«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017305
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2017 թվականի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
19 հուլիսի 2017 թ. |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 297-Ն ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 2436-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել գործող կարգավորումների համապատասխանեցումը օրենսդրական պահանջներին,
հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ութերորդ մասի 8-րդ կետը, և
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն որոշում են.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնելու կարգը և բովանդակությունը հաստատելու մասին» թիվ 297-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի «Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնելու կարգը և բովանդակությունը հաստատելու մասին» թիվ 2436-Ն հրամանով հաստատված Հավելվածի 2-րդ կետում «պետական գրանցման վկայականի համարները» բառերից հետո լրացնել «կամ պետական գրանցման համարները» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հուլիսի 12 Երևան Հայաստանի Հանրապետության 2017 թ. հուլիսի 19
կենտրոնական բանկի նախագահԱ. Ջավադյան
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահՎ. Հարությունյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|