Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/933
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.09.2001-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.10.20/14(56)
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2000
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

124.02/933.31.08.00

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

31.08.2000 թ.

 

N 02/933

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 06.08.01 N 02/1134)

 

ՀՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 26-ի N 662 որոշման 6-րդ կետի «դ» ենթակետի պահանջների ապահովման նպատակով

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության» կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

2. Սահմանել, որ ՀՀ պետական եկամուտների նախարարությունից ակցիզային դրոշմանիշերը պետք է ստացվեն սույն հրամանով հաստատված կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացմամբ և պայմանների ապահովմամբ:

3. Տարածքային հարկային տեսչությունների պետերին`

ա) ապահովել տարածքային հարկային տեսչություններում ակցիզային դրոշմանիշերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները,

 բ) տարածքային հարկային տեսչություններում հրամանով նշանակել ակցիզային դրոշմանիշերի պահպանման համար նյութական պատասխանատու անձ և նրա հետ սահմանված կարգով կնքել լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագիր: Հրամանի և պայմանագրի կրկնօրինակները 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչություն:

(3-րդ կետը խմբ. 06.08.01 N 02/1134)

5. ՀՀ ՊԵՆ աշխատակազմի ղեկավարին, օպերատիվ հետախուզական վարչության և ֆինանսահաշվարկային բաժնի պետերին.

ա) (ենթակետն ուժը կորցրել է 06.08.01 N 02/1134)

բ) օժանդակել ՏՀՏ-ներին ակցիզային դրոշմանիշերի, որպես խիստ (հատուկ) հաշվառման փաստաթղթերի պահպանման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:

(5-րդ կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

6. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային տեսչության պետի 1999 թ. մայիսի 25-ի N 01/28 և ՀՀ պետական եկամուտների 2000 թ. մայիսի 16-ի N 02/361 հրամանները:

7. Սույն հրամանի հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի վրա:

(7-րդ կետը խմբ. 06.08.01 N 02/1134)

 

Նախարար

Գ. Պողոսյան

 

Հաստատում եմ
ՀՀ պետական
եկամուտների նախարար`
Գ. Պողոսյան
31 օգոստոսի 2000 թ.

Համաձայն եմ
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարար
Լ. Բարխուդարյան
___ ________2000 թ.

Համաձայն եմ
ՀՀ արդարադատության
նախարար
Դ. Հարությունյան
___ ________2000 թ.

 

Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ»

(վերնագիրը փոփ. 06.08.01 N 02/1134)

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 26.10.99 թ. թիվ 662 որոշման 6-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով, սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի (այսուհետև` ակցիզային դրոշմանիշեր) ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության կարգը:

(մասը փոփ. 06.08.01 N 02/1134)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով չեն կանոնակարգվում ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից ակցիզային դրոշմանիշերի տպագրման, ստացման, ներմուծման և պահպանման աշխատանքները, ինչպես նաև արտադրողների կողմից այլ պետությունների ակցիզային դրոշմանիշերի ստացումը և պահպանումը:

(1-ին կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

2. (կետն ուժը կորցրել է 06.08.01 N 02/1134)

3. ՀՀ-ում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություններից (այսուհետև` ՏՀՏ):

4. (կետն ուժը կորցրել է 06.08.01 N 02/1134) 

 

II. ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման ԵՎ բաց թողնման կարգ

 

5. (կետն ուժը կորցրել է 06.08.01 N 02/1134)

6. ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերի պահպանումն իրականացվում է խիստ (հատուկ) հաշվառման փաստաթղթերի համար նախատեսված կարգով` այդ նպատակի համար առանձնացված` համապատասխան պայմաններ ունեցող սենյակում:

Ակցիզային դրոշմանիշերը պահպանվում են ՀՀ պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատի, ՏՀՏ-ների շենքերում առանձնացված հատուկ պահեստային տարածքներում: ՀՀ պետական եկամուտների նախարարի գրավոր թույլտվության դեպքում, ակցիզային դրոշմանիշերը կարող են ժամանակավորապես պահպանվել խիստ հաշվառման փաստաթղթերի պահպանման համար համապատասխան պայմաններ ունեցող այլ կազմակերպությունների համապատասխան տարածքներում:

(6-րդ կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

7. Ակցիզային դրոշմանիշերի պահպանման սենյակը յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում կապարակնքվում է ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար նշանակված նյութական պատասխանատու անձի (այսուհետ` պատասխանատու անձ) կապարակնիքով:

(7-րդ կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

8. Պատասխանատու անձը իրեն հանձնված ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր տեսակի համար վարում է առանձին հաշվառում` ըստ ակցիզային դրոշմանիշերի համարների և սերիաների:

9. Ակցիզային դրոշմանիշերը պատասխանատու անձը բաց է թողնում ՏՀՏ-ի ակցիզային դրոշմանիշերի պահպանության համար նյութական պատասխանատու նշանակված անձին` վերջինիս անունով դուրս գրված համապատասխան լիազորագրի և անձնագրի ներկայացման դեպքում, ՀՀ պետական եկամուտների նախարարի հանձնարարականի, ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվարկային բաժնի կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի հիման վրա:

Հաշիվ-ապրանքագիրը ստորագրվում է ՊԵՆ ֆինանսահաշվարկային բաժնի պետի (գլխավոր հաշվապահ) և պատասխանատու անձի կողմից ու կնքվում է: Հաշիվ-ապրանքագրում պարտադիր նշվում են տրամադրվող ակցիզային դրոշմանիշերի տեսակը, քանակը, համարները` ըստ ձեռք բերող կազմակերպությունների:

(9-րդ կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

10. ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվարկային բաժինը վարում է տրամադրված ակցիզային դրոշմանիշերի հաշվառում` ըստ ստացող կազմակերպությունների, ստացված դրոշմանիշերի տեսակների, համարների և ՏՀՏ-ների:

(10-րդ կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

 

III. ՀՀ-ում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից ակցիզային դրոշմանիշերի ստացման եվ պահպանման կարգ

 

11. ՀՀ-ում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են միայն ՀՀ հարկային մարմիններում հաշվառման կանգնած ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողներին: Արտադրողները դրոշմանիշ ստանալու համար իրենց հաշվառման վայրի ՏՀՏ, ՀՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ սահմանված կարգով, ներկայացնում են ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու դիմում և պահանջվող այլ փաստաթղթեր (ակցիզային դրոշմանիշերի օգտագործման հաշվարկը ներկայացվում է N 2 հավելվածում բերված ձևով):

12. Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերը բավարարում են ՀՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 26-ի N 662 որոշման պահանջներին և ՀՀ-ում պարտադիր դրոշմավորման ենթակա ոգելից խմիչքներ արտադրողների կողմից պահպանվում են ՀՀ կառավարության 1999 թ. հունվարի 14-ի N 10 որոշման պահանջները և արտադրողի մոտ չկան ակցիզային դրոշմանիշեր, որոնց ետ վերադարձման համար սահմանված ժամկետը լրացել է, ՏՀՏ-ն յուրաքանչյուր արտադրողի համար ՀՀ պետական եկամուտների նախարարին ներկայացնում է ակցիզային դրոշմանիշերի ստացման հայտ (ձևը կցվում է (հավելված N 1): Հայտի հետ ներկայացվում են ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճեն, հաշվարկ ակցիզային դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ: Պարտադիր օղի արտադրողների (ներառյալ շշալցում իրականացնողների) որպես հումք ձեռք բերված սպիրտի հաշվարկային և վճարային փաստաթղթերի օրինակները:

Առանց նշված փաստաթղթերի և պայմանների բավարարման դիմումը չի ընդունվում:

(12-րդ կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

13. Ներկայացված դիմումը կարող է չբավարարվել կամ մասնակի բավարարվել, եթե ՀՀ ՊԵՆ-ում դիմումի ներկայացման պահին չկան (բավարար քանակությամբ առկա չեն) տվյալ տեսակի ակցիզային դրոշմանիշերի պահանջվող քանակները, կամ եթե դիմում ներկայացնողի մոտ առկա ձեռքբերված հումքը չի հիմնավորում պահանջի ներկայացումը: Հայտի չբավարարելու վերաբերյալ կարգադրությունը ուղարկվում է հայտ ներկայացնող ՏՀՏ:

14. ՀՀ ՊԵ նախարարը ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժնի պետին և պատասխանատու անձին տալիս է ակցիզային դրոշմանիշերի բացթողնման վերաբերյալ կարգադրություն, որի մեկ օրինակը տրամադրվում է հայտ ներկայացրած ՏՀՏ-ին:

(14-րդ կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

15. ՀՀ ՊԵ նախարարի կարգադրության հիման վրա ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժինը սույն կարգի II բաժնին համապատասխան կատարում է բացթողնման ձևակերպումները, որից հետո պատասխանատու անձը բաց է թողնում դրոշմանիշերը:

(15-րդ կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

16. Արտադրողները ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերը 3 ամիս չօգտագործելու կամ լուծարման, կամ գործունեության դադարեցման կամ լիցենզիայի ժամկետի ավարտման, կամ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերը սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքերում առկա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը պարտավոր են վերադարձնել իրենց հաշվառման վայրի ՏՀՏ: Արտադրողների լուծարման կամ գործունեության դադարեցման, կամ լիցենզիայի ժամկետի ավարտման, կամ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերը սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքերում հարկային մարմինները արտադրողի մոտ պարտադիր կատարում են չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի մնացորդների գույքագրում:

Վնասված կամ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը կարող են վերադարձվել տարածքային հարկային տեսչություններ` դրանց ձեռք բերման օրվանից մինչև 3-ամսյա ժամկետը լրանալու օրը ներառյալ:

Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար արտադրողները իրենց հաշվառման վայրի ՏՀՏ ներկայացնում են`

1. դիմում` ակցիզային դրոշմանիշերի և դրանց ձեռք բերման նպատակով վճարված գումարի վերադարձման համար, դրանում առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները,

2. ակցիզային դրոշմանիշերի ստացման անդորրագրի պատճեն,

3. չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը:

Ընդ որում, վնասված ակցիզային դրոշմանիշերը ՏՀՏ ներկայացվում են դրանք փակցնելով առանձին էջերի վրա ապահովելով հետևյալ պայմանները`

ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցվեն ծալքերի և անհարթությունների,

 պետք է պարզ Երևան ակցիզային դրոշմանիշի սերիան (համարը) և դրա կենտրոնական մասը,

ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացվեն,

 վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

Դրոշմանիշերը ՏՀՏ-ները ընդունում են ընդունման-հանձնման ակտի հիման վրա:

17. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը ՏՀՏ-ները վերադարձման ակտով ներկայացնում են ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար լիազորված համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ պատասխանատու անձին: Վերջինս ՀՀ ՊԵՆ հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետին է ներկայացնում վերադարձվող ակցիզային դրոշմանիշերի վիճակի վերաբերյալ իր եզրակացությունը և վերադարձման ակտը: ՀՀ ՊԵՆ հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետը ակցիզային դրոշմանիշերի ընդունման կարգադրության նախագիծը, տվյալ հարկատուի ակցիզային դրոշմանիշերի շարժի վերաբերյալ տեղեկանքը և եզրակացությունը ներկայացնում է ՀՀ ՊԵ նախարարին: Ընդունումը մերժելու դեպքում, այդ մասին կարգադրությունը հիմնավորումներով 2 օրվա ընթացքում վերադարձվում է համապատասխան ՏՀՏ: Ընդունումը բավարարելու մասին կարգադրությունը ուղարկվում է ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժին` համապատասխան ձևակերպումներ տալու համար: Կարգադրության մեկ օրինակը ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարի վերադարձման մասին եզրակացության հետ ուղարկվում է համապատասխան ՏՀՏ:

(17-րդ կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

18. ՏՀՏ-ները յուրաքանչյուր արտադրողի համար վարում են ակցիզային դրոշմանիշերի տրամադրման և ընդունման քարտեր` ըստ ակցիզային դրոշմանիշերի տեսակների, քանակների, համարների և սերիաների (հավելված N 3):

19. Արգելվում է ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ այլ կերպ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց:

20. Ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի գծով արտադրողները վարում են առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ՀՀ ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողների կողմից ակցիզային դրոշմանիշերի ստացման եվ պահպանման կարգ

(բաժինն ուժը կորցրել է 06.08.01 N 02/1134)

 

V. Ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, տրամադրման եվ հաշվառման նկատմամբ հսկողություն

 

34. ՏՀՏ-ներում պետի հրամանով ստեղծված ակցիզային դրոշմանիշերի գույքագրման հանձնաժողովները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը կատարում են իրենց կողմից ստացված, տրամադրված և մնացորդում առկա ակցիզային դրոշմանիշերի գույքագրումներ: Կատարված գույքագրումների վերաբերյալ տեղեկանքները 5 օրվա ընթացքում ներկայացնելով ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժին:

(34-րդ կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

35. ՀՀ ՊԵ նախարարի կարգադրությամբ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից հետո ՀՀ ՊԵՆ կենտրոնական ապարատում կատարվում է տվյալ եռամսյակում ստացված, բաց թողնված և մնացորդում առկա ակցիզային դրոշմանիշերի գույքագրում` հիմնադրելով ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժնում առկա ակցիզային դրոշմանիշերի տվյալների հետ:

36. Սույն կարգի 34 և 35 կետերի համաձայն կատարված աշխատանքների ավարտից հետո ՀՀ ՊԵՆ հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետը, աշխատակազմի ղեկավարը և ֆինանսահաշվային բաժնի պետը կատարված հսկողական աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում են ՀՀ պետական եկամուտների նախարարին:

(36-րդ կետը փոփ. 06.08.01 N 02/1134)

37. (կետն ուժը կորցրել է 06.08.01 N 02/1134)

 

Հավելված N 1

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
2000 թ.-ի N 02/933 հրամանով

 

____ _________________ 200 ___ թ.

ՀԱՅՏ N

 
 

____________ ՏՀՏ


 

ՀՀ-ում արտադրվող ապրանքների դրոշմավորման
համար ակցիզային դրոշմանիշերի ստացման

 
Ձեռնարկության անվանումը

               
ՀՎՀՀ

 

Պահանջվում են ոգելից խմիչքների հետևյալ տեսակի և քանակի դրոշմանիշեր

 

Տեսակ  Պահանջվող քանակ 
0,25 լ. 0,33 լ. 0,375 լ. 0,5 լ. 0,7 լ. 0,75 լ. 0,8 լ. 1,0 լ.
Օղի                
Գինի, շամպայն                
Կոնյակ                
Սպիրտ                
Այլ խմիչք                
Ընդամենը                

 

Պահանջվում են ծխախոտի հետևյալ տեսակի և քանակի դրոշմանիշեր

 

Տեսակ

10 հատ

12 հատ

20 հատ

Ֆիլտրով  

x

Առանց ֆիլտրի

x

   
Ընդամենը      

 

______________ ՏՀՏ պետ` ____________

________________
(ստորագրություն)

 

Հավելված N 2

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
31.08.2000 թ.-ի N 02/933 հրամանով

 

____________
ՏՀՏ անվանումը

ՏՀՏ պետ` __________

 

Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

ՀՀ-ում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ստացված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման հաշվարկ

 

 
Ձեռնարկության անվանումը

               
ՀՎՀՀ

 

Ոգելից խմիչք (հատ)

Տեսակ Վերջին անգամ ստացված դրոշմանիշերի (ներառյալ դրոշմավորված արտադրանքը և նախկինում ստացված դրոշմանիշերի քանակը)  Իրացված արտադրանքի քանակ Դիմումը ներկայացնելու պահին առկա դրոշմանիշերի մնացորդ Դիմումը ներկայացնելու պահին առկա չիրացված դրոշմավորված արտադրանքի մնացորդ  
0.25լ 0.33լ 0.375լ  0.5լ 0.7լ 0.75լ 0.8լ 1.0լ 0.33լ 0.375լ 0.5լ 0.7լ 0.75լ 0.8լ 1.0լ 0.25լ 0.33լ 0.375լ 0.5լ 0.7լ 0.75լ 0.8լ 1.0լ 0.25լ 0.33լ 0.375լ 0.5լ 0.7լ 0.75լ 0.8լ 1.0լ
Օղի                                                              
Գինի,
շամպայն
                                                             
Կոնյակ                                                              
Սպիրտ                                                              
Այլ խմիչք                                                              
Ընդամենը                                                              

 

 

Ծխախոտ (հատ)

Տեսակ Վերջին անգամ ստացված դրոշմանիշերի (ներառյալ դրոշմավորված արտադրանքը և նախկինում ստացված դրոշմանիշերի քանակը)  Իրացված արտադրանքի քանակ Դիմումը ներկայացնելու պահին առկա դրոշմանիշերի մնացորդ Դիմումը ներկայացնելու պահին առկա չիրացված դրոշմավորված արտադրանքի մնացորդ  
10 հատ 12 հատ 20 հատ 10 հատ 12 հատ 20 հատ 10 հատ 12 հատ 20 հատ 10 հատ 12 հատ 20 հատ
Ֆիլտրով  

x

   

x

   

x

   

x

 
Առանց ֆիլտրի

x

   

x

   

x

   

x

   
Ընդամենը                        

 

Ձեռնարկության տնօրեն ________________________

________________
(ստորագրություն)

Ձեռնարկության հաշվապահ ________________________

________________
(ստորագրություն)

_____ ____________

200______ թ.

 

 

Հավելված N 3

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
2000 թ.-ի օգոստոսի 31-ի N 02/933 հրամանով

 

____________________Տարածքային Հարկային Տեսչություն

 

____________________Ձեռնարկության

Ձեռնարկության անվանումը

 

ՀՀ-ում ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

               
ՀՎՀՀ

 

N Դրոշմանիշերի տրամադրման անդորրագրի   Ստացված դրոշմանիշերի  Դրոշմանիշերի վերադարձի ընդունման-հանձնման ակտի  Վերադարձված դրոշմանիշերի
  Համար Ամսաթիվ Տեսակ Լիտրաժ կամ տուփի մեջ գլանակների քանակ Համարի սկիզբ Համարի ավարտ Ընդամենը հատ Համար Ամսաթիվ Տեսակ Լիտրաժ կամ տուփի մեջ գլանակների քանակ Համարի սկիզբ Համարի ավարտ Ընդամենը հատ
1                            
2                            
3                            
4                            
5                            
6                            
7                            
8                            
9                            
10                            
11                            
12                            
13                            
14                            
15                            
16                            
17                            
18                            
19                            
20                            

  

Հավելված N 4

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
2000 թ.-ի N 02/933 հրամանով

 

(հավելվածն ուժը կորցրել է 06.08.01 N 02/1134) 

 

 

Հավելված N 5

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
31.08.2000 թ.-ի N 02/933 հրամանով

 

 

 

ՀՀ ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար ստացված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման հաշվարկ

(հավելվածն ուժը կորցրել է 06.08.01 N 02/1134)

 

 

Հավելված N 6

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
31.08.2000 թ.-ի N 02/933 հրամանով

 

ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

(հավելվածն ուժը կորցրել է 06.08.01 N 02/1134)

 

 

 

(կարգըը փոփ. 06.08.01 N 02/1134)

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
3 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 12400091