«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32205439
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
23 նոյեմբերի 2005 թ. |
N 395-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 215-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-491-Ն՝ ընդունված 26.12.2002 թ.) 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջները և նպատակ ունենալով պարզաբանել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատման կարգերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003 թվականի հունիսի 23-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N 215-Ն հրամանով հաստատված Հավելված N 1-ում կատարել հետևյալ լրացումները.
1) «Բաժին 1.» -ում
ա) «1.11.» ենթակետի «ծածկերի (շվաքարանների)» բառերից հետո լրացնել «և կից բաց պատշգամբների» բառերը:
բ) «1.11.» ենթակետից հետո լրացնել նոր՝ 1.12. ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.
«1.12. Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինություններին կից բաց պատշգամբների գնահատության ժամանակ որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը` 1 քմ=5000 դրամ:»:
2) «Բաժին 2.» -ում. «1.» կետից հետո լրացնել նոր «1`» կետ հետևյալ բովանդակությամբ.
«1`. 2005 թվականի նոյեմբերի 26-ից սկսած «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնահատման կարգերով գնահատվում և գույքահարկով հարկման բազաներում ընդգրկվում են նաև.
ա) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները,
բ) բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառուցված` շենքում գտնվող օրինական մաս կազմող միավորի հետ անմիջական կապ ունեցող ինքնակամ կցակառույց շինությունները:»:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|