Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (31.01.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.15/5(245)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.01.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 հունվարի 2007 թվականի N 145-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՎԱ-Մ Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «ԱՎԱ-Մ ՖԱՐՄ» ՍՊԸ-ին 2006 թվականի փետրվարի 22-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000813 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «ԱՎԱ-Մ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան