ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 փետրվարի 2007 թվականի N 246-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Էսկուլապ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողության կասեցման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Էսկուլապ» ՍՊԸ-ին 2004 թվականի դեկտեմբերի 22-ին տրված դեղերի արտադրության թիվ Կ - XX- 000601 լիցենզիան մինչև 2008 թվականի փետրվարի 1-ը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Էսկուլապ» ՍՊԸ-ի լիցենզիայի կրկնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|