«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607121
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
26 փետրվարի 2007 թ. |
N 44-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով.
Հաստատել` Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության աշխատակիցների ծառայողական վկայականի ձևը, համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |
Հավելված
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
1. Վկայականի կազմը` 2x(10x7) պատրաստվում է կարմիր գույնի կաշվից կամ կաշվի փոխանյութից:
2. Վկայականի կազմի աջ կողմի միջնամասում ոսկեգույն պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ զինանշանի ներքևում` ոսկեգույն հայերեն մեծատառերով, երկու տողով գրվում են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ բառերը, համաձայն ձև 1-ի (կցվում է):
3. Վկայականի ներսի աջ և ձախ կողմերում փակցվում են 9x6 չափսի վարդագույն վանդակավոր դաշտի ֆոնի վրա, բաց գույնի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով մեկական ներդիր, համաձայն ձև 2-ի (կցվում է):
4. Վկայականի ձախ ներդիրի վերևի մասում գրվում են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ բառերը, որից ներքև դեպի ձախ փակցվում է անձի 3.5x4.5 չափսի լուսանկարը, իսկ նկարի շարունակությամբ մեջտեղում գրվում է` ՎԿԱՅԱԿԱՆ N: Վկայականները համարակալվում են տվյալ պաշտոնին համապատասխան ծածկագրով: Վկայական բառի ներքևում լրացվում են անձի տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը` հայերեն: Վկայականի ձախ ներդիրի ներքևի մասում գրվում է ՆԱԽԱՐԱՐ բառը:
5. Վկայականի աջ ներդիրի վերևի մասում գրվում է МИНИСТЕРСТВО ТРАНСПОРТА И СВЯЗИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ բառերը, որից ներքև մեջտեղում գրվում է УДОСТОВЕРЕНИЕ N բառը և վկայականի համարը: Համարից ներքև նշվում են անձի տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը` ռուսերեն: Աջ ներդիրի ներքևի ձախ մասում գրվում է МИНИСТР բառը և որից ներքև նշվում է վկայականի ուժի մեջ գտնվելու և երկարացման ժամկետները հայերեն:
6. Վկայականի ձախ ներդիրի ներքևի աջ անկյունում նախարարի ստորագրելուց հետո, աջ ներդիրի ներքևի ձախ կողմը և ձախ ներդիրը կնքվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով համապատասխան կնիքով: Ձախ ներդիրը կնքվում է այնպես, որ կնիքի մի մասը լինի լուսանկարի աջ ստորին մասում, իսկ մնացած մասը` ներդիրի վրա:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |