ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 դեկտեմբերի 2006 թվականի N 1466-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ԵՎ «Հայկ» բժշկական կենտրոն» ԱՊՓԲԸ-ի լիցենզիաները դադարեցնելու ԵՎ «ԵրԵՎանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին լիցենզիայի նոր ձԵՎաթուղթ տրամադրելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 30.10.2003 թ. N 1413-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի 13.10.2006 թ. N 1164-Ա հրամանը և 01.12.2006 թ. N 10253 դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Դադարեցնել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության N Կ - XX- 000096, N Կ - XX- 000606, N Կ - XX- 000669, N Կ - XX- 000531, N Կ - XX- 000114, N Կ - XX- 000859 և «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ - XX- 000083, լիցենզիաները:
2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ - XX- 000096, N Կ - XX- 000606, N Կ - XX- 000669, N Կ - XX- 000531, N Կ - XX- 000083, N Կ - XX- 000114, N Կ - XX- 000859 լիցենզիաների մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
3. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիաներում կատարած փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |