո ընկած ժամանակաշրջանի համար` շինարարության շահագործման փաստագրման ակտը:

2003 թ. հուլիսի 6-ից հետո գույքային իրավունքները կարող են գրանցվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունիսի 26-ի «Ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի ձևը հաստատելու մասին» N 1205-Ն որոշմամբ հաստատված «Ավարտված շենքի, շինության մասին» տեղեկանքի ձևի հիման վրա, միաժամանակ գրանցելով նաև շենքի, շինության շահագործման սահմանափակումը, որը կարող է վերացվել շինարարության շահագործման փաստագրման ակտը ներկայացնելուց հետո:

(21-րդ կետը խմբ. 31.10.03 N 695-Ն)

 

§ 6. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

22. Առանց սեփականատիրոջ կամ օգտագործողի համաձայնության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոփոխությունների, դադարման պետական գրանցումը մերժվում է, բացի հետևյալ դեպքերից`

ա) եթե գործարքը կատարվում է լիազորագրի հիման վրա.

բ) եթե գործարքը կատարում են խնամակալը, հոգաբարձուն կամ այլ օրինական ներկայացուցիչները.

գ) եթե փոփոխությունը կատարվում է դատարանի որոշումով, վճռով կամ դատավճռով.

դ) եթե իրավունքը փոխանցվում է այլ անձի` սեփականատիրոջ, օգտագործողի մահվան դեպքում` ըստ կտակի կամ ըստ օրենքի իրավահաջորդության հիման վրա:

Մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է առաջացնում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն` ներկայացվողի համար:

Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող 3 տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Լիազորագիրը, որում նշված չէ դրա տրման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:

Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`

ա) լիազորագրի ժամկետը լրացել է.

բ) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները.

գ) լիազորագրողը վերացրել է այն.

դ) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.

ե) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը.

զ) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը.

է) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը.

ը) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:

Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը:

Նվիրատվություն նախատեսող լիազորագիրը, որում նշված չէ նվիրառուն և սահմանված չէ նվիրատվության առարկան, առոչինչ է:

Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, միջպետական համաձայնագրերի և պայմանագրերի:

23. Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի, դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման (լեգալիզացում) փոխարեն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի մասնակից երկրների կողմից տրված փաստաթղթերի վրա լիազորված մարմինների կողմից դրվում է հատուկ դրոշմակնիք` «Ապոստիլ», որով վավերացվում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթերի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

«Ապոստիլ» դրվում է հետևյալ պաշտոնական փաստաթղթերի վրա (Տես` ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր, N 12 (54), 28 օգոստոսի 2000թ.)`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից տրված պաշտոնական փաստաթղթերի.

բ) կազմակերպությունների կամ նրանց մարմինների կողմից տրված փաստաթղթերի.

գ) վարչական փաստաթղթերի.

դ) նոտարական փաստաթղթերի (նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի):

«Ապոստիլ» դրված փաստաթուղթը հետագա դիվանագիտական, հյուպատոսական կամ այլ վավերացման ենթակա չէ:

 

§ 7. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

24. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը իրականացվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրանից բխող նորմատիվ-իրավական ակտերի հիման վրա և դրանցով սահմանված ժամկետներում:

25. Գրանցումը մերժելու դեպքում դիմողը գրավոր տեղյակ է պահվում մերժման բոլոր պատճառների մասին հետևյալ ժամկետներում` աշխատանքը կատարելու համար 7-օրյա պատվերի դեպքում` 5-րդ օրը, մնացած դեպքերում` 2-րդ օրը:

 

(Ձև 1)

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական կոմիտեի

________________________ տարածքային

ստորաբաժանման ղեկավար`

պրն _______________________________-ին

քաղ. ______________________________- ից

անուն, ազգանուն, հայրանուն (անվանում)

_____________________________________

դիմողի հասցեն

_________________ հեռ. ______________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ ______________________________________________________

նշել անշարժ գույքի հասցեն և պատվիրվող աշխատանքների ցանկը

______________________________________________________________

______________________________________________________________

Կից ներկայացնում եմ _______________________________________________

թվարկել ներկայացվող փաստաթղթերը

______________________________________________________________

______________________________________________________________

______________________________________________________________

______________________________________________________________

Ծանոթացել եմ գանձվող վճարների ցանկին, խնդրում եմ կատարել ____ օրվա ընթացքում:

(նշել տառերով)

Վճարումները կկատարվեն _____ _________________ 200__ թ

Անձնագրային տվյալները ____________

Դիմող`

(______________________)

Ա/Տ

 _____

 _______________ 200__ թ.
 

 

(Ձև 1.1)

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական կոմիտեի`

________________

տարածքային ստորաբաժանում

 

Ս Տ Ա Ց Ա Կ Ա Ն

 

փաստաթղթերի ընդունման

 

Տրվում է ________________________________________________________

անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն)

____________________________________________________________ -ին

սեփականատեր, օգտագործող

անունը, ազգանունը /անվանումը)

այն մասին, որ նրանից ընդունվել են հետևյալ փաստաթղթերը.

1._____________________________________________________________

2._____________________________________________________________

3._____________________________________________________________

4._____________________________________________________________

5._____________________________________________________________

6._____________________________________________________________

7._____________________________________________________________

8._____________________________________________________________

9._____________________________________________________________

10.____________________________________________________________

Դիմումների հաշվառման մատյանի հերթական համարը N ___________

 

Փաստաթղթերը հանձնեց _______________________________________________

ստորագրություն, ազգանուն

Փաստաթղթերն ընդունեց _______________________________________________

ստորագրություն, ազգանուն

 

____ _______________ 200 թ.

Ստացականը կազմված է մեկ
օրինակից և տրվում է դիմողին:

 

(Ձև 2)

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

 հ/հ Դիմումի
ընդունման
ամիսը,
ամսաթիվը,
ժամը,
րոպեն
 Դիմումի,
պատվերի
կատարման
ժամկետը
 Դիմողի
տվյալները
Անշարժ
գույքի
գտնվելու
վայրը,
հասցեն 
 Անշարժ
գույքի
առարկան
 Դիմումում
ներկայացված
պահանջը
 Գանձվող
գումարի
չափը
 Պետական
գրանցման
 ամիսը,
ամսաթիվը
 Գրանցման
մատյանի և
թերթիկի
համարները
 Տրամադրվող
փաստաթղթի
անվանումը
 Դիմումը
հանձնողի
ստորա-գրությունը
 Դիմումը
ընդունողի
ստորա-գրությունը

 1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

 9

 10

 11

 12

 13

                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         

 

(Ձև 3)

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 հ/հ Դիմումի
ընդունման
ամիսը,
ամսաթիվը,
ժամը,
րոպեն
 Դիմումի,
պատվերի
կատարման
ժամկետը
 Դիմողի
տվյալները
Անշարժ
գույքի
գտնվելու
վայրը,
հասցեն 
 Անշարժ
գույքի
առարկան
 Դիմումում
ներկայացված
պահանջը
 Գանձվող
գումարի
չափը

 Տեղեկա-տվության
տրամադրման
 ամիսը,
ամսաթիվը

 Տեղեկանքի
համարները
 Տրամադրվող
փաստաթղթի
անվանումը
 Դիմումը
հանձնողի
ստորա-գրությունը
 Դիմումը
ընդունողի
ստորա-գրությունը

 1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

 9

 10

 11

 12

 13

                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         

(Ձև 4)

 

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ

 

հ/հ  Անշարժ
գույքի
գտնվելու
վայրը,
հասցեն 
 
 Տրվող
փաստաթղթի
անվանումը
Փաստաթուղթը
ստացողի
անունը,
ազգանունը
 
 Փաստաթղթի
տրման
անիսը,
ամսաթիվը,
Փաստաթուղթը
ստացողի
ստորա-
գրությունը
 
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           


Ց Ա Ն Կ

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հ/Հ

Լիցենզավորողի անվանումը և գրանցման վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիայի տրման ամսաթիվը

Լիցենզիայի գործունեության տեսակը

գործունեության իրականացման վայրը

Լիցենզիայի գործողության ժամկետը

Ծանոթություն

1

2

3

4

5

6

7

8

1.

«Դուստր Ռուբինա» ՍՊԸ

N 689

04.04.02 թ

տվյալների փոխանցման ծառայություններ

ՀՀ

անժամկետ

 

2.

«Սյունի-Քոմ» ՍՊԸ

N 690

04.04.02 թ

տվյալների փոխանցման ծառայություններ

ՀՀ

անժամկետ

 

3.

«ՍՍ Ինտերնեյշն» ՍՊԸ

N 691

04.04.02 թ

տվյալների փոխանցման ծառայություններ

ՀՀ

անժամկետ

 

4.

«Արնակո Ինտերնեյշնլ» ՍՊԸ

N 692

04.04.02թ

տվյալների փոխանցման ծառայություններ

ՀՀ

անժամկետ

 

5.

«Քոմփյութեր ընդ Նեթվորք Թեքնոլոջի» ՍՊԸ

N 693

04.04.02 թ

տվյալների փոխանցման ծառայություններ

ՀՀ

անժամկետ

 

 

6.

«Ռոլանդ ընդ ԷՄՋԻ» ՍՊԸ

N 694

04.04.02 թ

տվյալների փոխանցման ծառայություններ

ՀՀ

անժամկետ

 

7

«էդալեքս» ՍՊԸ

N 695

04.04.02 թ

տվյալների փոխանցման ծառայություններ

ՀՀ

անժամկետ

 

8.

«Տուրիզմ մենեջմենթ սերվիս» ՍՊԸ

N 690

04.04.02 թ

տվյալների փոխանցման ծառայություններ

ՀՀ

անժամկետ

 

9.

«Թանահատ» ՍՊԸ

N 697

04.04.02 թ

տվյալների փոխանցման ծառայություններ

ՀՀ

անժամկետ

 

10.

«ԱՅԹԻԷՍՋԻ»

N 698

04.04.02 թ.

տվյալների փոխանցման ծառայություններ

ՀՀ

անժամկետ

 

11.

«Ինտերվեկ» ՍՊԸ

N 699

04.04.02 թ.

տվյալների վախանցման ծառայաթյուններ

ՀՀ

 

անժամկետ

 

12.

«Երանոս»ՍՊԸ

N 144

29.03.96 թ.

Միջազգային, տեղային հեռախոսային կապի ծառայություններ

ք. Երևան

01.04.02 թ.

ժամկետանց

13.

«Ինֆոկոմ-Ալֆա» ԴՁ

N 150

29.03.96 թ.

Կապի և ինֆորմատիկայի սարքերի և համակարգերի, նրանց ծրագրային միջոցների մշակում, սպասարկում, շահագործում և վերանորոգում

ՀՀ

01.04.02 թ.

ժամկետանց

14.

«Ինֆոկոմ-Գամմա» ԴՁ

N 159

29.03.96 թ.

Կապի և ինֆորմատիկայի սարքերի, նրանց օրագրային ապահովման, մշակ մաս, ներդրման, սպասարկման, շահագործման. վերանորոգման աշխատանք.

ՀՀ

01.04.02 թ.

ժամկետանց

15.

«Ինֆոկոմ-Սևրվիս» ՓՐԸ

N 397

10.11.99 թ.

Տեխնիկական ապահովման ծառայությունների

ՀՀ

01.04.02 թ.

ժամկետանց

16

«Սրիկս» ՓԲԸ

N 398
N 399
N 400

10.11.99 թ.

Տվյալների փոխանցման ծառայություններ Տելեմատիկ ծառայություններ Հեռախոսային

ՀՀ
"-"
"-"

01.04.02թ.
"-"
"-"

ժամկետանց
"-"
"-"

 

 

N 401
N 402

 

 

ծառայություններ Տեխնիկական ապահովման ծառայություններ Հեռագրային կապի ծառայություններ

"-"
"-"

"-"
"-"

"-"
"-"

17.

«Ինֆոկոմ-Գեյթուեյ» ՓԲԸ

N 405

10.11.99 թ.

 

Տեխնիկական ապահովման ծառայություններ

ՀՀ

01.04.2002 թ.

ժամկետանց

18.

«ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիր» ՓԲԸ

N 484

19.07.00 թ.

 

Հեռաիոսային ծառայություններ

ք. Երևան. «Բրզնես կենտրոն» հյուրանոցի շենք

01.04.2002 թ.

ժամկետանց

19.

անհատ ձեռներեց Արսեն Մուսոյան

N 643

20.09.01թ.

հեռախոսային ծառայություներ

ք. Երևան «Զվարթնոց» օդանավակայան

01.04.2002 թ.

ժամկետանց

20.

«Ինֆոկոմ-ՏՏՍ» ՓԲԸ

N 673

N 674

08.12.01 թ.

հեռագրային կապի տվյալների փոխանցման ծառայություններ

ՀՀ

01.04.2002 թ.

ժամկետանց

21.

«Խարտիա» ՀՁ ՓԲԸ

N 303

19.01.99 թ.

Ռադիոէլեկտրոնային միջոցների առք ու վաճառք

ՀՀ

19.01.04 թ.

Ընկերության 25.03.02թ. թիվ 2 25/03 դիմումի համաձայն


Լիցենզավորված գրավատների գրանցամատյանում բովանդակվող տեղեկությունների

Ց ա ն կ

1

 2  3

4

5

6

7

8

9

10

11

Իրավաբանական անձի անվանումը

Գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամասթիվը

Հարկ վճարողի հաշվի համարը

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողության ժամկետը

Գործողության ժամկետների երկարաձգումները

Տեղեկություններ գրանցամատ- յաններում լիցենզիայի վերաձևակերպ- ման գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման մասին

Վ-Մ ՍՊԸ

ք. Երևան, Բաղրամյան պող. շ. 1

 

Գ.Գ-Ե.053

08.04.02.

00036847

01Ա003350

գրավատնային

ք. Երևան, Բաղրամյան պող. շ. 1

 

անժամկետ