«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 հունիսի 2007 թ. ք. Երևան |
N 1014-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 74-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման 2-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 74-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման 2-րդ կետի, բժշկական կազմակերպությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման գործընթացն առավել լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու նպատակով,»,
2) հրամանի հավելված N 1-ով հաստատված կարգի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում և կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշմամբ հաստատված անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդներին դեղերի հատկացման կարգը»:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|